• Announcements

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   11/19/2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Sign in to follow this  
Followers 0
igs

Спортивная гимнастика | Սպորտային մարմնամարզություն

169 posts in this topic

Մարմնամարզություն. Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

87921.jpg

Ռումինական Կլյուժում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Շաբաթը օրը մեկնարկել են առանձին գործիքների վրա վարժությունների եզրափակիչները:

Հայաստանը ներկայացնող Հարություն Մերդինյանը իր ելույթի համար ստացավ 14.833 միավոր և զբաղեցրեց երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ:

Այսօր հանդես կգան նաև Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը՝ օղակների վրա վարժությունում:

digisales.jpg
digisales.jpg
 
 
Пропустить рекламу: 5 сек
Перейти на сайт рекламодателя
Реклама 00
 
 
Пропустить
 
 
Наведите курсор,
чтобы включить звук

ArmFootball.com

0

Share this post


Link to post
Share on other sites

apsos

Մարմնամարզություն. ԵԱ. Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը մնացին առանց մեդալի (VIDEO)

87923.jpg

Ռումինական Կլյուժում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Օղակների վրա վարժության եզրափակչում հանդես եկան Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը:

Դավթյանը իր ելույթի համար ստացավ 14.858 միավոր ու զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ Արթուր Թովմասյանը անհաջող կատարեց վայրեջքը ու 14.666 միավորով ստիպված էր բավարարվել 7-րդ տեղով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարություն Մերդինյանը բրոնզե մեդալակիր էր դարձել նժույգի վրա վարժությունում: Վաղը հենացատկի եզրափակչում հանդես կգա Արթուր Դավթյանը:

digisales.jpg
digisales.jpg
 
 
Пропустить рекламу: 5 сек
Перейти на сайт рекламодателя
Реклама 00
 
 
Пропустить
 
 
Наведите курсор,
чтобы включить звук

ArmFootball.com

0

Share this post


Link to post
Share on other sites

 

 

Մարմնամարզություն, ԵԱ. Արթուր Դավթյանը 5-րդն էր հենացատկում (VIDEO)

87953.jpg

 

Ռումինակամ Կլյուժում ավարտին է մոտենում մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:

Մրցումների վերջին օրը տեղի ունեցավ հենացստկի եզրափակիչը: Արթուր Դավթյանը իր առաջին ցատկի համար ստացավ 14.866, իսկ երկրորդ ցատկի համար 14.300 միավոր և 14.583 միջին գնահատականով զբաղեցրեց 5-րդ տեղը:

Նշենք, որ չեմպիոն հռչակվեց Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանը՝ 14.933 միջին գնահատականով:

Այսպիսով, մեր մարզիկները Եվրոպայի առաջնությունից վերադառնում են մեկ մեդալով, որը նվաճեց Հարություն Մերդինյանը՝ նժույգի վրա վարժությունում:

armgootball.com

Edited by Mayis

0

Share this post


Link to post
Share on other sites

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՆՎԱՃՈՒՄԸ

 

