• Announcements

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   11/19/2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Sign in to follow this  
Followers 0
Melik

Легкая атлетика | Թեթև ատլետիկա

360 posts in this topic

Вчера, в беге на 400 метров с барьерами, выступила наша Амалия Шароян. В предварительном забеге она пробежала дистанцию за 57,97 секунд, установив новый рекорд Армении. В общем зачёте Амалия заняла 26-е место из 29-и участниц.


http://www.iaaf.org/competitions/iaaf-world-championships/14th-iaaf-world-championships-4873/results/women/400-metres-hurdles/heats/summary


 


История выступлений наших спортсменок на этой дистанции на чемпионатах мира.


 


2011 - Амалия Шароян - 32-е место из 36-и, 58,54 секунд - рекорд Армении


2013 - Амалия Шароян - 26-е место из 29-и, 57,97 секунд - рекорд Армении


Edited by igs

1

Share this post


Link to post
Share on other sites

На Франкофонских играх, проходящих в Ницце, Амалия Шароян пробежала в квалификационном забеге дистанцию 400 метров с барьерами за 59,90 секунд. Это очень слабый для неё результат, месяц назад, на чемпионате мира в Москве, Амалия пробежала эту дистанцию за 57,97 секунд, установив новый рекорд Армении. Из-за такого слабого результата Шароян не смогла квалифицироваться в финальный забег и в итоге заняла 9-е место из 12-и участниц.


 


В прыжках в длину Вартан Пехливанян занял 4-е место с результатом 7м.76см., Арсен Саргсян занял 5-е место, прыгнув также на 7м.76см.


 


В метании копья наш Мелик Джаноян с очень слабым результатом 63м.52см. занял предпоследнее 7-е место.


1

Share this post


Link to post
Share on other sites

Рекорд Эммияна непоколебим

 22 мая 1987 года в высокогорном Цахкадзоре знаменитый армянский прыгун в длину Роберт Эммиян прыгнул на 8,86 метра, установив рекорд Европы. В то время это был второй результат в мире - после рекордного прыжка Боба Бимона (8,90 метра) в Мехико в 1968 году. Позже только Майкл Пауэлл и Карл Льюис прыгнули дальше Эммияна. Таким образом, результат Эммияна до сих пор является четвертым в мире и рекордом Европы, поскольку остальные трое атлетов представляли США.

УЖЕ 26 ЛЕТ КОНТИНЕНТАЛЬНЫЙ РЕКОРД Роберта Жирайровича остается непоколебим. Устоял он и на 12-м традиционном международном турнире по прыжкам в длину, прошедшем в Арташате, на призы знаменитого спортсмена. Как сообщает официальный сайт НОК РА, в соревновании приняли участие атлеты из Армении, Румынии, Болгарии, Индии, Грузии, России и Молдовы. Борьба за призовые места сложилась очень напряженно, о чем свидетельствуют результаты: 1.Александр Петров (Россия) - 7 м 90 см; 2.Вардан Пахлеванян (Армения) - 7 м 89 см; 3.Гор Неркарарян (Армения) - 7 м 87 см. Любопытно, что после каждого прыжка 48-летний Эммиян подходил к сектору и объяснял молодым спортсменам их ошибки, демонстрируя правильную технику исполнения.

В ходе церемонии награждения было зачитано поэтическое послание заслуженного тренера СССР Мкртича Карапетяна, проживающего ныне во Франции. Наставник посвятил его своему лучшему ученику - Роберту Эммияну, который, возглавив в 2010 году Федерацию атлетики Армении, делает сегодня все возможное для популяризации и развития "королевы спорта" в нашей стране.

Вадим МКРТЧЯН

 

golosarmenii.am

1

Share this post


Link to post
Share on other sites

Золото и бронза из Стамбула

  • Понедельник, 24 Февраль 2014

Автор  Вадим МКРТЧЯН

 

На состоявшемся 22 февраля в Стамбуле зимнем чемпионате Ассоциации балканских федераций атлетики (АБФА) капанец Левон Агасян победил в соревнованиях по тройному прыжку с результатом 16 м 16 см.

