• Объявления

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   19.11.2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
HaykAvetisyan

ԱԱ - 2018 Հայաստան - Սենտ Քիթս և Նևիս, Մոնտենեգրո - Հայաստան

715 сообщений в этой теме

.

Изменено пользователем nikko

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

hamarya voch mi kargin hodvac... el chem asum verlucutyun...

nemece bolorin karoghacel a chezoqacni...

Hraparaki es nyute en qcheric mekn a...

Հավաքականի ճակատագիրը Աշխարհի առաջնության 2018թվականի ընտրական փուլի շրջանակներում Չեռնոգորիայի ընտրանուց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դառը պարտությունը ինչ խոսք ևս մեկ անգամ խոսակցություն ծավալելու, մեր հավաքականի առջև ծագած լրջագույն խնդիրները հասկանալու, եզրակացություններ անելու, մտահոգվելու տեղիք է տալիս: Եթե այս պահին զգացմունքայնությունը և խիստ ծայրահեղ քննադատությունը դնենք մի կողմ և փորձենք ավելի սառը, ավելի սթափ հասկանալ ստեղծված իրավիճակը, ապա ուշ թե շուտ վերստին գալու է զայրույթն ու անզորության վերապրումը, քանի որ հավաքականի ձախողման պատճառները բնավ առեղծվածային բնույթ չեն կրում, իհարկե որոշակիորեն հստակ են անհաջողությունների հնարավոր պատճառահետևանքային կապերը: Եվ այս պարագայում ոչ նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանը, ոչ էլ ապագայում մյուսները սեղմ ժամանակահատվածում ի զորու չեն լուծելու խնդիրների այս շարանը, ինչի մասին հենց ինքը՝ Արթուր Պետրոսյանը հետխաղային մամուլի ասուլիսում փորձեց տեղ հասցնել՝  «Ես միշտ ասել եմ, որ մենք ճանապարհի սկզբին ենք և պետք է շատ շատ աշխատենք, որպեսզի կարողանանք պինդ բարձրակարգ թիմ դառնանք։ Ես իրատես և լավատես եմ, և այս խաղից հետո ոչինչ չի փոխվելու։ Ես երբեք չեմ ասել, որ մենք մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը, քանի որ լավ գիտեմ թե մենք ով ենք, որտեղից ենք եկել և ինչ է մեզ սպասում։ Այս պարտությունը չի շեղի մեզ մեր ճանապարհից։ Իսկ այդ ճանապարհին լինելու են և հաղթանակներ և պարտություններ, և եթե պարտությունից հետո կորցնենք մեր լավատեսությունը, ոչ մի բանի չենք հասնի։ Ելնելով այն ֆուտբոլիստներից, որոնց ունենք մեր տրամադրության տակ, մենք ընտրել էինք համապատասխան մարտավարությունը։ Այսօրվա խաղի մասին կարելի է ասել, որ տղամարդիկ երիտասարդների դեմ էին խաղում» (աղբյուրը՝ http://www.ffa.am): Հարցազրույցի այս հատվածը իսկապես հուշում է, որ մարզիչը ամբողջովին գիտակցում է, ընկալում, թե այս պահին ինչպիսի խնդիրներ ունի հավաքականը, և որ դրանք մի օրվա լուծելիք խնդիրներ չեն, ուստի այսօրինակ պարտություններով լեցուն նաև հաղթանակներով հարուստ մի երկարատև ու դժվարին ճանապարհ է պետք, որպեսզի վերջիվերջո կարգավորվի թիմի խաղը, կամ առհասարակ այդ խաղը օրերից մի օր գոյանա: Սակայն այդպես էլ առկախ է մնում մի շատ կարևոր հարց՝ որքա՞ն է տևելու այդ անցնելիք ճանապարհը՝ մեկ տարի, երկու տարի… հարյուր տարի: Որքա՞ն է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մնալու իր մանկության մեջ: Չեռնոգորիայի հետ հանդիպման ժամանակ այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընդամենը օրեր առաջ է ստեղծվել, ձևավորվել ու միջազգային ասպարեզ դուրս եկել, որ ֆուտբոլիստներից ոմանք ընդամենը օրեր առաջ են շփվել գնդակի հետ: Այն ինչ կատարվում էր խաղադաշտում ինֆանտիլիզմի ակնհայտ դրսևորումներ էին՝ օրգանիզմի զարգացման, թե՛ ֆիզիկական, և թե՛ հոգեկան ցավալի կասեցում: «Լավ գիտեմ թե մենք ով ենք, որտեղից ենք եկել և ինչ է մեզ սպասում»,- մի փոքր միֆական հնչերանգով ասում է Արթուր Պետրոսյանը: Իսկ հավաքականի խաղը մի փոքր այլ բան է ասում՝ այն պարզորոշ ընդգծում է, որ մենք որևէ ուշագրավ տեղից այդպես էլ չենք եկել, մեր թիմի խաղում ցայտուն անփորձության, արդեն հարատև ու կայուն խոտանի առկայությունը կատարելապես դրա մասին են վկայում՝ խաղային ոչ մի ավանդույթ, մարտավարական ոչ մի սկզբունք և առանձնահատկություն, զավթված Ֆուտբոլի Ֆեդերացիա ընդամենը մի մարդու կողմից, տարիների ընթացքում եղած բացթողումների ու սխալների հանդեպ արթուն և ազնիվ վերաբերմունքի իսպառ բացակայություն: Եվ ի՞նչ է սպասվում մոտ ապագայում… այս ռիթմով իհարկե նույնը, նույն Ռուբեն Հայրապետյանը, նույն կալանատունը, նույն անմիտ ու դատարկ բարբաջանքները, նույն ձախողման կրկնությունը, որը ի դժբախտություն բոլորիս՝ հայկական ֆուտբոլի համար այս վերջին տարիների միակ  իրական «ձեռքբերումն» է:

