• Announcements

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   11/19/2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Arsenal

Օլիմպիական խաղեր-2016. Олимпийские игры-2016

1,293 posts in this topic

Летние Олимпийские игры 2016 пройдут в Рио-де-Жанейро (Бразилия) с 5-го по 21-ое августа.

На данный момент у Армении 22 путевки.  

0

Share this post

Link to post
Share on other sites

Պաշտոնական. Դավիթ Սաֆարյանը օլիմպիական խաղերի ուղեգիր ստացավ

76184.jpg

2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը օլիմպիական խաղերի ուղեգիր է ստացել, հայտնում է ըմբշամարտի համաշխարհային միության (UWW)պաշտոնական կայքը:

Ապրիլ ամսին Սերբիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական վարկանիշային մրցաշարում մինչև 65 կգ քաշային կարգում եզրափակիչ էին դուրս եկել Մոհամեդմուրադ Գաջիևը  (Լեհաստան)և Անդրեյ Կվյատկովսկին  (Ուկրաինա): Երկու ըմբիշի մոտ հայտնաբերվել է միդրոնատ, ինչի հիման վրա  UWW-ն որոշում է կայացրել չեղյալ հայտարարել նրանց ցույց տված արդյունքները:

Նրանց փոխարեն ուղեգրերը բաժին է հասել Դավիթ Սաֆարյանին(Հայաստան) և Զուրաբի Յակուբուշվիլիին (Վրաստան):

Հիշեցնենք, որ Սաֆարյանը Սերբիայում կայացած մրցաշարում պարտվել էր Գաջիևին և զբաղեցրել էր երրորդ տեղը: Ավելացնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն արդեն ունի օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Մինչ այդ ուղեգրեր էին նվաճել 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

ArmFootball.com

2

Share this post

Link to post
Share on other sites

Հայ աթլետները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

67383.jpg

Վազորդուհի Ամալյա Շառոյանը եւ եռացատկորդ Լեւոն Աղասյանն Աթենքում կմասնակցեն Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, որը կմեկնարկի մայիսի 14-ին, հաղորդում է ՀԱՕԿլրատվականը:

Շառոյանը եւ Աղասյանը Աթենքի մրցաշարից հետո, մայիսի 21-ին կմասնակցեն նաեւ երկրորդ մրցաշարին: Այն կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:

Մայիսի 28-ին եւ 29-ին տեղի կունենա աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որը եւս վարկանիշային է:

NEWS.am Sport

0

Share this post

Link to post
Share on other sites

Հուսանք եսի լրացուցիչ ստիմուլ կլինի Դավիփի համար

0

Share this post

Link to post
Share on other sites

ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ 23-ՐԴ ԱՆԴԱՄԸ

11 մայիսի, 2016 | 20:55

ofGSdW5LRRI

Ըմբշամարտի համաշխարհային միությունում երեկ քննարկվել է այս տարվա օլիմպիական վարկանշային մրցումներում մրցանակային տեղեր գրաված և դոպինգ ստուգումը չանցած մարզիկների հարցը և մի քանի մարզիկներ որակազրկվել են: Մեզ, մասնավորապես, հետաքրքրում են 65 կգ քաշային կարգի արդյունքները: Այսպիսով՝ հաստատվել է այն, որ Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևի և ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու արյան մեջ նորմայից բարձր է եղել մելդոնիումի պարունակությունը: Այդ իսկ պատճառով նրանք որակազրկվել են: Հիշեցնենք, որ Գաջիևն ու Կվյատկովսկին Սերբիայի Զրենյանին քաղաքում կայացած Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանշային մրցաշարի առաջին ու երկրորդ մրցանակակիրներն են: Եվ քանի որ Սերբիայում Դավիթ Սաֆարյանը պարտվել էր Գաջիևին ու արժանացել բրոնզե մեդալի, ուստի մեխանիկորեն օլիմպիական ուղեգիրը նրան փոխանցվեց: Այսպիսով՝ ազատ ոճի Հայաստանի հավաքականը ձեռք բերեց չորրորդ ուղեգիրը: Մինչ այս օլիմպիական ուղեգրերի էին արժանացել  57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: Չորս ուղեգիր էլ նվաճել են հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի օլիմպիական հավաքականում ամենաշատ տեղերն ունեն ծանրորդները՝ 5 տղամարդ, 2 կին: Արդեն չորս ուղեգիր էլ ձեռք են բերել բռնցքամարտիկները: Հույսեր կան նաև կին բռնցքամարտիկներից: Առաջին անգամ երեք մասնակից կունենանք մարմնամարզությունում: Եվս մեկ մասնակից էլ Հայաստանի օլիմպիական ընտրանին կունենա ձյուդոյում: Ճիշտ է, պաշտոնապես չի հրապարակվել ձյուդոյի վարկանշային ցուցակը, սակայն 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն այդ ցուցակում անպայման տեղ կունենա, քանի որ 22-ի մեջ այժմ 10-րդն է:

footsport.am

0

Share this post

Link to post
Share on other sites

Օվա տեղյակ դեր շանս կա մեր աղջիկների հավաքականին եվս մեկ ուղեգիր ստանալու 

0

Share this post

Link to post
Share on other sites
3 hours ago, Mayis said:

Օվա տեղյակ դեր շանս կա մեր աղջիկների հավաքականին եվս մեկ ուղեգիր ստանալու 

vor marzacevum

0

Share this post

Link to post
Share on other sites

Հայաստանը 2016 ամառային օլիմպիական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
 
Հայաստանը Օլիմպիական խաղերում
180px-Flag_of_Armenia.svg.png
Հայաստանի դրոշ
ԱՕԿ կոդ  ARM
ԱՕԿ Հայաստանի օլիմպիական կոմիտե
Կայք www.armnoc.am
Ռիո դե Ժանեյրոում կայացած ամառային օլիմպիական խաղերում
մարզիկ 22  4 սպորտաձևում
Մեդալներ Ոսկի
Արծաթ
Բրոնզ
Ընդամենը
Օլիմպիական պատմություն
Ամառային խաղեր
Ձմեռային խաղեր
Այլ երկրների կազմում
22px-Flag_of_Russia.svg.png Ռուսական կայսրություն (1900–1912)
22px-Flag_of_the_Soviet_Union.svg.png Խորհրդային Միություն (1952–1988)
22px-Olympic_flag.svg.png Միացյալ թիմ (1992)

Հայաստանը ներկայացված է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում, որը կկայանա Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա, 2016 թվականի օգոստոսի 5-ից 21-ը։

Բռնցքամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը օլիմպիական խաղերում կներկայացնեն չորս բռնցքամարտիկ հետևյալ քաշային կարգերում: Արտուր Հովհաննիսյանը, Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը և Վլադիմիր Մարգարյանը որակավորվեցին 2016 թվականի Եվրոպայի որակավորման մրցույթի արդյունքով, որը տեղի ունեցավ Թուրքիայի Սամսուն քաղաքում[1]:

Տղամարդիկ
Մարզիկ Մրցույթ 1/32 եզրափակիչ 1/16 եզրափակիչ Քարրորդ եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
տեղ
Արտուր Հովհաննիսյան Գերթեթև քաշ            
Նարեկ Աբգարյան Թեթև քաշ            
Արամ Ավագյան Միջին քաշ            
Վլադիմիր Մարգարյան Միջին քաշ            

Մարմնամարզություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանից որակավորվել է մեկ տղամարդ մարմնամարզիկ, ով 2015 թվականի մարմնամարզության աշխարհի առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը նժույգի մրցույթում։

