• Объявления

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   19.11.2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
ArmeniaNow

Իրավիճակը Սիրիայում

661 сообщение в этой теме
naxd Haya

hnaravor a, Asade mer enkern a, amen harcov..

3

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Պուտինը սպառնացել է Էրդողանին

125802.jpgՀոկտեմբեր 23, 2012 | 11:02

Թուրքական Aydinlik պարբերականը հրապարակել է տեղեկություն, ըստ որի, հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ տեղի է ունեցել լարված հեռախոսազրույց:

Թուրքական պարբերականը նշում է, թե խոսակցության մի հատվածում Էրդողանն ուղղակի անջատել է հեռախոսը.

Պուտին. Եթե նույնիսկ մեկ զինվոր Սիրիա մտնի, կընկալենք, որ նրանք մտել են Մոսկվա:

Էրդողան. Դա սպառնալիք է, չենք կարող ընդունել:

Պուտին. Ինչպես ուզում եք, այնպես էլ ընդունեք:

Նշվում է, որ հենց այս հատվածում Էրդողանն անջատել է հեռախոսը, սակայն պաղեստինյան աղբյուրները հակառակն են պնդում՝ նշելով, թե Պուտինն է անջատել հեռախոսը:

Հիշեցնենք, որ այս ենթադրյալ հեռախոսազրույցից մեկ օր անց Պուտինը հետաձգեց իր այցը Թուրքիա, իսկ օրեր անց տեղի ունեցավ Մոսկվա-Դամասկոս մարդատար օդանավի հետ կապված դեպքը:

1

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Իգոր Մուրադյան: Աշխարհում շատ բևեռներ կան, սակայն համաշխարհային օպերատորն առայժմ մեկն է` ԱՄՆ-ը

1988 թվականին Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից և ղեկավարներից մեկի` հայտնի վերլուծաբան Իգոր Մուրադյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:

  • Դավիթ Ստեփանյան
  • Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 17:32

Սիրիայի և Իրանի շուրջ վերջին իրադարձությունները, թուրքական զորքերի կենտրոնացումը սիրիական սահմանի մետ առաջին հայացքից վկայում են մասշտաբային տարածաշրջանային պատերազմի սանձազերծման մասին: Արդյո՞ք Դուք տեսնում եք աշխարհաքաղաքական իրավիճակի`այս սցենարի իրականացման օգտին վկայող իրական միտումներ:

Վերլուծաբանների հանրությունը և մամուլն աստիճանաբար հակվում են այն մտքին, որ մեծ տարածաշրջանային պատերազմ, սկզբունքորեն, հնարավոր է: Իմ կարծիքով, տվյալ դեպքում առաջնահերթ նշանակություն պետք է տալ սպառնալիքների դասակարգմանը: Բոլոր այն բազմաթիվ խոսակցություններից հետո, թե միաբևեռ աշխարհը չկայացավ, ամենայն հավանականությամբ, կարելի է հանգել հետևության, որ շատ հնարավոր է` այդ բևեռներն իրոք շատ են: Եվ համաշխարհային ու, նույնիսկ, տարածաշրջանային նշանակության այդ բևեռները դառնում են ավելի ու ավելի անկախ, ունենալով, ի դեպ, դրա համար ռեսուրսային հիմք: Այո, բևեռները շատ են, սակայն համաշխարհային օպերատորն առայժմ մեկն է, և դա Միացյալ Նահանգներն է: Ուրիշը չկա, հնարավոր է` լինի, սակայն առայժմ որոշակի խնդիրներ, օրինակ, հենց նույն Չինաստանի խնդիրները նրանից ավելի հեռու տարածաշրջաններում չեն դրսևորվում: Եվրամիությունը, ըստ երևույթին, հրաժարվել է այս աշխարհում գործառնական նշանակություն ունենալու մտքից, թեև դեռևս հույս ունի դառնալ միակ միջնորդ դատավորը, բարոյական իրավական հեղինակությունն աշխարհում և այլն: ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթնաժողովը, որը մտահղացվել էր որպես բեկումնային, ի հայտ բերեց ՆԱՏՕ-ի երկրների շրջանում պառակտման հաղթահարում, քանի որ անդամներից և գործընկերներից շատերը հասկացան, որ առանց դաշինքի իրենք չեն կարող: Սակայն, դրա հետ մեկտեղ, ի հայտ եկան նաև չափազանց լուրջ հակասություններ: Ուժի համաշխարհային կենտրոններում գոյություն ունի յուրօրինակ հիերարխիա, որի օպերատորն ԱՄՆ-ն է, իսկ մյուսներն զբաղեցնում են իրենց համապատասխան խորշը: Եվ այսօր աշխարհում սկսվել է անկախության բում, երբ որոշ խոշոր պետություններ հանկարծ որոշեցին, որ իրենք բավականաչափ անկախ չեն:

Եվ չափազանց կարևոր է, որ դա հիմնավորվում է ոչ միայն իռացիոնալ նկրտումներով, այլև որոշակի տնտեսական խնդիրներով: Այդ բումի պայմաններում տարբեր վայրերում սկսել են ի հայտ գալ նոր խնդիրներ, սակայն պարզվել է, որ, ընդհանուր առմամբ, այդ խնդիրները տանելի են:

Արաբական հեղափոխությունները դրանց թվի՞ց են:

