• Announcements

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   11/19/2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Sign in to follow this  
Followers 0
igs

Спортивная гимнастика | Սպորտային մարմնամարզություն

169 posts in this topic

իրականում աննախադեպ հաջողությունա, Անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք աշխարհի առաջնությունում մեդալ նվաճած չկայինք:


 


Գոնե հիմա спасибо гагику царукяну-ն տեղից շարժվի, էս մարզաձևի համար նորմալ պայմաններ ստեղծի: Խայտառակ պայմաններում են մարզվում, ու էդ պայմաններում էսօրվա դրությամբ համաշխարհային կարգի 4 մարզիկ են տալիս:


6

Share this post


Link to post
Share on other sites

Gde nash igs?

1

Share this post


Link to post
Share on other sites

Видео выступления Мердиняна можно посмотреть здесь.

 

В 2011-м году Арутюн стал нашим первым гимнастом, который после обретения независимости смог взять медаль чемпионата Европы и вот в 31 год добился нового исторического успеха. Последний раз медали чемпионата мира брал Артур Акопян в 1983 году.

 

Я так понимаю, Арутюн заодно и на ОИ отобрался. Хотелось бы его увидеть в Рио.

 

Жаль, Ваагну Давтяну не удалось так же уверенно выступить в финале. Но всё равно гимнастов можно только похвалить. Успехи пока относительно скромные, но с учетом того из какой.. хм.. ямы наша гимнастика выбирается… В 1990-е, да и 2000-е нас в гимнастике видели только в роли статистов. А сейчас уже не только на европейском но и на мировом уровне начинаем заставлять с собой считаться. Нужно серьезно поднимать финансирование федерации гимнастики. С какой стати государство выделяет ей в 3 раза меньше денег чем боксерам? Если судить по результатам, то финансирование этим федерациям пора уравнивать.

Да, первые 3 места были лицензионными. 

Давтян Артур тоже должен получить лицензию и выступить в многоборье. 

И, я так и не понял, почему не отправили на чемпионат Товмасяна Артура. Он во всех международный турнирах всегда обыгрывал Ваага Давтяна на кольцах. 

2

Share this post


Link to post
Share on other sites

Հակոբ Սերոբյան. Աշխարհի գավաթի խաղարկությունում ակնկալում ենք չորս մեդալ

65970.jpg

Մարմնամարզիկներից հաջող մրցելույթներ եմ ակնկալում աշխարհի գավաթի խաղարկությունում: Կարծում եմ՝ չորսն էլ եզրափակիչում կլինեն, չորսն էլ հնարավորություն ունեն մեդալներ նվաճել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Դոհայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ում գլխավորությամբ այս օրերին հայ մարմնամարզիկները 10-օրյա ուսումնամարզական հավաք էին անցկացնում Քաթարում:

Դոհայում մարտի 24-ին մեկնարկում է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանը մասնակցում է չորս մարմնամարզիկներով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան եւ Արթուր Թովմասյան:

«Արդեն ավանդույթի պես ամեն տարի ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Դոհայում մինչ աշխարհի գավաթի խաղարկությունը: Մարմնամարզիկներն այժմ ունեն լավ մարզավիճակ, բայց այնպես էինք կառուցել մեր մարզումային ծրագիրը, որ տղաներն իրենց մարզավիճակի գագաթնակետին չլինեն: Այդպես պետք է, քանի որ մեր գլխավոր նպատակը Ռիոյում կայանալիք փորձամրցումն է: Եթե Օլիմպիական խաղերը չլինեին, մեզ համար աշխարհի գավաթի խաղարկությունը շատ կարեւոր կլիներ: Բայց քանի որ առջեւում մեզ սպասվում է ամենակարեւոր մարզական ստուգատեսը, ամբողջ ծանրաբեռնվածությունը թողել ենք Օլիմպիական խաղերի վրա: Չեմ ցանկանում մարզիկների մարզավիճակը շատ բարձրացնել, քանի որ առջեւում ունենք նաեւ Եվրոպայի առաջնություն: Իսկ, իրականում, տարվա մեջ մի քանի անգամ մարզիկին իր մարզավիճակի գագաթնակետում պահելը շատ դժվար է:

