• Announcements

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   11/19/2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
David

Banants F.C.

3,208 posts in this topic

http://nt.am/am/news/271116/?fbclid=IwAR1O8kVp64Be5x6joXQvmNHuHkF0wFbt-58g3BXiL-0BzVQOnXVujf39opY

 

«Բանանց» ՖԱ-ի և թիմի անվանափոխության գործընթացը պետք է կասեցվի. Բաց նամակ Արթուր Վանեցյանին 

05-08-2019 12:04:50   | Հայաստան  |  Հասարակություն

Մեծարգո պարոն Վանեցյան,
 
b3208f409.jpg
 
Ձեզ դիմում ենք աշխարհով մեկ սփռված բանանցեցիների անունից, որոնք ցեղասպանության արդյունքում փախստական դարձան 1988-92 թվականներին` կամայականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայաբնակ տարածքներում:
 
«Բանանց ֆուտբոլային ակումբը հիմնադրել է 1992 թվականի հունվարի 20-ին` ներկայացնելով Կոտայքի մարզը: «Բանանցն» անվանակոչվել է հիմնադրի` Սարգիս Իսրայելյանի հարազատ գյուղի անունով», սա մի հատված է այդ ակումբի ստեղծման պատմությունից, որ տեղադրված է ակումբի կայքէջում:

 

Երբ մեզ հայտնի դարձավ, որ անցկացվում է անվանափոխության քվեարկություն, շատ զարմացանք, նախ ի՞նչն է դրդում նման քայլի, իսկ հետո էլ այն, որ քվեարկության մեջ չէր ներգրավված «Բանանց» տարբերակը կամ էլ հնարավորություն քվեարկելու անվանափոխելու դեմ, այսինքն քվեարկությունը ի սկզբանե անարդար էր կազմակերպված, և «Բանանցի» երկրպագուների մի մեծ ու գիտակից հատված չստացավ քվեարկելու հնարավորություն, ինչը մեզ քաջ ծանոթ` մոտակա անցյալի ատավիզմի արտահայտումն էր:
 
Մենք դիմեցինք գրավոր դիմումով ակումբին, որին արձագանքել են և հեռախոսով տեղեկացրել, որ անվանափոխություն չի լինի: Դրան հետևել է մեր շնորհակալական նամակը, որ տպագրվեց այստեղ` http://www.golosarmenii.am/article/77714/bananc—obitel-truzhenikov-i-voinov?fbclid=IwAR37EXe9suldPCo0rBR_MMYHRuNHUsCzAPhxNtXwhUYAR1pBqVAyyWU6Vdc – Учрежденный 20 января 1992 года футбольный клуб “Бананц”, представляющий Котайк, назван в честь родного села учредителя клуба Саргиса Исраеляна. И надо выразить благодарность
 
 людям, которые хотя бы через название спортивного клуба укоренили в нашем сознании историческое название – Бананц, армянского села, которого больше нет.
 
Բանանց գյուղը Գարդմանքի այն գյուղերից էր, որ հայտնի է իր Վեհամոր ավետարանով, որի վրա ձեռքը դնելով երդմնակալություն են արել մեր հանրապետության նախագահները, իր Եռախորան գորգով, որը հայկական  գորգերի ամենահին օրինակն է և  գտնվում է Վիեննայում` Ավստրիա­յի արդյունաբերու­թյան և արվեստի թանգարանում, Բանանցն հայտնի է իր բացառիկ քաղաքաշինությամբ և մանրակրկիտ ներկայացված է Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքում:
 
«Բանանց» ֆուտբոլային ակումբի խորհրդանիշ հանդիսացող արծիվը հիշեցնում է մեզ մի մշակութային ցեղասպանության ակտ դեռևս խորհրդային տարիներին: Առաջին հզոր ցնցումը Բանանցը ստացավ 1969-ին, երբ գիշերը ադրբեջանական իշխանությունները որոշեցին գողանալ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցրած արծիվը: /Այդ արծվի հեղինակներն էին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և քանդակագործ Արա Հարությունյանը, և նման արծիվներ տեղադրվեցին Սարդարապատում: /Այդ օրերին բանանցեցիները մեծ հակադրման և բախումների մեջ էին տեղական թրքական իշխանությունների հետ, եղան զոհեր: Արծիվի աչքերում թուրքերը Անդրանիկի հայացքն էին տեսել, և այս խոսակցությունը հնչել էր նույնիսկ Մոսկվայում, երբ հայոց մայրերը Բանանցից հասան այնտեղ իրենց զոհված որդիների հիշատակի պղծման կապակցությամբ:  Բայց պարզվեց, որ թուրքը հզոր է և Մոսկվայում:
 
Ու հիմա էլ վերանվանվում է ակումբը/թիմը: Ինչու՞ թուրքերը ունեն Գարաբախ թիմը, իսկ մենք` հայերս, փոխանակ ունենալու ֆուտբոլային ակումբ ու թիմ` Բանանց, Գետաշեն, Գանձակ, Ագուլիս ու Նախիջևան, այսօր հետ քայլ ենք անում:
 