Արաբական հեղափոխություններն, անշուտ, դրանց թվից են: Բայց նույնիսկ արաբական գարնանային հեղափոխություններն իրենցից համաշխարհային սպառնալիք չեն ներկայացնում: Ընդհակառակը, այդ հեղափոխություններն սկսվեցին այն ժամանակ, երբ պարզվեց, որ արմատական իսլամն անհաջողություն է կրել և տեղի է տալիս: Այդ պայմաններում ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթնաժողովն ամփոփեց Թուրքիայի առնչությամբ որոշակի արդյունքներ: Պարզվեց, որ Թուրքիան խնդրահարույց է ոչ միայն ԱՄՆ-ից ավելի շատ անկախացման իր ձգտմամբ, այլ նաև այն բանով, որ ՆԱՏՕ-ի ամենաճգնաժամային խնդիրը նրա հարաբերություններն են Թուրքիայի հետ: Անկարան այնպիսի պահանջներ է ներկայացնում, որ արդեն ոչ ոք ի վիճակի չէ կուլ տալ դրանք ու լռել այդ մասին, և պետք է ինչ-որ կերպ արձագանքել դրանց: Որպես հետևանք`եվրոպացիները և ամերիկացիները Թուրքիայի զսպման ռազմավարության իրականացման անհրաժեշտության վերաբերյալ համաձայնության են եկել: Այդ քաղաքականության նախաձեռնողներն են հանդիսանում Ֆրանսիան`Գերմանիայի աջակցությամբ և Մեծ Բրիտանիայի լուռ համաձայնությամբ: Դա շատ հզոր խումբ է: Երկու տարի առաջ ես կասեի, որ եվրպացիների և ամերիկացիների միջև գոյություն ունի այդ հարցի շուրջ համաձայնություն: Բայց հիմա կարելի է ասել, որ նրանց միջև այդ թեմայի շուրջ ակտիվ բանակցություններ են տարվում: Այսպիսով, այսօր Թուրքիայի զսպման ամերիկյան և եվրոպական ռազմավարությունն արդեն ձևավորվել է: Եվ դա արվում է ոչ թե հակակշիռներ ստեղծելու միջոցով, ինչպես առաջ, այլ համատարած քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, սոցիալական, կրոնական և գաղափարախոսական խնդիրների ստեղծմամբ: Թուրքիան բախվել է շատ հետաքրքիր երևույթի, երբ նրան շրջապատող գրեթե բոլոր պետությունները`արաբական, բալկանյան և կովկասյան, գիտակցելով վերջինից բխող տարածաշրջանային էքսպանսիայի վտանգը, խնդրել են ԱՄՆ-ին, մեղմ ասած, ուշադրություն դարձնել դրան: Նշեմ, որ Թուրքիայի համար ամենախոցելի ուղղություններն այսօր Բուլղարիան և Վրաստանն են, որոնց հասարակությունները ծախվել են թուրքերին`հանուն ինչ-որ շահերի: Այժմ նրանք, կարծես, արդեն ինչ-որ բան, վերջապես, հասկացել են և սկսել ակտիվացնել հակաթուրքական ելույթները:

Այո, բայց կան նաև Ռուսաստանն ու Իրանը, և անցած տարիները ցույց են տալիս, որ առիթի դեպքում Անկարան Մոսկվայի հետ մերձեցում է ցուցադրել...

Ամերիկացիներին երբեք չի մտահոգել Թուրքիայի և Ռուսաստանի կամ Թուրքիայի և Իրանի միջև դաշինքի հնարավորությունը, քանի որ չափազանց շատ են նրանց միջև հակասությունները: ԱՄՆ-ին միշտ մտահոգել է Մերձավոր արևելքը, որտեղ վճռվում է թուրքական նկրտումների և նեոօսմանիզմի ճակատագիրը: Ուստի ամերիկացիներն Իրաքից և Սիրիայից ստեղծել են հզոր արգելք` դրանով իսկ անհաղթահարելի խոչընդոտ ստեղծելով Թուքիայի առաջխաղացման համար: Ի դեպ, բոլոր վերջին տարիներին ԱՄՆ Թուրքիայի համար ոչ մի խոչընդոտ չի հարուցել` Անկարային առաջարկելով առաջ ընթանալ և վայելել իր մեծությունը: Թուրքիան առաջ է ընթացել և դիմադրության հանդիպել ամենուրեք: Այդ պատճառով հարկավոր է նկատի ունենալ, որ Թուրքիան մեծապես շեղվել է Կովկասից: Դա այն տերությունը չէ, որը կարողանա համարժեք գործել երկու ուղղություններով, նա նույնիսկ մեկում չի կարող գործել, քանի որ չի կարող անցնել Իրաքի և Սիրիայի վրայով: Ամերիկացիները ստեղծում են ներքին ճակատ ճակատում` քրդերի տեսքով: Ուստի Թուրքիան բոլոր ուժերով այժմ ձգտում է իր խաղի մեջ ներքաշել ՆԱՏՕ-ին, սակայն` ապարդյուն: Իսկ Սիրիայի դեմ Թուքիան ինքնուրույն պատերազմ չի հայտարարի, դա լիակատար անհեթեթություն է: Հսկայական զոհեր կրելու, ընդ որում միայնակ մնալու, ՆԱՏՕ-ից հեռացվելու հեռանկարն Անկարային, հաստատ, չի հրապուրում` երբ Ֆրանսիան հենց դրան է սպասում:

Առաջին հայացքից, թվում է, թե հենց Թուրքիային է վերապահված գլխավոր դերը Սիրիայի ապստամբներին աջակցելու գործում...