Զավեն Մխիթարյան Նյութի աղբյուրը ` hraparak.am

Изменено пользователем JOKO

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ոչ մի խաղացող մեղավոր չի... ոչ բեգլարյանը... ոչ էլ առավել եւս Հենոն... կոնկրետ էս պարտության մեղավորը Արթուրն ա...ս


բայց քանի դեռ սերժիկն ու սաշիկը թալանում են էս երկիրը...
նեմեցն էլ կթալանի մեր ֆուտբոլը... 
ուրեմն. վերջ: փրկություն չկա:

Изменено пользователем JOKO

2

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Բալկանյան զբոսանք հայկական պաշտպանությունում, կամ երբ ընտրական փուլն անցնելու մասին մտածելը միամտություն է

Վահե Սարուխանյան

Այն, որ Պոդգորիցայում դժվար խաղ էր լինելու, ֆուտբոլից հասկացող ոչ մեկ չէր կասկածում: Դեռ Երեւանում տեսել էինք, որ Մոնտենեգրոն արագ ֆուտբոլ է խաղում եւ ունի բավականին լավ կատարողներ՝ թիմի ավագ Ստեւան Յովետիչի գլխավորությամբ: Բայց միաժամանակ դժվար էր հավատալ, որ արդեն 2-րդ րոպեին մեր ընտրանին կարող է հայտնվել հետապնդողի դերում: Անկեղծ ասած, ինքս չէի բացառում, որ հենց առաջին 5-10 րոպեներին մերոնք կարող են չդիմանալ տանտերերի ճնշմանն ու գոլ ընդունել:

Բայց ասել, թե առաջին գոլը ճնշման արդյունք էր, սխալ կլինի: Պատճառը պաշտպանության աջ եզրում խաղացող Հրայր Մկոյանի դանդաղկոտությունն էր: Նախորդ հոդվածում ենթադրել էինք, որ Պետրոսյանը դաշտ է դուրս բերելու Հայրապետյան-Անդոնյան-Մկոյան-Ոսկանյան քառյակը՝ հավելելով, որ գուցե Ոսկանյանը խաղա կենտրոնում, իսկ Մկոյանը՝ աջում: Այդպես էլ եղավ, միայն թե ձախում խաղաց Դաղբաշյանը: Հրայր Մկոյանին նախկինում եւս տեսել ենք աջ պաշտպանի գոտում, սակայն պարբերաբար ականատես ենք եղել, որ նրա արագությունը եզրային խաղացողի պահանջներին չի բավարարում: Իրականում նույնը պետք է ասել նաեւ Ոսկանյանի մասին, այնպես որ այս դեպքում մնում էր հույսը դնել փորձի ու ճիշտ դիրք ընտրելու կարողության վրա: Բայց երբ դիմացինդ քեզ գերազանցում է արագությամբ, ճարպկությամբ ու ֆիզպատրաստությամբ, դժվար թե կարողանաս որեւէ բան անել:

Բնականաբար, հետադարձ հայացքով հեշտ է դատողություններ անելը, բայց մյուս կողմից տարօրինակ էր, որ Արտակ Եդիգարյանը դաշտում չէ, մասնավորապես՝ հենակետայինի գոտում, այլապես նա, ունենալով թե պաշտպանի, թե կիսապաշտպանի փորձ, կարող էր ամրացնել թիկունքը, մանավանդ որ արագությամբ գերազանցում է նույն Մկոյանին ու Ոսկանյանին:

2-րդ րոպեին Մկոյանի բացթողումը, դրա հետեւանքով պաշտպանության աջ եզրից դեպի տուգանային հրապարակ հասած փոխանցումը ավարտվեց Ֆատոս Բեչիրայի գրագետ հարվածով ու գոլով: Նույնիսկ այս դեպքում, թվում է, կենտրոնականներից Ոսկանյանը պարտավոր էր սահանկումով հասնել գնդակին: Ստացվեց այնպես, որ Մկոյանն իր դիրքում թերացավ, կենտրոնականներն էլ չկարողացան «փակել» Բեչիրային, ով երկուսի արանքում հաղթող դուրս եկավ:    

Պիտի շեշտենք, որ սա պարզապես հրաշալի սկիզբ էր դաշտի տերերի համար թեկուզ միայն այն առումով, որ Մոնտենեգրոն վերջին 2 պաշտոնական խաղերում պարտություն էր կրել, թիմը ճնշման տակ էր ու սեփական հանդիսատեսի առաջ պարտավոր էր ամեն ինչ անել՝ կրկին չհիասթափեցնելու համար: Իսկ այդ նպատակով Տումբակովիչի թիմը պիտի շարունակ սպառնար մեր դարպասին, գրոհեր ու միաժամանակ մտածեր իր դարպասի անառիկության մասին՝ աչքի առաջ ունենալով երեւանյան փորձը: Ու եղավ այնպես, որ արագ գոլը բալկանցիներին չթողեց դույզն-ինչ տանջվել, հակառակը՝ նրանց այլեւս մնում էր մտածել հուսալի պաշտպանության եւ առիթի դեպքում սուր հակագրոհների մասին: Դա էր պատճառը, որ գոլից հետո շուրջ 25 րոպե մեր թիմը թվացյալ առավելություն ուներ, ինչը նյութականի վերածել այդպես էլ չկարողացավ:

Պաշտպանության կազմին անդրադարձանք, սակայն ամենամեծ անակնկալը Մխիթարյանի՝ հենակետային գոտում խաղալն էր. նա զույգ էր կազմել Արտակ Գրիգորյանին: Ֆուտբոլասերները գուցե հիշեն, որ Հենոն հավաքականում էլի է խաղացել այս դիրքում: «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան (2-0) խաղից հետո թիմը գլխավորող Սարգիս Հովսեփյանն ասել էր. «Հնարավոր է, որ Մխիթարյանը ենթահարձակվողի դիրքում ավելի օգտակար կլիներ, բայց ես կարծում եմ, որ մեր հավաքականում նրա ճիշտ դիրքը հենակետային գոտին է: Եթե ունենայինք 3-4 Մխիթարյան, նրան կխաղացնեինք հարձակմանն ավելի մոտ, սակայն մենք ունենք միայն մեկ Հենրիխ: Մխիթարյանը շատ լավ է խաղում հենակետայինի գոտում: Մեր գրոհների մեծ մասը հենց նա է ստեղծում: Հասկանում եմ, որ լավ կլիներ, եթե նա խաղար հարձակմանն ավելի մոտ, սակայն եթե կենտրոնը հանձնես մրցակցին, շատ բարդ կլինի»:

Թվում է, թե այսպիսի պատճառաբանություն կարող է բերել նաեւ Արթուր Պետրոսյանը, բայց արդյոք դրանից հավաքականը շահեց: Զարմանալի է, որ հաղթանակի մասին մտածող թիմի ավագն ու շարժիչ ուժը նույնիսկ գոլ ընդունելուց հետո մնում է հենակետայինի գոտում, երբ նրա կարիքը երեւում է առջեւում: Այո, ենթահարձակվողի դիրքում Մարկոսն էր, որին կարելի է համարել երեկվա խաղում մեր թիմում լավագույնը. մարդը ներդնում էր իր ուժերը, փորձում էր, մասնավորապես, Կորյանի հետ խաղարկումներով հաջողության հասնել, հեռվից հարվածներ էր կատարում, բայց... Դեռ Սենթ Քիթս եւ Նեւիսի հետ ընկերական խաղում ակներեւ էր, որ Մարկոսն ամեն կերպ ուզում է աչքի ընկնել, սակայն նրա հարվածները շեղ էին ստացվում, իսկ այս անգամ՝ դարպասապահի վրա: Եղավ դրվագ, երբ Կորյանի փոխանցումից հետո նա մեն-մենակ մնաց Պետկովիչի դեմ, սակայն վերջինս փրկեց իր թիմին: Մարկոսի հանդեպ ամենայն հարգանքով պիտի ասենք, որ նա Մխիթարյան չէ: Եվ եթե նույնիսկ հենակետայինի դիրքում հայտնված Հենոն Արթուր Պետրոսյանի «գաղտնի զենքն» էր, ով պիտի թիկունքից սուր անցումներ ձեռնարկեր, նման բան էլ չտեսանք: Մխիթարյանը գրեթե ամբողջ խաղի ընթացքում (բացառությամբ գոլային փոխանցման) այդպես էլ մնաց ստվերում, այնինչ նրա «աստղային» գործընկեր Յովետիչն իր թիմի դիրիժորի փայտիկը ձեռքից վայր չդրեց ոչ մի վայրկյան:

Մեր առաջատարը խաղում էր պաշտպաններից «կես քայլ» առաջ, բայց ի՞նչ պիտի աներ այդ գոտում նա, եթե թիկունքում «հրաշքներ էին գործում» պաշտպաններն ու դարպասպահը: Դեռ մինչեւ 28-րդ րոպեն կարելի էր երկրորդ գոլը տեսնել մեր դարպասին, եթե Բեչիրայն իր համառությամբ կարողանար գնդակը փախցնել Ոսկանյանից, ով հերթական անգամ դանդաղելու պատճառով գրեթե իրենից առաջ էր թողել մրցակցին:

Խնդիրն այն էր, որ Հայաստանի հավաքականը, տարվելով պատասխան գոլը խփելու մեծ ցանկությամբ, մերկացրել էր թիկունքը, ու բալկանցիների համար բաց տարածություններն օգտագործելու հիանալի առիթներ էին ընձեռվում, մանավանդ որ պաշտպաններին փոխօգնությունը ուշանում էր կամ էլ ուղղակի չկար:

Բայց 28-րդ րոպեին մեր թիմին չօգնեցին նույնիսկ Ոսկանյանի, Անդոնյանի ու Մկոյանի միացյալ ջանքերը, որոնք մեկտեղվել էին կենտրոնական պաշտպանի գոտում ու փորձում էին փակել Յովետիչի հարվածը: Վերջինս իր տեխնիկական զինանոցի կիրառմամբ գնդակը հարմարեցրեց ձախ ոտքին ու այդ հնարքով ձեռնունայն թողեց աջ եզրից այստեղ եկած Մկոյանին, ում սահանկումն անհույս էր, իսկ մյուս երկուսը մնացին դիտորդի կարգավիճակում: Կտրուկ եւ դիպուկ հարվածը Բեգլարյանին եւս ոչ մի շանս չթողեց՝ 2-0:  