В АНАЛОГИЧНОМ СОРЕВНОВАНИИ У ЖЕНЩИН Сатеник Ованесян с результатом 12 м 84 см завоевала бронзовую медаль. В турнире приняли участие спортсмены из 15 стран. В общекомандном зачете сборная Армении заняла 6-е место, сообщает официальный сайт Министерства спорта и по делам молодежи РА.

 

golosarmenii.am

0

Share this post


Link to post
Share on other sites

ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆ. ԻՄ ԵՐԱԶԱՆՔՆ Է՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ԳԵՐՈՐԱԿՅԱԼ ԾԱԾԿՈՒՅԹՈՎ ՎԱԶՔՈՒՂԻՆԵՐ

05 սեպտեմբերի, 2014 | 15:45

Վաղը՝ Սեպտեմբերի 6-ին, Արտաշատի քաղաքային մարզադաշտում կկայանա աշխարհահռչակ հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի 13-րդ միջազգային խաղարկությունը:

18164.jpg

Այս և այլ հարցերի շուրջ աթլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ու հեռացատկի Եվրոպայի ռեկորդակրի (8, 86) հետ մեր զրույցը տեղի ունեցավ աթլետիկայի հանրապետական ֆեդերացիայում:

-Պարոն Էմմիյան, դուք ապրելով Ֆրանսիայում՝ հիանալի կառավարում եք Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի աշխատանքները: Ինչպե՞ս է հաջողվում:

-Այնքան էլ հեշտ չի, սակայն մենք ունենք լավ կոլեկտիվ և բոլորն էլ ինձ օգնում են: Ես էլ իմ հերթին ամեն ինչ անում եմ, որպեսզի մեր մարզիկները կարողանան լավ մարզվել և մասնակցել ամենահեղինակավոր մրցաշարերին: Այս տարի ԱՄՆ Յուջին քաղաքում մեր երեք աթլետները հանդես եկան երիտասարդների աշխարհի առաջնությունում: 2013 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն Լևոն Աղասյանը գրավեց պատվավոր 5-րդ տեղը: Մինչ այդ  ու դրանից հետո  Լևոնն ու ու մի քանի առաջատար մարզիկներ երկու անգամ ուսումնամարզական հավաքի մասնակցեցին Ֆրանսիայում, որտեղ նրանց համար ամենալավ պայմաններն էին ստեղծվել: Նրանք տեղակայվել էին Սեն Դենի մարզադաշտին կից հարմարավետ հյուրանոցում և մարզումները կատարում էին հեղինակավոր մարզադաշտում՝ պատրաստվելով Շվեյցարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

-Ի դեպ, ինչպե՞ս կգնահատեք մեր երեք աթլետների մասնակցությունը Եվրոպայի առաջնությունում:

-Մեծահասակների պայքարին առաջին անգամ սպիտակ քարտով մասնակցած Դիանա Խուբեսերյանն ու փորձառու Ամալյա Շառոյանը իրենց հնարավորություններից մի փոքր ցածր հանդես եկան: Իսկ վերջին տարիներին Բրազիլիայում կատարելագործվող վանաձորցի Գոռ Ներկարարյանըվնասվածքի պատճառով չմասնակցեց: Բանն այն է, որ վազքուղիները գերժամանակակից էին, ավելի արագ էին, քան նախկինում, սակայն անձրևից հետո շատ սահուն: Այնպես ստացվեց, որ տեղացած անձրևից հետո հեռացատկորդները սկսեցին նախապատրաստվել մրցման: Գոռը մարզման ընթացքում անհաջող հրվեց հենատախտակից, կորցրեց հավասարակշռությունը և անհաջող վայրէջք կատարեց ցատկափոսի մեջ: Ծնկի ծանր վնասվածք ստացավ ու ստիպված հրաժարվեց մասնակցությունից:

-Ներկարարյանը համարվում է հեռանկարային ցատկորդ, իսկ ի՞նչ վիճակում է նա վնասվածքից հետո:

-Ես հնարավոր ամեն ինչ արել եմ բուժման համար, իսկ Բրազիլիայի աթլետիկայի ղեկավարներին խնդրել եմ աչքաթող չանեն: Նա արդեն ապաքինվում է և հունվարից նորից լիարժեք կմարզվի: Մարզասերներին տեղեկացնեմ, որ Գոռն աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի հատուկ ծրագրով է մեկնել Բրազիլիա: Մենք նրան ուղարկել ենք 7,30-7,35-ի շրջանում ցատկեր կատարած, իսկ այժմ նրա լավագույն արդյունքը 7,97 է:

-Պարոն Էմմիյան, դուք, իհարկե ոչ հայերով, բայց, այնուամենայնիվ, Շվեյցարիայում ուրախանալու առիթ ունեցաք…

-Այո, իմ համասաներից Էլոիզ Լսորը 6,85 մ արդյունքով երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Գավեցիան Գոմիսը 8, 14 մ-ով տղամարդկանց պայքարում դարձավ աշխարհամասի կրկնակի բրոնզե մեդալակիր: Ի դեպ՝ Էլոիզի մարզավարում բացակայում է միայն ամառային աշխարհի ու օլիմպիական խաղերի չեմպիոնուհու կոչումը: Նա աշխարհի ձմեռային առաջնության չեմպիոնուհի է, Ադամանդե լիգայի, Գրան պրիների ու միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերի բազմակի հաղթող:

046.jpg

-Փաստորեն Ֆրանսիայում մարզչական աշխատանք էլ եք կատարում:

-Այո, ֆեդերացիայի մարզչական կազմի մեջ եմ: Բացի այդ, աթլետիկայի Ֆրանսիայի ֆեդերացիայի մենեջերն եմ ու նախագահի գլխավոր խորհրդականը՝ միջազգային կապերի գծով:

-Եվ բնականաբար Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի հոգատար վերաբերմունքը Հայաստանի աթլետներին Ձեր խորհրդով է:

-(Ժպտում է): Ես շատ ժամանակ լինում եմ Ֆրանսիայում, բայց հոգով-սրտով միշտ Հայաստանում եմ: Շատ եմ ուզում օգնած լինել հայկական աթլետիկային: Այս անգամ դատարկ չեմ եկել: Ինձ հետ բերել եմ մեծ թվով մարզահագուստ, մարզակոշիկ, աթլետիկայի տարբեր մրցաձևերի գույք, սակայն իմ  ամենամեծ երազանքն է  Երևանում ունենալ ժամանակակից վազքուղի: Իտալական հռչակավոր mondo ֆիրման արդեն նախագծել է Հրազդան մարզադաշտի վազքուղիների ու նետումների սեկտորի հատվածը, իսկ աթլետիկայի միջազգային ֆեդերացիան պատրաստ է տրամադրել 160 հազար դոլար գումար: 200 հազար էլ պահանջվում է մեր կառավարությունից: Այս առումով շատ շնորհակալ եմ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին, ով ամեն ինչ անում է, որպեսզի այս հարցը շուտափույթ լուծում ստանա: Եվ հավանաբար մինչև սեպտեմբերի վերջ Հրազդան մարզադաշտի վազգուղին ծածկվի աշխարհահռչակ ֆիրմայի ծածկույթով:

-Եվ այդ դեպքում հավանաբար Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի խաղարկությունը ոչ միայն անցկացվի հեռացատկորդների միջև, այլև վազորդների ու նետորդների:

-Իհարկե, ես հիմա էլ կարող եմ շատ մարզիկներ հրավիրել, սակայն բարձրակարգ ցատկորդների համար շատ անսովոր կլինի Արտաշատի վազքուղին: Ամեն անգամ նրանց ցատկերի ժամանակ ես Աստված եմ կանչում, որ նրանք վնասվածք չստանան:

3761.jpg

-Այնուամենայնիվ, կասեք այս տարի քանի մասնակից է լինելու և ո՞ր երկրներից:

-Հիմնական մրցմանը, որն սկսվելու է 16:00-ին կմասնակցեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Ռումինիայի, Ֆրանսիայի և բնականաբար Հայաստանի 10 բարձրակարգ ցատկորդներ, սակայն սեպտեմբերի 6-ի առավոտվանից Հայաստանի պատանի աթլետները մրցելու են տարբեր մրցաձևերում: Նրանց այդ օրը կբաժանվի մարզահագուստ և մարզակոշիկներ:

-Պարոն Էմմիյան, ամփոփելով մեր զրույցը, ասեք ըստ Ձեզ, ի՞նչ կտա մեզ աթլետիկական բարձրակարգ վազքուղին:

-Առաջին հերթին երեխաների համար կլինի լավ, անվնաս մարզվելու հնարավորություն: Բացի այդ, հնարավորություն կունենանք միջազգային հեղինակավոր մրցաշարեր և նույնիսկ առաջնություններ կազմակերպելու հնարավորություն: Այս տարի երրրոդ խմբի Եվրոպայի առաջնությունն անցկացվեք Թբիլիսիում, որում ես իմ լուրջ ներդրումն ունեցա: Լավ վազքածածկույթ ունենալու դեպքում, նման հնարավորություններ կընձեռնվեն նաև Հայաստանին:

-Շնորհակալություն:

Զրուցեց Արման Գևորգյանը

 

Поделиться в соц. сетях

1

Share this post


Link to post
Share on other sites

ԱՂԱՍՅԱՆԸ ԲԱԼԿԱՆՆԵՐԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՉԻԼՈՅԱՆՆ ՈՒ ՄԿՐՏՉՅԱՆԸ` ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ

26 փետրվարի, 2017 | 18:34

championship-junior-Levon-Aghasyan

Փետրվարի 25-ին Բելգրադում անցկացվեց աթլետիկայի Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային 22-րդ առաջնությունն, որտեղ 16 երկրի 266 մարզիկ (148 աթլետ, 118աթլետուհի) կանանց և տղամարդկանց 12-ական մարզաձևերում վիճարկեցին ստուգատեսի պարգևները: Մարտի 3-ին նույն Բելգրադում սկսվելիք աթլետիկայի Եվրոպայի ձմեռային 34 -րդ առաջնության մեկնարկից առաջ մասնակիցներից մեծ մասի համար սա ուժերի լուրջ փորձարկման հնարավորությունն էր, ու փաստորեն կարելի է նաև ինչ-որ տեղ Եվրոպայի ձմեռային փոքր առաջնություն անվանել: Պատասխանատու այս մրցաշարում ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի և ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի գլխավորոթյամբ հայտավորվել էին մասնակցելու ՀՀառաջատար 8 աթլետներ՝ կանանց մրցումներում 3-ը, տղամարդկանց՝ 5-ը: Սակայն նրանցից միայն 7-ը ասպարեզ ելավ: Վերջին պահին վնասվածքի պատճառով չկարողացավ ելույթ ունենալ կանանց հեռացատկի մրցմանը հայտավորված Ամալիյա Շարոյանը:

Levon+Aghasyan+European+Athletics+Junior+Championships+680cN4gLn2Bl

 

Հերթական անգամ սպասելիքները արդարացրեց ՀՀ աթլետների ներկայիս ընդգծված առաջատար, 22-ամյա կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը: Իր անձնական մարզչի՝ Արսեն Պետրոսյանի ղեկավարությամբ այստեղ 9 երկրի 12 եռացատկորդների պայքարում տաղանդաշատ կապանցին արձանագրեց 16մ 39 սմ արդյունքն ու հռչակվեց Բալկանյան երկրիների չեմպիոն: Սա, ի դեպ, Լևոնի` Բալկանյան երկրների առաջնություններում նվաճած արդեն 3-րդ ոսկե մեդալն էր: Մինչ այդ Պետրոսյանի սանը 16մ 16սմ արդյունքով չեմպիոնի տիտղոսն էր նվաճել Ստամբուլում 2014 թ կայացած Բալկանյան երկրների ձմեռային 19-րդ առաջնությունում, իսկ անցյալ տարի էլ 16մ 49 սմ-ով չեմպիոն էր դարձել ռումինական Պիտեշտ քաղաքում անցկացված Բալկանյան երկրներ ամառային հոբելյանկան՝ 75-րդ առաջնությունում:

Լևոնի նվաճած ոսկե մեդալը ՀՀ պատվիրակների համար միակն եղավ բելգրադյան ստուգատեսում: Ընդհանուր առմամբ մեդալների արժանացան մասնակից 16 երկրիներից 14-ի ներկայացուցիչները:

Մեդալների հաշվարկով մրցաշարային աղյուսակում առաջատարների եռյակում տեղ գտան.

Ո   Ա   Բ    Ը

1.Հունաստան        4   4    4    12

2.Սերբիա              4    1    4     9

3.Թուրքիա           3    3    2     8

10.ՀԱՅԱՍՏԱՆ   1    0    0     1

ՀՀ մյուս 6պատվիրակներն այսպիսի արդյուքների հասան.

