Ուշադրություն, բոլորիդ կարծիքը շատ կարևոր է

Nareco
By Nareco in Մեր ֆորումը,
Հարգելի ֆորումականներ, Հասկանում եմ, որ նոր տարբերակի հետ կապված բոլորդ էլ ինչ-ինչ առարկություններ ու դժգոհություններ ունեք: Ցանկացած նորամուծություն միշտ էլ էդպես է ընկալվում: Բայց բողոքելն ու առարկելը միշտ էլ հեշտ է, գիտեմ, որ բոլորդ էլ կապված եք ֆորումի հետ, ուրեմն եկե՛ք ձեր առաջարկ-դիտողությունները գրեք էստեղ, ոչ թե տարբեր թեմաներում, կքննարկենք ու կփորձենք լուծումներ տալ:  Ֆորումը գրեթե ամեն ամիս արդիականացվում է: Բացեր-թերություններ-վրիպումներ շատ հնարավոր է լինեն, ուրախ կլինեմ, եթե դրանց մասին ևս նշեք: 1. Չգիտեմ, նկատել եք թե ոչ, բայց ավելացրել եմ ֆորումի լեզուներում նաև ՀԱՅԵՐԵՆ լեզվով տարբերակ, ինքս եմ թարգմանել: Դեռ տեստային տարբերակով է աշխատում, բայց կարող եք ստուգել, միանգամայն նորմալ աշխատում է: 2. Ֆորումի հետևի ֆոնի հետ կապված, ֆոնային լուսանկարը ավելի մուգ է հիմա տեղադրված: ՀԳ. իհարկե այնպես չի կարող լինել, որ բոլորդ էլ ինչ-որ հարցի շուրջ միակարծիք լինեք, ուղղակի քննարկումներից պարզ կլինի էն «ոսկե միջինը», ըստ որի մենք կշարժվենք առաջ:    
  • 62 replies