• Объявления

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   19.11.2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Gevorg Amirjanyan

Pyunik Yerevan - Zeta Golubovci (Montenegro)

556 сообщений в этой теме

Ո՞վ գիտի խաղի մուտքը ազատ ա թե չե, ու եթե չե ի՞նչ կարգի գներա սահմանված:

indzela es [email protected] hetaqrqrum

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ / Եվրոպա լիգա

Չախալյան. Մեր հիմնական խնդիրը փորձի պակասն է, բայց դա նաև մեր զենքն է

10365451341412935.jpg 18:38 pix.jpg 04.07.2012

Վաղը կայանալիք Եվրոպա լիգայի որակավորման փուլի «Զետայի» հետ տնային հանդիպումից առաջ այսօր լրագրողների հետ զրուցեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը։

«Թիմը բարձր տրամադրությամբ է մոտեցել վաղվա խաղին։ Տղաները մարտականորեն են տրամադրված։ Ունենք համալրում, ինչպես գիտեք. մեզ միացել է Էդուարդ Թաթոյանը։ Վնասվածքներ, Փառք Աստծու, չկա։ Չնայած վերջին մարզումը դեռ պետք է անցկացնենք, սակայն հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Բոլոր տղաները պատրաստ են վաղվա խաղին», - ասուլիսի սկզբում նշեց Սուրեն Չախալյանը։

Պատասխանելով Արտակ Եդիգարյանի ու Դավիթ Մանոյանի հետ կապված հարցին` Չախալյանն ասաց. «Նրանք երկուսով էլ փորձաշրջան են անցնում «Մետալուրգի» կազմում։ Իսկ հայտացուցակում ընդգրկված են, որովհետև այն ավելի շուտ ենք ներկայացրել։ Եթե պաշտոնապես ինչ-որ տեղեկություն լինի, դուք անպայման կիմանաք այդ մասին»։

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ` մրցակիցը դավանում է կոշտ, ֆիզիկական ֆուտբոլ. դատում ենք` ըստ երեք նրանց հանդիպումների տեսագրությունների։ Լավ թիմ է. ընդգծված առաջատար երևի չունեն։ Թիմային խաղով են ավելի ուժեղ։

Հայկական որևէ թիմի հետ «Զետային» չի կարելի համեմատել, բայց ամենակարևորն այն է, որ մենք չշեղվենք մեր խաղաոճից։ Եթե ստացվի, ապա մենք առավելություն կունենանք», - նշեց Չախալյանը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց պաշտպան Վարազդատ Հարոյանի բացակայության պատճառներով. «Հարոյանը վնասվածք չունի, - նշեց «Փյունիկի» գլխավոր մարզիչը, - Պարզապես այսօր նրա ֆիզիկական որակները մեզ չեն բավարարում»։

«Լավ կլինի, եթե առաջին` տնային խաղում, պաշար ստեղծենք պատասխան խաղից առաջ։ Բայց ամեն դեպքում, դիմակայությունը երկու հանդիպման արդյունքում է որոշվում, ու եթե հաղթենք վաղը, չի նշանակում, որ խնդիրը լուծված է։

Առաջադրա՞նքը։ Առաջադրանքը հաջորդ փուլ դուրս գալն է։ Ավելորդ է մեկ անգամ ևս նույնը կրկնել։ Առանց առաջադրանքի` հազիվ թե իմաստ կա խաղադաշտ դուրս գալ։

Մեր հիմնական խնդիրը, իհարկե, փորձի պակասն է։ Ամեն դեպքում, թիմի միջին տարիքն այնպիսին է, որ սա մեծ փորձություն է մեզ համար։ Տղաներից շատերը առաջին անգամ են խաղալու նման մրցաշարում։ Բայց թիմի երիտասարդ տարիքը նաև մեր հիմնական զենքն է։

Իսկ կազմը կորոշենք վաղն առավոտյան։ Ընդհանուր առմամբ, կլինի նույն կազմը, որը խաղում էր Ուլիսի դեմ», - եզրափակեց Չախալյանը։

http://armsport.am/am/news/2/25/36545/

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց պաշտպան Վարազդատ Հարոյանի բացակայության պատճառներով. «Հարոյանը վնասվածք չունի, - նշեց «Փյունիկի» գլխավոր մարզիչը, - Պարզապես այսօր նրա ֆիզիկական որակները մեզ չեն բավարարում»։

chhaskaca,karoxa inchvor ban em bac toxel,es inch taza cirka,aysinqn iranc chen bavararum?

