• Объявления

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   19.11.2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Gevorg Amirjanyan

Gandzasar Kapan - EB/Streymur (Faroes)

881 сообщение в этой теме

Արմեն Նիկողոսյանի բացառիկ ռեպորտաժը Ֆարերյան կղզիներից

05/07/2012

Gandzasar_FC_Logo.png

Բավականին դժվարությամբ հասանք Ֆարերյան կղզիներ, եւ դա ոչ թե կազմակերպչական խնդիրների հետ էր կապված, այլ ուղղակի ճանապարհներն են այդպիսին: Պարզվում է, որ Ֆարերյան կղզիներ կարող ես գնալ միայն Կոպենհագենից: Եթե վերցնենք Կապանից, ապա մեր` Ֆարերյան կղզիներ հասնելը տեւեց 30 ժամ: Թիմը Կապանից եկավ Երեւան, գիշերը մենք մեկնեցինք Վարշավա, այնտեղից էլ` Կոպենհագեն: Կոպենհագենում գիշերելուց հետո առավոտյան մեկնել ենք Ֆարերյան կղզիներ: Մրցավայր հասանք ցերեկը: Այս ամենը շատ լավ էր կազմակերպել «Գանձասարի» ղեկավարությունը: Դա մեծ աշխատանք եւ ծախսեր էր պահանջում:

«Գանձասարը» արդեն մարզում է անցկացրել այստեղ: Ֆարերներում շատ հետաքրքիր է եղանակը: Ամբողջ օրը մանր անձրեւ է տեղում:

Մեր թիմի տրամադրությունը շատ լավ է, բայց հետաքրքիր է մրցակցի մոտեցումը: Նրանք կարծում են, որ այս խաղում իրենք խոշոր հաշվով պարտվելու են: Նրանք նշում են, որ բնականաբար, «Գանձասարը» չեն ճանաչում, բայց գիտեն Հայաստանի հավաքականի եւ հայկական ֆուտբոլի ներուժի մասին: Խաղի ՈՒԵՖԱ-ի դելեգատը իսպանացի է: Նա ինձ հետ զրույցում նշեց. «Հայկական ֆուտբոլն այսօր այնքան առաջ է, որ չեմ կասկածում` «Գանձասարը» խոշոր հաշվով կհաղթի: Գոնե ձեր թիմից 6-ից ավել գոլ չընդունենք»:

2 օր առաջ նրանց երկրորդ տեղը գրաված «Վիկինգուրը» այստեղ Եվորպայի լիգայի խաղում պարտվել է «Գոմելին»` 0-6: Իսկ «Վիկինգուրը» մեկ շաբաթ առաջ 1-0 հաշվով հաղթել էր «Ստրեյմուրին»:

Այստեղ ֆուտբոլը շատ թույլ մակարդակի վրա է, այդպես են նաեւ կազմակերպչական հարցերը: Երկիրը արտակարգ է, քաղաքակրթության բարձր մակարդակում: Տպավորություն է, որ քարտեզի վրա երկիր են ստեղծել եւ իրենց հաճույքի համար ապրում են: Նշում են, որ նրանց վրա չի ազդել նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Վաղը սպասվում է 200-300 հանդիսական: Ամենահետաքրքիրն այն է, որ կարելի է մատների վրա հաշվել, թե Հայաստանից քանի մարդ է այստեղ եղել:

«Գանձասարը» տեղավորվել է մայրաքաղաքի լավագույն հյուրանոցում` «Ֆարոյար հոթելում»: Ֆարերներ ժամանելիս այս հյուրանոցում են մնացել Ֆրանսիայի, Իսպանիայի, Անգլիայի հավաքականները: Հետաքրքիր է, որ հյուրանոցում փակցված են հուշատախտակներ, որ այս հյուրանոցում են մնացել Ռաուլը, Թյերի Անրին, Ֆյոլերը: Ու այդպես տարբեր հանրահայտ ֆուտբոլիստների հուշատախտակներ: Հետաքրքիր է` մեզ ասացին, որ տանք նաեւ մեր անունները: Նրանք ցանկանում են գրել, որ այստեղ եղել է հայկական թիմ: Իրոք, հայկական ֆուտբոլի հեղինակությունը այստեղ շատ բարձր է:

«Ֆուտբոլ 365»-ը շնորհակալություն է հայտնում Արմեն Նիկողոսյանին բացառիկ հետաքրքիր ռեպորտաժի համար:

http://www.football365.am/wp/?p=20598

3

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Ֆարերներում շատ հետաքրքիր է եղանակը: Ամբողջ օրը մանր անձրեւ է տեղում:

Te sra inchna hetaqrqir ? )))

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

bwinum Streymuri [email protected] 4.00 ic 3.00 a darel, tarorinaka 0_o

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Vor handipume mer ereq akumbneric kcucadri H1 aysor?

Punike ev Shirake nyin zamin en sksum?

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Vor handipume mer ereq akumbneric kcucadri H1 aysor?