Լավ է տղաների վիճակն այս պահին: Իմ կարծիքով, չորսն էլ եզրափակիչում կլինեն, չորսն էլ կպայքարեն մեդալների համար: Պայքարը թեժ է լինելու, բարդ է լինելու, քանի որ ունենք ուժեղ մրցակիցներ`չինացիները, ճապոնացիները, օղակների վարժությունում, օրինակ, աշխարհի չեմպիոնն է մասնակցում, բազմամարտում՝ աշխարհի փոխչեմպիոնը, բրոնզե մեդալակիրը: Ուժեղ մասնակիցներ կան»,- ասաց Հակոբ Սերբյանը:

Մարտի 24-ին կկայանա աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլը: Մարտի 25-ից կսկսվի հիմնական փուլը եւ կտեւի մինչեւ մարտի 27-ը: Ապրիլի 16-19-ը Արթուր Դավթյանն ու Հուռի Գեբեշյանը կմասնակցեն Ռիոյում կայանալիք Ռիո-2016-ի ուղեգիր տվող փորձամրցմանը: Դրանից մեկ ամիս անց հավաքականը կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի

NEWS.am Sport

0

Share this post


Link to post
Share on other sites

Հարություն Մերդինյանն՝ աշխարհի գավաթակիր

66053.jpg

Քաթարի մայրաքաղաք Դոհայի Aspire Dome ակադեմիայում 9-րդ անգամ անցկացվող միջազգային ֆեդերացիայի World Challenge Cup մրցաշարում հաղթողի կոչումը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը, հաղորդում էthepeninsulaqatar-ը:

Հարություն Մերդինյանը հավասարը չի ունեցել նժույգի վարժությունում՝ 15.675: Մրցանակային եռյակում նա հետ է թողել Խորվաթիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին:

Օղակների վարժությունում Վահագն Դավթյանն (15.800) ու Արթուր Թովմասյանը (15.775) նվաճել են համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալները՝ զիջելով միայն աշխարհի չեմպիոն, հույն Էլեֆտերիոս Պետրոնիասին (15.875):

 

NEWS.am Sport

4

Share this post


Link to post
Share on other sites

Սենց որ գնաց ես տղեքը օլիմպիադայից ել մեդալ կբերեն

0

Share this post


Link to post
Share on other sites

ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄԵԾ ԱՎԱՐՈՎ

20 մայիսի, 2016 | 18:27

13232885_575983195916204_5294747258559097657_n
Մայիսի 16-20-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի 7-ակի չեմպիոն, ռուս նշանավոր մարմնամարզիկ Ալեքսանդր Դետյատինի գավաթի 16-րդ միջազգային խաղարկությունը: 58-ամյա այս անվանի մարմնամարզիկի անունը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ նա 1980 թ Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերում կարողացավ հասնել բացառիկ նվաճման՝ տարբեր հարգի 8 մեդալի արժանացավ (այդ թվում 3 ոսկե, 4արծաթե և 1 բրոնզե):
2000 թվականից անցկացվող այս հեղինակավոր միջազգային մրցաշարին այս անգամ մասնակցեցին 10 երկրի՝ ՌԴ-ի, Ուկրաինայի, Գերմանիայի, Հունաստանի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Ղրղզստանի, Թուրքմենիայի ու ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ավելի քան 100 ուժեղագույն մարմնամարզիկներ:
Այս անգամ Դետյատինի գավաթի խաղարկությունում ՀՀ մարզական պատիվը իր անձնական մարզչի Արտյոմ Ավետյանի ղեկավարությամբ պաշտպանում էր երիտասարդ ու խոստումնալի մարմնամարզիկ, մեծահասակների 2016 թ ՀՀ առաջնության բազմամարտի բրոնզե մեդալակիր, 2014 թ Նանկինի ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի մասնակից Վիգեն Խաչատրյանը:

10602695_10201420838121656_1220771778_n
Շնորհաշատ այս մարմնամարզիկը գերազանց հանդես եկավ բազմամարտի մրցմանն ու իրենից ետ թողնելով բոլոր մրցակիցներին՝ 82,1 միավորով դարձավ ստուգատեսի հաղթող:
Վիգենը իրեն լավագույն կողմերով դրսևորեց նաև առանձին գործիքների վրա վարժություններում՝ բոլոր 6 մրցաձևում էլ մտնելով եզրափակիչ: Բազմամարտում նվաճած ոսկե մեդալին հաջողվեց ավելացնել ևս 5 մեդալ՝ 2 արծաթե, 3՝ բրոնզե: Վիգենը օղակների և պտտաձողի վրա կատարած վարժություններում գրավեց 2-րդ, իսկ նժույգթափերում, հենցատկում ու պտտաձողի վրա՝ 3-տեղը: Նա ՌԴ-ի հյուսիսային մայրաքաղաքից տուն է վերադառնում 6 մեդալ նվաճած: Խաչատրյանը պարգև չնվաճեց միայն ազատ վարժությունում:
Վիգենի հաջողության մասին ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն, ում ղեկավարությամբ վաղը՝ մայիսի 21-ին, մեր ընտրանին մեկնելու է Շվեյցարցիա, մասնակցելու մարմնամարզության 2016 թ Եվրոպայի առաջնությունը, ասաց, որ արդյունքները միանգամայն գոհացուցիչ էին: Սերոբյանը հայտնեց նաև, որ իրենք Խաչատրյանին առաջադրանք էին տվել ստուգատեսում 3 մեդալ նվաճել, սակայն նա, գերազանցելով սպասելիքները, գերակատարեց իր առջև դրված առաջադրանքը: Սա, իհարկե, ևս մեկ անգամ վկայում է, որ մարմնամարզության հայկական դպրոցը ապագայի լավատեսություն է ներշնչում:
Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի շատ ուժեղ կազմ հավաքած Դետյատինի գավաթի 15-րդ խաղարկությունում մեր երկիրը ներկայացնում էր Եվրոպայի լավագույն բազմամարտիկներից մեկը, այս տարի արդեն 2-րդ անգամ օլիմպիական խաղերին մասնացելու իրավունք նվաճած Արթուր Դավթյանը: Նա ստուգատեսում 6 մեդալի արժանացավ: Դավթյանը նախ բազմամարտում իրեն գերազանց դրսևորեց ու 86,75 միավորով արծաթե մեդալ նվաճեց: Առանձին գործիքների վարժությունների եզրափակիչներում Արթուրը ևս 5 մեդալ նվաճեց. հենացատկում՝ ոսկե մեդալ 15,5 միավոր ցուցանիշով, նժույգթափերում՝ 14,5 արդյունքով արծաթե, իսկ օղակների վրա (14,5 միավոր), զուգափայտի (14,3 միավոր) ու պտտաձողի (13,5 միավոր) վրա կատարած վարժություններում էլ արժանացավ բրոնզե մեդալի:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

footsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

Մարմնամարզություն. Եվրոպայի առաջնություն. Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը հանդես կգան եզրափակչում

76648.jpg

Ինչպես տեղեկացրել ենք, շվեյցարական Բեռնում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 12-րդ տեղը, իսկ Արմեն Պետրոսյանը բազմամարտում 14-րդն էր:

Բացի այդ, մեր մարզիկները հաջող ելույթներ ունեցան առանձին գործիքների վրա: Նժույգի վրա վարժությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը վաստակեց 15,491 միավոր ու զբաղեցրեց երկրորդ տեղը` իրավունք ստանալով հանդես գալ եզրափակչում:

Հենացատկ վարժությունում Արթուր Դավթյանը 15,183 միջին գնահատականով զբաղեցրեց երրորդ տեղը ու ևս հաղթահարեց որակավորման փուլը:

Օղակների վրա վարժությունում էլ եզրափակչի ուղեգիր ստացավ Վահագն Դավթյանը, ով 15,566 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Իսկ ահա Արթուր Թովմասյանը նույն վարժությունում վաստակեց 15,366 (6,700 բարդության, 8,666 կատարման համար), նույնքան որքան բելգիացի Դենիս Գուսենսը (6,600 բարդության, 8,766 կատարման համար): Սակայն, քանի որ բելգիացի մարզիկը կատարման համար ավելի բարձր գնահատան էր ստացել, հենց նա էլ զբաղեցրեց 8-րդ տեղն ու իրավունք ստացավ հանդես գալ եզրափակչում: Իսկ Թովմասյանը պայքարն ավարտեց 9-րդ տեղում, ու կկարողանա մասնակցել եզրափակչին միայն այն պարագայում, եթե եզրափակիչ անցած 8 մարզիկներից մեկը հրաժարվի մասնակցությունից:

Ավելացնենք, որ առանձին գործիքների վրա եզրափակիչ մրցումները տեղի կունենան կիրակի օրը` մայիսի 29-ին:

ArmFootball.com

1

Share this post


Link to post
Share on other sites

 Մեկ չեմպիոն, երկու փոխչեմպիոն եվրոպայի առաջնությունից :abris:

1

Share this post


Link to post
Share on other sites

Այս մեդալները օլիմպիական ուղեգրերի հետ կապ ունե՞ն, մենք քանի՞ մասնակից կունենանք գիմնաստիկայից օլիմպիադայում։

1

Share this post


Link to post
Share on other sites
21 րոպե առաջ, Barcamaniac ֆորումականը գրել է.

Այս մեդալները օլիմպիական ուղեգրերի հետ կապ ունե՞ն, մենք քանի՞ մասնակից կունենանք գիմնաստիկայից օլիմպիադայում։

Չէ , չունեն: Օլիմպիադային կլինեն Հարություն Մերդինյանը ու Արթուր Դավթյանը, իսկ օղակների նոր փոխչեմպիոն Վահագն Դավթյանը չի լինելու օլիմպիադայում ցավոք: Շատ ափսոս ա էտ պահը որովհետև դե կարող էր պայքարել մեդալի համար բայց շատ դժվար ա անհատական վարժությամբ մասնակցողին անցկացնել օլիմպիադա, պետք ա մեդալ վերցներ Աշխարհի առաջնությանը ինչպես Մերդինյանը բայց չեղավ: Հա մեկ էլ Հուռի Գեբեշյանն էլ ա լինելու օլիմպիադայում կանանց մրցումներում:

Edited by Simonyan

2

Share this post


Link to post
Share on other sites
38 minutes ago, Simonyan said:

Չէ , չունեն: Օլիմպիադային կլինեն Հարություն Մերդինյանը ու Արթուր Դավթյանը, իսկ օղակների նոր փոխչեմպիոն Վահագն Դավթյանը չի լինելու օլիմպիադայում ցավոք: Շատ ափսոս ա էտ պահը որովհետև դե կարող էր պայքարել մեդալի համար բայց շատ դժվար ա անհատական վարժությամբ մասնակցողին անցկացնել օլիմպիադա, պետք ա մեդալ վերցներ Աշխարհի առաջնությանը ինչպես Մերդինյանը բայց չեղավ: Հա մեկ էլ Հուռի Գեբեշյանն էլ ա լինելու օլիմպիադայում կանանց մրցումներում:

Ամեն դեպքում երեք մասնակից կունենանք մարմնամարզությունից։ Էլի վատ չի :)

0

Share this post


Link to post
Share on other sites

 
29.05.2016  Մարմնամարզություն. Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանի ելույթն ու պարգևատրման արարողությունը (VIDEO)
 