Տղամարդիկ
Մարզիկ Մրցույթ Որակավորում Եզրափակիչ
Գործիք Ընդամենը Դիրք Գործիք Ընդամենը Դիրք
F ՆԺ Օ V ԶՁ ՀՁ F ՆԺ Օ V ԶՁ ՀՁ
Հարություն Մերդինյան                                  
Արտուր Դավթյան                                  
Կանայք
Մարզիկ Մրցույթ Որակավորում Եզրափակիչ
Գործիք Ընդամենը Դիրք Գործիք Ընդամենը Դիրք
F ՆԺ ՕՂ ԶՁ F ՆԺ ՕՂ ԶՁ
Հուռի Գեբեշյան                          

Ըմբշամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ըմբշամարտը 2016 օլիմպիական խաղերում

Հայաստանից որակավորվել են ընդհանուր ութ ըմբիշ հետևյալ քաշային կարգերում: Երեք ըմբիշ որակավորվեցին 2015 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնության արդյունքներով: Եվս երկուսը որակավորվեցին 2016 թվականի Եվրոպայի ըմբշամարտի օլիմպիական որակավորման մրցույթներում` հասնելով եզրափակիկ իրենց քաշային կարգերում[2][3]:

Մյուս երեք ըմբիշները որակավորվեցին Աշխարհի ըմբշամարտիօլիմպիական որակավորման մրցույներում[4]:

2016 թվականի մայիսի 11-ին Աշխարհի միացյալ ըմբշամարտ կազմակերպությունը հայտարարեց, որ Հայաստանին կտրվի ևս մեկ ուղեգիր ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշային կարգում քանի որ Եվրոպայի օլիմպիական որակավորման մրցույթի եզրափակիչ դուրս եկած ուկրաինացի և լեհ ըմբիշները օգտագործել են արգելված դեղահաբեր[5]:

Տղամարդկանց ազատ ոճ
Մարզիկ Մրցույթ Որակավորում 1/16 եզրափակիչ 1/4 եզրափակիչ Կիսաեզրափակիչ Սփոփիչ 1 Սփոփիչ 2 Եզրափակիչ / ԲՄ
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
Դիրք
Գառնիկ Մնացականյան 57 կգ                
Դավիթ Սաֆարյան 65 կգ                
Գեորգի Կետոև 97 կգ                
Լևան Բերիանիձե 125 կգ                
Տղամարդկանց հունա-հռոմեական
Մարզիկ Մրցույթ Որակավորում 1/16 եզրափակիչ 1/4 եզրափակիչ Կիսաեզրափակիչ Սփոփիչ 1 Սփոփիչ 2 Եզրափակիչ / ԲՄ
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
Մրցակից
Արդյունք
Դիրք
Միհրան Հարությունյան 66 կգ                
Արսեն Ջուլֆալակյան 75 կգ                
Մաքսիմ Մանուկյան 85 կգ                
Արթուր Ալեքսանյան 98 կգ                

Ծանրամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը Ռիո դե Ժանեյրոյումում կներկայացնի հինգ տղամարդ և երկու կին ծանրորդ, համաձայն 2014 և 2015 թվականների ծանրամարտի աշխարհի առաջնություններում և 2016 թվական Եվրոպայի առաջնությունում վաստակած միավորների։ Հայաստանի օլիմպիական կոմիտեն ծանրորդների անունները պետք է ներկայացնի մինչև 2016 թվականի հունիսի 20-ը։

Տղամարդիկ
Մարզիկ Մրցույթ Պոկում Հրում Ընդամենը Դիրք
Արդյունք Դիրք Արդյունք Դիրք
               
Կանայք
Մարզիկ Մրցույթ Պոկում Հրում Ընդամենը Դիրք
Արդյունք Դիրք Արդյունք Դիրք
               
2

Share this post

Link to post
Share on other sites
7 ժամ առաջ, Shavarsh -81 ֆորումականը գրել է.