4

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց պաշտպան Վարազդատ Հարոյանի բացակայության պատճառներով. «Հարոյանը վնասվածք չունի, - նշեց «Փյունիկի» գլխավոր մարզիչը, - Պարզապես այսօր նրա ֆիզիկական որակները մեզ չեն բավարարում»։

chhaskaca,karoxa inchvor ban em bac toxel,es inch taza cirka,aysinqn iranc chen bavararum?

verjnen sranq))) karoxa uzumen Haroyaninel Arsen Petrosyan anen? inchel harmar vaxten gtel)))) hima jogeci Tatoyanin xi gnecin vor kentronum xaxcnen.

2

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

[email protected] verjin xaghum Pyuniki kazmum vor xaghac irok voncor qayler, ahavor dandagher vazum...formi mech chi dra hamar chen xaghacnum

2

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Bayc Taron Voskanyane lav formi mecha

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

[email protected] verjin xaghum Pyuniki kazmum vor xaghac irok voncor qayler, ahavor dandagher vazum...formi mech chi dra hamar chen xaghacnum

Rudik jan,cavt tanem,[email protected] hunisin maladyojnii het artakarg xax anckacrec Andorrai dem,dranic heto el voch vnasvacqa stacel lurj,voch el operaciaya tarel,vor asenq tenc rezki formic @nkav....stex urish pah ka,karar urish dzev patasxaner [email protected],aser lav marzavijakum chi,vortev senc nenca,dra hamar zamen klini,voch te aser mez chi bavararum [email protected] kaprenq ktesnenq,bayc tarorinaka
1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ո՞վ գիտի խաղի մուտքը ազատ ա թե չե, ու եթե չե ի՞նչ կարգի գներա սահմանված:

99%ov azata linelu [email protected] ligai xaxerin erbeq toms chi exel,kam exela 500 dram asenq,bayc dzevakan,UEFA-i achqin tox pchelu hamar...Mika-Rabotnichki xaxin er,bayc aranc toms toxum eyn mtneyr...nenc vor arxayin gnaceq,hastat ETE tomsov el lini,uxxaki dzevakan bnuyt kkri
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

99%ov azata linelu [email protected] ligai xaxerin erbeq toms chi exel,kam exela 500 dram asenq,bayc dzevakan,UEFA-i achqin tox pchelu hamar...Mika-Rabotnichki xaxin er,bayc aranc toms toxum eyn mtneyr...nenc vor arxayin gnaceq,hastat ETE tomsov el lini,uxxaki dzevakan bnuyt kkri

es hishum em mi 2-3 tari kar, vor sax Europayi ligayi xaxerin [email protected] mutqi mot toms ein bajanum, de vren gner er grac, bayc dzri bajanum ein joxovrdin, enqan vor cuyc tan toms en tpel, erevi es xaxin el tenc mi ban kanen....
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Էս Հարոյանի պահը իրոք անհանգստացնում ա...Էդ տղեն մեր հավաքականի պաշտպանության ամրացման ամենամեծ հույսն ա...

3

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Rudik jan,cavt tanem,[email protected] hunisin maladyojnii het artakarg xax anckacrec Andorrai dem,dranic heto el voch vnasvacqa stacel lurj,voch el operaciaya tarel,vor asenq tenc rezki formic @nkav....stex urish pah ka,karar urish dzev patasxaner [email protected],aser lav marzavijakum chi,vortev senc nenca,dra hamar zamen klini,voch te aser mez chi bavararum [email protected] kaprenq ktesnenq,bayc tarorinaka

Hayk dgan [email protected] Andorrayi het khaghum aydqanel paylun tesq chuner.Zgacvumer vor haziver hascnum.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Բայց զարմանալի ա`մարզիչի ասածը, Հարոյանի ֆիզիկական տվյալները Հայաստանի առաջնությունում լավագույներիցա, էտ ինչ ասիճանի վատ պետքա ա լինի, որ Փյունիքի հիմնական կազմ չձգի: Լավ չի...