Կանայք

60մ վազք, 18մասնակից՝ 1.Իննա Եվֆտիմովա, Բուլղարիա, 29 տարեկան՝ 7,35, 5.Գայանե Չիլոյան, Հայաստան, 17 տարեկան ՝ 7,56:

800մ վազք, 10 մասնակից՝ 1.Կոստանտինա Յիաննուպուլու, Հունասատն, 23 տարեկան՝ 2:06.00, 8.Լիլիթ Հարությունյան, Հայաստան, 24 տարեկան՝ 2.16.92:

Տղամարդիկ

400մ վազք՝ 1.Բաթուխան Ալթինաս, Թուըրքիա 46,92, 13.Նարեկ Ղուկասյան, Հայաստան, 25 տարեկան ՝ 51.83:

Հեռացատկ, 20 մասնակից՝ 1.Իզմիր Սմայլաջ, Ալբանիա, 24 տարեկան՝ 7մ 98սմ 14.Արտակ Համբարձումյան, Հայաստան, 28 տարեկան՝ 7մ 14սմ:

800մ վազք, 12 մասնակից՝ 1.Աբերդին Մույեզինովիչ, Բոսնիա, 24 տարեկան՝ 1.51.08, 8.Տիգրան Մկրտչյան, Հայաստան, 23 տարեկան՝ 1:53.73, 11.Անդրանիկ Մատինյան, Վրաստան, 26 տարեկան՝ 1:54.49:

1500 մ՝ 1.Անդրեաս Դիմիտրիակիս, Հունաստան, 27 տարեկան՝ 3:45.75, 5.Երվանդ Մկրտչյան, Հայաստան, 21տարեկան՝ 3.50.22:

14012029_132852003826660_1725898389_n

 

Բալկաններում գոհացուցիչ էին նաև Գայանե Չիլոյանի (60մ) ու Երվանդ Մկրտչյանի (1500 մ) գրանցած արդյունքերը: Նրանք իրենց մասնակցած մրցաձևերում 5-րդ տեղերը գրավեցին ու նաև մարզասրահների ՀՀ նոր ռեկորդներ սահմանեցին:

Առջևում մարտի 3-5-ը Բելգրադում կայանալիք Եվրոպայի ձմեռային առաջնությունն է, որին մասնակցել խպատրաստվող ՀՀ աթլետները ևս կջանան արժանապատիվ ելույթներով ուրախացնել մարզաձևի երկրպագուներին:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

footsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites
Հայաստանում կբացվի միջազգային ստանդարտների համապատասխանող վազքուղի

17:19 05.09.2018

 
 

Առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կկառուցվի աթլետիկայի համար նախատեսված, միջազգային ստանդարտներին համապատասխանող վազքուղի:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը. 

«Ես հանդիպել եմ Ռոբերտ Էմմիյանի հետ: Նախատեսված է նաև հանդիպում վարչապետի հետ:

 
 

 

Էմմիյանն ուզում է, որ աթլետիկայի համար նախատեսված վազքուղին ունենանք այս տարվա ընթացքում:

Մոտակա 1-2 ամսվա մեջ մենք կունենանք այդ վազքուղին»,- նախարարի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ-ը:

Armsport.am
0

Share this post


Link to post
Share on other sites
35 minutes ago, Mayis said:
Հայաստանում կբացվի միջազգային ստանդարտների համապատասխանող վազքուղի

17:19 05.09.2018

 
 

Առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կկառուցվի աթլետիկայի համար նախատեսված, միջազգային ստանդարտներին համապատասխանող վազքուղի:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը. 

«Ես հանդիպել եմ Ռոբերտ Էմմիյանի հետ: Նախատեսված է նաև հանդիպում վարչապետի հետ:

 
 

 

Էմմիյանն ուզում է, որ աթլետիկայի համար նախատեսված վազքուղին ունենանք այս տարվա ընթացքում:

Մոտակա 1-2 ամսվա մեջ մենք կունենանք այդ վազքուղին»,- նախարարի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ-ը:

Armsport.am

Kamoi hamar haziv tex gtan. ))) 

0

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0