vor marzacevum

Շտանգեն

0

Share this post

Link to post
Share on other sites

Հետաքրքիր է որ ծանրամարտում մելդոնիումի համար չեն որակազրկում միանգամից օրինակ Հռիփսիմե Խուրշուդյանի դեպքում իսկ ըմբշամարտում միանգամից: Լավ է իհարկե, բայց կարող է ասենք ըմբիշներն էլ բողոքեն ու էլի էսպես ասած մեղմ նայեն համենայն դեպս էս 2016 թվականի առաջի ամիսների համար: Հուսանք որ տենց չի լինի, ու սա արդեն անբեկանելի որոշում ա ու Դավիթ Սաֆարյանը կգնա Ռիո: Մի հարց, եթե ասենք Հռիփսիմեին հեռացնեն մրցումներից հնարավոր է՞ իր տեղում ուրիշի ուղարկել:

Մի բան էլ, փաստորեն մենք մինիմում 4 նոր ուղղեգիր էլ ենք ունենալու, երկու աթլետիկայից երկու ջրային մարզաձևերից որովհետև այն երկրները որ չեն կարողանում որակավորման միջոցով ձեռք բերել ուղղեգիր ստանում են մեկական ըստ սեռի էտ երկու կարևոր սպորտերում որ ամբողջ աշխարհը ներկայացված լինի: Իհարկե սա բոլորս էլ գիտենք բայց հետաքրքիրն էն ա որ վերջապես էտ 25 մարզիկից կանցնենք էլի թե չէ Պեկինում ու Լոնդունում 25 ա եղել Հայաստանի հավաքականը:  Ի դեպ մենք Լոնդոնում աթլետիկայից անցկացրել էինք 4 մարզիկ որոնք փաստորեն իրանց ուժերով էին անցել: Հիմա մեր սպորտից տեղյակ ֆորումականներից կուզեի իմանալ մենք ինչ որ շանս ունենք այդպես անցկացնելու որևէ աթլետի թե պտի սպասենք ''նվերին'' :  Նախորոք մերսի:

2

Share this post

Link to post
Share on other sites
9 hours ago, Mayis said:

Շտանգեն

che xi piti avelana

0

Share this post

Link to post
Share on other sites
5 րոպե առաջ, Shavarsh -81 ֆորումականը գրել է.

che xi piti avelana

դու էիր ասում ինչվոր դոպինգների վրով որ հաստատվեց մերոնցից մի հոգի կավելանա

0

Share this post

Link to post
Share on other sites
12 minutes ago, Mayis said:

դու էիր ասում ինչվոր դոպինգների վրով որ հաստատվեց մերոնցից մի հոգի կավելանա

txamardkanc hamrem asem,kananc pahov tenc ban chka

0

Share this post

Link to post
Share on other sites

Inchqan haskanumem 2 marzadzev ka vor antsyal anqam uneinq masnakits es anqam chenq unena > da taekwondona u hradzqutyuna

1

Share this post

Link to post
Share on other sites
39 րոպե առաջ, URTZ ֆորումականը գրել է.

Inchqan haskanumem 2 marzadzev ka vor antsyal anqam uneinq masnakits es anqam chenq unena > da taekwondona u hradzqutyuna

Հա, բոլորը ով կրակել գիտի կամ տեքվոնդո գնացել են սահման կռվելու դրա համար: ԿԱՏԱԿ

2

Share this post

Link to post
Share on other sites
В 12.05.2016 at 20:08, Simonyan ֆորումականը գրել է.