Ինչու՞ մենք ցեղասպան Թուրքիայում թողած հայրենի հողերի անունները օգտագործում ենք անվանակոչելիս, իսկ ցեղասպան Ադրբեջանում թողած հայրենի հողերի անունները ոտնահարում ենք:
 
Այն օրերին, երբ մեր հասարակական կազմակերպության գործունեությունը ուղիղ տարվում է Արցախյան բանակցային գործընթացի մեջ Ադրբեջանական ԽՍՀ-ից ավելի քան 700 000 հայերի հանդեպ տեղ գտած  ցեղասպանության համատեքստում, երբ մենք 2011 թվականից բազում անգամ բարձրաձայնել և իշխանություններին ու միջազգային կառույցներին ներկայացրել ենք Ազատագրված տարածքներում հայ փախստականների համար Բագվան քաղաքի կառուցման անհրաժեշտությունը, երբ մեր ջանքերով Ցեղասպանության
 
 ինստիտուտ թանգարանում բացվեց Արևելյան Այսրկովկասի հայության ցեղասպանության բաժին, երբ կրկին մեր ջանքերի արդյունքում արդեն կառավարությունը հոգ է տանում ունենալու Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի պատմամշակութային ցուցադրություն, երբ մենք պատրաստվում ենք կրկին դիմելու կառավարությանը համահայկական խաղերին Գանձակի, Ագուլիսի, Գետաշենի դրոշներով մասնակցության համար, իսկ այսօր Բանանցի ու բանանցեցիների նկատմամբ կատարվում է աններելի թրքաբարո քայլ:
 
Սպորտը արտաքին քաղաքականության համար փափուկ ուժ է, ու այս վերանվանումը անհիմն և անհեռատես քայլ է:
 
Պարոն Վանեցյան, խնդրում ենք Ձեզ միջնորդել, որպեսզի «Բանանց» ՖԱ-ի և թիմի անվանափոխության գործընթացը կասեցվի, որպեսզի ակումբը և թիմը շարունակեն կրել այդ վեհ ու պատվավոր անունը` ԲԱՆԱՆՑ:
 
Շնորհակալություն:
 
Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ հայերի միավորում ՀԿ փոխնախագահ, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

 

 

1

Share this post


Link to post
Share on other sites
On 8/2/2019 at 10:53 PM, URTZ said:

Ape Mkoyana gnuma Shirak - vsyo Shiraka qaqi mecha 

Մի քանի րոպե անց ձեռքով խաղի պատճառով դաշտից հեռացվեց Հրայր Մկոյանը, որը վերադարձից հետո առաջին խաղն էր անցկացնում «Շիրակի» կազմում:

 

NO COMMENT

1

Share this post


Link to post
Share on other sites

Hrayr Mkoyanin ira tim hravirogh u xaghatsnogha arnvazn piti mazoxist lini

1

Share this post


Link to post
Share on other sites

fc kartoshken 15 xax haqnuma

bayc iranc marzich antoshken ALAM ASHXARQIS AMENA P.........EC MASNAGYOTNA

0

Share this post


Link to post
Share on other sites

Վենեսուելայի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվողը տեղափոխվեց «Ուրարտու»

111085.jpg

«Ուրարտու» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել Վենեսուելացի հարձակվող Խուան Կարլոս Ազոկարի հետ։

23-ամյա հարձակվողի վերջին ակումը եղել է Վենեսուելայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Դեպորտիվո լա Գույրան»։ Հաջողություն ենք մաղթում Ազոկարին մեր թիմի կազմում և ցանկանում բազմաթիվ գոլեր և հաղթանակներ։

Ակումբային կարիերայի ընթացքում Ազոկարը անցկացրել է 211 հանդիպում, որոնցում դարձել է 22 գոլի հեղինակ: Հանդես է եկել Վենեսուելայի մինչև 20 և 21 տարեկանների հավաքականների կազմերում:

ArmFootball.co

 

 

 

«Ուրարտուն» հայտարարեց օրվա երկրորդ ձեռքբերման մասին

111086.jpg

«Ուրարտու» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել Ուկրաինացի հարձակվող Եվգեն Բուդնիկի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

28-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է Էստոնիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Լևայիդան», որի կազմում Բուդնիկը մասնակցել է 14 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ։

Ավելի վաղ Բուդնիկը հանդես է եկել ուկրաինական «Մետալիստում», «Վոսկլայում», «Ստալում», չեխական «Սլովան Լիբերեցում», Մինսկի «Դինամոյում», ավստրիական «Կապֆենբերգում», հունական «Պլատանիասում» և «Լամիայում»:

ArmFootball.co

1

Share this post


Link to post
Share on other sites

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբից հեռացել է թիմի ավագ Վահագն Այվազյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վահագն Այվազյանը «Ուրարտուի» կազմում հանդես էր գալիս 2013 թվականից, մասնակցել է 173 հանդիպման ու դարձել 21 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է Օմանը ներկայացնող «Ալ Նասր» թիմում:

Միաժամանակ, թիմը համալրել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող հենակետային կիսապաշտպան Մուտումոսի Զիլու Պիտերը:

0

Share this post


Link to post
Share on other sites

voch voq chi uzum shnorhavori Aleksandr Grigoryanin nor nshanakumi aritov.   Hima ktesnenq gorci mej.

2

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now