Շատ եմ ուզում Վիուլեն Այվազյանի խաղը տենամ: Իսկ Թաթոյանին հնարավորա էսօր հիմնական կազմում տենանք?

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Փյունիկի մրցակցի խնդիրները. Զետայի կազմից կբացակայեն ավագն ու գլխավոր ռմբարկուն

10365641341463270.jpg

08:33 pix.jpg 05.07.2012

Երեկ երեկոյան Հայաստան ժամանեց Մոնտենեգրոյի «Զետա» ֆուտբոլային ակումբի պատվիրակությունը։ Գոլուբովցիի ակումբը այսօր Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի շրջանակներում հանդիպում կանցկացնի Երևանի «Փյունիկի» հետ։

Թիմը ժամանելուց հետո մարզում է անցկացրել։ «Զետայի» այս տարվա կազմը զգալիորեն տարբերվում է նախորդում հանդես եկածից։ Դեռ ավելին. թիմը կորուստներ է ունեցել վերջին 10 օրվա ընթացքում։ Սկզբում թիմի ավագ Միրոսլավ Կալուջերովիչը ընդունել է լեհական «Վիձևի» առաջարկը ու հեռացել է թիմից։ Հետո վերջին ստուգողական խաղում՝ «Վարդարի» դեմ, վնասվածք է ստացել դարպասապահ Սաշա Իվանովիչը, մինչդեռ Իվան Կնեժևիչը պարզապես չի մասնակցել հավաքին, որը կայացավ Զլատիբորում։

Վերջապես, թիմի լավագույն հարձակվողը նախորդ մրցաշրջանում, Ժարկո Կորաչը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի այսօրվա հանդիպմանը, քանի որ «Զետան» չի հստակեցրել վերջինիս վարձակալությունը Տիրասպոլի «Շերիֆի» հետ։ Մոլդովական թիմը, հիշեցնենք, հանդիսանում է Երևանի «Ուլիսի» մրցակիցը Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում։ Ավելորդ չէ նշել, որ «Զետայի» կազմում անցկացրած 51 խաղում Կորաչը 29 գոլի հեղինակ է դարձել։

Ամեն դեպքում, թիմի գլխավոր մարզիչ Ռադե Վեսովիչը լավատեսորեն է տրամադրված. «Ես կարծում եմ, մենք պատրաստ ենք հանդիպմանը, որովհետև լավ նախապատրաստական փուլ ենք անցել։ Իհարկե, ինձ անհանգստացնում են կադրային խնդիրները, որոնք ունեցանք վերջին 2 շաբաթվա ընթացքում։

- Ծանո՞թ եք մրցակցին։

- Համեմատած նախորդ մրցաշրջանին, «Փյունիկի» կազմն էլ փոփոխությունների ենթարկվել։ Այն զգալիորեն երիտասարդացել է, այնպես որ հնարավորությունները հավասար եմ գնահատում։ Ոչինչ միանշանակ ասել չի կարելի. ֆուտբոլն անկանխատեսելի է, բայց մենք կձգտենք լավ արդյունք ապահովել։ Այդ դեպքում սեփական հարկի տակ հեշտ կլինի:

- Ի՞նչ արդյունք կցանկանայիք տեսնել լուսատախտակին վաղվա հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո։

- Մենք կփորձենք հաղթել, բայց ամենակարևորը՝ չպարտվելն է։ Կարծում եմ, որ մեկ խփած գնդակը մրցակցի հարկի տակ կարող է զգալիորեն հեշտացնել մեր խնդիրը պատասխան մրցավեճում, - եզրափակել է «Զետայի» գլխավոր մարզիչը։

http://www.armsport....ews/2/25/36564/

Изменено пользователем ՀայկArmfan

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Փյունիկը նորամուտը կնշի Եվրոպա լիգայում

