• Announcements

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   11/19/2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Sign in to follow this  
Followers 0
British

Հարութ Քոթանջյան, կամ առաջին հայկական դասական էլեկտրոնային երաժշտության ալբոմը

Նշված անունը ես եմ :):

Թեման բացում եմ Nareco - ի առաջարկով:

Որոշ ժամանակ առաջ թողարկվեց իմ առաջին՝ "One" ալբոմը:

Ժանրը՝ Դասական էլեկտրոնային, էմբիենթ:

Թողարկման ամսաթիվ՝ 09.03.2012

__________________________

Նշեմ, որ հանդիսանում եմ Երևանի պետ. Կոնսերվատորիայի ուսանող, սովորում եմ հայ երգեցողության և ժող. նվագարանների ամբիոնում:

Ալբոմը լսել են էլեկտրոնային երաժշտության համաշխարհային կարգի աստղեր, ինչպիսիք են՝ Ռոբերտ Մայլսն ու Ժան Միշել Ժառը և բարձր գնահատականի են արժանացրել այն: Նրանց էլ ավելի տպավորել և մասնավորապես Ժառի մենեջերի խոսքերով ապշեցրել է այն փաստը, որ այս ալբոմը գրելիս ես չեմ ունեցել ոչ մի գործիք, կամ ձայնագրման լուրջ միջոց:

Շատ չմանրանամ, ներկայացնեմ գործերը :)

theme one

Ալբոմի բացումը որոշեցի անել էսպիսի թեթևամարս, կարճ, հստակ ու տրամադրող գործով:

theme two

theme two - ն համարում եմ առաջինի իսկական շարունակությունը: Ճիշտ ա, կոնկրետ կոնցեպտ չկա, սակայն երբ վերջանում ա նախորդ գործը, սրա սկսվելը շատ համահունչ ա թվում: Այս գործը համարում եմ իմ հպարտություններից մեկը :

theme three

Մի գուցե սա ալբոմի ամենաէլեկտրոնային գործն ա: Սա բարդ կառուցվածքային ու դժվարամարս գործ ա: Կարծում եմ սա կսիրեն կոնկրետ էլեկտրոնային երաժշտություն սիրող մարդիկ: Մի տեսակ ինձ դժվար ա խոսել էս գործի մասին...

Շարունակելի...

Edited by British

7

Share this post


Link to post
Share on other sites

theme four

Ստեղից սկսում ա փոխվել ալբոմի տրամադրությունը ու անցում ա կատարվում ինչ որ տեղ էմբիենթային երաժշտության: Էս գործը համարում եմ ալբոմի անցումային գործերից մեկը որը ինչ որ տեղ ծառայում ա միջոց անցնելու հաջորդ գործին:

[media]http://www.youtube.com/watch?v=MbN9aLRb-Fo&feature=plcp

3

Share this post


Link to post
Share on other sites

theme five

theme four - ի վերջն արդեն հուշում ա theme five - ի սկզբի մասին ու լսողին նախապատրաստում ա դրան: Էս գործը մյուս հպարտությունս ա: Ստեղ միաձուլվում են մի քանի ոճեր ըստ ինձ (էլեկտրոնային, էմբիենթ, պոստ ռոք): Լավ ճաշակով մարդկանց անպայման սա խորհուրդ եմ տալիս:

[media]http://www.youtube.com/watch?v=ZcB5gsacsvY&feature=plcp

4

Share this post


Link to post
Share on other sites

theme six

Edited by British

4

Share this post


Link to post
Share on other sites

theme seven

Եվ ահա իմ գլխավոր հպարտությունը: Ըստ ինձ իսկապես հաջող վերջաբան եմ ստացել: Սա ինչքան որ կոնկրետ էլեկտրոնային երաժշտություն ա, էնքան էլ հեշտամարս գործ ա ու պարտադիր չի, որ լսողը էլեկտրոնայինի սիրահար լինի, որ սա սիրի: Ինչ խոսք, մնացած գործերն էլ եմ անչափ սիրում (իմ աշխատանքներն են) սակայն էս մեկին մի ուրիշ ձևի եմ վերաբերվում )))

Edited by Nareco

5

Share this post


Link to post
Share on other sites

Բոլորին մաղթում եմ հաճելի ունկնդրում և հույս ունեմ, որ այստեղ կգտնվեն մարդիկ, ովքեր կգնահատեն էլեկտրոնային երաժշտությունը :)

5

Share this post


Link to post
Share on other sites

Տեսնում եք ինչ երիտասարդ սերունդ է մեծանում... :) Հարութ ջան կեցցե՛ս... Սպասում եմ հետագա ստեղծագործություններիդ:

4

Share this post


Link to post
Share on other sites

Մոռացա մի 2 լինկ դնեմ...

(այս էջերով կարող եք ավելի բարձր որակով լսել ալբոմս)

Իմ last.fm - ի էջը՝ http://www.lastfm.ru/music/Harut+Kotanjian

Այս էջով կարող եք լասթ.ֆմ - ի անվճար սքրոբբլերով լսել, կամ նույն կայքի ռադիոյով:

Իմ soundcloud.com կայքի էջը՝ http://soundcloud.com/harut-kotanjian

Այս էջով էլ կարող եք ավելի բարձր որակով լսել ու նաև ներբեռնել (download) գործերը:

Իսկ սա ամբողջ ալբոմն է երեք րոպեում.

(շատերն ալբոմին ծանոթացել են հենց այս նյութով)

[media]http://www.youtube.com/watch?v=4i1sXE_1c1E

4

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0