18528030_427119347658108_5648241884279096915_n
Մեր երիտասարդ առաջատար 3  մարմնամարզիկներ մայիսի 17-20-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցեցին օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի 7-ակի չեմպիոն, ռուս նշանավոր մարմնամարզիկ Ալեքսանդր Դետյատինի գավաթի 17-րդ միջազգային խաղարկությունում:
Այսօր արդեն 59-ամյա այս անվանի մարմնամարզիկի անունը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ նա 1980 թ Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերում կարողացավ հասնել բացառիկ նվաճման՝ տարբեր հարգի 8 մեդալի արժանացավ (այդ թվում 3 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե):
Այս անգամ ՀՀ ընտրանին ստուգատեսին ներկայացել էր երիտասարդական կազմով՝ Արթուր Ավետիսյան, Ժորա Սմբատյան (երկուսի անձնական մարզիչն էլ Հայկ Նազարյանն է) և Գագիկ Խաչիկյան (անձնական մարզիչ՝ Աշոտ Գասպարյա):
Մարզչական շտաբը մեծ հույսեր է կապում, և ակնկալում է, որ Սմբատյանն ու Խաչիկյանը Բուենոս Այրեսում 2018 թ հոկտեմբերի 6-18-ը կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական 3-րդ խաղերի ուղեգիր ձեռք կբերեն: Այդ պատճառով նրանց արդեն փորձարկում ու նախապատրաստում են: Ավետիսյանը ելույթ ունեցավ մեծահասակների, իսկ Սմբատյանն ու Խաչիկյանը՝ երիտասարդների մրցաշարերում:
Մայիսի 16-ին Սանկտ Պետերբուրգ մեկնած ՀՀ պատվիրակության ղեկավարը ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանն էր, ով ստուգատեսը սպասարկող մրցավարների թվում էր:
Ինչպես ՌԴ-ի հյուսիսային մայրաքաղաքից հայտնեց Սերոբյանը, ՀՀ երիտասարդ մարմնամարզիկների գրանցած արդյունքները գոհացուցիչ էին, և վ մեկ անգամ ևս վկայում են, որ հայկական մարմնամարզության դպրոցը զարգացման ճիշտ ուղու վրա է, և որ մարզաձևի ապագան ու հերթափոխը մեզանում հուսադրող են:
Ստուգատեսի 2 տարիքային խմբերի՝ մեծահասակների և երիտասարդների մրցաշարերին ընդհանուր առմամբ մասնակցեցին 11 երկրի (ՌԴ, ՀՀ, Ուկրաինա, Ֆրանսիա, Լիտվա, Ուզբեկստան, Բելառուս, Լեհաստան, Ղազախստան, Լատվիա՚ Նորվեգիա) շուրջ 100 մարմնամարզիկ-մարմնամարզուհի:
Խաղարկված 39 մեդալներից 9-ը (2 ոսկե, 4 արծաթե, 3 բրոնզե) բաժին հասավ ՀՀ ներկայացուցիչներին, ինչն արդեն իսկ վկայում է ՀՀ մարմնամարզական դպրոցի հերթական ծանրակշիռ հաջողության մասին:
Մրցումային 1-ին օրը մեդալներ խաղակվեցին թիմային պայքարում և տեղի ունեցան առանձին վարժությունների որակավորման փուլի մրցումներն, որոնց արդյունքներով էլ որոշվեցին յուրաքանչյուր մրցաձևի 8 ուժեղագույններն, ովքեր իրավունք ստացան հաջորդ օրն եզրափակչում վիճարկելու առանձին վարժությունների մրցանակները:
Թիմային մրցությունում յուրաքանչյուր թիմում ընդգրկված էին 1-ական մեծահասակ և երիտասարդ մարմնամարզիկ: Այստեղ և ողջ մրցաշարի ընթացքում ՀՀ պատվիրակների հետ հավասար պայքար մղեցին և լրջորեն մրցակցեցին հատկապես ուժեղագույն կազմով ներկայացած ՌԴ-ի երիտասարդական ընտրանու անդամերը:
Թիմային պայքարում ի վերջո ոսկե մեդալին արժանացավ ՌԴ-ի հավաքականն, որին հաջորդեց տեղի՝ Սանկտ Պետրբուրգի ընտրանին: Արթուր Ավետիսյան-Ժորա Սմբատյան կազմով ելույթ ունեցած ՀՀ հավաքականը գրավեց 3-րդ հորիզոնականն ու թիմային մրցավեճում նվաճեց բրոնզե մեդալ:
Մրցաշարում ՀՀ երիտասարդ մարմնամարզիկների ելույթները ղեկավարած մեր շնորհաշատ մարզիչներից Հայկ Նազարյանը ևս հիմնականում գոհ էր տղաների մրցելույթներից: Նա տեղեկացրեց, որ Արթուր Ավետիսյանն ու Ժորա Սմբատյանը 5-ական մրցաձևից էին մտել եզրափակիչ, իսկ Գագիկ Խաչիկյանը՝ 4-ից: Ուրախությամբ պիտի նշել, որ եզրափակչում էլ մեր պատվիրակները մրցության հիմնական տոն տվողներն եղան ու արդյունքնում 8 մեդալի արժանացան:
Արթուր Ավետիսյանը մեծահասակների մրցաշարում օղակների և պտտաձողի վրա կատարած վարժություններում նվաճեց արծաթե, իսկ ազատ վարժություններում բրոնզե պարգև:
Երիտասարդների մրցաշարում Ժորա Սմբատյանն առանձին վարժությունների եզրափակչի մրցումներում 4 մեդալի արժանացավ: Նա իրեն հավասարը չունեցավ պտտաձողի վրա վարժությունում: Սմբատյանը օղակներում 2-րդ տեղը գրավեց, իսկ ազատ վարժությունում և նժույգաթափերում արժանացավ բրոնզե մեդալի:
Գագիկ Խաչիկյանը ավագույնն էր նժույգաթափերում, և տուն է վերադառնում այս մրցաձևում նվաճած ոսկե մեդալով:

Պատրաստեց Արամ Ուգուջյան

footsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

Մարմնամարզություն. Հակոբ Սերոբյան. «Առաջիկայում մեր գլխավոր մրցումն աշխարհի առաջնությունն է»