Հետաքրքիր է որ ծանրամարտում մելդոնիումի համար չեն որակազրկում միանգամից օրինակ Հռիփսիմե Խուրշուդյանի դեպքում իսկ ըմբշամարտում միանգամից: Լավ է իհարկե, բայց կարող է ասենք ըմբիշներն էլ բողոքեն ու էլի էսպես ասած մեղմ նայեն համենայն դեպս էս 2016 թվականի առաջի ամիսների համար: Հուսանք որ տենց չի լինի, ու սա արդեն անբեկանելի որոշում ա ու Դավիթ Սաֆարյանը կգնա Ռիո: Մի հարց, եթե ասենք Հռիփսիմեին հեռացնեն մրցումներից հնարավոր է՞ իր տեղում ուրիշի ուղարկել:

Մի բան էլ, փաստորեն մենք մինիմում 4 նոր ուղղեգիր էլ ենք ունենալու, երկու աթլետիկայից երկու ջրային մարզաձևերից որովհետև այն երկրները որ չեն կարողանում որակավորման միջոցով ձեռք բերել ուղղեգիր ստանում են մեկական ըստ սեռի էտ երկու կարևոր սպորտերում որ ամբողջ աշխարհը ներկայացված լինի: Իհարկե սա բոլորս էլ գիտենք բայց հետաքրքիրն էն ա որ վերջապես էտ 25 մարզիկից կանցնենք էլի թե չէ Պեկինում ու Լոնդունում 25 ա եղել Հայաստանի հավաքականը:  Ի դեպ մենք Լոնդոնում աթլետիկայից անցկացրել էինք 4 մարզիկ որոնք փաստորեն իրանց ուժերով էին անցել: Հիմա մեր սպորտից տեղյակ ֆորումականներից կուզեի իմանալ մենք ինչ որ շանս ունենք այդպես անցկացնելու որևէ աթլետի թե պտի սպասենք ''նվերին'' :  Նախորոք մերսի:

Ըմբշամարտում էլ միանգամից չեն որակազրկում, սրանց մոտ չափաբաժինը մեծա եղել, որակազրկել են: Թե չէ ռուսների մեջ էլ են բռնվածներ եղել, բայց իրանց չեն որակազրկել, որտև քիչա եղել արյան մեջ:

В 12.05.2016 at 23:59, URTZ ֆորումականը գրել է.

Inchqan haskanumem 2 marzadzev ka vor antsyal anqam uneinq masnakits es anqam chenq unena > da taekwondona u hradzqutyuna

Մեծա հավանականությունը, որ հրաձգությունից սպիտակ քարտ կստանանք, ու Հրաչիկ Բաբայանը կգնա:

1

Share this post

Link to post
Share on other sites
3 ժամ առաջ, Rafael ֆորումականը գրել է.

Ըմբշամարտում էլ միանգամից չեն որակազրկում, սրանց մոտ չափաբաժինը մեծա եղել, որակազրկել են: Թե չէ ռուսների մեջ էլ են բռնվածներ եղել, բայց իրանց չեն որակազրկել, որտև քիչա եղել արյան մեջ:

Մեծա հավանականությունը, որ հրաձգությունից սպիտակ քարտ կստանանք, ու Հրաչիկ Բաբայանը կգնա:

Իսկ Ծանրամարտից հիմա ավելի հավանական ա՞ որ կավելանա մեկով ուղղեգիրը մեր երբ արդեն հաստատել են Լովչևի ու 3 ուրիշ ռուսների որակազրկումը, թե պտի էտ Լոզանի դատարանի վճռին սպասել: Թե պտի էտ հյուսիսային Կորեային էլ հաստատեն որ մենք մի հատ ստանանք: Անդրանիկ Կարապետյանի քաշի հյուսիսկորեացին suspension - ի տակ ա,  դրան որ Լովչեվից արին, ստանում ե՞նք մի ուղղեգիր:

0

Share this post

Link to post
Share on other sites

1 hogue dobavit areq

Հեռացատկորդ Ամալյա Շառոյանը Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել

Հեռացատկորդ Ամալյա Շառոյանը Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ հեռացատկորդ Ամալյա Շառոյանը Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշ է ձեռք բերել Ալբանիայում կայացած վարկանիշային մրցաշարում,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Տիրանայում կայացած մրցաշարում հեռացատկորդը գրանցել է 6մ 72 սմ և գերազանցելով Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը` 6մ 70 սմ: Շառոյանը դարձել է նաև մրցաշարի հաղթող: 

