• Announcements

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   11/19/2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Sign in to follow this  
Followers 0
GAS

Гандбол | Հանդբոլ

267 posts in this topic

2011-04-26

Արցախում գործում են 18 հանդբոլի խմբեր` շուրջ 200 պատանիների եւ աղջիկների ընդգրկմամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ շախմատի կենտրոնական տանն ապրիլի 25-ին տեղի է ունեցել ԼՂՀ հանդբոլի ֆեդերացիայի հաշվետու ընտրական ժողովը, որտեղ ամփոփվել են 2009-10թթ մարզաձեւից ունեցած արդյունքները, ինչպես նաեւ անցկացվել են ֆեդերացիայի նախագահի եւ նախագահության նոր կազմի ընտրություններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտից, ողջունելով ֆեդերացիայի անդամներին երկրորդ ընդհանուր ժողովի կապակցությամբ` ԼՂՀ կառավարության առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանն ասաց, որ մարզաձեւը ժամանակին Արցախում մեծ մասսայականություն էր վայելում:

Սակայն արցախյան պատերազմից հետո, ինչպես սպորտի մյուս ձեւերը, հանդբոլը եւս անուշադրության էր մատնվել: 2009թ մարզաձեւի զարգացման եւ հին ավանդույթները կրկին վերականգնելու համար, Ռ. Հովսեփյանի խոսքով, Սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ Արցախում ստեղծվել է հանդբոլի ֆեդերացիա, որի նախագահ է առաջարկվել Արցախի հանդբոլի հավաքականի նախկին անդամ, ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրեն Գրիգորյանը:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով Սպորտի պետական կոմիտեի նախագահին ցուցաբերվող մշտական աջակցության համար` Ս. Գրիգորյանը ներկաներին հաշվետվության կարգով ներկայացրեց անցած երկու տարիներին ֆեդերացիայի կողմից կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես` ներկայացվեց, որ հանրապետությունում գործում են 18 հանդբոլի խմբեր` շուրջ 200 պատանիների եւ աղջիկների ընդգրկմամբ:

Բացի հավաքականների ձեւավորումից ու մրցաշարերի անցկացումից, ֆեդերացիան աշակերտների շրջանում մարզաձեւի տարածման նպատակով աշխատանքներ է իրականացրել հանրապետության մի շարք դպրոցներում` համապատասխան մարզագույք տրամադրելով:

«Այդ ծրագիրը ֆեդերացիայի նախագահության կողմից արժանացել է հավանության առաջիկա տարիներին եւս շարունակելու` ընդգրկելով հանրապետության բոլոր շրջանների դպրոցները, որտեղ մարզադահլիճներ կան եւ հնարավոր է կահավորել»,-ասաց Ս. Գրիգորյանը: Հաշվետու ժողովի ավարտին ԼՂՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Սուրեն Գրիգորյանը: Այնուհետեւ ընտրվեց նաեւ ֆեդերացիայի նախագահության 13 հոգանոց նոր կազմը:

0

Share this post


Link to post
Share on other sites

Երևանը չկարողացավ հասնել Վանաձոր. ֆինանսներ չկային

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ / Հանդբոլ

Երևանը չկարողացավ հասնել Վանաձոր. ֆինանսներ չկային

17:55 28.04.2011

Հանդբոլի Լոռու մարզի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Վանաձորում անցկացվեցին մինչև 17 տարեկան և մինչև 14 տարեկան պատանիների միջազգային մրցաշարեր: Հարաբերությունները որոշեցին Վրաստանի և Հայաստանի երկուական թիմեր: Ֆինանսական դժվարությունների պատճառով, մրցումներին չմասնակցեցին Երևանի հավաքականները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Մինչև 17 տարեկանների մրցաշարում բոլոր հանդիպումները հաղթանակով ավարտելով` ուժեղագույն ճանաչվեցին Թբիլիսիի հավաքականի (6 միավոր) խաղացողները: Նրանց հաջորդեցին Վանաձորի (4), Բաթումի (2), Ալավերդիի (0) ներկայացուցիչները:

Կրտսեր տարիքի պատանիների մրցաշարում ևս հաջողությունն ուղեկից էր թբիլիսցիներին' 6 միավոր: Ապա տեղեր զբաղեցրին Ալավերդիի (4), Վանաձորի (2), Բաթումի (0) հավաքականները: Ահա, թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին հանդիպումներում.

17 տարեկաններ

Թբիլիսի-Վանաձոր' 35:21

Թբիլիսի-Ալավերդի' 35:16

Թբիլիսի-Բաթում' 30:14

Բաթում-Վանաձոր' 22:30

Բաթում-Ալավերդի' 27:16

Ալավերդի-Վանաձոր'30:15

14 տարեկաններ

Թբիլիսի-Ալավերդի' 30:17

Թբիլիսի-Վանաձոր' 32:20

Թբիլիսի-Բաթում' 34:15

Ալավերդի-Վանաձոր' 27:20

Ալավերդի-Բաթում' 22:14

Վանաձոր-Բաթում' 18:11

armsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

Հ. Վիդերեր. «Հայաստանում հանդբոլն առաջադիմում է»

22:06, 10 Մայիս, 2011

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանդբոլի միջազգային ֆեդերացիան բարձր է գնահատում վերջին տարիներին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի՝ ՀՀՖ-ի աշխատանքը մարզաձեւը' Հայաստանում զարգացնելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հանդբոլի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ավստրիացի Հանս Վիդերերը:

Նա նշեց, որ այն հանգամանքը, որ Հայաստանում միջազգային մրցումներ են անցկացվում, իր արդյունքն արդեն իսկ տալիս է: Նաեւ ավելացրեց, որ ինքն այցելել է Հայաստան եւ տեղում ծանոթացել մարզաձեւի վիճակին մեր երկրում: «Հայաստանում հանդբոլն առաջադիմում է»,- ասաց Հ. Վիդերերը:

0

Share this post


Link to post
Share on other sites

Մասնակցել ցանկացող թիմերը շատ էին

Հինգշաբթի, 19 Մայիս 2011 17:19

Վանաձորում անցկացվեցին հանդբոլի մինչև 14 տարեկան աղջիկների և պատանիների Հայաստանի առաջնության նախնական փուլի մրցաշարերը: Աղջիկների մրցաշարի մասնակից թիմերի պատրաստականության մակարդակը բավարար կարել է համարել: Ցանկալի էր, որ մասնակիցների թիվն ավելի շատ լիներ: Ի դեպ, մրցաշարում առաջին երեք տեղերը գրավողներին կմիանան նաև Հայաստանի նախորդ առաջնության լավագույն երեք թիմերը և միասին եզրափակչում կորոշեն մրցանակակիրներին: Շենգավիթի ներկայացուցիչներն ակնահայտ առավեություն ունեին մրցակիցների նկատմամբ և, իրենց օգտին գրանցելով բոլոր հանդիպումները, վստահորեն գրավեցին առաջին տեղը: Անակնկալ մատուցեց Կոտայքի հավաքականը: Այն 6 ամիս է, որ ստեղծվել է և, փորձառու մասնագետ Ալեքսան Արևշատյանի ղեկավարությամբ մարզվելով, առաջին հաջողությանը հասավ:

Կոտայքցիները, բացառությամբ Շենգավիթի ներկայացուցիչների, հաղթեցին բոլոր մրցակիցներին, նաև եզրափակիչ փուլի մրցաշարի ուղեգրի արժանացան: Այդպիսի իրավունք ստացան նաև Ստեփանավանի հանդբոլիստուհիները: Եզրափակիչը նախատեսվում է անցկացնել նոկեմբերի 3-6-ին Ստեփանակերտում: Դա արցախցիների առաջարկով է, և Հայաստանի հանդբոլի ֆեդրացիան ընդառաջ քայլ է կատարել: Այս երեք թիմիերին Արցախում կմիանան ԼՂՀ, Վանաձորի, Հանդբոլի մասնագիտացված դպրոցի հավաքականները: Պատանիների մրցաշարում կարողությունները փորձեցին 10 թիմեր: Մասնակիցները տեղաբաշխվել էին երկու ենթախմբերում: Ի դեպ, կարողությունները փորձել ցանկացող թիմերի թիվն ավելի շատ էր: Սակայն քանի որ մասնակցության հայտերի ներկայացման ժամկետն ապրիլին ավարտվել էր, և ուշացումով էին որոշել պատվիրակներ մրցավայր ուղարկել Սյունիքի, Ալավերդիի 2-րդ, Արմավիրի, Երևանի 2-րդ հավաքականները, ապա կազմակերպիչները թույլ չտվեցին խաղալ: Հաշվի էին առնվել նախորդ տարվա ցուցանիշները և երկու ենթախմբերում հավասար կարողություններով թիմեր էին ընգրկվել: Պայքարը լարված բնույթ կրեց: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ հաղթողին որոշելու համար լրացուցիչ խաղաժամանակ հատկացվեց: Եզրափակչում մրցեցին Աջափնյակի և Վանաձորի հավաքականները: Առաջին կեսում առավելությունը վանաձորցիների կողմն էր, երկրորդում հաղթեցին Աջափնյակի ներկայացուցիչները: Իսկ լրացուցիչ խաղաժամանակում 26:25 հաշվով` մեկ գնդակի տարբերությամբ հաղթեցին Ափջափնյակի ներկայացուցիչները: Լրացուցիչ հատկացվել էր 10 րոպե` երկու խաղակեսով:

Այս երկու թիմերից բացի եզրափակչին մասնակցելու ուղեգիր ստացավ նաև ՀՄԴ 2 հավաքականը: Այդ իրավունքին նախապես արժանացել էին ՀՄԴ 1, Ալավերդիի, ԼՂՀ հավաքականները: Եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 18-23-ին: Մրցավայրը կլինի Երևանը կամ Վանաձորը: «Թեև Երևանի ներկայացուցիչները, ֆինանսների պակասի պատճառով, վերջերս չէին մասնակցել Վանսձորում անցկացված միջազգային մրցաշարին և այդ մասին քննադատական խոսք էր ասվել, սակայն այս ստուգատեսը ցույց տվեց, որ մայրաքաղաղաքում թիմերը շատ են և հետևողական աշխատանք է կատարվում հանդբոլը զարգացնելու համար: Դրա վառ ապացույցն է այն, որ ՀՄԴ-ի երկու հավավաքական պատանիների եզրափակչում խաղալու իրավունք է ստացել, և այդ մարզօջախի մեկ թիմ էլ խաղալու է աղջիկների եզրափակչում: Իսկ մրցաշարի լավագույն խաղացող հայտարարվեց Բագրատ Իսոյանը (ՀՄԴ 2), մրցաշարի հայտնություն ճանաչվեց` Հայկ Մարգարյանը (Գեղարքունիք), հեռանկարային մարզիկ` Վարդան Բակլաջյանը (Կոտայք):