91854.jpg

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեկնաբանել է Արթուր Դավթյանի ու Արթուր Թովմասյանի ելույթները 2017թ.-ի Համաշխարհային ուսանողական խաղերում:

- Ես գիտեի, որ Արթուր Դավթյանը դեմ չէր լինի օղակների վարժության եզրափակչում իր տեղը զիջել Արթուր Թովմասյանին, բացի այդ վերջնական որոշումը որպես գլխավոր մարզիչ իմն էր: Մենք որոշեցինք փոփոխությունը կատարել եւ Թովմասյանն արդարացրեց մեր սպասելիքները: Չնայած՝ նա կարող էր ավելի լավ կատարել վարժությունը: Ցանկացած մրցաշարում Թովմասյանը շատ ուժեղ մրցակից է մյուս մարմնամարզիկների համար:

Արթուր Դավթյանից ոսկե մեդալ էինք ակնկալում: Բայց սա չի նշանակում՝ վատ է հանդես եկել ու այդ պատճառով մեդալ չի նվաճել: Ընդհակառակը, նա շատ լավ մասնակցեց, հատկապես բազմամարտում:

Առաջիկայում մեր գլխավոր մրցումն աշխարհի առաջնությունն է: Սակայն, մինչ այդ, սեպտեմբերին Փարիզում կմասնակցենք աշխարհի գավաթի խաղարկությանը: Թիմի կազմում Փարիզ կմեկնեն Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը: Այնտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ֆրանսիայի թիմի հետ, գուցե նաեւ Ճապոնիայի ընտրանին լինի: Սեպտեմբերի 27-ին Փարիզից կմեկնենք Կանադա՝ աշխարհի առաջնության: Շատ բարդ ու դժվար է լինելու, բայց կփորձենք անել ամեն ինչ: Վերջին տարիներին բազմամարտի եզրափակչում մասնակից չենք ունեցել աշխարհի առաջնությունում: Կարծում եմ՝ այս տարի Արթուր Դավթյանին կհաջողվի անել դա,- Հակոբ Սերոբյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Աշխարհի առաջնությունը կայանալու է Կանադայի Մոնրեալ քաղաքում հոկտեմբերի 2-8-ը:

ArmFootball.com

0

Share this post


Link to post
Share on other sites

Արթուր Դալալոյանը Ռուսաստանի կազմում դառավ Եվրոպայի չեմպիոն

0

Share this post


Link to post
Share on other sites
Ранее сегодня Артур завоевал бронзовую медаль в вольных упражнениях. итого два золота и бронза.
Артур Далалоян остается в статусе лидера на прыжке,а Дмитрий Ланкин занимает третью строчку
0

Share this post


Link to post
Share on other sites
Гагик Хачикян - бронзовый призер чемпионата Европы 

На прошедшем в Глазго молодежном чемпионате Европы по спортивной гимнастике Армения завоевала одну медаль. 

В соревнованиях на коне Гагик Хачикян занял третье место с результатом 13.600 очков.
 
0

Share this post


Link to post
Share on other sites

Մարմնամարզություն. Հայաստանի 2 ներկայացուցիչների արդյունքները

101782.jpg

Քաթարում ընթնում է մարմնամարզության Աշխարհի առաջնությունը։

Այսօր Հայաստանի 2 ներկայացուցիչները՝ Արթուր Թովմասյանը (14,766) և Վահագն Դավթյանը (14,733), օղակներ վարժությունում գրավեցին համապատասխանաբար 4-րդ և 6-րդ տեղերը։

 

Դավթյանը կարողացավ հաղթել ադրբեջանցուն և ուկրաինացուն, իսկ Թովմասյանը առաջ անցավ նաև ռուս մարմնամարզիկից, ով Դավթյանի հետ ուներ հավասար միավոր։ Ընդ որում, Արթուրը մինչև վերջին ներկայացուցիչը զբաղեցնում էր 3-րդ տեղը, սակայն վերջիվերջո զիջեց դիրքերը։

Նշենք, որ առաջատարը 15,366 միավորով Հունաստանը ներկայացնող Պետրոունիասն է։ 2-րդ և 3-րդ տեղերում Բրազիլիայի և Իտալիայի ներկայացուցիչներն են։

ArmFootball.com

0

Share this post


Link to post
Share on other sites

Մարմնամարզություն. Արթուր Դալալոյանը՝ ազատ ոճի աշխարհի չեմպիոն

101776.jpg

Քաթարում ընթնում է մարմնամարզության Աշխարհի առջնությունը։

Հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը, կարողացավ ազատ ոճում հիանալի հանդես գալ՝ վաստակելով 14,900 միավոր։ Նշենք, որ երկրորդ տեղում հայտնված կորեացին ստացել է 14,866 միավոր։