Տղաների պայքարում Լևոն Աղասյանը եռացատկում գրավեց առաջին հորիզոնականը` 16մ 03սմ, սակայն չգերազանցեց Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը:

Աթլետները մինչև Հայաստանի առաջնությունը, որը կկայանա մայիսի 28-29-ը,  այլ հնարավորություններկունենան` օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար:

http://www.armsport.am/hy/news/2016/05/22/%D5%80%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1-%D5%87%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8/711901

1

Share this post

Link to post
Share on other sites

ԱՄԱԼՅԱ ՇԱՌՈՅԱՆԸ 40 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՌԵԿՈՐԴԸ ԹԱՐՄԱՑՐԵՑ ԵՎ ՌԻՈՅԻ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ

22 մայիսի, 2016 | 12:30

h

Հայաստանի աթլետներից առաջինը 2016 թ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական 31-րդ խաղերին մասնակցելու ուղեգիր նվաճեց գյումրեցի հեռացատկորդուհի Ամալյան Շառոյանը: Այս ուրախալի լուրը հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ, աթլետիկայի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը: Արդարացնելով սպասելիքները երեկ՝ մայիսի 21-ին, Ալբանիայի Էլբասան քաղաքում ընթացած աթլետիկայի <Պատվի գավաթ> անվանումով միջազգային մրցաշարում 27-ամյա գյումրեցի Ամալյա Շառոյանը կանանց հեռացատկի մրցմանը գրանցած փայլուն արդյունքով ՝ 6մ 72 սմ ոչ միայն հաղթող է ճանաչվել, այլև Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել ու, 2 սմ-ով գերազանցելով այս մրցաձևի համար պահանջվող օլիմպիական նորմատիվը (6մ 70սմ), ՌԻՈ -2016-ին մասնակցելու իրավունք է նվաճել: Կանանց հեռացատկի Հայաստանի ռեկորդը շուրջ 40 տարի առաջ՝ 1976 թ հունիսի 22-ին Կիևում սահմանել էր Նադեժդա Կարյակինան, որը հավասար էր 6 մ 46սմ-ի: Ամալյա Շառոյանը երեկ 26 սմ-ով գերազանցեց ու գահընկեց արեց 40 տարվա վաղեմություն ունեցող կանանց հեռացատկի Հայաստանի ռեկորդը:

ՀՀ նորընծա ռեկորդակրուհին դարձավ Հայաստանի արդեն թվով 24-րդ մարզիկն, ով իրավունք է ստացել մասնակցելու 2016 թ օլիմպիական խաղերին: Առայժմ ՌԻՈ -2016-ին մասնակցելու իրավունք ուենեն ՀՀ 8ըմբիշ, 7 ծանրորդ, 4 բռնցքամարտիկ, 3 մարմնամարզիկ, 1-ական ձյուդոիստ ու աթլետ:

Հավելենք, որ լեգենդար հեռացատկորդ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր (8մ 86սմ), աթլետիկայի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանիպատվին մայիսի 14-ին Աթենքում անցկացված ցատկային մրցաձևերի միջազգային մրցաշարում Ամալյա Շառոյանը արձանագրած 6մ 33 սմ արդյունքով 16 մասնակիցների պայքարում գրավել էր 3-րդ տեղը:

Levon+Aghasyan+European+Athletics+Junior+Championships+680cN4gLn2Bl

Ալբանիայի Էլբասան քաղաքում ընթացած աթլետիկայի <Պատվի գավաթի> խաղարկության մասնակիցների թվում էր նաև կապանցի եռացատկորդ, պատանիների 2013 թ Եվրոպայի չեմպիոն Լևոն Աղասյանը: Նա, ինչպեսև 1 շաբաթ առաջ Աթենքում ընթացած միջազգային մրցաշարում, այստեղ էլ իրեն հավասարը չունեցավ ու 1-ին տեղը գրավեց: Սակայն, եթե մայիսի 14-ին Հունաստանի մրցաշարում Լևոնը արձանգրել էր 16մ 16սմ, ապա Ալբանիայում լավագույնը ճանաչվեց 16մ 03սմ արդյունքով: Չնայած հաջող մրցելույթներին ու արձանագրած համեմատաբար բարձր արդյունքերին, այնուամենայնիվ այս 2 մրցաշարերում Լևոնի գրանցած արդյունքները դեռ հեռու են օլիմպիական վարկանիշային նորմից, որը հավասար է 16մ 85սմ-ի: Նշենք, որ մոտակա ժամանակում ՀՀ աթլետները օլիմպիական նորմեր լրացնելու և օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն կունենան նաև մայիսի 28-29-ը Արտաշատում կայանալիք մեծահասակների աթլետիկայի ՀՀ առաջնության ժամանակ, որը նույնպես օլիմպիական վարկանշային մրցաշարի կարգավիճակ ունի:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

footsport.am

Edited by Mayis

0

Share this post

Link to post
Share on other sites
В 21.05.2016 at 16:54, Simonyan ֆորումականը գրել է.

Իսկ Ծանրամարտից հիմա ավելի հավանական ա՞ որ կավելանա մեկով ուղղեգիրը մեր երբ արդեն հաստատել են Լովչևի ու 3 ուրիշ ռուսների որակազրկումը, թե պտի էտ Լոզանի դատարանի վճռին սպասել: Թե պտի էտ հյուսիսային Կորեային էլ հաստատեն որ մենք մի հատ ստանանք: Անդրանիկ Կարապետյանի քաշի հյուսիսկորեացին suspension - ի տակ ա,  դրան որ Լովչեվից արին, ստանում ե՞նք մի ուղղեգիր:

կներես, որ ուշ եմ պատասխանում... Մենակ հյուսիսկորեացու պահը չի, ղազախներն ու բելառուսներն էլ ունեն որակազրկվողներ: Ստեղ թիմային միավորներ են, բելառուսները հատկապես շատ միավորներ են կորցնում: Ամեն դեպքում, էդ ամեն ինչը կհաստատվի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական հրապարակումներից հետո: Որակազրկումները պաշտոնապես կհայտարարվեն Լոզանից հետո, էդ ժամանակ էլ վերահաշվարկները կգնան

1

Share this post

Link to post
Share on other sites

Հայաստանը ևս երկու օլիմպիական ուղեգիր նվաճեց աթլետիկայից

atlet

Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացած աթլետիկայի Հայաստանի առաջնությունում Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց եռացատկորդ Լևոն Աղասյանն, ով եռացատկում գրանցեց 16 մ 85 սմ արդյունք, որը հենց օլիմպիական նորմատիվ է:

Աղջիկների 200 մետր վազքում Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք նվաճեց 15-ամյա Գայանե Չիլոյանը, ով տարածությունը հաղթահարեց 23.16 արդյունքով: Այս ձևում օլիմպիական նորմատիվ է համարվում 23.20-ը:

Մինչ այս Հայաստանը ուներ ևս երկու Օլիմպիական խաղերի ուղեգիր, այն նվաճել էին հեռացատկորդ Ամալյա Շառոյանը և  վազորդ Դիանա Խուբեսերյանը:

1

Share this post

Link to post
Share on other sites

Ծանրամարտ. 2008 և 2012թթ.-երի օլիմպիական խաղերի 20 դոպինգ նմուշներ դրական արդյունք են տվել

http://armfootball.com/arm/news/76783/tsanramart-2008-ev-2012tt-eri-olimpiakan-khaxeri-20-doping-nmushner-drakan-ardyunq-en-tvel.html

էս հնարավոր ա դառնա մի ուրիշ կարգի բոմբ։  Երևի սա դիտմամբ են անում որ վախացնեն կասկածելի մարզիկներին ու ֆեդերացիաներին որ էս խաղերին չհամարձակվեն փորձեն դոպինգ ընդունեն։   Հմի եթե թույլ արդյունքներ գրանցվեն ուրեմն էֆեկտը տվել ա … 

1

Share this post

Link to post
Share on other sites
В 31.05.2016 at 18:01, Simonyan ֆորումականը գրել է.