Նրանց հանձնվեցին խրախուսական պարգևներ: Ուրախալին ոչ միայն այն է, որ թիմերը շատ են, այլև հանդբոլիստների խաղամակարդակն է բարձր: Այնպես որ, առաջիկայում Հայաստանի հավաքական թիմերը համալրելու հարցում դժվարարություններ չեն ծագի: Կարևոր է, նաև որ համաժամանակ կազմակերվել էր մրցավարների սեմինար, որին մասնակցեցին 22 մասնագետներ: Հիմնականում գեռակշռում էին երիտասարդ մրցավարները: Թեստերի միջոցով ստուգվեցին նրանց տեսական գիտելիքները: Ստուգվեց նրանց ֆիզիկական պատրաստականության մակարդակը, նաև օտար լեզվի իմացությունը: Սեմինարն անցկացրին Եվրոպայի հանդբոլի ֆեդրացիայի պատգամավոր (տեսուչ) Արսեն Մխիթարյանը, միջազգային կարգի մրցավար Ալեքսան Արևշատյանը: Նախատեսվում է առաջիկայում մրցավարներ գործուղել Եվրոպա, որպեսզի նրանք մասնակցեն որակավորման միջազգային դասընթացների:»,- ասաց Հայասատանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնանախագահ Հարություն Մելքոնյանը:

ԱՂՋԻԿՆԵՐ

Աղյուսակ

1. Շենգավիթ 10 (միավոր)

2. Կոտայք 8

3. Ստեփանավան 5

4. Աջափնյակ 4

5. Նոր Նորք 3

6. ՀՄԴ 2 0

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Շենգավիթ-ՀՄԴ 2` 16:2

Շենգավիթ-Կոտայք` 14:9

Շենգավիթ-Աջափնյակ` 11:2

Շենգավիթ-Ստեփանավան` 15:6

Շենգավիթ-Նոր Նորք` 13:2

Կոտայք-ՀՄԴ 2` 10:2

Կոտայք-Աջափնյակ` 11:3

Կոտայք-Ստեփանավան` 5:3

Կոտայք-Նոր-Նորք` 11:2

Ստեփանավան-ՀՄԴ 2` 10:1

Ստեփանավան-Աջափնյակ` 7:6

Ստեփանավան-Նոր Նորք` 9:8

Աջափնյակ-ՀՄԴ 2` 10:2

Աջափնյակ-Նոր Նորք` 9:8

Նոր Նորք-ՀՄԴ 2`6:1

ՊԱՏԱՆԻՆԵՐ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ

1-ին ենթախումբ

1. Վանաձոր 8 (միավոր)

2. ՀՄԴ 2 6

3. Գեղարքունիք 4

4. Կոտայք 2

5. Վանաձոր 2 0

2-րդ ենթախումբ

1. Աջափնյակ 8 (միավոր)

2. Շենգավիթ 6

3. Կալինինո 4

4. Ստեփանավան 2

5. Դիլիջան 0

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

1-ին ենթախումբ

Վանաձոր-Գեղարքունիք` 14:5

Վանաձոր-Վանաձոր 2` 15:7

Վանաձոր- ՀՄԴ 2` 25:19

Վանաձոր-Կոտայք` 18:3

Գեղարքունիք- Վանաձոր 2` 22:7

Գեղարքունիք-ՀՄԴ 2` 19:22

Գեղարքունիք-Կոտայք` 13:7

Վանաձոր 2-ՀՄԴ 2` 13:33

Վանաձոր 2-Կոտայք` 5:18

ՀՄԴ 2-Կոտայք` 19:10

2-րդ ենթախումբ

Աջափնյակ-Շենգավիթ` 37:15

Աջափնյակ-Կալինինո` 26:7

Աջափնյակ-Դիլիջան` 31:1

Աջափնյակ-Ստեփանավան` 32:9

Շենգավիթ-Կալինինո` 20:12

Շենգավիթ-Դիլիջան` 15:3

Շենգավիթ-Ստեփանավան` 24:7

Կալինինո-Դիլիջան` 9:1

Կալինինո-Ստեփանավան` 19:11

Դիլիջան-Ստեփանավան` 22:12

1-ին տեղի համար` Աջափնյակ-Վանաձոր` 26:25

3-րդ տեղի համար` ՀՄԴ 2-Շենգավիթ` 21:17

5-րդ տեղի համար` Գեղարքունիք-Կալինինո` 21:9

7-րդ տեղի համար` Ստեփանավան-Կոտայք` 16:11

9-րդ տեղի համար` Վանաձոր 2-Դիլիջան` 14:9

armhandball.am

Edited by igs

0

Share this post


Link to post
Share on other sites

Խաղահրապարակում` ուսանող հանդբոլիստներն են

Երկուշաբաթի, 23 Մայիս 2011 12:32

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրման 67-ամյա տարեդարձին էր նվիրված այդ բուհի մարզասրահում կազմակերպված հանդբոլի բաց մրցաշարը: ՖԻՄԱ-ի հանդբոլիստներից, բացի մասնակցեցին Երևանի ճարտարագիտական համալսարանի, Երևանի պետհամալսարանի, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականները: Նախատեսված էր, որ իր նորամուտը հայկական հանդբոլում պետք է նշի Հայաստանի ռազմական ակադեմիայի ընտրանին: Նախկինում այդ հաստատության ներկայացուցիչները չէին մասնակցել մեր երկրում կազմակերպված այս մարզաձևի մրցումներին, սակայն տեխնիկական պատճառներով մտահղացումն այս անգամ չիրականացավ: Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչները մրցավայր պատվիրակներ չուղարկեցին միայն այն պատճառով, որ քննաշրջանի եռուն ժամանակահատվածն է:

ՖԻՄԱ-իմարզասրահում կազմակերպված մրցաշարում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. ԵՃՀ-ՖԻՄԱ` 18:26, ՎՄԻ- ՖԻՄԱ` 15:31, ԵՃՀ- ԵՊՀ` 15:23, ՎՄԻ-ԵՊՀ` 28:24, ՖԻՄԱ- ԵՃՀ` 29:12, ՎՄԻ-ԵՃՀ` 21:17:

Թմերը մրցաշարային աղյուսակում բաշխվեցին այսպիսի հերթականությամբ` ՖԻՄԱ (6 միավոր), ՎՄԻ (4), ԵՊՀ (2), ԵՃՀ (0):

Աչքի ընկած հավաքականները հանդիսավորությամբ պարգևատրվեցին: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնանխագահ Հարություն Մելքոնյանը հայտնեց, որ միջոցառումը նպատակ էր հետապնդում աշխուժացնել հանդբոլը բուհերի սովորողների շրջանում, երիտասարդներին հնարավորություն տալ մրցումներ բովում իրենց կարողությունները ստուգել: Փաստորեն, այս մարզաձևի ներկայացուցիչները նախապատրաստվում են աշնանը Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով կայանալիք հանդբոլի միջազգային մրցաշարին: Նախատեսվում է մինչև այդ ստուգատեսը հանդբոլի բաց մրցաշարեր անցկացնել նաև Հայաստանի այլ բուհերում:

armhandball.am

0

Share this post


Link to post
Share on other sites

Պատանիների հանդբոլի հանրապետական առաջնություն` Ստեփանակերտում

13:24, 8 Հունիս, 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ' Ստեփանակերտում այսօր մեկնարկել է մինչեւ 16 տարեկան պատանիների հանդբոլի հանրապետական առաջնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մրցաշարի գլխավոր մրցավար Ստանիսլավ Հարությունյանը, առաջնությանը մասնակցում են վեց թիմեր Ստեփանակերտից եւ շրջաններից: Առաջնությունը, Ս. Հարությունյանի խոսքով, անցկացվում է շրջանաձեւ մրցակարգով, մեկ շրջանով: Մրցաշարն, ըստ գլխավոր մրցավարի, ընթանում է' համաձայն Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնների: Թիմերի գրաված տեղերը որոշվելու է վաստակած միավորների հանրագումարով:

Ս. Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 11-ին, եւ հաղթող թիմերը ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի կողմից կպարգեւատրվեն նվերներով ու դրամական պարգեւներով:

0

Share this post


Link to post
Share on other sites

Ս.Ասլանյան. «Պատրաստ եմ խաղալ Հայաստանի հանդբոլի թիմում»

16:31, 29 Հունիս, 2011

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես ցանկանում եմ օգտակար լինել Հայաստանի հանդբոլին եւ որպես խաղացող, եւ որպես խորհրդատու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այսօր ասաց Հայաստան այցելած Ռուսաստանի հանդբոլի ազգային հավաքականի խաղացող, աջ կիսամիջին դիրքային, 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Սամվել Ասլանյանը: Մերձմոսկովյան «Չեխովսկիե մեդվեդի» թիմի կազմում նա 4 անգամ նվաճել Է Ռուսաստանի չեմպիոնի կոչումը եւ 3 անգամ՝ Ռուսաստանի գավաթը, դարձել Է բազմաթիվ միջազգային մրցումների մրցանակակիր:

Ս.Ասլանյանը, ով ծնվել Է Հայաստանում եւ 90-ական թվականներին տեղափոխվել Ռուսաստան, ցանկություն Է հայտնել հնարավորինս աջակցել հայկական հանդբոլին, որտեղ նա շարժ Է տեսնում եւ եթե Ռուսաստանի հանդբոլի ղեկավարությունն ու իր թիմի ղեկավարները թույլ տան, ապա նա պատրաստ Է հանդես գալ Հայաստանի հանդբոլի թիմի կազմում միջազգային մրցումներում:

Ս.Ասլանյանը նշեց, որ հանդբոլը բասկետբոլի եւ վոլեյբոլի կարգի մարզաձեւ Է, բայց առայժմ չունի վերջիններիս հնարավորությունները, եւ դա աշխատանք Է պահանջում: Նա իր ուրախությունը հայտնեց այն առումով, որ վերջին տարիներին հանդբոլը Հայաստանում առաջընթաց Է ապրում եւ նշեց Հայաստանի ու Ռուսաստանի հանդբոլի մասնագետների համագործակցության կարեւորությունը:

0

Share this post


Link to post
Share on other sites

Հ. Մելքոնյան. «Հայաստանում հանդբոլի միջազգային մրցումների անցկացման ավանդույթը պահպանվում Է»

16:29, 29 Հունիս, 2011

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի հանդբոլի թիմերն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Հայաստանում այս տարի կայանալիք հանդբոլի միջազգային մրցումներին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանը, Հայաստանում հանդբոլի միջազգային մրցումների անցկացման ավանդույթը պահպանվում Է. մի շարք այլ երկրների հանդբոլիստներ նույնպես ցանկություն ունեն այցելելու Հայաստան, եւ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան նախատեսում Է ընդլայնել իր միջազգային կապերը:

Շուտով Հայաստանի հանդբոլիստները կմեկնեն Ուզբեկստան' մասնակցելու Տաշքենդում կայանալիք մրցաշարին, ակտիվորեն զարգանում են կապերը Ֆրանսիայի հետ:

0

Share this post


Link to post
Share on other sites

Նոր լիգա և հեռանկարներ

Երեքշաբթի, 05 Հուլիս 2011 13:34

Հայաստանը կններգրավվի հանդբոլի միջազգային նոր լիգայում, և մեր երկրի ներկայացուցիչները մեծ հանդբոլի անմիջական ականատեսը կդառնան: Օրերս Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ԱՊՀ երկրների հանդբոլի ֆեդերացիաների նախագահները: Հայաստանից ներկա է եղել մեր երկրի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:

Նպատակ կա ստեղծել հանդբոլի նոր լիգա: Ինչպես հայտնի է, գործում է տափօղակով հոկեյի միջազգային լիգա, որին մասնակցում են ԱՊՀ, բալթյան, նաև Եվրոպական այլ երկրներ: Այդ ծրագիրն իրականացնողներն առաջարկել են նույնանման լիգա ստեղծել նաև հանդբոլում: Ընդ որում, նախատեսվում է, որ դրան միանան նաև ԱՊՀ և բալթյան երկրներին սահմանակից այլ պետությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես, Հայաստանը հնարավորություն կունենա հրավիրելու Իրանի ներկայացուցիչներին` մասնակցելու նոր ծրագրին, Ռուսաստանը` Ֆինլանդիայի և այլն: Մասնակից բոլոր երկրների պատվիրակներն էլ նախնական հավանություն են տվել նոր նախաձեռնությանը: Հավանականությունը մեծ է, որ այս մտահղացումը կիրականացվի:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն այն կարծիքին է, որ այն երկրների համար, որոնցում հանդբոլը նոր է սկսել առաջընթաց ունենալ, դեռևս համեմատաբար թույլ է, այդպիսի լիգա ունենալն ուղղակի հայտնություն է: Փաստորեն, հնարավորություններ են ստեղծվելու ավելի շատ թվով միջազգային հանդիպումների մասնակից դարձնելու խաղացողներին, մրցակցական փորձն ավելացնելու, մարզասերներին հանարավորություն տալու բարձրակարգ խաղացողներով համալրված թիմերի մրցամարտերի հետևելու, ի վերջո, հանդբոլն էլ ավելի մասսայականացնելու, զարգացնելու:

Նախատեսվում է, որ այդ մրցաշարը շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում: Ներկայումս դեռ հստակեցված չէ, թե լիգան ինչպիսի ձևաչափ է ունենալու, այն գործելու է ակումբների՞, թե՞ հավաքականների մակարդակով: «Մոսկվայում հրավիրված խորհրդակցության ժամանակ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն առաջիկա երեք ամիսներին զբաղվելու է լիգայի հիմնադրման նախապատրաստական աշխատանքով: Պետք է հաշվի առնվեն տարբեր երկրների հանդբոլի ֆեդերացիաների առաջարկները, ստեղծվեն կանոնադրության, մրցումների անցկացման կանոնակարգի նախագծեր: Անհրաժեշտ է, որ պատրաստվի միջոցառման խորհրդանիշը, դրոշը, հիմնը և այլն: Մեծածավալ աշխատանք է սպասվում:

«Ի դեպ, ամենայն հավանականությամբ, հաջորդ խորհրդակցությունը կանցկացվի Հայաստանում: Չի բացառվում, որ հանդբոլի նոր լիգայի հիմնման բոլոր կարևոր համաձայնությունները կայացվեն և ստորագրվեն Երևանում»,- ասաց Գրիգորյանը:

Դեռևս պարզ չէ, թե երբվանից կանցկացվի լիգայի մրցաշարը: Այնպես որ շատ բան կախված է երևանյան հանդիպումում ընդունվելիք որոշումներից: Լիգայի ստեղծումը բարդ աշխատանք է: Անհրաժեշտ է ունենալ համապատասխան բիզնես-ծրագիր: Բանն այն է, որ միջմայրցամաքային մրցումներ են անցկացվելու: Այնպես որ խոշոր ֆինանսական ներդրումներ են պահանջվելու:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը չթաքցրեց, որ Հայաստանի գործարարներին գովազդը գրեթե չի հետաքրքրում, քանի որ մեծ մասը մենաշնորհային բիզնես ունի: Նրանք շահագրգռված չեն, որ մեր երկրում իրենց բիզնեսի մասին քարոզչություն կատարվի: Սակայն պատկերը լիովին փոխվում է, երբ գովազդելու հարց է առաջանում ԱՊՀ և բալթյան, Եվրոպայի, Ասիայի երկրներում: Այդ պարագայում հավանականությունը մեծ է, որ գործարարների շահագրգռվածությունը բարձրանա: «Նոր լիգայի ստեղծման կազմկոմիտեի Ռուսաստանի ներկայացուցիչն անթաքույց նշեց, որ այդ մասին չպետք է մտահոգվել, քանի որ միայն Ռուսաստանում մեծ թվով գործարարներ պատրաստ կլինեն հանուն գովազդի աջակցելու նոր ձեռնարկին: Բանն այն է, որ նոր լիգան հզոր դաշտ է ունենալու: Մասնավորապես, լիգայի հանդիպումները հեռարձակվելու են: Ուստի նշանակություն չի ունալու, թե ովքեր են լինելու ֆինանսավորողները:

Կազմակերպիչներն ի սկզբանե ամեն մանրուք հաշվի են առել: Նրանք քաջատեղյակ են, որ Հայաստանի գործարարներն իրենց արտադրանքի գովազդի հարցում մեծ ոգևորություն չեն դրսևորում: Այդուհանդերձ, պետք է փորձենք հովանավորներ գտնել Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների շարքերում: Ինչ վերաբերում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի անելիքին, ապա նա պարտավորություն է ստանձնել մինչև աշնանային խորհրդակցությունը պատրաստել հանդբոլի նոր լիգայի տարբերանշանի, դրոշի նախագծերը»,- ասաց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը:

