• Объявления

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   19.11.2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
HovoErevan

Յունիոր-Սևան, Юниор-Севан

Նոր թիմ առաջին խմբում

Գլխավոր մարզիչ Սերգեյ Գերասիմեց

սովետի մասշտաբով բավական հայտնի ֆուտբոլիստա եղել, Բելառուսի հավաքականում 25 խաղ 7 գոլ

2

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

մարդիք 10 հոգով են խաղացել )))))

հաճելիյա որ մի թիմել ավելացավ մարզերից

 
Աննախադեպ մեկնարկ Առաջին խմբում, երբ խաղում ես 10 հոգով և հաղթում

17:33 08.08.2018

 
 

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում չսլված դեպք է գրանցվել:

«Յունիոր Սևան» թիմի ֆուտբոլիստների մեծ մասի տրանսֆերները դեռևս պատրաստ չեն եղել, և Առաջին խմբի նորեկը «Շիրակ-2»-ի հետ Գյումրիում կայացած առաջին տուրի խաղում դաշտ է դուրս եկել 10 ֆուտբոլիստով:

Հայտավորվել են միայն հայ ֆուտբոլիստներն ու Յոհան Պելտիերը, ով «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Լեսթեր Պելտիերի եղբայրն է:

 
 

 

Հատկանշական է, որ այդ 10 խաղացողներից մեկը` Արամ Հովսեփյանը, վնասվածք է ունեցել և խաղին մասնակցել է ներարկումներով:

9 ռուս ֆուտբոլիստ դուրս է մնացել հայտացուցակից, և «Յունիոր Սևանի» պահեստայինների նստարանին գտնվել է միայն թիմի գլխավոր մարզիչ, 52-ամյա բելառուս մասնագետ Սերգեյ Գերասիմեցը:

Չնայած ծանր իրավիճակին` թիմը կարողացել է 2:1 հաշվով հաղթանակ տանել: Հանդիպման հաշիվն արդեն 15-րդ րոպեին բացել է վնասվածք ունեցող Արամ Հովսեփյանը, իսկ թիմի առավելությունը կրկնապատկել է Հակոբ Լոռեցյանը` 38-րդ րոպեին մոտ 35 մետրից դիպուկ իրացնելով տուգանային հարվածը:

Երկրորդ կեսի մեկնարկում հաշիվը կրճատվել է, երբ «Յունիոր Սևանի» ֆուտբոլիստը գրավել է սեփական դարպասը: Խաղն այդպես էլ ավարտվել է:

«ArmSport.am»-ի հետ զրույցում «Յունիոր Սևանի» 25-ամյա դարպասապահ Գոռ Մարտիրոսյանը, ով նաև թիմի ավագն է, խոսել է այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվել դրական արդյունքի հասնել դժվարին իրավիճակում.

«Հասկացանք իրավիճակն ու նախընտրեցինք խաղալ, քան պարզապես 3 միավոր նվիրել «Շիրակին»: Խաղացինք ու արժանիորեն հաղթանակ տարանք: 

Որպես ավագ դժվար էր գտնել բառեր նախ թիմին մոտիվացնելու համար, բայց երբ նայում էի տղաների աչքերի մեջ միանգամից հասկանում էի, որ բոլորն էլ գիտակցում են պահի` չափից դուրս լրջությունը, որ պետք է խաղանք 9,5 ֆուտբոլիստով ու առանց պահեստային նստարանի, սակայն չպարտվելու, հաղթելու ցանկությունն ավելի մեծ էր:

Ու հենց այդ ցանկության, ամեն մի մետր քառակուսում պայքարելու շնորհիվ հաղթեցինք: Մենք ունեինք աջակցություն տրիբունայից, այն տղաները, ովքեր դեռ իրավունք չունեին խաղալու, աջակցում էին տրիբունայից, նաև մեր ղեկավար ու ադմինիստրատիվ կազմը, Սևանի քաղաքապետը և էլի երկրպագուներ Սևանից: Շնորհակալ եմ բոլորից բարձր կամային ու թիմային ոգի ցուցաբերելու համար:

Պետք է նշեմ, որ թղթային հարցերն արդեն լուծվել են և հաջորդ խաղում կկարողանանք ներկայանալ պատշաճ կազմով»,- մեզ հետ զրույցում ասել է Գոռ Մարտիրոսյանը:

8WaD97LWxog.jpg

Խոսելով նորաստեղծ ակումբի և թիմի առջև դրված խնդիրների մասին` Գոռ Մարտիրոսյանը մասնավորապես ասել է.

«Նորաստեղծ ու բավականին լավ թիմ է ձևավորվել: Կան և՜ փորձառու ,և՜ երիտասարդ ֆուտբոլիստներ: Մարզչական կազմի ներկայացուցիչները շատ պրոֆեսիոնալ ու մաքսիմալիստ են: Թե՜ խաղերին, թե՜ մարզումներին փորձում են առավելագույնը քաղել քեզնից, ինչը նպաստում է թե՜ անձնական, թե՜ թիմային հաջողությանը:

Խաղադաշտ են դուրս գալիս այն ֆուտբոլիստները, ովքեր իսկապես լավ են աշխատում ու պատրաստ են: Ստեղծել են արդար մրցակցություն ինչն ամենակարևորն է ֆուտբոլում: Ղեկավարներն ամեն ինչ անում են, որպեսզի թիմը պատշաճ կերպով պատրաստվի թե՜ մարզումներին և թե՜ խաղերին, ինչպես նաև խաղից հետո տարվող վերականգնողական գործընթացին:

Ալեքսանդր Սեմենցովի ու Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ` թիմի առջև կա հետևյալ խնդիրը. դուրս գալ խաղադաշտ միայն ու միայն հաղթելու համար, իսկ դա տանում է դեպի չեմպիոնություն»:

«Յունիոր Սևանի» ավագը նաև հայտնել է, որ Սևանում կառուցվում է թիմի տնային մարզադաշտը, որը շատ շուտով արդեն պատրաստ կլինի.

«Եթե ոչ հաջորդ խաղին,ապա շատ մոտ ժամանակներս արդեն պատրաստ կլինենք անցկացնել տնային հանդիպումները Սևանում»:

Նշենք` «Յունիոր Սևանը» ՀՀ Առաջին խմբի առաջնության մեկնարկային տուրի` «Շիրակ-2»-ի հետ խաղում դաշտ է դուրս եկել հետևյալ կազմով.

Գոռ Մարտիրոսյան, Արմեն Դուրունց, Հակոբ Լոռեցյան, Ռևիկ Եղիազարյան, Վահագն Գրիգորյան, Գագիկ Խոջոյան, Ռոբերտ Սանամյան, Էրիկ Ղարիբյան, Արամ Հովսեփյան, Յոհան Պելտիեր

Armsport.am

 

  •  
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ytenc mi hat depq el em hishum, 1999-in Dvin - Shirak, Dviny 10 hogov xaxac, darpasapah Feliqs Hakobyann el vorpes hardzakvox er, Shiraky 11-0 krec

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!


Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.


Войти сейчас