• Объявления

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   19.11.2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Сомалийский Пират

Ինչու Հայաստանի ավտոմեքենաների համարանիշների վրա բացակայում է երկրի դրոշի նշանը

Այս հարցը, կապված ավտոմեքենաների համարանիշների հետ, իմ մոտ առաջացավ, այս տարի, Վրաստանում, որտեղ կարող ես հանդիպել` և վրացական, և հայկական, և ադրբեջանական, և ռուսական, և այլ համարանիշներով ավտոմեքենաների: Համոզված եմ, որ շատերը դրա վրա ուշադրություն չեն դարձրել, մյուսները դա համարում են մանրուկ, բայց այնուամենայնիվ Վրաստանում իմ մոտ այդպիսի մի հարց առաջացավ, թե ինչու Հայաստանի ավտոմեքենաների համարանիշների վրա առկա չէ պետական դրոշի նշանը, մինչ դեռ և վրացական, և ադրբեջանական, և թե ռուսական ավտոմեքենաների համարանիշների վրա իրենց երկրների դրոշներ են պատկերված: Ուղղակի հետաքրքիր է, թե ինչու? Ինչու գրեթե բոլոր երկրների (Եվրոմիության երկրների դեպքում, համարանիշների վրա պատկերված է Եվրոմիության դրոշը) ավտոմեքենաների համարանիշների վրա պատկերված են այդ երկրների դրոշները, իսկ Հայաստանի պարագայում դրոշի փոխարեն համարանիշի վրա նրա տեղը առկա է ինչ-որ անհասկանալի սպիտակ կլորակ:

Կասեք, որ դա մանրուկ է? Դե իհարկե մանրուկ է, բայց այնուամենայնիվ ինչու երկրի պետական դրոշի փոխարեն պետք է ինչ-որ կլորակ լինի, հայաստանյան համարանիշների վրա? Չէ որ երկրի պետական դրոշը` դա ի վերջո տվյալ երկրի խորհրդանիշն է, սիմվոլը: Ու մի քիչ տարօրինակ է, երբ փողոցում իրար հետևից կանգնած են լինում տարբեր երկրների համարանիշներով մեքենաներ ու դու, այդ ավտոմեքանենաների համարանիշներից ամեն մեկի վրա հերթով տեսնում ես` ադրբեջանական դրոշը, վրացական դրոշը, ռուսական դրոշը, ուկրաինական դրոշը, մեկ էլ տեսնում ես ինչ-որ կլորակ, հայկական մեքանաների համարանիշների վրա, երկրի դրոշի փոխարեն: Ու այնպիսի տպավորություն է, ոնց որ այդ մեքենանները երկիր չունենան, անտեր, ես կասեի անեկիր ավտոմեքենաներ են: :)

Ի դեպ, ռուսական վիքիպեդիայում, հայկական համարանիշներին վերաբերող հոդվածում, գրված է հետևյալ պարբերությունը`

"Многие автомобилисты приклеивают на номер заламинированный флаг Армении, так как стандартно он отсутствует." http://ru.wikipedia....%BD%D0%B8%D0%B8

Ու իսկապես, եթե ուշադրություն դարձնեք, ապա կստեսնենք, որ երբեմն, երբեմն կարելի է տեսնել նաև այնպիսի ավտոմեքենաներ, որոնց համարանիշների վրա, այդ կլորակի տեղը, կպցված է երկրի դրոշը: Այսինքն, մարդիկ արդեն իրենք են հայկական դրոշը կպցնում համարանիշների վրա, քանի որ մեր պետությունը որոշել է, որ ավտոմեքենաների համարանիշների վրա պետական դրոշի առկայությունը` դա անիմաստ ավելորդություն է:

Խնդրեմ, համեմատեք`

Սա ռուսական համարաշնիշներն են` http://ru.wikipedia....%81%D0%B8%D0%B8

Սա վրացական համարանիշներն են` http://ru.wikipedia....%B7%D0%B8%D0%B8

Սա ադրբեջանական համարաշնիշներն են` http://ru.wikipedia....%B0%D0%BD%D0%B0

Սա ուկրաինական համարանիշներն են` http://ru.wikipedia....%B8%D0%BD%D1%8B

Սա Եվրոմիության երկրների համարանիշներն են` http://ru.wikipedia....%82%D0%B2%D1%8B

Սա աբխազական համարանիշներն են`http://ru.wikipedia....%B7%D0%B8%D1%8F

Թուրքիան երևի այս շարքում բացառություն է http://ru.wikipedia....%86%D0%B8%D0%B8

Սա էլ հայկական համարանիշներն են` (դրոշի տեղը սպիտակ կլորակ է արված) http://ru.wikipedia....%BD%D0%B8%D0%B8

Изменено пользователем Сомалийский Пират

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ի դեպ, ինտերնետում նայեցի, ու ինչպես երևում է, այս մանրուկի վրա ուշադրություն եմ դարձրել ոչ միայն ես` :)