Թուքիային ընդամենը հանձնարարվել է ապահովել հաղորդակցությունները, սպառազինության մատակարարումները, և Ասադի դեմ մարտնչող անձնակազմի նյութական ապահովումը: Թուրքիան չի կարող ներխուժել Սիրիայի տարածք, քանի որ դա նրա գոտին չէ: Դա արևմտյան հանրության շահերի գոտի է: Իսկ եթե Թուրքիան Սիրիա ներխուժի միանձնյա, նա կդառնա իրադարձությունների գլխավոր մասնակից և կգերիշխի տարածաշրջանում, ինչը հակասում է Թուրքիայի զսպման քաղաքականությանը:

Հարց է ծագում`ինչո՞վ է այդքան կարևոր Արևմուտքի համար Սիրիան:

Սիրիան տարածաշրջանի կարևոր երկիրն է, որի համար ոչ միայն այսօր, այլ տասնամյակներ շարունակ բոլորը պայքարում են: Սակայն այժմ, երբ արդեն իրագործվում է նավթի հերթական անկախ աղբյուրի ստեղծման նոր, չափազանց հզոր նախագիծ, նրա նշանակությունն էլ ավելի է մեծացել: Կասպյան աղբյուրը, այնուամենայնից, տեղական նշանակություն ունի, նույնիսկ` Ղազախստանի առկայության դեպքում: Իսկ այ Հյուսիսային Իրաքում հետախուզված նավթի պաշարներն այսօրվա դրությամբ կազմում են 31,5 մլրդ տոննա, և դա ավելին է, քան Սաուդյան Արաբիայի ողջ նավթը: Եվ իրաքյան նավթի 40-45 տոկոսը կենտրոնացված է Հյուսիսային Իրաքի քրդական տարածքում` հեռու շիաների, հետևաբար նաև Իրանի ազդեցության գոտուց: Դա թույլ կտա նավթ արդյունահանել անկախ թե Իրանից, թե OPEC-ից, Սիրիայի տարածքով և Սիրիայի նավահանգիստներով նավթամուղներ անցկացնելով` անկախ Պարսից ծոցից, Սուեզի ջրանցքից, սևծովյան նեղուցներից և Թուրքիայից:

Սիրիայի տարածքով և Սիրիայի նավահանգիստներով...

Դա ամենամոտ, էժան և, գլխավորը, հուսալի ուղին է, սակայն չի կարող լինել անկախ, քանի դեռ Սիրիայում կառավարում է մի վարչակազմ, որը հաշվի չի առնում Արևմուտքի և ԱՄՆ-ի շահերը: Ուստի անհրաժեշտ է փոխել վարչակազմը, փորձել պահպանել Սիրիայի ամբողջականությունը դաշնության տեսքով և նավթ փոխադրել, առավել ևս, որ Սիրիայում արդեն կա 70 մլն տոննա հզորությամբ նավթամուղ:

Այո, բայց կան նաև Ռուսաստանի և Իրանի շահերը, որոնք Մոսկվան և Թեհրան ամեն գնով պաշտպանում են Սիրիայում...

Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումը, որը Մոսկվան և Թեհրանը պաշտպանում են ողջ ուժով, հասկանալի է ու հիմնավորված այն բանով, որ նրանց փորձում են դուրս մղել Սիրիայից:

Այդուհանդերձ, Իրանի դեմ ոչ մի պատերազմ չի լինի, այլ կլինի միայն Իանի նկատմամբ ահագնացող ճնշում և այաթոլայի վարչակազմի ապամոնտաժման փորձ: Ընդ որում, Սիրիայի վերաբերյալ արդեն կա որոշում, թեև դեռ այս գարնանն այն չկար, դրա էությունը Սիրիայի լիակատար կազմալուծման հասնելն է ու նոր երկխոսություն սկսելը: Արդյունքում` Բաշար Ասադը կհեռանա, ստանալով անվտանգության երաշխիքներ, հնարավոր է` կեղծ, իսկ Սիրիայում կկարգվի նոր կառավարություն, որը հաշվի կառնի Իրաքի փորձը: Այսօր Սիրիայում լիովին իրագործվում է իշխանափոխության իրաքյան մոդելը` հաշվի առնելով նախկին սխալները: Ամերիկացիների գլխավոր սխալն Իրաքում իշխանությունից ՙԲԱԱՍ՚ կուսակցության լիովին հեռացումն էր: Եվ այսօր սիրիական ՙԲԱԱՍ՚-ը Ասադի հեռանալուց հետո պետք է մնա, համենայն դեպս, որպես իշխանության մաս: Ողջ այդ կոմբինացիայի արդյունքում արդեն այսօր Թուրքիային փակել են հարավում, և այնտեղից նա ինքնուրույն դուրս գալ ի վիճակի չէ: Եվ քրդական գործոնը սիրիական շոկոլադի միջուկն է միայն, քանի որ Թուրքիային Մերձավոր արևելքից հեռու պահելու համար դրա դեմ է մոբիլիզացվել ողջ արաբական աշխարհը` Եգիպտոսի գլխավորությամբ:

Տարածաշրջանի ընդհանուր պատկերը Դուք ներկայացրեցիք, իսկ ի՞նչ կասեք Հայաստանի և Ղարաբաղի առնչությամբ:

Ղարաբաղում պատերազմ կարող է սկսվել բացառապես Անկարայի ազդանշանով: Ադրբեջանը երբեք միայնակ չի պատերազմի: Դա բլեֆ է, անհեթեթություն` որքան էլ որ Բաքուն զենք գնի: Այդ ազդանշանը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Թուրքիան հասկանա, որ ինքն այնքան է շրջափակված Արևմուտքի կողմից, որ այլևս չի կարող առաջ ընթանալ ու զարագանալ: Անցած ամռանն ամերիկացիների և թուրքերի միջև լուրջ խոսակցություն է տեղի ունեցել: Ամերիկացիներն այն ժամանակ թուրքերին հայտարարել են, որ վերջին տարիներին Թուրքիային առաջարկել են չափազանց ինտենսիվ, արդյունավետ համագործակցություն, որը նրանք մերժել են և դուրս են եկել միայնակ նավարկության: Ընդ որում թուրքերը ոչ մի կերպ չեն կարող ԱՄՆ-ին կշտամբել իրենց այդ նավարկությանը խոչընդոտելու ցանկության համար, ինչն էլ, նրանք, ըստ էության, հաստատել են:

Այժմ նույնպես ԱՄՆ պատրաստ է վերադառնալ դրան, սակայն որքանո՞վ է դա հնարավոր այժմ, երբ թուրքերն իրենց դեմ են լարել, գործնականում, բոլորին, անգամ նրանց, ում հետ որոշակի համաձայնություններ ունեին: Թուրքիային հայտարարվել է, որ նա լիովին ձախողել է իր տարածաշրջանային քաղաքականությունը, և վերադառնալ անցյալին արդեն չի կարելի: Չի կարելի, քանի որ ԱՄՆ չի կարող տարածաշրջանում Թուրքիայի գործընկերներին բացատրել, թե կարող է երաշխավորել նրանց անվտանգությունը հենց Թուրքիայից: Թուրքերն այժմ այնքան շփոթված են, հայտնվել են այնպիսի փակուղում, որ չգիտեն, թե ինչպես և դեպի ուր շարժվել այսուհետև: Այժմ նրանք ինչ-որ մեկին սադրում են, ինչ-որ ռումբեր են պայթեցնում սահմաններում, փորձում են դրանում ներգրավել ՆԱՏՕ-ն և նրա դրոշի ներքո ճեղքել ճակատը: Չէ ոչ նրանց Սիրիան չի հարկավոր, թուրքերին հարկավոր է ողջ Մերձավոր արևելքը: Սակայն բոլոր այդ նկրտումների փոխարեն նրանց ասել են. ի սեր Աստծո, զբաղվեք տեքստիլի, պիստակի առևտրով, ինչով ուզում եք, սակայն նավթը և գազը, Արաբական աշխարհի միլիարդները ձերը չեն: Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան աղմուկով հրաժարվեց ընդունել Կիպրոսի վերաբերյալ ճշմարտությունը, պահանջելով տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ կոմյունիկե, որն ուղղված էր Հայաստանի դեմ, ինչի պատճառով էլ, ըստ էության, նախագահ Սերժ Սարգսյանն այնտեղ չմեկնեց: Հենց այնտեղ Անկարան հասկացրել է, որ մտադիր է ինքնուրույն տարածաշրջանային քաղաքականություն վարել, ինչն ամենատհաճն էր ՆԱՏՕ-ի համար, քանի որ թուրքական տարածաշրջանային քաղաքականությունը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք է և արտահամակարգային երևույթ: Հետևելով վերջին 20 տարիների Թուրքիայի քաղաքականությանը` կարող եմ ասել, որ այն կրում է սինուսոիդային բնույթ: Պանթյուրքիզմ, նեոօսմանիզմ և անատոլիական իսլամիզմ, այդ բոլոր երեք թուրքական դոկտրինները երբեք ինքնուրույն գոյություն չեն ունեցել, քանի որ դրանցում շահագրգռված է եղել, նախ և առաջ, ԱՄՆ, որը բոլոր ուժերով նպաստել է Թուրքիայի իսլամականացմանը:

Ինչի՞ համար:

Քչերն են հասկանում, թե դա ինչի համար է արվել: Պատասխանն առնչվում է այն բանին, որ իսլամականացումը` դա Թուրքիայի արտաքին քաղաքականության էքսպանսիա է հարևանների հետ ընդհարման միջոցով: Իսկ աղմուկով ուղեկցվող ընդհարումը միշտ տանում է դեպի փակուղի: Հարավային Կովկասում պատերազմ հնարավոր է միայն այն ժամանակ, երբ լիակատար փակուղում հայտնված Թուրքիային խիստ անհրաժեշտ լինի ցուցադրել, թե տարածաշրջանում ով է դիրիժորը: Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունի ռազմավարական պայմանագիր, որը ՆԱՏՕ-ի հավանությունը չի վայելում, քանի որ վերջինս աչք է փակել դրա վրա` չցանկանալով դիմակայել Թուրքիայի հետ: Սակայն, այդ պայմանագիրը, գործնականում, լեգիտիմ չէ, քանի որ ենթադրում է, որ եթե որևէ մեկը հարձակվի Ադրբեջանի վրա, ապա Թուրքիան նրան օգնության կհասնի: Ահա ուրեմն, նա չի կարող դա անել առանց ՆԱՏՕ-ի արտոնման, իսկ եթե անի, ապա անմիջապես հարց կդրվի այնտեղ նրա գտնվելու մասին: Ուստի, գործնականում, թուրք-ադրբեջանական ռազմավարական պայմանագիր գոյություն չունի, դա միջավայր է: Թուրքիան պատերազմի դեպքում Ադրբեջանին այլ միջոցներով օգելու հազար եղանակ ունի: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ լավ հասկանում է, որ այդ պատերազմն ամեն դեպքում կլինի սահմանափակ, քանի որ 2-3 շաբաթվա ակտիվ, ոչ դիրքային պատեզմի ընթացքում ադրբեջանական բանակը կկորցնի ակտիվ գործողություններ վարելու հնարավորությունը: Այլ բան չի էլ ենթադրվում, ելնելով այն բանից, ինչ մենք ունենք և գիտենք: Այդ մասին չափազանց հստակ ասում են լուրջ պետությունների գլխավոր շտաբներում անցկացվող դերախաղերի արդյունքները, որոնց երկրորդ օղակներին, ի դեպ, ես մասնակցել եմ որպես քաղաքական փորձագետ: Սակայն, եթե Ադրբեջանն անհաջողության մատնվի, ապա ոչ ոք չի կարող ենթադրել, թե ինչպես կվարվի Թուրքիան: Արդյոք նա այդ դեպքում կկարևորի իր անդամությունը ՆԱՏՕ-ում: Ուստի Անկարան շատ կձգտի, որպեսզի պատերազմը դուրս չգա այն շրջանակներից, որոնք կարող էին հանգեցնել իր բացահայտ միջամտության:

Իսկ Իրա՞նը:

Տարածաշրջանային պատերազմի սցենարում ոչ մի կերպ չի տեղավորվում նաև Իրանը, որը, իրականում, ոչ թե խանգարում, այլ օգնում է Նահանգներին` որպես տարածաշրջանում ամերիկացիների ներկայության և, նույնիսկ, ակտիվացման, Արևմուտքի և Արևելքի տարբեր պետությունների ահաբեկման չափազանց կարևոր գործոն: Ներկայիս Իրանը չի կարող դառնալ ոչ Ռուսաստանի, ոչ Չինաստանի գործընկերը, նա կարող է լինել, պարզապես, երկիր, որով նրանք հետաքրքվում են: ԱՄՆ Իրանը դարձրել է իզգոյ-երկիր: Օրինակ, Իրանը ցանկանում է անդամակցել ՇՀԿ-ին, սակայն նրան դա թույլ չեն տալիս, քանի որ ՇՀԿ անդամ երկրները համակարգային երկրներ են, համաշխարհային էլիտայի մի մասը: Իսկ համաշխարհային էլիտան չի կարող հարաբերություն ունենալ իզգոյի հետ: Իսկ դրան հասել են հենց ամերիկացիները:

Այլ կերպ ասած` այն ամենի մեծ մասը, ինչ կատարվում է Իրանի, Սիրիայի, Թուրքիայի, ողջ տարածաշրջանի շուրջը, ընդամենն իմիտացիա՞ է:

Այն ամենի մեծ մասը, ինչ կատարվում է Իրանի, Սիրիայի, Թուրքիայի, ողջ տարածաշրջանի շուրջը, ընդամենը նմանակում է, որն արտացոլում է մեր դարաշրջանի պատկերը: Եթե նախկինում նմանակումը դժվար գործ էր, ժամանակն ուրիշ էր, ապա այժմ մեր տեղեկատվական դարաշրջանում, երբ յուրաքանչյուր տկարամիտ կարող է կարդալ ինչ ուզես, նմանակումը վեր է ածվել չափազանց հզոր զենքի:

0

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Պուտինը սպառնացել է Էրդողանին 125802.jpgՀոկտեմբեր 23, 2012 | 11:02 :

Ոմանց համար ինչպիսի ուրախություն!!!!!!!!!

Հ.Գ. Ոնց եմ զզվում այդ տեսակ նյութերից::

0

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

In4 en anum mer [email protected] afxanstanum u kosovoyum erb turqern u et nuyn naton npatakauxvac zinum en ahabeki4nerin hayeri u qrderi dem. Ba menq tqac 4unenq afxanneri u albanneri vra? Ba mer hayrenakicnerin ov pti pashtpani turqic? Es hamozvacem vor ete Hayastanum kamavorner havaqven Siria gnalu hamar mecn glux [email protected] amen kerp dra [email protected] karni.

0

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ոմանց համար ինչպիսի ուրախություն!!!!!!!!!

Հ.Գ. Ոնց եմ զզվում այդ տեսակ նյութերից::

Baic inchi es txur depq hamarum u hetn el zzvum?

0

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ընկերներ, խորհուրդ եմ տալիս նայել այս ֆիլմը որպեսզի պատկերացում կազմեք թե ինչ է կատարվում մի ժամանակ շատ գեղեցիկ, բայց հիմա արյան մեջ գտնվող Սիրիայի հետ, և որպեսզի չհավատաք էն հեքիաթներին, թե Սիրիայում դեմոկրատիայի համար է պայքար գնում։ Անպայման նայեք։ Հ.Գ. ֆիլմում կան բազմաթիվ դաժան կադրեր և թույլ ներվ ունեցողի համար չի։ Բայց սա դառն իրականությունն ա։ Մարդու սիրտն ուղակի ճմլվում ա՝ տեսնելով թե ինչի վերածեցին Սիրիան։

http://www.vesti.ru/videos?vid=475233&cid=1

0

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ԱՄՆ և իր հավատարիմ շնիկները մի քանի ժամվա ընթացքում իրենց դեմոկրատիան և համբուրգերները հռթիրների վրա կհասցնեն Սիրիա...:(

ու սրանք էսքանից հետո մարդու իրավունքներից են խոսում...

3

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ուրեմն, երկար բարակ գրելու ժամանակ չկա, քանի որ Բաթումի գնացող գնացքը այսօր ժամը 15:00-ին ինձ է սպասելու: Այդ իսկ պատճառով միանգամից կարճ ու կոնկրետ գրեմ`

1. Ամերիկան ինչ ասում է` ճիշտ է անում:

2. Եթե Ամերիկան նույնիսկ ինչ-որ բան սխալ է անում, ապա տես կետ 1-ը:

Այնպես որ Ամերիկայիս բան չասեք:

Изменено пользователем Сомалийский Пират

ինձ թվում է ֆորումում մարդ չի մնացել, որ քեզ լուրջ ընդունի, ապրես։ Բարի ճանապարհ։

0

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Ընկերներ, խորհուրդ եմ տալիս նայել այս ֆիլմը որպեսզի պատկերացում կազմեք թե ինչ է կատարվում մի ժամանակ շատ գեղեցիկ, բայց հիմա արյան մեջ գտնվող Սիրիայի հետ, և որպեսզի չհավատաք էն հեքիաթներին, թե Սիրիայում դեմոկրատիայի համար է պայքար գնում։ Անպայման նայեք։ Հ.Գ. ֆիլմում կան բազմաթիվ դաժան կադրեր և թույլ ներվ ունեցողի համար չի։ Բայց սա դառն իրականությունն ա։ Մարդու սիրտն ուղակի ճմլվում ա՝ տեսնելով թե ինչի վերածեցին Սիրիան։

http://www.vesti.ru/videos?vid=475233&cid=1

Ընկերներ, խորհուրդ չեմ տալիս նայել այս ֆիլմը, քանի որ դա ավտորիտար պուտինյան Ռուսաստանի հերթական քարոզչական ֆիլմն է, նկարահանված ռուսաստանյան հասարակությանը հերթական անգամ ապակողմնորոշելու նպատակով: Ֆիլմում պաշտպանվում է բռնապետական, ես նույնիսկ կասեի` մարդասպան ռեժիմը:

Հ.Գ. Պատերազմը հենց դրանով էլ պատերազմ է, որ այնտեղ առանց դաժան կադրերի չի լինում: Ռուսները ավելի լավ կլիներ առաջին հերթին իրենց չեչենական երկու պատերազմների մասին ֆիմեր նկահանեին, ոչ ավելի պակաս դաժան կադրերով, թե ինչպես ես ռուսաստանյան 100 հազարանոց բանակը հարձակվել մեկ միլինանոց Չեչնիայի վրա, միայն նրա համար, որ չեչենները ուզում էին դուրս պրծնել այդ դաժան կայսրության ճիրանների, որը չեչեն ժողովրդի հետ, և ոչ միայն, ժամանակին շատ դաժան է վարվել:

Изменено пользователем Сомалийский Пират

1

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
ինձ թվում է ֆորումում մարդ չի մնացել, որ քեզ լուրջ ընդունի, ապրես։ Բարի ճանապարհ։

Թվալը հարաբերական կատեգորիա է: Շնորհակալություն:

1

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

От некогда прекрасной страны остались только руины... Лживая политика США достала уже. Как там говорят они? Ничего личного это бизнес... Им плевать кого бомбить. Посмотрите репортаж русских журналистов из Сирии, это просто уму не постижимо, что за звери воюют против Асада. Очень хочется чтобы Сирия вышла победителем в этой ужасной войне..

2

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
ԱՄՆ և իր հավատարիմ շնիկները մի քանի ժամվա ընթացքում իրենց դեմոկրատիան և համբուրգերները հռթիրների վրա կհասցնեն Սիրիա... :(

ու սրանք էսքանից հետո մարդու իրավունքներից են խոսում...

ԱՄՆ-ն, որպես աշխարհի ամենահզոր պետություն և մոլորակի թիվ 1 դեմոկրատիա պատասխանատվություն է ստանձել մարդկության առջև: Եվ եթե բառից բուն իմաստով յանը տարած ռեժիմները սկսում են իրենց չափսերը անցել, ապա նրանց պետք է պատժել, որ իրենց տեղը իմանան:

Ինչ է նշանակում իշխանությունը պահել 100 հազար մարդու արյան գնով? Դուք պատկերացնում ենք, թե դա ինչ կարգի յանը տարած մարդիկ պետք է լինեն? Հա, հասկացանք, որ այնտեղ այսպես կոչված "ընդիմությունն էր" մի բանւ պտուղը չի, վերջապես ում է պետք այդ իշխանափոխությունը, եթե դա արվում է հարյուր հազարավոր մարդ կյանքերի գնով? Մի խոսքով, այդ երկրում ամեն ինչն է անորմալ` թե իշխանությունը, թե ընդիմությունը, և թե ժողովուրդը, որը իրար ա մորթում, ինքն էլ չգիտի, թե ինչի համար:

Իսկ դուք այստեղ դեռ պաշտպանում եք նման յանը տարած ռեժիմ և քննադատում զարգացած աշխարհի, դեմոկրատական պետությունների գործողությունները:

Լսիր, ումնիկ որ մոնիտորից բացի ուրիշ բան չես տեսնում ու չես լսում, համփերությունից մի հանի ինձ, հավես չունեմ քո պատճառով արգելափակվել։ ԱՄՆ թող ոչ մի պարտավորվածություն չվերցնի ու իր երկրի ներսում մտածի դեմոկարտիայի մասին։ Մեկ էլ կարող ա քո նման մարդակերպներին գրանտ-մրանտ տա, որ ԱՄՆ համար դոշ ճղեք ու վերջում էնտեղ հաստատվեք, հաստատ ձեզ լավ կնայի։ Սիրիայում քանի օր ես ապրել, որ դատում էս էնտեղի "ռեժիմի" մասին? Ժողովուրդը շատ գոհ էր և Հաֆես Ասադից և նրա որդուց։ Մարդկանց մեծամասնությունը նրանց սիրում է ու կտեսնես, որ նույնիսկ ռումբերով հեշտ հարց չի լուծվի, էտ քեզ Իրաք չի ու նույիսկ Լիբիա։ Հարյուր հազար զոհի պատասխանատուն բանդիտական խմբավորումներն են, որ երկիր են մտել վերեվից ու մերքևից, բա ինչ էիր ուզում, որ երկիրը հանձնեն բանդիտներին?

Մի խոսքով, քո դեմոկրատական լոլոները գնա վրացիներին պատմի աջարական խաչապուրի, չէ կներես, համբուրգ ուտելուց։

2

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
От некогда прекрасной страны остались только руины... Лживая политика США достала уже. Как там говорят они? Ничего личного это бизнес... Им плевать кого бомбить. Посмотрите репортаж русских журналистов из Сирии, это просто уму не постижимо, что за звери воюют против Асада. Очень хочется чтобы Сирия вышла победителем в этой ужасной войне..

Да какая прекрасная страна там была? Обыкновенная восточная арабская диктатура отца и сына.  Народ убивает друг друга тысячами (это многое говорит об этом народе. Например, у нас такое априори невозможно), не зная для чего.

Нормальная страна - это та страна, где не бывает руин, во-время смены власти.