Ընդ որում, հանդբոլի նոր լիգայի ստեղծմամբ շահագրգռված են բոլորը: Մասնավորապես, բալթյան երկրների ներկայացուցիչները, հոկեյի միջազգային լիգայի դրական փորձը նկատի ունենալով, պատրաստակամություն են հայտնել ամենայն աջակցություն դրսևորել, որ նույն բանն արվի նաև հանդբոլում: Ի դեպ, խորհրդակցության ժաամանակ որոշվել է չդիմել միջազգային հայտնի ֆիրմաների օգնությանը, այլ ապավինել միջին բիզնեսի հովանավորների ուժերին: Միջին բիզնեսը լուրջ գովազդի կարիք ունի: Այնպես որ կարելի է ակնկալել, որ Հայաստանի գործարարներն էլ այս առումով շարժվեն տեղից:

Ինչ վերաբերում է այն հարցին` լիգան ակումբայի՞ն, թե՞ հավաքականների մակարդակով է լինելու, ապա դա Հայաստանի համար էական նշանակություն չունի: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուսաստանում, Ֆրանսիայում և այլ երկրներում մեծ թվով բարձրակարգ հայ հանդբոլիստներ կան, հարց է բարձրացրել, որ ընդհանրապես սահմանափակումներ չկիրառվեն թիմերում նրանց ընդգրկելու հարցում: Առաջարկվել է լիգայում ընդգրված երկրների մարզիկներին թույատրել խաղալ լիգայի մասնակից ցանկացած թիմում: Այնպես որ հնարավոր է` Հայաստանի հավաքականում կամ ակումբում ընդգրկվեն հանդբոլիստներ Ռուսաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից, եթե նրանք չեն խաղում որևէ հավաքականում կամ թիմում: Թե ինչպես կլուծվի այդ հարցը, դեռ պարզ չէ, քանի որ Բելառուսի ներկայացուցիչը հակառակն է պնդել: Նա դժգոհել է, որ իրենց երկրի հանդբոլիստները, օգտվելով երկքաղաքացիությունից, հանդես են գալիս ռուսական հարուստ ակումբներում:

Ինքնին հարց է ծագում, թե հանդբոլի նոր լիգայի ստեղծմանն ինչպես կարձագանքի Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ հնարավոր է` դժգոհություն լինի, սակայն ընդհանուր առմամբ վերաբերմունքը դրական կլինի: Դա բացատրվում է նրանով, որ սա նախաձեռնում են ոչ թե ակումբները, այլ տարբեր երկրների հանդբոլի ֆեդերացիաները, և այդ ամենը նրանց հովանու ներքո է արվելու: Իսկ հանդբոլի Եվրոպայի, միջազգային ֆեդերացիաները հնարավորն անում են, որպեսզի այդ մարզաձևի տարբեր երկրների ֆեդերացիաները նախաձեռնություններ դրսևորեն, հզորանան:

Նախատեսվում է, որ երևանյան խորհրդակցությանը կմասնակցի նաև Հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարությունը: Ի դեպ, խնդիրը միայն Եվրոպայի ֆեդերացիայի հետ չի կապված, լինելու են նաև երկրներ Ասիայի հանդբոլի ֆեդերացիայից, սակայն որևէ անլուծելի հարց չի կարող լինել: Այդուհանդերձ, ասվեց, որ այդ բոլոր բախումների կիզակետը Երևանում է լինելու: Իսկ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան բոլորի հաշտարարն է դառնալու:

armhandball.am

0

Share this post


Link to post
Share on other sites

Женская сборная Армении примет участие в международном турнире по пляжному гандболу

9 сентября 2011 - 09:26 AMT

PanARMENIAN.Net - 16-19 сентября в Батуми пройдет международный турнир по пляжному гандболу до 18 лет. На турнире примут участие сборные Армении, Грузии, Украины, Белоруссии, Турции и Азербайджана.

Армения будет представлена женской командой, которая в Грузии провела учебно-тренировочные сборы.

Члены сборных Армении уже готовятся к европейским первенствам 2012 года. Отметим, что чемпионат Европы 2012 года пройдет именно в Батуми.

Юношеские сборные Грузии и Армении проведут совместные сборы и товарищеские матчи. Также сборная Армении примет участие в международном турнире в Кутаиси, передает официальный сайт Федерации гандбола Армении.

0

Share this post


Link to post
Share on other sites

11-14 ноября в Ереване пройдет традиционный турнир по гандболу Кубок премьер-министра Армении

11-14 ноября в Ереване пройдет традиционный турнир по гандболу Кубок премьер-министра Армении. В этом году он пройдет в третий раз, в 2010 году турнир принимал город Ванадзор, и сборная Армении, в составе которой выступали и армянские гандболисты из Франции, заняла 2 место.

В этом году выступят сборные России, Узбекистана и Грузии, передает официальный сайт федерации гандбола Армении. В этом году тоже состав сборной Армении пополнят гандболисты из Франции.

0

Share this post


Link to post
Share on other sites

Женская сборная Армении примет участие в международном турнире по пляжному гандболу

9 сентября 2011 - 09:26 AMT

PanARMENIAN.Net - 16-19 сентября в Батуми пройдет международный турнир по пляжному гандболу до 18 лет. На турнире примут участие сборные Армении, Грузии, Украины, Белоруссии, Турции и Азербайджана.

Армения будет представлена женской командой, которая в Грузии провела учебно-тренировочные сборы.

Члены сборных Армении уже готовятся к европейским первенствам 2012 года. Отметим, что чемпионат Европы 2012 года пройдет именно в Батуми.

Юношеские сборные Грузии и Армении проведут совместные сборы и товарищеские матчи. Также сборная Армении примет участие в международном турнире в Кутаиси, передает официальный сайт Федерации гандбола Армении.

тут речь о волейболе а не гандболе

0

Share this post


Link to post
Share on other sites

тут речь о волейболе а не гандболе

Здесь речь идёт именно о пляжном гандболе, а не волейболе. Информация о турнире с сайта федерации гандбола Армении.