Մոնտենեգրոյի գրոհային դուետը՝ Բեչիրայն ու Յովետիչը, իսկական զբոսանք էին սկսել մեր պաշտպանությունում: Առաջինն իր արագությամբ գերազանցեց Անդոնյանին ու շատ լավ հարվածեց, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին, դե իսկ թիմի ավագը երկու գեղեցիկ գոլ խփեց: 54-րդ րոպեին նա գրոհի ձախ եզրում մեկ շարժումով ազատվեց Ոսկանյանի հսկողությունից ու գնդակը կախեց ցանցի մեջ, իսկ 82-րդ րոպեին աջ եզրից եկած օդային փոխանցումն ավարտին հասցրեց շրջադարձ գեղեցիկ հարվածով: Երկու դեպքում էլ մեր աջ, կենտրոնական ու ձախ պաշտպանները զուտ դիտորդներ էին: Մի դրվագում նույնիսկ, երբ գրոհը զարգացավ ու ավարտվեց աջ, այսինքն՝ մեր պաշտպանության ձախ եզրից, այդ դիրքի խաղացող Գագիկ Դաղբաշյանը նահանջելիս երեւաց վերջին պահին:

Դե իսկ դարպասապահ Արսեն Բեգլարյանի խաղն առանձին թեմա է: Հավաքականում իր առաջին ելույթներում նա աչքի էր ընկնում անվստահ գործողություններով հատկապես դարպասից դուրս գալիս՝ օդային պայքարում: Մինչ օրս այդ թերությունը նրա խաղում առկա է: Մյուսը տուգանային հրապարակից անհարկի դուրս գալն է: Այս շրջափուլի Դանիայի դեմ առաջին խաղում 11-մետրանոցը հետ մղելուց հետո Բեգլարյանը կրկին նման ռիսկի էր դիմել: Երեկվա խաղում այդպիսի երկու դրվագ եղավ. մի դեպքում, երբ պարզից էլ պարզ էր, որ չի հասցնի դուրս եկող գնդակի հետեւից, նա վազեց ու, բնականաբար, չհասավ դրան, մյուսում կրկին անհասկանալի կերպով փորձում էր դիմային գծից դուրս եկող գնդակը թիկունքով պահել Յովետիչից, ում ճարպկությունն ու խորամանկությունը մեր թիմում, թերեւս, ոչ ոք չունի: 24-ամյա Արսենի այս անհաշվենկատ քայլը կարող էր հերթական գոլի վերածվել, եթե անպաշտպան դարպասի հարեւանությամբ գտնվող Եդիգարյանը չապահովագրեր: Պատահական չէ, որ իր կոշտությամբ ու համառությամբ հայտնի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը վերջերս բառացիորեն խնդրում էր, որ Յուրչենկոն գա հավաքական՝ նշելով, թե նրան ու Բեգլարյանին չի կարելի համեմատել:

Ցավոք, քանի դեռ մենք նման պաշտպանություն ունենք (խոսքն առաջին հերթին ոչ թե թիմային պաշտպանության, այլ հենց այդ օղակի ու դարպասապահի մասին է. շեշտենք, որ սա վերաբերում է ոչ թե անձանց, այլ նրանց խաղին), ոչ միայն աշխարհի, այլեւ Եվրոպայի առաջնություններին մասնակցելու մասին պիտի մոռանանք:  

Հայաստանի հավաքականն անցկացրած 6 խաղում խփել է 7 գոլ, բաց թողել 14-ը: Այսինքն՝ ամեն խփած գոլին ի պատասխան մերոնք ընդունել են երկուսը, իսկ այլ կերպ՝ ամեն խաղում ավելի քան 2 գոլ են բաց թողել: Եթե այս ընտրական շրջափուլի մեկնարկում նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հիշեցնում էր կարմիր քարտերի, արագ բաց թողած գոլերի մասին, հիմա նու՞յնպես դատապարտված ենք լսել նման պատճառների մասին: Իրականում չի կարելի ասել, թե թիմը հանձնվեց առաջին կամ երկրորդ գոլից հետո, բայց փաստն այն է, որ ոչ առջեւում, ոչ առավելեւս թիկունքում հուսադրող բան չտեսանք:

Գրոհի հատվածում եթե ինչ-որ փորձեր էլ կային, մրցակիցն ավելի արագ էր կողմնորոշվում ու փակում էր փոխանցումների ճանապարհը: Սուր ծայրում հանդես եկող Ռուսլան Կորյանը, չնայած ֆիզիկական տվյալներ ունի, բայց մենապայքարներում ու դիրքային պայքարում ավելի շատ պարտվում էր: Եվ չնայած հենց նա 89-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո խփեց հեղինակության գոլը, իրականում այդ պահին գտնվում էր խաղից դուրս վիճակում: Կորյանին չի հերիքում ճկունությունը, խորամանկությունը, «գնդակի գող» կոչվող հարձակվողներին հատուկ հոտառությունը, մանեւրելու, անընդհատ բաց տարածություններ փնտրելու, փոխանցման ժամանակ էլ գնդակից «կառչելու» ունակությունը:

Հավաքականի հաջորդ պաշտոնական հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 1-ին Ռումինիայի հարկի տակ: Թիմի իրական կարողությունները երեւում են կարգ ունեցող ընտրանիների հետ խաղերում: Ցավոք, այս առումով ուրախանալու քիչ բան ունենք: Անկայուն ելույթները, այդ թվում՝ խոշոր հաշվով պարտությունները, մտածելու տեղիք են տալիս. եթե նույնիսկ Արթուր Պետրոսյանի մտքի խորքում Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլն է, ու նա ապագայի թիմ է պատրաստում, ովքե՞ր են լինելու այդ թիմի անդամները՝ պարբերաբար վատ ու հավաքականին ոչ հարիր խաղ ցուցադրող նույն դեմքե՞րը:

Մխիթարյանի, Ղազարյանի, Մանուչարյանի, Մարկոսի ու Արասի սերնդին արժանի փոխարինողներ չեն երեւում (մեկ-երկու անունները չհաշված, որոնք իրենց տեղը դեռ պիտի վաստակեն), իսկ այս խաղացողները մոտեցել են 30-ի շեմին կամ արդեն անցել են այն:

Հ.Գ. ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբում կայացած մյուս խաղերում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Ղազախստան-Դանիա՝ 1-3, Լեհաստան-Ռումինիա՝ 3-1: Մրցաշարային աղյուսակը 6 տուրից հետո ունի հետեւյալ տեսքը.  

standings-after-6.jpg

http://hetq.am/arm/news/79637/balkanyan-zbosanq-haykakan-pashtpanutyunum-kam-erb-yntrakan-puln-ancnelu-masin-mtatsely-miamtutyun-e.html/

Էսել հոդվածա վատ չի, բայց դե սաղ էնա ինչ գիտենք բոլորս

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

«Քանի պապան սաղ ա, երեխեքը շոկոլադ են ուտելու». Ռուբեն Հայրապետյանի երազանքն իրականացավ

  •  368
  • Դիտումներ՝ 9358

«Մեկ ընտանիքի պես ենք: Չեք պատկերացնի՝ ինչ գեղեցիկ կոլեկտիվ ենք ձևավորել հավաքականում: Մեկ ընտանիք ենք դարձել: Դարձել ենք այն հավաքականը, որի մասին մենք միշտ երազել ենք: Մի՛ տվեք այդ անունները, որոնք կգան, մոլախոտի պես կմտնեն և կքայքայեն մեր հավաքականը: Հիմա հիանալի մթնոլորտ է հավաքականում: Մեկ ընտանիք է: Թողեք հավաքականը հանգիստ իր խաղերը խաղա». այս հայտարարությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն արել էր Մոնտենեգրոյի հետ հանդիպումից մոտ մեկ շաբաթ առաջ՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ազգային թիմի կազմում նորից տեսնենք դարպասապահ Գևորգ Կասպարովին:

Հայկական ֆուտբոլի ընտանիքի հոր կամ պապայի երազած հավաքականը Պոդգորիցայում ուղղակի նվաստացրեց Հայաստանը: Եթե Հայրապետյանը նման հավաքականի մասին էր երազել, ապա կարելի է նրան շնորհավորել երազանքի իրականացման կապակցությամբ և խնդրել հեռանալ ֆուտբոլային ընտանիքից: Շատ ֆուտբոլասերներ խայտառակ պարտության մեջ մեղադրում են ֆուտբոլիստներին, հավաքականի մարզչին, բայց նրանք ամենևին մեղք չունեն տեղի ունեցածի մեջ: Նրանք արեցին այն, ինչ կարող էին:

Մոնտենեգրոյի դեմ ըստ էության չունեինք դարպասապահ, չունեինք պաշտպանություն, չունեինք հարձակվող: Ֆուտբոլային ընտանիքի հայրը ՀՖՖ-ն գլխավորում է արդեն 15 տարի: Այդ 15 տարիների ընթացքում նրան և նրա գլխավորած ֆուտբոլային համակարգին այդպես էլ չհաջողվեց պատրաստել գեթ մեկ նորմալ դարպասապահ: Ֆուտբոլային համակարգին չհաջողվեց պատրաստել գեթ մեկ նորմալ հարձակվող: Հայրապետյանի ֆուտբոլային սերնդի պատանեկան հավաքականները այսօր ընտրական մրցաշարերում մինչև 20 գոլից ավելի բաց չեն թողնում՝ Երևան չեն վերադառնում: Այդ տղաները վաղը պետք է խաղան ազգային հավաքականո՞ւմ:

Ունեինք-չունեինք մեկ հարձակվող ունեինք՝ ի դեմս Յուրա Մովսիսյանի, որին Հայրապետյանը վռնդեց: Հայաստանի մասշտաբով միակ նորմալ դարպասապահ Գևորգ Կասպարովը ևս պապայի սև ցուցակում է: Առանց զրահաբաճկոնի կրակահերթի տակ չեն կանգնում: Նման պատասխանատու խաղում Արսեն Բեգլարյանին դարպասը վստահելը ինքնասպանություն էր: Բախտի բերմամբ կարելի է հաղթել մեկ անգամ, երկու անգամ, բայց ոչ ավելի: Կարիբյան ծովից սիրողական մակարդակի ֆուտբոլիստներին հրավիրելով և ընկերական հանդիպում անցկացնելով՝ հավաքական չեն փորձարկում: Ո՞ւմ կամ ինչի վրա էիք հույսներդ դրել. որ Հենրիխ Մխիթարյանը մեկ-երկու գոլ ոնց էլ լինի՝ կխփի՞:

 

«Չեմ կարծում, որ խաղը կախված է միայն Հենրիխ Մխիթարյանից։ Կարծում եմ՝ այդ պարտությունները հոգեբանական բնույթ ունեին։ Հենրիխը մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց եթե չլինեն մյուս տասը, ինչպես ասում են՝ «մեկը դաշտում զինվոր չէ»։ Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը՝ Հենրիխին»,- Մոնտենեգրոյի հետ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե առանց Հենրիխ Մխիթարյանի թիմը չի վաստակել ոչ մի միավոր, իսկ նրա վերադարձից հետո հաղթել է երկու խաղում։

Երբ համակարգը, տվյալ դեպքում՝ ֆուտբոլային ռեժիմն արդեն սպառված է, Մխիթարյանը ոչինչ չի կարող անել: ԱՄՆ ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը, անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի խայտառակ պարտությանը, հայտարարել էր. «Հայաստանի այս հավաքականն ավելի լավ կաներ առհասարակ չներկայանար խաղին: Ոչ մի «սիրտ», ոչ մի մարտավարություն: Չեմ մեղադրում Մխիթարյանին՝ չփորձելու համար»:

Ցավալին այն է, որ այսօր իրավիճակը փրկելու որևէ հեռանկար չի նշմարվում: Քանի դեռ հայկական ֆուտբոլը գտնվում է ՀՖՖ ներկայիս նախագահի բռի մեջ, նման խայտառակությունները շարունակական են լինելու, ասել է թե՝ «քանի պապան սաղ ա, երեխեքը շոկոլադ են ուտելու»:

OVA ASUM MAMULY LRUMA))))))))))))))))))))MARZAKAN mamulna vaxvxvorac.DEXIN MAMULY CPNMAAAAAAAAA,cpnotuma)))))))))))))

4

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ste ban chka grely,aselu ev..........

ete ancac tari nuyn Chernagoryayin MIAMIT krac chlnein hima Arturi hrajarakanneyin pahanjely,cavoq kara Lehastani het Yerevanyan xaxic heto et harcy ARACH GA,hima Artury lav zapasa toxe

rubon iraninin hasnuma QAQUMA gorci mech arden 15 tariya,bayc 1-2 EPIZODIK KAM MIAMIT haxtanak ev krqery handartvumen,heto krutit mrutit,miqani hat mutit ev noric QART BLANSH

nor marzich,miqani hat nor MIJAKUTYUN ARTASHAMANI HAYERIC ev.....................arden 15 tariya

u vochmek el chi hishum mer MANKAPATANEKAKAN footbali VOXPALI vichaky,vochmek chi hishum mer AKUMBAYIN FOOTBOLI nahatakvac vichaky,vochmek chi uzum tena en POXUYIZMY vory ka mer footbolum

paron haryapetyany harcazruyaca talis ev asum ,vor OVEL GA HAYKAKAN footbolum,inqy chi TOXELY ays kam ayn demqi mutqy FOOTBOL,u sheshtuma Shiraky klni taza Pyuniky ,Banancy te Alashkerty u vochmek chi asum.......HOP ARA OVES DU VABSHE,es im timy,kuzem xoski turqyayic kam HANRAPETAKANIC(azerbajanic) mard kberem

che inqy der mardkanc mutqy mer footbool chsksac QARLAXUMA,asenq ba vonc kara footboly zargana

havaqakani marzchic chem uzum xoranam,et txun ZOROV HAMOZE BERELA,bayc aknhayta vor ES MAKARDAKI HAMAR,arnvazy mi shrjapul petqa ZOHABERVER,u da es shrjapulna,uxaki nuyn PATKERY LINELUYA NAEV MYUS SHRJAPULUM,isk 2022 i ashxari xaxery VERACVELUEN MXCAVANJI MER HAMAR,xoshor hashivy xoshori hetevic

qani vor 15 tarva mech KADR chpatrastvec

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

УЕФА учредил пять новых наград для игроков

Сегодня УЕФА объявил об учреждении пяти новых наград для футболистов, лучше всего проявивших себя в клубных турнирах по ходу сезона-2016/17.

 

Награды будут вручены на жеребьёвках, которые пройдут в конце августа в Монако. Они станут дополнением к ежегодным наградам лучшему футболисту Европы и лучшей футболистке Европы по версии УЕФА.

Первые четыре награды будут вручены лучшему вратарю, защитнику, полузащитнику и нападающему Лиги чемпионов — 2016/17. Призы обретут хозяев 24 августа на жеребьёвке группового этапа Лиги чемпионов. Ещё одна награда — лучшему игроку Лиги Европы УЕФА по итогам сезона-2016/17 — будет вручена на следующий день на жеребьёвке групповой стадии Лиги Европы, которая также пройдёт в Монако.

В жюри войдут тренеры клубов, игравших в сезоне-2016/17 на групповом этапе Лиги чемпионов и Лиги Европы, а также 55 известных спортивных журналистов из всех национальных ассоциаций УЕФА. Тренеры не смогут голосовать за игрока из своей команды.