1

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Լսիր, ումնիկ որ մոնիտորից բացի ուրիշ բան չես տեսնում ու չես լսում, համփերությունից մի հանի ինձ, հավես չունեմ քո պատճառով արգելափակվել։ ԱՄՆ թող ոչ մի պարտավորվածություն չվերցնի ու իր երկրի ներսում մտածի դեմոկարտիայի մասին։ Մեկ էլ կարող ա քո նման մարդակերպներին գրանտ-մրանտ տա, որ ԱՄՆ համար դոշ ճղեք ու վերջում էնտեղ հաստատվեք, հաստատ ձեզ լավ կնայի։ Սիրիայում քանի օր ես ապրել, որ դատում էս էնտեղի "ռեժիմի" մասին? Ժողովուրդը շատ գոհ էր և Հաֆես Ասադից և նրա որդուց։ Մարդկանց մեծամասնությունը նրանց սիրում է ու կտեսնես, որ նույնիսկ ռումբերով հեշտ հարց չի լուծվի, էտ քեզ Իրաք չի ու նույիսկ Լիբիա։ Հարյուր հազար զոհի պատասխանատուն բանդիտական խմբավորումներն են, որ երկիր են մտել վերեվից ու մերքևից, բա ինչ էիր ուզում, որ երկիրը հանձնեն բանդիտներին?

Մի խոսքով, քո դեմոկրատական լոլոները գնա վրացիներին պատմի աջարական խաչապուրի, չէ կներես, համբուրգ ուտելուց։

Ես ինչ մեղք ունեմ, որ իմ բազմիմաստ մտքերը քեզ հանում են համփերությունից? Ես դրանում ընդհանրապես մեղավոր չեմ:

Սիրիական ռեժիմը բռնապետական է բոլոր միջազգային համընդհանուր ընդունված չափանիշներով, անկախ նրանից, թե ինչ կարծիք ունի Սիրիայում ժողովուրդը ռեժիմի մասին և գոհ է նրանից, թե դժգոհ: Այս մարդկանց`

ճնշող մեծամասնություն էլ է համարում, որ իրենք ապրում են աշխարհի ամենալավ երկրում, բայց դեռ դա հո չի նշանակում, որ դա իրականում այդպես է, և նրանք իրականում բռնապետական բանտում չեն ապրում:

Ուզում եմ ասել, որ մարդիկ տարբեր են լինում, տարբեր մոտեցումներով և մտքի թռիչքի տարբեր բարձրություններով, որտեղից բացվում են համապատասխան լայնության մտահորիզոններ: Եվ հիմնվելով միայն մարդկանց կարծիքի վրա հնարավոր չէ եզրահանգել, որ նշված երկրում բռնապետական ռեժիմ չի: Մարդը, որը ամբողջ իր կյանքը անցկացրել է բանտում չի  կարող պատկերացում կազմել, թե ինչ բան է ազատությունը:

Քո մտքի գոհարներն ուղակի զվարճացնում են...փաստորեն, եթե դու չես ապրում այնպես, ինչպես ուզում է ԱՄՆ ու իր սաթելիտները, ուրեմն դու իրավունք չունես ապրելու։ Բա ուր մնած դեմոկրատիայի ամենամեծ սկզունքը, ընտրության իրավունք։ Ես եմ ու չեմ ուզում հետևել այն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ չափանիշներին, որոնք ԱՄՆ է որոշում, դա իմ ընտրության իրավունքն է։ Դեմոկրատիայի մասին լոլոներ կարդացող երկիրը թող հարգի ուրիշների ընտրությունը և համակերպվի գոյության այլ ձևերի հետ։ Այ դա կլինի դեմոկրատիա, իսկ էն ինչ անում է ԱՄՆ, դա ցինիզմի գագաթնակետն է։ Աշխարհում չի եղել ու չկա մի այլ պետություն որ ավելի մեծ դժբախտություն բերած լինի քան քո պաշտած երկիրն է։ Մարդկանց գլխին երկու ատոմական ռումբ քցեցին ու մարսեցին, Յուգասլավիան քանդեցին ու մարսեցին, Աֆղանստանը հետամնացության մեջ մտցրին ու մարսեցին, Իրաքը քանդեցին ու մարսեցին, Վիետնամում քիմիական զենք կիրառեցին ու մարսեցին...քանի հարյուր հազարներ, միլիոններ մեռան ամերիկյան դեմոկրատիայի արդյունքում? Չենք ուզում էտպիսի դեմոկրատիա, չենք էլ ուզում ապրել էնպես, ինչպես քո տերերն են ասում։ Դու ապրիր ու ինձ մի ստիպիր ապրել քո պես։

Ամեն մի ժողովրդի կարծիքն իր իշխանությունների մասին ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ա, բա էտ ա դեմոկրատիան իսկ մնացած ամեն ինչ երկրորդական բաներ են, որոնք ԱՄՆ ստեղծել ու դրանցով մանիպուլյացիա է անում։

0

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
ԱՄՆ-ն, որպես աշխարհի ամենահզոր պետություն և մոլորակի թիվ 1 դեմոկրատիա պատասխանատվություն է ստանձել մարդկության առջև: Եվ եթե բառից բուն իմաստով յանը տարած ռեժիմները սկսում են իրենց չափսերը անցել, ապա նրանց պետք է պատժել, որ իրենց տեղը իմանան:

Ինչ է նշանակում իշխանությունը պահել 100 հազար մարդու արյան գնով? Դուք պատկերացնում ենք, թե դա ինչ կարգի յանը տարած մարդիկ պետք է լինեն? Հա, հասկացանք, որ այնտեղ այսպես կոչված "ընդիմությունն էր" մի բանւ պտուղը չի, վերջապես ում է պետք այդ իշխանափոխությունը, եթե դա արվում է հարյուր հազարավոր մարդ կյանքերի գնով? Մի խոսքով, այդ երկրում ամեն ինչն է անորմալ` թե իշխանությունը, թե ընդիմությունը, և թե ժողովուրդը, որը իրար ա մորթում, ինքն էլ չգիտի, թե ինչի համար:

Իսկ դուք այստեղ դեռ պաշտպանում եք նման յանը տարած ռեժիմ և քննադատում զարգացած աշխարհի, դեմոկրատական պետությունների գործողությունները:

inch demokratya?)))))))))))) amerikat ur er, vor miahamur kerpov bolor artashmanyan [email protected] hamarecin mer verchin Prezidentakan @[email protected] ardar??? 