Punike ev Shirake nyin zamin en sksum?

bnakanabar, Puniki, vorovhetev Erevanuma xaxum

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ստրեյմուր-Գանձասար. Խաղից առաջ

10365961341485220.jpg 14:57 pix.jpg 05.07.2012

ԵԲ/ ՍՏՐԵՅՄՈՒՐ-ԳԱՆՁԱՍԱՐ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլ

5-ը հուլիսի. ժ. 22:00, Տորսխավն, «Գունդադալուր» մարզադաշտ

Բուքմեյքերների կարծիքը` 3.30-3.30-2.00

Այս մրցավեճում Կապանի «Գանձասարը» ֆավորիտ է համարվում, բայց գլխավոր մարզիչ Սամվել Սարգսյանն արդեն հայտարարել է, որ իր թիմը չի պատրաստվում թերագնահատել մրցակցին և ամենայն լրջությամբ է մոտենում հանդիպմանը:

Եվրոպա լիգայում «Գանձասարը» երկրորդ անգամ է հանդես գալիս: 2009/10 թթ. մրցաշրջանում կապանյան ակումբը սկսեց միանգամից որակավորման երկրորդ փուլից, որտեղ նրա մրցակիցն էր հոլանդական «Բրեդան»: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Հոլանդիայում և ավարտվեց «Բրեդայի»` խոշոր հաշվով հաղթանակով (6:0): Երևանում ևս «Գանձասարը» պարտություն կրեց (0:2):

Ինչ վերաբերում է «Ստրեյմուրին», ապա նա 5 անգամ մասնակցել է Եվրոպա լիգային, բայց ոչ մի անգամ հաղթանակ չի տոնել: Ավելին, տասը հանդիպումներում «Ստրեյմուրը» բաց է թողել 16 գնդակ` միայն 2 գոլ խփելով:

Այդ գոլերից մեկը «Ստրեյմուրի» ֆուտբոլիստները խփել են Եվրոպա լիգայի նախորդ մրցաշրջանում` գրավելով ադրբեջանական «Ղարաբաղի» դարպասը: Տնային հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1, իսկ Ադրբեջանում խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով: Նշենք, որ 2008/09թթ. Եվրոպա լիգայում «Ստրեյմուրը» երկու անգամ զիջել էր «Մանչեսթեր Սիթիին» միևնույն 0:2 հաշվով:

Հետաքրքրական է, որ ինչպես Հայաստանի առաջնությունում, այնպես էլ Ֆարերյան կղզիների առաջնությունում կայացել է 15 տուր: Այս խաղից առաջ «Ստրեյմուրը» հյուրընկալվելիս զիջել է «Ռունավիկ» թիմին 0:1 հաշվով, սակայն 30 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ճիշտ է, այդ տուրում հաղթած «Կլակսվիկը» հավասարվել է «Ստրեյմուրի» հետ և զիջում է միայն գոլերի տարբերությամբ:

«Գանձասարը» 15-րդ տուրում սեփական հարկի տակ չի կարողացել հաղթել ետնապահ «Արարատին», և հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: Հիշեցնենք, որ «Գանձասարը» 21միավորով «Փյունիկի» հետ կիսում է 4-5 հորիզոնականները:

Կապանի թիմը հիանալի հնարավորություն է ստացել հաղթահարել Եվրոպա լիգայի առաջին ընտրական փուլը, և Սամվել Սարգսյանի թիմը ունի լավ արդյունքի հասնելու բոլոր շանսերը: Նշենք, որ armsport.am-ը 22:00-ից լուսաբանելու է հանդիպման հետաքրքիր պահերը ուղիղ տեքստային հեռարձակմամբ:

http://armsport.am/am/news/2/25/36596/

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
IMG_0478-1024x768.jpg
3

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Էսօր Կապանցիները բոլորիս կուրախացնեն,հաստատ տղերքը հաղթելու են,ԱՌԱՋ ԳԱՆՁԱՍԱՐ ՋԱՆ

3

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

lavel curt erkira)) xaxi vaxt lineluya mot 10 C.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

txeq jan ashxatox linke ka? video transliacia

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Խաղի սիլկա կա՞?

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

chka link?

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Vay qu ara penal drin mer vorotin

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Keranq,tuuuuuuu

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
:msn:
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Keranq,tuuuuuuu

vortex es nayum kam kardum?link ktas?

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

1-0. Inch vor chapov uraxanum em vor senc ornenk, gone haskanali a darnum angam amenaoptimist mardkanc te inchkan tuil enk akumbayin futbolov. Exxx :(

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Vay qu ara penal drin mer vorotin

vochinch , hastat 3-0 chenq krvi ))
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Во-первых, рано голову пеплом посыпать и я уверен, что Гандзасар пройдет. Во-вторых, соперник не так слаб, как кажется и всегда в еврокубках играл достойно, даже с Манчестер Сити.

3

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ete ushadrutyun darcneq dashtum Evropayi 3 vataguyn futbolayin erkrneri nerkayacucichnern en - Farerner, Andorra (sudyan) u menq...

9

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!


Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.


Войти сейчас