Ծանրամարտ. 2008 և 2012թթ.-երի օլիմպիական խաղերի 20 դոպինգ նմուշներ դրական արդյունք են տվել

http://armfootball.com/arm/news/76783/tsanramart-2008-ev-2012tt-eri-olimpiakan-khaxeri-20-doping-nmushner-drakan-ardyunq-en-tvel.html

էս հնարավոր ա դառնա մի ուրիշ կարգի բոմբ։  Երևի սա դիտմամբ են անում որ վախացնեն կասկածելի մարզիկներին ու ֆեդերացիաներին որ էս խաղերին չհամարձակվեն փորձեն դոպինգ ընդունեն։   Հմի եթե թույլ արդյունքներ գրանցվեն ուրեմն էֆեկտը տվել ա … 

սա բոմբա, ու ու էդ բոմբը մի քանի ուժեղ անուններա տանելու հետը: Ասկոլկեքը մեզ էլ են հասնելու, ցավոք...

3

Share this post

Link to post
Share on other sites
4 ժամ առաջ, Rafael ֆորումականը գրել է.

սա բոմբա, ու ու էդ բոմբը մի քանի ուժեղ անուններա տանելու հետը: Ասկոլկեքը մեզ էլ են հասնելու, ցավոք...

Մենակ Տիգրանի բրոնզն ա վտանգված թե՞ Հռիփսիմեի բրոնզն էլ: Իսկ չի կարող մեր երկու մյուս բրոնզները  2008-ի արծաթ դառնան թե չգիտես ով ա էտ Պեկինի չեմպիոնը որ բռնվել ա: Չնայած մյուս կողմից ըտենց հետաքրքիր էլ չի մեդալ վերցնելը: Ասա դրանք էլ չկորցնենք: Հիասթափեցնում ա էն փաստը որ դոպինգը համատարած երևույթ ա ...

Մի հատ սենց հետաքրքիր բան.. ասվում ա որ հատուկ ուշադրություն են հատկացրել այն մարզիկներին ովքեր Ռիո են գնալու: Եթե դա ընդունենք բացարձակապես, այսինքն որ բոլորը ակտիվ մարզիկներ են (չնայած դժվար), ընդհամենը մի երկու հոգի կան (տղամարդկանցից համենայն դեպս) որ Պեկին չեմպիոն դառցան ու Ռիո գնալու են. մեկը 69-ի չինացին ա էն մյուսը Իլյա Իլյինը, երկու դեպքում էլ բոմբասո կլնի:

Հ.Գ. հա էլի փաստորեն բոլորն էլ գործող մարզիկներ են Պեկինից...

http://edition.cnn.com/2016/05/17/sport/ioc-doping-tests-beijing-rio/

Edited by Simonyan

0

Share this post

Link to post
Share on other sites
18 ժամ առաջ, Simonyan ֆորումականը գրել է.

Գրեթե համոզված եմ, որ Իլյիննա դառնալու ամենամեծ բռնված ձուկը: Մեզ մոտից, վափշե-տը եթե հաստատվեց, թե Տիկոյի, թե Հռիփսիկի մեդալներն էլ վտանգի տակ են, ուղղակի դեռ մանրամասները հայտնի չեն: Հնարավորա, եթե Հռիփսիկի 2008ի թեստնա դրական, 2012-ի մեդալը մնա:

1

Share this post

Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!

Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.

Sign In Now