Претендентов на четыре награды лучшим игрокам Лиги чемпионов назовут 4 августа. Тогда же объявят кандидатов на награду лучшему футболисту Лиги Европы. Тройки претендентов на награду лучшему футболисту и лучшей футболистке Европы по версии УЕФА будут обнародованы 15 августа по завершении Евро-2017 среди женщин.

huys unenanq Henoin kdarna EL lavaguyn futbolis

Изменено пользователем el mariachi

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

NEMECI MOT LRIV DIKTATURAYA, AYD TVUM ASIAKAN.. DRA HAMAR EL AYS VICHAKN E, CHGITEM VORTEXIC E VERCREL VOR [email protected] FOOTBOLLIC HASKACOX HANCHAR E... 

KAPVAC AKUMBNERI QICH LINELUC , U POQR BUJETNERI HET, ANSHUSHT KAN BANER VOR IRENIC KAXVAC CHE, BAYTS

ESOR OV KDNI TIM KSARQI, INVESTICIANER KANI , IMANALOV VOR KAROXA [email protected] NEMECI [email protected] ET TIMI ASENQ PRESS-ATASHEN CHGA KAM INCH VOR XAXACOX U [email protected] KBRNI ORENQ KYNDUNI ET MARDKANC FOOTBALLIC DURS KHAYTARARI...

HIMA MI HAT PARZ HARC.. 

ARARART  Chaxaryani ov linell bolors gitenq, bayts inchu en ayd mardun footballic hanel?

pashtonakan infon sa e internetum em nayel vor na charashahel e vstahutyunn... chem haskanum karoxa HFF nemeci arQUNIQn a vor anvstahutyan hamar Persona Non Grada haytarari?????

 

ay stexa amenn vortex chka demokratia([email protected] miayn petutyan masin che) [email protected] vortex mi hoqu miandznya karavarum e [email protected] sa e..........

isk inch karajarkei es heto kgrem jamanak unenam 

bayts hima [email protected] vor piti arvi da stexcvi mi karuyc Asenq Armenian Premier-Liga vorr lini HFF ic ankax u xekavaren timeri naxagahneri koxmic...isk [email protected] tox ani en inch shat a sirum(aveli chisht inchi masin shat a sirum khosall) sarqi mini dashter, akademianer

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ով է խաբար էտ ազգերի լիգան ինչ է?

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
29 minutes ago, HaykAvetisyan said:

ով է խաբար էտ ազգերի լիգան ինչ է?

Лига наций УЕФА

[править | править вики-текст]
Материал из Википедии — свободной энциклопедии
 
 
Stock alarm.svg
Эта статья или часть статьи содержит информацию об ожидаемых событиях.
Здесь описываются события, которые ещё не произошли.
Эта статья — о современном международном турнире между футбольными сборными. О международной организации, существовавшей с 1919 по 1946 годы см. Лига Наций.
Лига наций УЕФА
UEFA Nations League
Регион

Европа (УЕФА)

Кол-во команд

55

Сайт

www.uefa.com

Лига наций УЕФА (англ. UEFA Nations League) — будущий международный футбольный турнир среди сборных Европы, который будет проводиться под руководством УЕФА[1]. Впервые запланирован на 2018 год в сроки, соответствующие окончанию чемпионата мира 2018. В турнире будут действовать принципы повышения и понижения в классе. Частота проведения турнира — раз в 2 года, выявление победителя — по нечетным годам. Согласно заявлению УЕФА матчи турнира будут проводиться в сроки, в которые, по состоянию на 2014 год, проводится большинство международных товарищеских матчей, и предполагается, что турнир заменит эти матчи. Турнир будет связан с отборочным циклом к чемпионатам Европы, давая дополнительную возможность выхода в финальную стадию ряду национальных сборных.

Формат[править | править вики-текст]

Весной 2014 года УЕФА опубликовал предварительный формат будущего турнира, который начнётся в сентябре 2018 года[2]. Согласно ему, 55 европейских команды будут разбиты на дивизионы от A до D. В дивизион A попадут 12 лучших команд рейтинга сборных УЕФА, следующие 12 команд образуют дивизион B, следующие 15 — C, и 16 аутсайдеров — дивизион D. Каждый дивизион будет разбит на 4 группы: в двух сильнейших лигах группы будут состоять из 3 команд, C — из 3 и 4, D — из 4. В сентябре, октябре и ноябре 2018 года в группах пройдут двухкруговые турниры. Победители групп дивизиона A в июне 2019 разыграют победу в Лиге наций между собой. Победители групп остальных дивизионов получат места в дивизионах рангом выше следующей Лиги наций; занявшие последние места в группах сборные соответственно упадут рангом ниже (кроме дивизиона D).

В марте 2019 года начнётся квалификация к Евро 2020. 55 сборных будут разбиты на 10 групп по 5 или 6 команд, квалификация пройдёт по привычной схеме в течение 2019 года. По 2 лучшие сборные каждой группы получат путёвки на Евро, остальные 4 команды из 24 будут определены в марте 2020 года в рамках Лиги наций. 4 лучших команды каждого дивизиона из числа тех сборных, что не смогли пройти основную квалификацию Евро, разыграют оставшиеся путёвки между собой по олимпийской системе. Таким образом, на каждый дивизион Лиги наций полагается по одному дополнительному месту на Евро. В некоторых дивизионах может не остаться 4 команды для плей-офф (вероятнее всего в дивизионе A), тогда на вакантную позицию дополнительной квалификации приглашается лучшая команда дивизиона рангом ниже и так далее[3].