0

Share this post


Link to post
Share on other sites

Здесь речь идёт именно о пляжном гандболе, а не волейболе. Информация о турнире с сайта федерации гандбола Армении.

да точно - я ошибся :ayo:

0

Share this post


Link to post
Share on other sites

ՀՀ հանդբոլի հավաքականը համալրվում է

13:24, 26 Սեպտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի ճանաչված հանդբոլիստ, միջազգային մրցումների հաղթող եւ մրցանակակիր Սամվել Ասլանյանը հրավիրվել է Հայաստանի հանդբոլի հավաքական' միջազգային մրցումներին մասնակցելու համար: Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայից:

Ներկայում Հայաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականն ուժեղացվել է ֆրանսահայ մարզիկներով:

0

Share this post


Link to post
Share on other sites

Две армянские команды выступят на международном турнире

11:50 19.10.2011

С 18-21 октября в грузинском городе Кутаиси состоится молодежный международный турнир по гандболу. Армению на этом турнире будут представлять две команды.

Речь идет о сборных Еревана и Ванадзора.

Об этом сообщает пресс-служба Федерации гандбола Армении.

armsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

Юношеская команда Алаверди по гандболу стала чемпионом Армении

24 октября 2011 - 18:08 AMT

PanARMENIAN.Net - В Ереване завершился чемпионат Армении по гандболу среди юношей до 14 лет. Впервые чемпионом Армении стала команда из города Алаверди. Чемпионат прошел по круговой системе.

В решающей встрече гандболисты Алаверди со счетом 29:16 одержали победу над командой специализированной спортшколы гандбола Еревана. Второе место заняла команда Ачапняка, которая со счетом 27:22 обыграла команду НКР. Команды Алаверди и Ачапняка набрали одинаковое количество очков, но благодаря разнице голов первое место заняли подопечные Ашота Акопяна. 3 место заняли гандболисты Ванадзора.

Грач Маргарян (Алаверди) был признан лучшим гандболистом чемпионата. Наилучшим образом проявившие себя спортсмены получили право выступать в юношеской сборной Армении, которая будет готовиться к международным турнирам.

0

Share this post


Link to post
Share on other sites

Игрок Чеховских Медведей будет выступать за Армению

15:29 27.10.2011

С 12-14 ноября в спортивном комплексе «Динамо» пройдёт третий международный турнир по гандболу «Кубок премьер-министра Республики Армения», на котором выступят сборные Армении, России, Грузии и Узбекистана. Об этом сообщает Федерация гандбола Армении.

Среди почётных гостей турнира будет и президент федерации гандбола Европы Тор Лиан.

За сборную Армении выступят 9 наших соотечественников, которые проживают во Франции и выступают за французские клубы. В данный момент они тренируются под руководством тренера Патрика Отамяна и за три дня до старта турнира прибудут в Армению.

А гандболисты, проживающие в Армении, тренируются в Ереване, под руководством Эдуарда Оганяна. Сборная Армении усилится также лидером подмосковных «Чеховских Медведей» и сборной России Самвелом Асланяном, который уже дал своё согласие выступать за Армению.

Что касается соперников сборной Армении, то костяк сборной России составят гандболисты краснодарского клуба ФИМА.

Сборная Грузии после неудачи на прошлом турнире на этот раз приедет с обновлённым составом. В команду попали ряд молодых игроков. Уровень гандбола в Грузии очень высок, поэтому эта сборная может преподнести сюрприз.

Тёмной лошадкой является сборная Узбекистана. Известно, что эта сборная укомплектована молодыми гандболистами и нередко добивается хороших результатов на чемпионате Азии.

armsport.am

1

Share this post


Link to post
Share on other sites

Игрок Чеховских Медведей будет выступать за Армению

15:29 27.10.2011

С 12-14 ноября в спортивном комплексе «Динамо» пройдёт третий международный турнир по гандболу «Кубок премьер-министра Республики Армения», на котором выступят сборные Армении, России, Грузии и Узбекистана. Об этом сообщает Федерация гандбола Армении.

Среди почётных гостей турнира будет и президент федерации гандбола Европы Тор Лиан.

За сборную Армении выступят 9 наших соотечественников, которые проживают во Франции и выступают за французские клубы. В данный момент они тренируются под руководством тренера Патрика Отамяна и за три дня до старта турнира прибудут в Армению.

А гандболисты, проживающие в Армении, тренируются в Ереване, под руководством Эдуарда Оганяна. Сборная Армении усилится также лидером подмосковных «Чеховских Медведей» и сборной России Самвелом Асланяном, который уже дал своё согласие выступать за Армению.

Что касается соперников сборной Армении, то костяк сборной России составят гандболисты краснодарского клуба ФИМА.

Сборная Грузии после неудачи на прошлом турнире на этот раз приедет с обновлённым составом. В команду попали ряд молодых игроков. Уровень гандбола в Грузии очень высок, поэтому эта сборная может преподнести сюрприз.

