• Объявления

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   19.11.2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Figo

Дзюдо | Ձյուդո

908 сообщений в этой теме
Toggle navigation

armsport

 
Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել միջազգային վարկանիշային մրցաշարում

11:22 19.03.2018

 
 

73 կգ քաշային կարգում հանդես եկող ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ընթացող «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարում:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, Կարապետյանը եզրափակիչ գոտեմարտում մրցել է Մոնղոլիայի ներկայացուցչի հետ, և չնայած շատ մոտ էր հաղթանակին, այդուհանդերձ բավարարվել է արծաթե մեդալով:

 
 

 

Նշենք` «Մեծ Սաղավարտի» մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 4 մայրցամաքի 34 երկրի 251 մարզիկ՝ 152 ձյուդոիստ և 99 ձյուդոիստուհի:

Բացի Ֆերդինանդ Կարապետյանից, Հայաստանը ներկայացնում են նաև 73 կգ քաշային Արսեն Ղազարյան և 81 կգ քաշային Վարդան Խաչատրյանը:

29314464_2063193177282298_81661259796478

29314643_2063193273948955_44248562338365

Armsport.am
1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Армянский дзюдоист стал чемпионом Европы, победив соперника из Азербайджана

 

ffer-300x183.jpgАрмянский боец Фердинанд Карапетян завоевал золотую медаль чемпионата Европы по дзюдо, проходящего в Тель-Авиве (Израиль).

В финале соревнований Фердинанд Карапетян в весовой категории до 73 кг одержал победу над азербайджанцем Хидаятом Хейдаровым оценкой «иппон» (самая высокая оценка, которую боец может получить в японских боевых искусствах – прим.ред.).

В чемпионате Европы по дзюдо, который стартовал 26 апреля в Тель-Авиве, участвуют 375 спортсменов из 44 стран мира.

 

 

Изменено пользователем Karen-7

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
3 hours ago, Karen-7 said:

Армянский дзюдоист стал чемпионом Европы, победив соперника из Азербайджана

 

ffer-300x183.jpgАрмянский боец Фердинанд Карапетян завоевал золотую медаль чемпионата Европы по дзюдо, проходящего в Тель-Авиве (Израиль).

В финале соревнований Фердинанд Карапетян в весовой категории до 73 кг одержал победу над азербайджанцем Хидаятом Хейдаровым оценкой «иппон» (самая высокая оценка, которую боец может получить в японских боевых искусствах – прим.ред.).

В чемпионате Европы по дзюдо, который стартовал 26 апреля в Тель-Авиве, участвуют 375 спортсменов из 44 стран мира.

Urish or sa mec iradardzutyun kliner.  )))

2

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

 

 
 
bookwitter

Ֆերդինանդ Կարապետյան. Շատ ուրախ եմ, որ երկրիս համար հենց այս դժվար շրջանում կարողացա հաղթանակ տոնել

 
88561.jpg

Ադրբեջանցի մարզիկի ականջին ասացի, որ չխառնի սպորտն ու քաղաքականությունը, ինչին ի պատասխան նա լուռ գլխով արեց: Այս հաղթանակը նվիրում եմ իմ հաղթանակած ազգին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Եվրոպայի նորընծա չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը:

Իսրայելում կայացած Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում 26-ամյա Կարապետյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից եւ, հաղթելով լիտվացի, էստոնացի, ուկրաինացի ու շվեդ ձյուդոիստների, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է եղել ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովից:

Ֆերդինանդ, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս քեզ հաջողվեց 13 տարվա դադարից հետո ձյուդոյի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը բերել Հայաստան:

Դեռ, կարծես, չեմ գիտակցում, որ Եվրոպայի չեմպիոն եմ դարձել, որ իմ երկրի համար նվաճել եմ այդ տիտղոսը: Վերջին անգամ Հայաստանը ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն ունեցել էր 2005 թվականին ի դեմս մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի: Ու հասկանում եմ, որ այս տարիների դադարից հետո հայկական ձյուդոյի, հայկական սպորտի համար սա պատմություն է լինելու:

Շատ ուրախ եմ, որ երկրիս, հայ ժողովրդիս համար հենց այս դժվար շրջանում կարողացա հաղթանակ տոնել: Այս հաղթանակն ինձ համար առանձնահատուկ է նաեւ նրանով, որ ես Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդիպեցի 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի ձյուդոիստին եւ նրա հանդեպ տարածս հաղթանակն ինձ եւ Հայաստանին նվիրեց Եվրոպայի ոսկե մեդալը:

Ի՞նչ զգացողություններ ապրեցիր, երբ կանգնած էիր պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:

Աննկարագրևելի զգացողություններ ապրեցի պարգեւատրման ժամանակ: Երկար էի երազել այդ պահի մասին, որ ես պարգեւատրվեմ որպես չեմպիոն, իսկ ամենավերեւում բարձրանա Հայաստանի եռագույնը: Ադրբեջանցի ձյուդոիստը պատվո հարթակի երկրորդ աստիճանին էր, իսկ մյուս կողմս՝ 3-րդ աստիճանին թուրք մարզիկն էր: Այսինքն՝ ես ամենաբարձր աստիճանին՝ երկու կողմերում հարեւան պետությունները: Ես կանգնած նայում էի շուրջս եւ այնքան հաճելի էր այդ պահը, բոլորը նայում են: Սա եւս մեկ պատմություն է:

Իսկ ինչո՞ւ էր  ադրբեջանցի մարզիկը հեռու կանգնել պատվո հարթակից, հաղթանակի հետ կապված անհամաձայնություն կա՞ր:

Ոչ: Դա նրանց քաղաքականությունն է, նրանց ձեւը: Միշտ ադրբեջանցի մարզիկներն այդպես հեռու եւ անկախ են կանգնում, պատվո հարթակներին, երբ աստիճաններից մեկին հայ մարզիկ է լինում: Իրականում չգիտեմ՝ ինչու է այդպես, գուցե լուսանկարների համար, հեռուստատեսության համար, գուցե վախենում են՝ իրենց երկրում  նկատողություն անեն...: Ադրբեջանցի մարզիկը չէր ցանկանում կանգնել ընդհանուր լուսանկարվելու համար, ինչն ընդունված է բոլոր առաջնություններում պարգեւատրման արարողություններից հետո: Նա ոչ մի կերպ չէր համաձայնվում կանգնել եւ լուսանկարվել, ամբողջ դահլիճը սկսեց սուլել նրան: Նա մի փոքր առաջ եկավ, ես նրա ականջին ասացի՝ լսի, սա սպորտ է, սա քաղաքականություն չէ, մի խառնիր: Նա գլխով արեց եւ կանգնեց լուսանկարվելու:

Ի՞նչ կասես Եվրոպայի առաջնության մրցակցության մասին: Բարդ տրվե՞ց քեզ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Շատ մեծ մրցակցություն կար: Պայքարի մեջ էին օլիմպիական չեմպիոններ, աշխարհի չեմպիոններ, ինչպես արդեն նշեցի ադրբեջանցի ձյուդոիստը անցած տարվա Եվրոպայի չեմպիոնն էր: Վարկանիշային աղյուսակում, եթե չեմ սխալվում 3-րդն է մեր քաշային կարգում: Բարդ պայքար էր, բոլոր մրցակիցներս էլ ուժեղ էին, եւ որեւէ մեկը չէր ցանկանում պարտվել: Նույն ադրբեջանցին շատ ուժեղ եւ ճկուն մարզիկ էր: Բայց մենք նրանց բոլորին հաղթեցին եւ մեզ հաջողվեց նվաճել ոսկե մեդալը:

Սպասո՞ւմ էիր, հավատո՞ւմ էիր, որ կհաջողվի հաղթել:

Ես միշտ, յուրաքանչյուր մրցման՝ լինի դա Հայաստանի առաջնություն, Եվրոպա, աշխարհ, գնում եմ միայն ոսկե մեդալի հետեւից: Այսինքն՝ նպատակս լինում է միայն հաղթելը: Բայց, հասկանալի է, որ ամեն անգամ չի հաջողվում: Այս Եվրոպայի առաջնությունն էլ բացառություն չէր՝ ես պատրաստ էի հաղթանակի, ես շատ լավ մարզումային փուլ էի անցել, եւ ես միշտ հավատացել եմ ինքս ինձ, որ մի օր ինձ հաջողվելու է չեմպիոնական տիտղոսով վերադառնալ հայրենիք: Ես իմ ուժերին եմ հավատում եւ գիտեմ, որ մյուսներից վատը չեմ, եւ չեմ զիջում ոչնչով, ուղղակի պետք է շատ աշխատել, մարզվել եւ ձգտել այդ հաղթանակին:

Ու՞մ ես նվիրում հաղթանակդ:

Նվիրում եմ հայ ժողովդրին, մեր հաղթանակ մեծ ազգին եւ, իհարկե, ընտանիքիս: Երեկ, երբ ավարտվեց մրցումը, պարգեւատրման արարողությունը, դրանից հետո մեզ միացավ հայկական համայնքը: Մենք բոլորով գնացինք տեղի հայկական եկեղեցի, արդեն բավական ուշ ժամ էր, բայց մեզ ընդունեց եկեղեցու հայ հոգեւոր սպասավորը, աղոթք կարդացինք, նա մեզ օրհնեց: Հետո զրուցեցինք տեղի հայերի հետ: Հետաքրքիր եւ առանձնահատուկ եղավ ամեն ինչ: Իսկ այսօր, մեկնելուց առաջ եղանք նաեւ Երուսաղեմում: Կարծում եմ, յուրաքանչյուր հայ լինելով Երուսաղեմում եւս մեկ անգամ կհպարտանա, որ հայ է: Ամեն ինչ այնքան գեղեցիկ է, ամեն ինչ  գրված հայերենով, շուրջդ միլիոնավոր տուրիստներ են եւ տեսնում են այդ ամենը. ուղղակի հաճույք է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

 

 

 
 
 
 
 
 
 
 
 

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

սա նշանակալի իրադարձություբա մեր ձյուդոյում

Կարապետյանը մի ամիս առաջ էլ օլիմպյական չեմպիոնին կրեց շատ լուրջ արդյունքներա ցույց տալիս մեր ախպերը

հուսանք շուտով աշխարհից մեդալ կբերի արդեն ինչին չեմ կասկածում

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Ձյուդոյի Եվրոպայի գավաթ. Յուրի Իսրայելյանը` բրոնզե մեդալակիր

10:52 27.05.2018

 
 

Մայիսի 26-27-ը Պորտուգալիայի Կոիմբրա քաղաքում անցկացվել է Եվրոպայի գավաթի մրցաշարը:

Հայաստանն այս մրցաշարում ներկայացրել է պատանիների հավաքականի անդամ, 50 կգ քաշային կարգում հանդես եկողՅ ուրի Իսրայելյանը:

Մրցաշարի առաջին օրը տանելով 5 հաղթանակ` Յուրին գրավել է 3-րդ մրցանակային տեղը և դարձել բրոնզե մեդալակիր:

 
 

 

Ձյուդոյի Եվրոպայի Գավաթին մասնակցել է 27 երկրի 416 մարզիկ:

33693395_2101575056777443_41320085402083

33540628_2101575063444109_14224671108686Armsport.am

Изменено пользователем Mayis

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Ձյուդոիստ Յուրի Իսրաելյանը կմասնակցի Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին

13:00 01.09.2018

 
 

Ձյուդոի Հայաստանի պատանիների հավաքականի անդամ, ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի մրցանակակիր, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Յուրի Իսրաելյանը Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք է ստացվել. հաստատվել է նրա վարկանիշը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

 
 

 

Այս պահին Յուրի Իսրաելյանը երիտասարդների հավաքականի հետ մասնակցում է Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ Թբիլիսիում անցկացվող ուսումնամարզական հավաքին, այնուհետև կմասնակցի Սոֆիայում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, իսկ հոկտեմբերի 7-ից 10-ը՝ պատանեկան օլիմպիական խաղերին:

Armsport.am
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Олимпийский чемпион Арсен Галстян: В Армении талантливая молодежь и отличные условия 

В эти дни олимпийский чемпион по дзюдо в составе сборной России Арсен Галстян находится в Армении. Спортсмен посетил родину вместе со своей женой и 3-летним сыном. Воспользовавшись случаем, федерация дзюдо Армении пригласила Арсена Галстяна для проведения тренировки с юношеской сборной Армении. 

27-го сентября Арсен Галстян в «Олимпаване» провел открытую тренировку с юными дзюдоистами. В тренировке принял участие также единственный представитель Армении на юношеских Олимпийских играх в Буэнос-Айресе Юрий Исраелян (55 кг). 

Корреспондент NEWS.am Sport побеседовала с Арсеном Галстяном. 

«Всегда приятно находиться на родине. Провел тренировку с юными армянскими дзюдоистами, за что благодарен федерации дзюдо Армении. На данный момент являюсь вторым тренером юношеской сборной России по дзюдо, люблю работать с молодежью. Армянские дзюдоисты очень талантливы и трудолюбивы. Для их прогресса созданы все необходимые условия»,- отметил олимпийский чемпион. 

В ходе открытой тренировки Арсену Галстяну помогал чемпион Европы Фердинанд Карапетян. За тренировкой наблюдал также 3-летний сын Арсена
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!


Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.


Войти сейчас