10366051341491540.jpg 16:27 pix.jpg 05.07.2012

ՀՀ բազմակի չեմպիոն "Փյունիկը" 13-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու եվրագավաթների մրցաշարերում: Փյունիկցիներն առաջին անգամ են մասնակցում Եվրոպա լիգայի մրցաշարին, որի անդրանիկ խաղում այսօր "Հանրապետական" մարզադաշտում կհյուրընկալեն Չեռնոգորիայի "Զետային":

Եվրոպական մրցասպարեզում "Փյունիկի" նորամուտը կայացել է 1996թ. հուլիսի 17-ին: Այն ժամանակ գործող կարգի համաձայն ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում ցածր վարկանիշ ունեցող երկրների չեմպիոնները մասնակցում էին ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը: Այդ մրցաշարի նախնական փուլում "Փյունիկը" Երևանում հյուրընկալել էր ֆիննական ՀԻԿ-ին: Հայ ֆուտբոլիստների զգալի առավելությամբ անցած հանդիպումն ավարտվեց փյունիկցիների հաղթանակով (3:1): 2 գոլ խփեց Արսեն Ավետիսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Համլետ Մխիթարյանը: Թվում էր, թե այդ հաղթանակը բավարար կլիներ հաջորդ փուլ դուրս գալու համար, սակայն պատասխան խաղում Խորեն Հովհաննիսյանի սաները մրցակցին զիջեցին միևնույն 1:3 հաշվով: Լրացուցիչ ժամանակում էլ "Փյունիկը" պարտվեց 1:2 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից:

Հաջորդ տարի "Փյունիկը" նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայի մրցաշարում' երկու հանդիպումներում էլ պարտվելով հունգարական ՄՏԿ-ին (0:2, 3:4): 2002թ. սկսած "Փյունիկը" Չեմպիոնների լիգայի նախնական փուլի անփոփոխ մասնակից էր: Հայկական ակումբներից "Փյունիկն" առավել հաջող է հանդես եկել եվրոպական մրցասպարեզում' 4 անգամ հաղթահարելով Չեմպիոնների լիգայի նախնական փուլի արգելքը: Առաջին հաջողությանը "Փյունիկը" հասել է 2002/03թթ. խաղարկությունում: Արգենտինացի Օսկար Լոպեսի գլխավորությամբ "Փյունիկը" հայկական թիմերից առաջինը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի նախնական փուլի արգելքը' երկու հանդիպումներում էլ հաղթելով ֆիննական "Տամպերեին" (4:0, 2:0):

Հաջորդ երկու խաղարկություններում էլ փյունիկցիները Միխայ Ստոյկիցայի և Վարդան Մինասյանի գլխավորությամբ կրկնեցին հաջողությունը: 2003թ. փյունիկցիները երկու խաղերի ընդհանուր արդյունքով հաղթեցին Իսլանդիայի չեմպիոն "Ռեյկյավիկին" (1:0, 1:1), իսկ հաջորդ տարի առավելության հասան մակեդոնական "Պոբեդայի" նկատմամբ (3:1, 1:1): 2007թ. 4-րդ և առայժմ վերջին անգամ "Փյունիկին" հաջողվեց հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հաղթահարվեց իռլանդական "Դերի Սիթիի" դիմադրությունը (0:0, 2:0):

Չեմպիոնների լիգայի մրցաշարում անցկացրած վերջին 10 հանդիպումներում փյունիկցիները շատ անհաջող են խաղացել' միայն "Դինամո" Զագրեբի հետ սեփական հարկի տակ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, մյուսներում պարտվելով: Այդ խաղերում փյունիկցիները խփել են ընդամենը 3 գնդակ, բաց են թողել 23 գոլ: "Փյունիկը" հատկապես անհաջող խաղաց անցյալ տարի' 2 հանդիպումներում էլ խոշոր հաշվով զիջելով Չեխիայի չեմպիոն Պլզենի "Վիկտորիային": Վերջին հաղթանակը "Փյունիկը" տոնել է 2007թ. իռլանդական "Դերի Սիթի" թիմի նկատմամբ' 2:0:

"Զետայի" հետ հանդիպումը եվրագավաթներում "Փյունիկի" 33-րդ խաղն է: Թիմը տոնել է 6 հաղթանակ, 7 խաղ ավարտել է ոչ-ոքի, 19 խաղում պարտվել է: Փյունիկցիները խփել են 30 գնդակ, բաց են թողել 56 գոլ: Թիմի խփած անդրանիկ գոլի հեղինակն Արսեն Ավետիսյանն է, որն էլ 4 գնդակով "Փյունիկի" լավագույն ռմբարկուն է եվրագավաթներում: 3-ական գնդակ են խփել Արմեն Սանամյանն ու Արման Քարամյանը: Անցկացրած խաղերի քանակով (24) "Փյունիկի" ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է:

Ներկայացնում ենք եվրագավաթներում "Փյունիկի" հանդիպումների համառոտ վիճակագրությունը:

1996/97թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություն

17.07 "Փյունիկ"-ՀԻԿ Ֆինլանդիա' 3:1 (1:1)

Արսեն Ավետիսյան (23, 52), Համլետ Մխիթարյան (75) - Լեհտինեն (43' 11մ):

24.07 ՀԻԿ-"Փյունիկ"' 5:2 (1:1, լր. ժամ.' 2:1)

Վասարա (32), Լեհտոլա (50), Լեհտինեն (86), Անիչե (97), Հիրիլայնեն (113) - Արմեն Սանամյան (41), Արսեն Ավետիսյան (103):

1997/98թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկություն

23.07 "Փյունիկ"- ՄՏԿ Հունգարիա' 0:2 (0:0)

Իլեշ (83), Պրեյզինգեր (89):

30.07 ՄՏԿ-"Փյունիկ"' 4:3 (2:0)

Իլեշ (19), Խալմայի (41), Պրեյզինգեր (47), Կուտոր (74) - Արմեն Սանամյան (80, 86), Արմեն Շահգելդյան (85):

2002/03թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկություն

17.07 "Տամպերե" Ֆինլանդիա-"Փյունիկ"' 0:4 (0:1)

Արման Քարամյան (32, 67), Արտավազդ Քարամյան (48), Արթուր Մկրտչյան (72):

24.07 "Փյունիկ"- "Տամպերե" ' 2:0 (0:0)

Մամադու Դիավարա (52), Միգել Սիստեռնա (90):

31.07 "Դինամո" Կիև, Ուկրաինա-"Փյունիկ"' 4:0 (1:0)

Չեռնատ (15), Շացկիխ (65), Լեանդրո (84), Բոդնար (90):

07.08 "Փյունիկ"- "Դինամո" Կիև' 2:2 (1:2)

Արտավազդ Քարամյան (31), Արման Քարամյան (57) - Շացկիխ (8), Մելաշչենկո (28):

2003/04թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկություն

16.07 "Փյունիկ"- "Ռեյկյավիկ" Իսլանդիա' 1:0 (0:0)

Լևոն Պաչաջյան (60): 74-րդ րոպեին Ռաֆայել Նազարյանը չիրացրեց 11մ հարվածը:

23.07 "Ռեյկյավիկ"- "Փյունիկ"' 1:1 (0:0)

Ա. Գունլաուգսոն (82'11մ) - Աղվան Մկրտչյան (73):

37-րդ րոպեին Խուան Պեռալտան ("Փյունիկ") չիրացրեց 11մ հարվածը:

30.07 "Փյունիկ"- ԲԿՄԱ Սոֆիա, Բուլղարիա' 0:2 (0:1)

Յանչև (19), Մուկասի (48):

06.08 ԲԿՄԱ -"Փյունիկ"' 1:0 (0:0)

Լիմա (90' 11մ):

2004/05թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկություն

13.07 "Պոբեդա" Մակեդոնիա - "Փյունիկ"' 1:3 (0:3)

Գեշոսկի (80) - Էդգար Մանուչարյան (15, 41), Ժորա Հովհաննիսյան (26):