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
On Sunday, June 11, 2017 at 4:31 PM, Grigory said:

Черногория тактически переиграла нас. После первого гола шло вялое катание мяча с бессмысленными забросами. Никто не знал что делать. Т. е. не было плана игры после пропущенного мяча, хотя это надо было предусмотреть. После первого же стыка Генрих быстро избавлялся от мяча , не шёл на обострение. Нет лидера ведущего за собой. Капитанская повязка ещё не лидерство. Наверное уже надо перестать ждать от него в сборной такой же самоотдачи как в МЮ. Что касается соответствие партнеров , то лидер должен своим примером заставлять всех / даже Тарона/ "умирать" на поле. Не обязательно быть Йоветичем/ кроме 3 его гола/ , чтобы при таком свободном пространстве забивать как на тренировке. Тарон все время терял позицию/ это тоже уже надоело/. Самое обидное, что составы с учетом Йов. и Мхит. достаточно равны. , но хозяева особо то не вылезли из кожи, забив4 мяча. Бичерай , средний игрок ФНЛ, переигрывал наших как школьников. 

В целом согласен, за исключением того, что составы равны. Все-таки состав черногорцев более классный. Даже взять команды, за которые играют парни; Сьен, Атлетик(Мадрид), Лилль, Мюнхен 1860, Севилья, Зенит, Динамо(Москва). И у нас МЮ и... тишина "и мертвые с косами стоят (С)"

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
On Monday, June 12, 2017 at 0:51 PM, Hamlet78 said:

)))

 

 Парни, он же ходит в Ереване на игры. Ну устройте ему, чтобы весь стадион весь матч кричал немец г-н. Устройте ему, чтобы его вип-ложа, вся была обстрелянна помидорами и яйцами. При том каждую игру. Молодежь, вы чего, где ваша разрушительная энергия.) Ну устройте немцу ад как немцам в Сталинграде.

3

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
В 13.06.2017 at 12:14, Shavarsh -81 сказал:

«Քանի պապան սաղ ա, երեխեքը շոկոլադ են ուտելու». Ռուբեն Հայրապետյանի երազանքն իրականացավ

  •  368
  • Դիտումներ՝ 9358

OVA ASUM MAMULY LRUMA))))))))))))))))))))MARZAKAN mamulna vaxvxvorac.DEXIN MAMULY CPNMAAAAAAAAA,cpnotuma)))))))))))))

CHY CHY CHY իսկ մենք մարզական մամուլ ունենք??? սկսի ըտեղի պիտի մի բան լինի որ լռի կամ չլռի ... 15 րոպեանոց ֆուտոլի ժամ կար որը խոսում էր իշխանության կողմից էնել ենքան պրոմխներ տվին որ որոշին դաժե ետել չխոսան .... hetq.am - ի սպորտային բաժինը կարդա խիստ հարաբերական օբյեկտիվ գրում են 

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
В 6/11/2017 at 01:23, Harut Armenia ֆորումականը գրել է.

Irlandiayi het xaxin [email protected] videouxerdzov dimec erkrpagunerin, jermutyun uner 39 astijan, Kasparovi asac xosqnem asum minchev [email protected]

[email protected] vor artasahmanyan tim gnac chamrapndvec, baci libananic.

eselem asum hamakargayina, chka tenc futbolist vor galuya u arandznapes dera poxelu, menq enqan xndirner unenq kazmum vor mez miat taza kazma petq.

Impulsi pahov Nemecin mexadrelu ban chunem, im imacacov.

hima @ngnenq hin [email protected] nayenq te inch vonc xi, saxis hamarel parza nemeci aracneri ardyunqna. bayc da ban chi poxelu. nemeci hrajarakani cuycin 200 hogi marder helnum, dra hamare [email protected] minchev hima federaciayi naxagana. im hamar miak [email protected] votic glux federacian poxelna, u taza iragorceli crair [email protected] te che [email protected] miqich es yan en yan mi makardaki en, ovel ga lurj popoxutyun chi lini, baci Yurchenkoic, enel [email protected] chi

Թեկուզ Նեմեցի հրաժարականի պահով 200 000 հելնի մեկա չի տա. Կասի ինձ ընտրել է ՀՖՖ գործկոմը, ու միայն գործկոմը կարող է իմ հրաժարականը պահանջել։ Այդ տիպի մարդկանց համար հրաժարական տալը կամ մարդկանց պահանջով բան անելը ` թուլության նշան է , դրա համար հակառակն է անում, որ ցույց տա իբր ինքն է որոշողը։

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
24 минуты назад, youtharmenia сказал:

Թեկուզ Նեմեցի հրաժարականի պահով 200 000 հելնի մեկա չի տա. Կասի ինձ ընտրել է ՀՖՖ գործկոմը, ու միայն գործկոմը կարող է իմ հրաժարականը պահանջել։ Այդ տիպի մարդկանց համար հրաժարական տալը կամ մարդկանց պահանջով բան անելը ` թուլության նշան է , դրա համար հակառակն է անում, որ ցույց տա իբր ինքն է որոշողը։

Մի 2500 եթե հելնի երևի կտա մի շաբաթվա ընթացքում, եթե մի 5 հազար հելնի՝ հաստատ կտա:

Բայց հելնողներ չկան))

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!


Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.


Войти сейчас