 

Սա Դալալոյանի երկրորդ ոսկե մեդալն է մարմնամարզությունում։ 

Հիշեցնենք, որ օղակներ վարժությունում մեր երկու ներկայացուցիչները՝ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը, կարողացել են դուրս գալ եզրափակիչ ու շուտով ելույթ կունենան։

ArmFootball.com

0

Share this post


Link to post
Share on other sites
53

Աշխարհի առաջնություն. Հենացատկ. Դավթյանը գրավեց 7-րդ տեղը, Դալալոյանը` արծաթե մեդալակիր (VIDEO)

101815.jpg

Դոհայում ավարտվեց մարմնամարզության Աշխարհի առաջնության հենացատկի մրցույթը:

Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանըեզրափակչում գրավեց 7-րդ տեղը: Նա երկու մոտեցումների ժամանակ հիանալի ցատկ ու հնարք կատարեց, սակայն վայրէջքները հաջող չէին:

 

Արդյունքում, Դավթյանը երկու ելույթների միջին ցուցանիշով ստացավ 13,933 միավոր, որը  ուղիղ մեկով (1,000) քիչ էր չեմպիոն դարձած Ռի Սե Գվանից (Հյուսիսային Կորեա):

Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանը կորեացուն զիջեց 0,050 միավորով և արծաթե մեդալ նվաճեց: Աշխարհի առաջնությունում դա 19-ամյա Դալալոյանի 4-րդ մեդալն էր (2 ոսկե, 2 արծաթե):

Armfootball.com

1

Share this post


Link to post
Share on other sites

рмянских гимнастов ждет насыщенный сезон

Сборную Армении по гимнастике ждет важный и насыщенный спортивный сезон.

Об этом на встрече с журналистами заявил главный тренер сборной Акоп Серобян. 

Гимнасты, прежде всего, будут участвовать на чемпионате Европы и попытаются пробиться на европейские Олимпийские игры, которые состоятся летом в Минске. 

«Призовые места дадут путевки на европейские игры. А олимпийские квалификационные очки будут разыграны в 8 этапах Кубка Мира, в 4-х из которых мы примем участие», - отметил тренер.     

Уже через несколько дней 4 гимнаста (Артур Давтян, Ваагн Давтян, Артур Товмасян и Арутюн Мердинян) отправятся в Германию, где 20-26 ноября состоится очередной розыгрыш Кубка. Остальные пройдут в 2019 и в 2020 годах. 

«В течение 2 лет очки будут накапливаться. И занявшие лучшие места спортсмены отправятся в Токио. Мы попустим Кубки в Баку, а кроме Германии мы поборемся также и в Дохе», - добавил Серобян. 

А в этом году после возвращения из Германии команда поборется в турнире в Москве, а затем выступит на ежегодных соревнованиях Воронина. 

0

Share this post


Link to post
Share on other sites
Հայ մարմնամարզիկների հաջող մեկնարկն աշխարհի գավաթի խաղարկությունում

20:41 23.11.2018

 
 

Գերմանիայի Գոթբուս քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության վերջին` ութերորդ փուլը: Հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը: Մասնակիցները մեդալների համար պայքարում են միայն առանձին գործիքների վրա:

Հայաստանի չորս պատվիրակներից գերազանց մեկնարկով առանձնացավ նժույգթափերի փորձառու վարպետ Հարություն Մերդինյանը:

 
 
 

 

Նա առաջ անցավ բոլոր մրցակիցներից, վաստակեց 14,966 միավոր և առաջին արդյունքով մտավ եզրափակիչ ` լավագույն ությակ: Երկրորդ ցուցանիշն ունեցավ նույն մրցաձևից աշխարհի այս տարվա չեմպիոն և ոսկե մեդալակիր, չինացի Վանգ Հաոն (14.900 միավոր):

Արթուր Թովմասյանn օղակների վրա վաստակեց 14.733 միավոր և հինգերորդ արդյունքով նույնպես եզրափակչում է: Նրա թիմակից Վահագն Դավթյանը եզրափակեց ուժեղագույն տասնյակը:

Արթուր Դավթյանը ուժերը փորձում է բոլոր վեց գործիքների վրա, Բայց մեդալների համար առավել լուրջ պայքար կմղի իր նախասիրած հենացատկում, որի մեկնարկը կտրվի այսօր:

armsport.am 

0

Share this post


Link to post
Share on other sites

Posted (edited)