21.07 "Փյունիկ" -"Պոբեդա"' 1:1 (0:1)

Արթուր Մկրտչյան (77) - Դիմիտրովսկի (20):

27.07 "Փյունիկ" - "Շախտյոր" Ուկրաինա' 1:3 (0:1)

Ռաֆայել Նազարյան (61) - Մարիկա (31, 75), Ագախովա (86):

04.08 "Շախտյոր" -"Փյունիկ"' 1:0 (1:0)

Հյուբշման (31):

2005/06թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկություն

13.07 "Հակա" Ֆինլանդիա - "Փյունիկ"' 1:0 (1:0)

Պասոյա (26):

20.07 "Փյունիկ" - "Հակա" ' 2:2 (2:1)

Լևոն Պաչաջյան (3), Մամադու Դիավարա (30) - Մատիլա (39), Ֆաուլեր (62):

2006/07թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկություն

11.07 "Փյունիկ" - "Շերիֆ" Մոլդովա' 0:0

18.07 "Շերիֆ"- "Փյունիկ"' 2:0 (1:0)

Կոչիշ (30), Գումենյուկ (90+1):

2007/08թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկություն

18.07 "Դերի Սիթի" Իռլանդիա-"Փյունիկ"' 0:0

25.07 "Փյունիկ"- "Դերի Սիթի"' 2:0 (1:0)

Արսեն Ավետիսյան (29), Գևորգ Ղազարյան (67):

31.07 "Փյունիկ"- "Շախտյոր" Ուկրաինա' 0:2 (0:1)

Գլադկի (45), Բրանդաու (48):

08.08 "Շախտյոր" -"Փյունիկ"' 2:1 (1:1)

Բրանդաու (41), Գլադկի (50) - Գևորգ Ղազարյան (32):

2008/09թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկություն

15.07 "Անորտոսիս" Կիպրոս-"Փյունիկ"' 1:0 (0:0)

Ֆրուսոս (71' 11մ):

23.07 "Փյունիկ"- "Անորտոսիս"' 0:2 (0:1)

Ցիտայշվիլի (29), Ֆրուսոս (86):

2009/10թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկություն

14.07 "Փյունիկ"- "Դինամո" Զագրեբ, Խորվաթիա' 0:0

21.07 "Դինամո" Զագրեբ -"Փյունիկ"' 3:0 (1:0)

Մանջուկիչ (30), Բադել (61), Լովրեն (66):

2010/11թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկություն

14.07 "Պարտիզան" Սերբիա-"Փյունիկ"' 3:1 (2:1)

Տոմիչ (29), Մորեյրա (45+1), Կլեո (59) - Արտակ Եդիգարյան (30):

21.07 "Փյունիկ"- "Պարտիզան"' 0:1 (0:1)

Կլեո (45+4):

2011/12թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկություն

12.07 "Փյունիկ"-"Վիկտորիա" Չեխիա' 0:4 (0:3)

Բակոշ (7, 40' 11մ), Հորվաթ (28' 11մ), Կոլարժ (72):

19.07 "Վիկտորիա"-"Փյունիկ"' 5:1 (3:0)

Բակոշ (38, 42), Կոլար (45+1, 57), Պիլարժ (90+1) - Էդգար Մալաքյան (49):

http://armsport.am/am/news/2/25/36605/

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Bakalyan, Ayvazyan . 17 tarekan erexeq hardzakman gcum. Mdaaa.

Tenas xi Hovhannisyan Hovoin u Malakyan puchurin chi dre?!

Изменено пользователем Davo7

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Bakalyan, Ayvazyan . 17 tarekan erexeq hardzakman gcum. Mdaaa.

Tenas xi Hovhannisyan Hovoin u Malakyan puchurin chi dre?!

[email protected] kuti dranc.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

մի երիտասարդ հաձակվող էլ ոեւներ Փյունիկը -Փիլոյան:

Նա չկա այսօր կազմում?

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ребят, линк ка??

2

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

armtv.com

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Наконец-то!

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

дайте рабочий линк

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!


Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.


Войти сейчас