• Announcements

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   11/19/2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Sign in to follow this  
Followers 0
Gurgen_10

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդ, մի հատ շատ կարևոր թեմայի եմ ուզում անդրադառնամ, վերնագիրը հատուկ եմ սենց դրել, որ սաղդ մտնեք))):


 


Կարող ա սկզբից հեգնանքով վերաբերվեք, բայց որ խորը մտածեք լուրջ թեմայա: Բանը նրանում ա, որ ես կամաց-կամաց սկսում եմ հասկանալ, որ էս էս տռանսլիտով գրելը, մեր ազգի համար կարա շատ ծանր հետևանքներ ունենա, հաշվի առնելով էն, որ էս դարում մեր առօրեայի մեծ մասը ինտերնետնա: Հիմա ավելի շատ տարօրինակա թվում, որ մեկը հայերեն տառերով ա գրում, իսկ տռանսլիտը մի տեսակ սովորական ա դառել:


 


Էս վերջերս իմացա, որ որոշ հայ "երգիչներ" իրանց դիսկերի վրա երգերի բառերը տռանսլիտով են գրում: Էտ կատաստրոֆայա ժողովուրդ: Բա որ դուրս ես գալիս փողոց, պատերին գրած ա ES QEZ SIRUM EM VARTUSH: Էն էլ Հայաստանում: Երևի էտ 14 տարեկան էրեխեն դպրոց գնալու տեղը սաղ օրը օդնոկլասսնիկներ և այլնի մեջա ու ինքը մի 10 տարի հետո ինչ պտի սովորացնի իրա էրեխուն:  Թուրքերը անուղեղ ազգ են, իրանց տառերը չունեն, դրա համար իրանց այբուբենը "տռանսլիտա", մենք ունենք, ալարում ենք օգտագործենք: Ես հազարից մեկ եմ տենում, որ օրինակ դաժը ռոսները անգլերեն տառերով գրեն, չգիտեմ խի ա մեր մեջ տենց արմատավորվել:


 


Կարողա օրինակս չափազանցվածա, բայց հիշում եմ դպրոցում սովորացնում էին, որ պատերազմների ժամանակ մարդիկ իրանց կյանքի գնով գրքերն էին փրկում, տենց ա մեր լեզուն մինչև հիմա ստեղ հասել, իսկ մենք սենց ենք վերաբերվում: Հիմա  21-րդ դարնա լյուբոյ կոմպ ապահովում ա հայերեն: Դժվար չի մի քիչ կամքի ուժա պետք էտ անտեր KDWin ա կամ ձեզ որն ա հարմար չգիտեմ, մի հատ Alt+Shift ա էղածը մի ալարեք: Հայերենը հայերեն գրեք, ռուսերենը՝ ռուսերեն, անգլերենը՝ անգլերեն: Սխալներով գրելուց էլ մի վախեցեք: Իսկ սփյուռքում ապրող հայերի համար գիտեմ, որ դժվար ա, բայց ձեր վրա պատասխանատվությունը ավելի մեծ ա: Դուք ձեր էրեխեքին պետքա սովորացնեք հայերեն, իսկ սենց հաստատ էլ չեք հիշի: Երկար բարակ գրեցի բայց դե... Շնորհակալություն ուշադրության համար: 


 


Հ.Գ. Հիմա, ով իմ հետ համաձայն ա ու ուզում ա ՀԵՂԱՓՈԽՎԻ)), թող էս թեմայում գրի "+1", ու դրանից հետո ինքը պարտավորվում ա հայերեն մտքերը մենակ հայատառ գրի, կապ չունի ֆորումում փոստ ա անում, թե ֆեյսբուքում ինչ-որ մեկի հետ չաթ և այլն:  Ու դրանով դուք համել կհեղափոխեք ձեր զրուցակիցներին ու ֆռենդերին: 


 


 


9

Share this post


Link to post
Share on other sites

Ոչ մի ծրագիր էլ պետք չի, ամեն ինչ արդեն կա, panel control ես մտնում 10 վարկյանում փոխում ես, ու պարզվում ա որ A տառին խփում ես գրում ա Ա, B - ին սխմում ես գրում ա Բ :msn: :  Իսկ Ց ու Ծ - ի համար կան առանձին տառեր ու ստիպված չես գրել c ամեն անգամ, Թ-ն ու Տ-ն նույն տառով գրել, Ղ-ն երկու տառով գրել, Ճ-ն ու Չ-ն էլ հերիք չի երկու տառով հետն էլ նույն երկու տառով :mail1:


Ուղղակի պարզ հարմարության հարց է, չեն հերիքում լատինական տառերը հո զոռով չի: Փոստն էն ա որ արդեն նույնիսկ ուղղագրության չգրված կանոններ են ձևավորվում տռանսլիտում :lol:


Ես օրինակ ուղղակի չեմ կարողանում կարդալ տրանսլիտով երկար գրածները անկախ գրողից ու գրածից, թռնում եմ էտ գրածը ու հետո գրածին պատասխաններից իմանում եմ ինչի մասին էր խոսքը շատից քչից: Առանց նեղանալու: Նույնն էլ եթե ռուսերեն ա գրած բայց լատինատառ:


Էն հայերը որ հայերեն չգիտեն սովորաբար տրանսլիտով էլ չեն հասկանում էնպես որ խնդիր չկա, իսկ նրանք ովքեր գիտեն , բայց մենակ տրանսլիտով են կարողանում հասկանալ այդպես երբեք էլ կարիք չեն զգա սովորելու տառերը, այսինքն արջի ծառայություն ենք մատուցում իրանց:

Edited by Simonyan

2

Share this post


Link to post
Share on other sites

Հայերեն 1 (unooo)  - trranslit 0 (zeroooo)


Գոլ՝ Բ. Յագա :)


0

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0