• Announcements

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   11/19/2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Sign in to follow this  
Followers 0
Ավդալյան Պավլիկ

Dilijan Fc

Dilijan Fc

0

Share this post


Link to post
Share on other sites

«Դիլիջանը» կունենա նոր սեփականատեր և կփոխի քաղաքականությունը

Ակումբը շուտով ունենալու է նոր սեփականատեր, և ամբողջովին փոխվելու է թիմի վարած քաղաքականությունը: Այս մասին TopSports.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Դիլիջան» ակումբից, որը վերջերս հրաժարվել էր Վանաձորի «Լոռիի» դեմ Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղին մասնակցելուց:

««Դիլիջանը» հրաժարվեց գավաթային հանդիպումից, քանի որ թիմը պատրաստ չէր պայքարի: Կազմը թույլ էր, գտնվում ենք Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի վերջին տեղերում, և Բարձրագույն խմբում հանդես եկող թիմի դեմ ուղղակիորեն իմաստ չկար մրցելու: Մի քանի ֆուտբոլիստներ վնասվածք ունեին, իսկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չէր հաջողվել իրականացնել որոշ տրանսֆերներ: Ղեկավարությունը որոշեց հրաժարվել խաղից խոշոր հաշվով պարտություն չկրելու համար:

Ակումբը շուտով ունենալու է նոր սեփականատեր, և ամբողջովին փոխվելու է թիմի վարած քաղաքականությունը. բանակցությունները կավարտվեն մի քանի օրից: Կազմը համալրվելու է նոր խաղացողներով, և խզվելու են պայմանագրեր մի շարք ֆուտբոլիստների հետ: Ակումբում ավելանալու են նաև նոր աշխատակիցներ, որոնք կզբաղվեն ադմինիստրատիվ գործերով: Մինչև տարվեվերջ շարունակելու ենք խաղալ Դիլիջանի միջազգային դպրոցի դաշտում, իսկ արդեն հաջորդ տարի կորոշենք՝ կխաղանք այնտեղ, թե՝ ոչ: Գուցե այնպես ստացվի, որ պայմանագիր կնքենք և հնարավորություն ունենանք խաղալ Դիլիջանի քաղաքային մարզադաշտում կամ մոտակա քաղաքներից մեկում: Թիմը փորձելու է ավելի լավ հանդես գալ հաջորդ շրջափուլում և գրանցել լավ արդյունքներ»,- փոխանցեցին «Դիլիջանի» մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ «Լոռիի» դեմ գավաթային խաղի մասնակցությունից հրաժարվելու համար «Դիլիջանը», ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեի որոշմամբ, տուգանվել էր 500000 դրամով: Բացի այդ, «Դիլիջանը» զրկվել էր Հայաստանի գավաթի հաջորդ խաղարկության մասնակցության հնարավորությունից:

Վերոնիկա Բեկնազարյան

0

Share this post


Link to post
Share on other sites

arden pashtonapes uni nor sepakanater,bayc hla chen asum ova

0

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0