Тёмной лошадкой является сборная Узбекистана. Известно, что эта сборная укомплектована молодыми гандболистами и нередко добивается хороших результатов на чемпионате Азии.

armsport.am

Друг мой! Все ясно изложено, но не пойму фразу "Сборная Грузии после неудачи на прошлом турнире на этот раз приедет с обновлённым составом", наверно тут подразумевается проигрыш финального матча Еврочелендж, когда мы на очко уступили Финам? А так мы как обычно в Армению командировали молодежь. Спасибо за инфо

0

Share this post


Link to post
Share on other sites

Շենգավիթցիների բացահայտ առավելությամբ

Կիրակի, 30 Հոկտեմբեր 2011 14:45

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտվեց մինչ 17 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության երկրորդ շրջանը, որին մասնակցում էին չորս թիմեր: Այսօր Շենգավիթի հավաքականը 22:15 (14:7) հաշվով առավելության հասավ ԼՂՀ ներկայացուցիչների նկատմամբ: Մինչև այդ շենգավիթցիները հաղթել էին Վանաձորի 24:13 (9:3), ՀՄԴ 31:17 (18:8) հավաքականներին: Մյուս հանդիպումներում գրանցվել էին այսպիսի արդյունքներ` ԼՂՀ-ՀՄԴ` 26:30 (12:12), Վանաձոր-ԼՂՀ` 12:31 (5:16), ՀՄԴ-Վանաձոր` 24:21 (17:13):

Այսպիսով, բացահայտ առավելությամբ, վաստակած 6 միավորով առաջին տեղը գրավեց Շենգավիթի հավաքականը, որ մարզիչն է Աստղիկ Գյուրջինյանը: Ի դեպ, այս թիմի խաղացողները Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի կորիզն են կազմում: Ապա հաջորդեցին`ՀՄԴ (4 միավոր), ԼՂՀ (2), Վանաձորի (0) հավաքականները:

Այս չորս թիմերը նոյեմբերին կմասնակցեն Հայաստանի առաջնության եզրափակչին, որից հետո էլ հայտնի կդառնան մրցանակակիրները:

armhandball.am

0

Share this post


Link to post
Share on other sites

Երևան կժամանի Ռուսաստանի երկրորդ հավաքականը

11:08 31.10.2011

Նախորդ շաբաթ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան տեղեկացրել էր, որ նոյեմբերին Երևանում կայանալիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի» խաղարկությանը մասնակցելու են Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները:

Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայից ArmSport.am-ին հայտնեցին, որ Երևանում կայանալիք մրցաշարին մասնակցելու է Ռուսաստանի երկրորդ հավաքականը, իսկ առաջին հավաքականի պլանների մեջ այս մրցաշարը չի մտնում:

Հիշեցնենք, որ մրցաշարը կայանալու է նոյեմբերի 12-ից 14-ը, "Դինամո" մարզադահլիճում:

armsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

12-14 ноября в Ереване состоится третий розыгрыш Кубка премьер-министра Армении по гандболу

2 ноября 2011 - 15:25 AMT

PanARMENIAN.Net - 12-14 ноября в Ереване в зале “Динамо” состоится третий розыгрыш Кубка премьер-министра Армении по гандболу. В Ереване соревнуются сборные Армении, России, Грузии и Узбекистана.

Главный тренер сборной Армении Эдуард Оганян и тренер Патрик Отамян назвали имена, гандболистов: Реми Стамбулян, Уильям Гул, Оганнес Карапетян, Сирил Бабикян, Франк Фенерлян, Гием Гармирян, Седри Рейне, Грайр Салатян, Александр Кумрян, Оливье Бруан, Самвел Асланян, Айк Карапетян, Арман Исраелян, Гор Ганадян, Нарек Матинян, Степан Маркарян, Тигран Тадевосян.

В составе сборной Армении выступят гандболисты из Армении, Франции, Германии и России. Гандболисты Франции в Ереван приедут 9 ноября, передает официальный сайт федерации гандбола Армении.

0

Share this post


Link to post
Share on other sites

12-14 ноября в Ереване состоится третий розыгрыш Кубка премьер-министра Армении по гандболу

2 ноября 2011 - 15:25 AMT

PanARMENIAN.Net - 12-14 ноября в Ереване в зале “Динамо” состоится третий розыгрыш Кубка премьер-министра Армении по гандболу. В Ереване соревнуются сборные Армении, России, Грузии и Узбекистана.

Главный тренер сборной Армении Эдуард Оганян и тренер Патрик Отамян назвали имена, гандболистов: Реми Стамбулян, Уильям Гул, Оганнес Карапетян, Сирил Бабикян, Франк Фенерлян, Гием Гармирян, Седри Рейне, Грайр Салатян, Александр Кумрян, Оливье Бруан, Самвел Асланян, Айк Карапетян, Арман Исраелян, Гор Ганадян, Нарек Матинян, Степан Маркарян, Тигран Тадевосян.

В составе сборной Армении выступят гандболисты из Армении, Франции, Германии и России. Гандболисты Франции в Ереван приедут 9 ноября, передает официальный сайт федерации гандбола Армении.

На самом деле приедет вторая сборная России и молодёжная сборная Грузии. Про Узбекистан не знаю, может и хдесь какой нить подвох и приедет, например, женская :vonc:

0

Share this post


Link to post
Share on other sites

На самом деле приедет вторая сборная России и молодёжная сборная Грузии. Про Узбекистан не знаю, может и хдесь какой нить подвох и приедет, например, женская :vonc:

В общем то без разницы кто приедет, ведь и наша сборная тоже можно сказать экспериментальная. К тому же судя по сайтам международной гандбольной федерации и европейской федерации гандбола мужская сборная Армении не будет принимать участия в официальных соревнованиях в 2012 году. Единственное соревнование, где наша сборная могла бы принять участие, это Challenge Trophy, но наши там не заявлены, ни в этом году, ни вследующем. Сборная Грузии 4-6 ноября играет в Ирландии именно в этом турнире, так что к нам ехать для них смысла никакого нет. Ну а наш турнир должен служить скорее всего пропаганде гандбола в стране и стать полигоном для создания команды из заграничных армян.

Edited by igs

1

Share this post


Link to post
Share on other sites

nor porceci Frasiayia mer Hay handobollistnerin gtnel cavok srtin vochmekin che gta 1 Ligai akumbnerum..

0

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0