Kam amerikan ura, erb ira dashnakic Katarum u aravel evs Saudyan Aravyayum demokratya bati hamar karoxa dzax dzeri but [email protected] ktren? 

Aseir gone Shvedia, kam Fransia u demokratia [email protected] mardu [email protected] kgar, isk stex Amerika u demokratia))))))))))

Изменено пользователем moskovskiy

2

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Սիրիային հարվածելու դեպքում կոչնչացվի Իսրայելը. Իրանի նախազգուշացումը Վաշինգտոնին

29.08.2013 14:43

   message.png0 achk.png 170 դիտում

i0osEuhkJyMkj2e53pXl_tn.jpg

Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար Մոհամմադ Ջաֆարին նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ծավալելու դեպքում Միացյալ Նահանգներին սպասվում է «երկրորդ Վիետնամը», հաղորդում են իրանական լրատվամիջոցները:

Ջաֆարիի խոսքերը պաշտպանել է իրանական բանակի գլխավոր շտաբի ղեկավար Հասան Ֆիրուզաբադին՝ ասելով, որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի յուրաքանչյուր ռազմական գործողության դիմաց «Իսրայելը կայրվի կրակների մեջ»:

Ավելի վաղ իրանական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Օուտինի և Հասան Ռուհանիի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ կապված Սիրիայի դեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի հնարավոր ռազմական միջամտության հետ:

Երկու երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել այդ առումով՝ համարելով Սիրիայի դեմ նախապատրաստվող ռազմական գործողություններն անթույլատրելի:

Ete esqanic heto jhuda [email protected] gnan et qaylin uremn [email protected]   shatel chisht ban kani.

0

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
От некогда прекрасной страны остались только руины... Лживая политика США достала уже. Как там говорят они? Ничего личного это бизнес... Им плевать кого бомбить. Посмотрите репортаж русских журналистов из Сирии, это просто уму не постижимо, что за звери воюют против Асада. Очень хочется чтобы Сирия вышла победителем в этой ужасной войне..

русским тоже плевать кого бомбить, просто они не могут осуществлять "лживую политику США", вот и снимают себе репортажи. Знаешь, меня тоже ужасают кадры зверств, творимых террористами, но у меня есть друзья из Сирии(обычный люди, не имеющие отношения к большой политике), проживающие нынче в Москве. Парадокс, но все они хотят скорейшей смерти Асада. Вроде бы картина Ирака перед глазами, но возврата к Сирии довоенного периода они не хотят.

1

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
русским тоже плевать кого бомбить, просто они не могут осуществлять "лживую политику США", вот и снимают себе репортажи. Знаешь, меня тоже ужасают кадры зверств, творимых террористами, но у меня есть друзья из Сирии(обычный люди, не имеющие отношения к большой политике), проживающие нынче в Москве. Парадокс, но все они хотят скорейшей смерти Асада. Вроде бы картина Ирака перед глазами, но возврата к Сирии довоенного периода они не хотят.

Ну естесвенно, если они живут вне сирии то очень вероятно, что они не будут любить Сержа Асада. Да  и в Сирии многи не любит Асада, и наоборот многие еще доверяют Асаду. Вопрос еще в том, что если Асад проиграет, Сирия как стран перестанет существовать, будет или долгая граждансакая война всех против всех, или 3-4 независмых государств и опять очень вероятно война всех против всех.

1

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Ну естесвенно, если они живут вне сирии то очень вероятно, что они не будут любить Сержа Асада. Да  и в Сирии многи не любит Асада, и наоборот многие еще доверяют Асаду. Вопрос еще в том, что если Асад проиграет, Сирия как стран перестанет существовать, будет или долгая граждансакая война всех против всех, или 3-4 независмых государств и опять очень вероятно война всех против всех.

Это люди, которые жили в Сирии в мирное время при режиме Асада и приехали сюда временно до начала военных действий на обучение/повышение квалификации (студенты и молодые врачи). Так вот, они говорят, что на самом деле почти никто не поддерживает Асада, просто зверства террористов заставляют их сплотиться против последних. При этом они только за, если уход террористов будет означать смерть Асада. Кстати, в российских СМИ не говорят, но при бомбардировке террористов войска Асада не гнушаться уничтожать и собственный народ, уничтожая вместе с террористами целые кварталы.

2

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Это люди, которые жили в Сирии в мирное время при режиме Асада и приехали сюда временно до начала военных действий на обучение/повышение квалификации (студенты и молодые врачи). Так вот, они говорят, что на самом деле почти никто не поддерживает Асада, просто зверства террористов заставляют их сплотиться против последних. При этом они только за, если уход террористов будет означать смерть Асада. Кстати, в российских СМИ не говорят, но при бомбардировке террористов войска Асада не гнушаться уничтожать и собственный народ, уничтожая вместе с террористами целые кварталы.

էտպիսի բան չկա, միշտ տարահանում են տեղի բնակչությանը, գոնե Հալեպում էտպես է։

1

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Это люди, которые жили в Сирии в мирное время при режиме Асада и приехали сюда временно до начала военных действий на обучение/повышение квалификации (студенты и молодые врачи). Так вот, они говорят, что на самом деле почти никто не поддерживает Асада, просто зверства террористов заставляют их сплотиться против последних. При этом они только за, если уход террористов будет означать смерть Асада. Кстати, в российских СМИ не говорят, но при бомбардировке террористов войска Асада не гнушаться уничтожать и собственный народ, уничтожая вместе с террористами целые кварталы.

Да любое правительство поступает так же со своим мирным жителем!

0

Поделиться сообщением

Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!

Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.

Войти сейчас