Մեր մսրմնամարզիկների հերթական փայլուն հաջողությունը

Ու եսի են պայմաններում որը մեղմ ասած շատ հեռույա նորմալ լինելուց 

Արթուր Դավթյան. Վահագն Դավթյանի մեդալն ուժ տվեց ինձ

after-news-title.png

20:25 - 30 Հուն, 2019
3839.jpg
104

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դավթյանը Մինսկում ավարտված Եվրոպական խաղերի հենացատկի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ ճեպազրույցում պատմեց տպավարությունների մասին:

«Անբացատրելի զգացողություններ են, չեմ կարող ոչինչ ասել: Այս մեդալը մեզ շատ էր պետք, ուրախ եմ, որ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց. դա ինձ ուժ տվեց և վարժությունս կատարեցի անթերի: Շնորհակալ եմ մարզիչներիս, ընկերներիս, ովքեր կողքիս էին, օգնում էին: Երեկվանից հետո դժվար էր, բայց հոգեբանորեն հավաքվեցի և կարողացա այսօր լավ հանդես գալ»,- ասաց Արթուր Դավթյանը:

Եվրոպական խաղերում Արթուր Դավթյանը հանդես էր եկել նաեւ բազմամարտի (5-րդ տեղ) եւ ազատ վարժության (6-րդ տեղ) եզրափակիչներում:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում

armnoc.am

Edited by Mayis

0

Share this post


Link to post
Share on other sites

Վահագն Դավթյան. Ցանկացած մեդալի ճանապարհ դժվար է

 
3838.jpg119

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Մինսկում ավարտված Եվրոպական խաղերում արծաթե մեդալ նվաճեց օղակների վարժությունում:

Պարգևատրման արարողությունից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա խոսեց անցած բարդ ճանապարհի և նվաճած մեդալի արժեքի մասին:

«Ցանկացած նվաճած մեդալի ճանապարհն էլ դժվար է, քանի որ պետք է հոգեբանորեն տրամադրվես: Հնարավոր է ֆիզիկապես անթերի պատրաստ լինել, բայց հոգեբանորեն չկարողանաս վերջին վայրկյանին կենտրոնանալ ու ստացվի անկանխատեսելի սխալ, որ չես արել մինչեւ այդ: Ամենաբաղձալին չեմպիոն դառնալն է և բարդ է գիտակցել, որ 0.34 միավոր ես պարտվել մրցակցիդ, բայց արդյունքը գոհացնում է: Շատ ուրախ եմ, քանի որ հինգերորդ տեղով էի անցել եզրափակիչ, իսկ այսօր կարողացա երկրորդը լինել: Ինձ այսօր օգնեց մրցումային փորձը, քանի որ ֆիզիկապես պատրաստ էի: Չնայած մեծ դժվարություններին, չեմ փոշմանում, որ ընտրել եմ այս սպորտաձևը, ու արժեր այս արդյունքի համար մնալ սպորտում: Ծանր վնասվածք եմ ունեցել, վիրահատություն և այլն: Գալիս է պահ, որ մտածում ես՝ առողջությունից թանկ բան չկա, բայց միեւնույն է՝ սպորտը թողնելու մասին երբեք չեմ մտածել»,-ասաց Վահագն Դավթյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Վահագն Դավթյանն օղակների վարժությունում նվաճել էր բրոնզե մեդալ:

armnoc.am

0

Share this post


Link to post
Share on other sites
ՈւԽ․ Արթուր Ավետիսյանը չեմպիոն է դարձել օղակներ վարժությունում

16:52 07.07.2019

 

Հայաստանն առաջին մեդալը նվաճեց 30-րդ Ունիվերսիադայում։

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։ Այսօր ընթանում են սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։ Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ավետիսյանը գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և 2018 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն թուրք Իբրահիմ Չոլակին, ով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը (14.800):

 

 

Հիշեցնենք, որ օղակների որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը վաստակել էր 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ

Armsport.am 

1

Share this post


Link to post
Share on other sites

Hayastany veradarcnuma MARMNAMARZUTYUNUM IR AVANDUYTNERY

es 6-7 tariya hajoxutyunnerenq grancum

90 akannerin u 2000 akanneri skzbin XORY CHGNAJAMER

1

Share this post


Link to post
Share on other sites
14 ժամ առաջ, Shavarsh -81 ֆորումականը գրել է.

Hayastany veradarcnuma MARMNAMARZUTYUNUM IR AVANDUYTNERY

es 6-7 tariya hajoxutyunnerenq grancum

90 akannerin u 2000 akanneri skzbin XORY CHGNAJAMER

Եսի են պարագայում որ ֆինանսավորումը մեռածա

0

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0