Մեր եռագույնն անճաշակ ա

-9.jpg

Ամռանը ավտոմեքենայով մեկնել էինք Վրաստան: Այնտեղ գրեթե բոլոր ավտոմեքենաների վրա, համարի կողքին կա իրենց պետության խորհրդանիշը` դրոշը:

Շատ էր դուրս եկել գաղափարը, մտածում էի, որ վրացիները մեզնից ավելի խելացի են` հարգում ու սիրում են իրենք իրենց, որքան էլ, որ մենք դա կապենք «տուտուց վրացի» հնուց եկող (բայց միշտ ակտուալ) երեւույթի հետ:

Ու շատ էի ափսոսում, որ մեր մեքենային էլ մեր դրոշը չկար: Իմիջայլոց ես միակը չէի, ինձ նման էլի հայեր կային, որովհետեւ հանդիպակաց մայրուղում տեսանք մի քանի մեքենա, որոնք մեր եռագույնը ժապավենի տեսքով կապել էին դիմապակուն:

Մինչ Վրաստան գնալս Ամերիկայում էի . այնտեղ էլ հիացած էի ազգային խորհրդանիշներով հպարտանալու մոլուցքով, որը մեզնում բացակայում է:

Միայն հայից կարող ես լսել` «մեր եռագույնը անճաշակ ա», «աշխարհի իրար չսազող գույները դրել են իրար հետեւից», «մեր դրոշը ռաբիզ ա» ու նման արտահայտություններ:

Այ ճապոնացուց երբեք չես լսի, թե իրենց դրոշը (սպիտակ մեջտեղում կարմիր շրջան) «կարմիր խնձորի» սավան է հիշեցնում:

Դրոշի ներկայությունը մեքենայի համարանիշի կողքին ոչ թե ռաբիսության, այլ ազգային խորհրդանիշի PR եմ համարում: Բայց արի ու տես, որ մեր պետությունում արգելվում է Հայաստանի դրոշի մինի տարբերակը մեքենայի պետհամարանիշին փակցնելը:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, նման պատկեր նկատելով մեքենայի պետհամարանիշի վրա, տվյալ փաստի առթիվ ակտ են կազմում եւ վարորդին տուգանում 12 հազար դրամով(այս մասին այսօր կարդացի Haynews լրատվականում) :

Ուշագրավն այն է, որ այլ պատկեր պետհամարանիշին փակցնելու դեպքում տուգանք չի գործում:

Փաստորեն, մեր եռագույնն արգելված է, իսկ ասենք՝ PlayBoy-ի նապաստակ ու կանացի կոշիկ պետհամարանիշի վրա կարելի է ունենալ:

Ի՞նչ է մնում ավելացնել…. չգիտեմ, մի բան եկավ մտքիս` «Առաջ Հայաստան»:

Արփի Մաղաքյան

http://emporium.am/a...ia/pr/1866-flag

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Հայաստանում մեքենաների նոր համարանիշներ են ներդնում՝ հայկական դրոշով


Հայաստանում ավտոմեքենաների նոր համարանիշներ են ներդնում, որի վրա կլինի նաեւ ՀՀ դրոշի պատկերը: Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել այսօր՝ մարտի 19-ի իր նիստում:


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի եւ թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին, կլինեն առավել ընթեռնելի, իսկ համարանիշերի չափերը՝ ավելի հարմար օգտագործման համար:


Ըստ այդմ, համարանիշի վրայի տառերն կմեծացվեն, որպեսզի ավելի տեսանելի լինեն: Մոտոցիկլների համարանիշների ցուցանակները կփոքրանան, բայց փոխարենը կմեծանան տառերն ու թվերը:


Կառավարության նախկին որոշմամբ սահմանված առաջին տեսակի հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափը փոքր է թվերից եւ որոշ դեպքերում խնդիր է առաջացնում ընթեռնելիության առումով: Խնդիր են հարուցում նաեւ միմյանց բավական նման տառերը՝ «O», «Q», «D», «C», ինչպես նաեւ մոտոցիկլի համարանիշի մեծ վահանակները, կցորդների եւ կիսակցորդների երկար համարանիշերը:


Որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում, մի քանի բացառությամբ, նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը, օգտագործել տառերի եւ թվերի առավել ընթեռնելի գրելատեսակներ, «սովորական երկար» համարանիշի տառերի չափը մեծացնել եւ հավասարեցնել թվերի չափին, «քառակուսի» համարանիշի վահանակների չափերը մեծացնել՝ մեծացնելով նաեւ օգտագործվող տառերն ու թվերը: Մոտոցիկլի համարանիշի վահանակները փոքրացվում են, սակայն մեծացվում են դրանցում օգտագործվող տառերի եւ թվերի չափերը, կցորդների եւ կիսակցորդների համար սահմանվում են նաեւ 520X112 մմ չափերի համարանիշեր:


Նշենք, որ նախկինում ՀՀ դրոշը օգտագործվում էր միայն կառավարական մեքենաների համարանիշների վրա:


http://news.am/arm/news/199732.html


Այս նոր համարանիշներով մեքենաները արդեն քիչ չեն:


Изменено пользователем Сомалийский Пират

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Achkis haykakani klore nshanakuma vor patrastveq hesa mihat klor gumar kmutsveq u saxet hamarnere kpoxek

Изменено пользователем Hamlet78

2

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Achkis haykakani klore nshanakuma vor patrastveq hesa mihat klor gumar kmutsveq u saxet hamarnere kpoxek

 

es pahin dzri en anum, "Dzri" eli, mi 2 kopek meka pokum en ete harifutyun anes, bayts heto inch klini voch mek chi kara garantia ta. karogha [email protected] dardznen partadir u skseeeeen

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

es pahin dzri en anum, "Dzri" eli, mi 2 kopek meka pokum en ete harifutyun anes, bayts heto inch klini voch mek chi kara garantia ta. karogha [email protected] dardznen partadir u skseeeeen

Et partadiri momente achkis iranc dure ekela)))

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Grete vstah em vor myus tarva erkrord kesic kkoxen partadir u vorosh klorik gumar dra hamar kpahanjen


0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ես էլ ուզում եմ մեքենա առնել: Այսինքն, սկզբից նախ պետք է վարորդական իրավունք ստանալ, հետո նոր առնել:


Մյուս կողմից էլ որ մտածում ես` առանց մեքենայի հանգիստ ապրում եմ, ինչին ա պետք ինձ մեքենան? Հարյուր տարի պետք չի:


Изменено пользователем Сомалийский Пират

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ես էլ ուզում եմ մեքենա առնել: Այսինքն, սկզբից նախ պետք է վարորդական իրավունք ստանալ, հետո նոր առնել:

Մյուս կողմից էլ որ մտածում ես` առանց մեքենայի հանգիստ ապրում եմ, ինչին ա պետք ինձ մեքենան? Հարյուր տարի պետք չի:

Չնայած, այ լոպազանալու համար մեքենա ունենալը անհրաժեշտ նախապայման է:

Բայց դե հարցը այստեղ դրանում է, որ սովորական մեքենայով չես կարող լոպազանալ, իսկ իմ խելքն էլ այդքան կտրում է շատ թանկարժեք ավտոմեքենա չառնելու համար: Հետևաբար, այստեղից էլ եզրակացրություն, որ իմ ավտոմեքենա պետք չի:

 

Հ.Գ. Համ էլ որ ես մեքենա առնեմ`բա մեր տաքսիստների գլխին աշխարհաքաղաքակագիտական լեկցիաներ ով է կարդալու, և նրանց աշխարհահայացքը զարգացնելու? :votikov:

Изменено пользователем Сомалийский Пират

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Grete vstah em vor myus tarva erkrord kesic kkoxen partadir u vorosh klorik gumar dra hamar kpahanjen

 

de ov avto uni, hima amenajisht pahn a et [email protected] lutselu, vor heto pasti araj chkangnenq 

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Բայց շատ ավելի սիրուն համարանիշներ են, քան հիները: Ես երեկ եմ դա նկատել, որ արդեն քիչ չեն մեքենաները նոր համարներով:


Թե չէ էն ինչ էր: Բոլոր երկրների համարանիշները վրա այդ երկրների դրոշներ պատկերված, իսկ հայկական համարանիշների վրա դրոշի տեղը կլորակ:


0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Հայաստանում մեքենաների՝ հայկական դրոշով համարանիշներ են ներդնում

17:36 19-03-2014


Հայաստանում ավտոմեքենաների նոր համարանիշներ են ներդնում։ 


«ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի N 1400-Ն և նոյեմբերի 30-ի N 1854-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ՝


1. Ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում (բացի դեղին, կարմիր, երկնագույն հիմնագույների համարանիշերի, Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի համարանիշերի, «Հյուրերին սպասարկող» և «Տարանցիկ» տեսակների համարանիշերի) նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության դրոշը.


2. Ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում նախատեսվում է օգտագործել տառերի և թվերի՝ առավել ընթեռնելի գրելատեսակներ.


3. «սովորական երկար» հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափերը մեծացվում են և հավասարեցվում թվերի չափերին.


4. «քառակուսի» հաշվառման համարանիշերի վահանակների չափերը մեծացվում են՝ 305x155 մմ չափի փոխարեն սահմանվում է 320x160 մմ չափ, ինչի արդյունքում մեծացվում են նաև դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը.


5. մոտոցիկլների հաշվառման համարանիշերի վահանակների չափերը փոքրացվում են՝ 305x155 մմ չափի փոխարեն սահմանվում է 220x174 մմ չափ, սակայն մեծացվում են նաև դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը.


6. կցորդներին և կիսակցորդներին հատկացնելու համար սահմանվում են նաև 520x112 մմ չափերի համարանիշեր:


Վերը նշված որոշմամբ ներկայում օգտագործվող հաշվառման համարանիշերը պարտադիր փոխելու պահանջ կամ համարանիշերի հատկացման համար սահմանված վճարների ավելացում նախատեսված չէ, տեղեկացնում է ՀՀ ոստիակնությունը։


Изменено пользователем Сомалийский Пират

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!


Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.


Войти сейчас