http://armfootball.com/arm/multimedia/videos/4266/

3

Share this post


Link to post
Share on other sites

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿԸ

30 մայիսի, 2016 | 18:32

13331053_969434079836658_2416986461561661354_n
Շվեյցարիայի Բեռն քաղաքում երեկ եզրագիծն հատեց մարմնամարզության Եվրոպայի 32-րդ առաջնությունը, որին 38 երկրի 305 (մեծահասակների պայքարին՝ 154, երիտասարդների՝ 151) ուժեղագույն մարմնամարզիկ էր մասնակցում, այդ թվում ՀՀ 6 ներկացուցիչներ (5-ը մեծահասակների, 1-ը՝ երիտասարդների մրցպայքարին): Նախաօլիմպիական այս ստուգատեսում մեր պատվիրակների եզրափակիչ ակորդը փառահեղ ու մեդալաբեր ստացվեց և մեկ անգամ ևս ազդարարեց, որ հայկական մարմնամարզությունը զարգացման ճիշտ ուղու վրա է, իսկ վերելքը՝ շարունակական: Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի և նրա գլխավորած մարզչական ողջ կորպուսի վերջին 20 տարում կատարած անբասիր ու անձնվեր աշխատանքն արդեն սկսել է տալ իր բաղձալի պտուղները: Մնում է մեր սպորտը ղեկավարող այրերի կողմից արժանիորեն գնահատվի մարզաձևի մասնագետների նվիրական վերաբերմունքը:
Երեկ կայացան առանձին գործիքների եզրափակիչներն ու մեդալների համար մղվող պայքարին մասնակցած մեր 4 մարմնամազիկն էլ (3-ը մեծահասակների , 1-ը՝ երիտասարդների) փայլուն կատարելով իրենց առջև դրված առաջադրանքը՝ աննախադեպ արդյունք արձանագրեցին՝ 4-ն էլ առաջնության մրցանակներին արժանացան՝ 1 ոսկե, 3-ը՝ արծաթե պարգևի:
Տարիներով չեմպիոնական բարձունքին ձգտող ՀՀ ընտրանու ամենափորձառու ամենատիտղոսակիր մարմնամարզիկը՝ 31-ամյա Հարություն Մերդինյանն, ով 2015 թ աշխարհի առաջնությունում նժույգաթափեր վարժության բրոնզե մեդալ նվաճելու շնորհիվ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճեց, եվրոպական մրցասպարեզում շահած մեդալների իր հարուստ հավաքածուն հարստացրեց Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալով:
5 տարեկանից մարմնամարզությամբ զբաղվող Հարությունը 2015 թ և 2016 թ աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե (2015 թ), ինչպես նաև Եվրոպայի առաջնության արծաթե (2015 թ) և կրկնակի բրոնզե մեդալակիրն (2011 թ, 2012ՙ թ) է, տարիների իր տքնաջան ու նվիրական աշխատանքը պսակեց փայլուն նվաճմամբ, հավաստելով, որ իր բարդացված ու հրաշալի ծրագրով ՌԻՈ- 2016-ում էլ լինելու է մրցաձևի ֆավորիտներից մեկն ու պայքար է մղելու օլիմպիական մեդալի և նույնիսկ չեմպիոնի տիտղոսի համար:
2011 թ Բեռլինում կայացած Եվրոպայի առաջնությունում այդ մրցաձևում նա նվաճեց բրոնզե մեդալ, որը անկախանալուց հետո Հայաստանի մարմնամարզիկների առաջին պարգևն էր աշխարհամասի առաջնություններում:
Իսկ 2015 թ հոկտեմբերի 31-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում Հարությունը նժույգթափեր վարժությունում 15,500 միավոր ցուցանիշով արժանացավ բրոնզե մեդալի, որն արդեն անկախանալուց հետո Հայաստանի մարմնամարզիկների նվաճած առաջին պարգևն էր աշխարհի առաջնություններում:
Բեռնում ևս նորանկախ Հայաստանի մարմնամարզության պատմության համար Հարություն Մերդինյանը (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սոս Սարգսյան) նոր լուսավոր էջ գրեց՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի պատվաբեր տիտղոսը:
Նժույգթափերի վրա վարժության եզրափակչում հանդես եկած մրցանակակիրների եռյակն այս տեսքն ունեցավ.
1.ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 15, 366 ՄԻԱՎՈՐ,
2.Դավիթ Բելյավսկի, Ռուսաստան, 15, 233 միավոր,
3.Քրիստիան Բաուման, Շվեյցարիա՝ 14,9 միավոր:
Հարությունից հաջողության փոխանցափայտիկն ընդունած Արթուր Դավթյանն (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հակոբ Սերոբյան) ու Վահագն Դավթյանը (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արտյոմ Ավետյան), նվաճումների նշաձողը բարձր պահելով, անհաշտ ու լարված պայքարում արծաթե մեդալների արժանացան, համապատասախանաբար հենացատկում և օղակների վրա վարժության մրցումներում:
Հակոբ Սերոբյանի տաղանդաշատ սան Արթուր Դավթյանը մեծահասակների Եվրոպայի 2013 թ առաջնությունում այս մրցաձևում արդեն կարողացել էր բրոնզե մեդալ նվաճել, իսկ 2012-ին երիտասարդների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էր շահել:
Հենացատկ՝
1.Օլեգ Վերնյաև, Ուկրաինա՝ 15,399 միավոր,
2.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ ՝15,316 ՄԻԱՎՈՐ ,
2.Մարիան Դրագուլեսկու, Ռումինիա՝ 15,316 միավոր:
Օղակներ՝
1.Էլեֆթերիոս Պետրունյաս, Հունաստան՝ 15,866 միավոր,
2.ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ՝ 15,633 ՄԻԱՎՈՐ,
2.Դենիս Աբլյազին, Ռուսաստան ՝ 15,633 միավոր:
Երիտասարդների առաջնության մասնակից՝ 18-ամյա Արթուր Ավետիսյանը (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հայկ Նազարյան) եվրոպական ստուգատեսում իր նորամուտը նշանավորեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսով ու նվաճած արծաթե մեդալով: Ընդ որում, Ավետիսյանը որակավորման փուլում այս մրցաձևում 14,166 միավոր արդյունքով միայն 4-րդ տեղն էր գրավել: Սակայն եզրափակչում շատ ավելի վստահ հանդես եկավ ու բարելավելով իր արձագրած նախորդ արդյունքը և չեմպիոնից ետ մնալով միայն 0,058 միավորով՝ արծաթե պարգևի արժանացավ:
1.Նիկ Կլեսինգ,Գերմանիա՝ 14,358 միավոր,
2. ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 14,3ՄԻԱՎՈՐ,
3.Իլդար Յուսկաև, Ռուսասաան՝ 14,2միավոր:
Հավելենք նաև, որ այս առաջնության 5 տարվա ընդմիջումից հետո տղամարդկանց ՀՀ հավաքականը Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան, Արմեն Պետրոսյան կազմում մասնակցեց Եվրոպայի թիմային առաջնության ու 30 ընտրանիների պայքարում 248,702 միավոր արդյունքով գրավեց 12-րդ տեղը: Սերոբյանի գնահատմամբ սա կանխատեսելի և միաժամանակ բավական հուսադրող ու բարձր արդյունք է, և եկավ հավաստելու, որ մոտ ապագայում ՀՀ հավաքականն ունակ կլինի եղանակ ստեղծել նաև թիմային պայքարում:
Նշենք նաև, որ օղակների վրա վարժությունում եզրափակիչ մտնելուն շատ մոտ էր Արտյոմ Ավետյանի ևս մեկ սան՝ Արթուր Թովմասյանը, ով որակավորման փուլում եզրափակիչ մտած վերջին՝ 8-րդ մասնակցի՝ Բելգիան ներկայացնող Դենիս Գուսենցի նման 15,366միավոր արդյունք էր գրանցել:
Հավելենք նաև ևս մեկ կարևոր հանգամանք, որ ՀՀ մասնագետներից երկուսը՝ Սոս Սարգսյանն ու ներկայում Ֆրանսիայում աշխատող, սակայն ՀՀ ներկայացնող Էլֆիկ Հովհաննիսյանը ստուգատեսը սպասարկող մրցավարների թվում էին:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

footsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

Хури Гебешян: первая американка, которая выступит за Армению на олимпиаде в Рио

raiadmin 31.07.2016 Новости комментировать 213 Views

 

gebeshyan-300x205.jpgГимнастка Хури Гебешян из американского Кливленда станет первой гимнасткой, которая представит Армению на Олимпийских играх.

Хури Гебешян — внучка армян, переживших Геноцид . Она родилась в 1989-м году в Кембридже (Массачусетс). Гимнастикой начала заниматься с пяти лет. Когда главный тренер сборной Армении Акоп Серобян пытался описать Хури, он в первую очередь отметил, что она очень патриотична.

Из-за травмы Хури не смогла принять участие на Олимписйких играх 2012 года. Тогда она решила оставить спорт и поступила в медицинский университет, выбрав профессию хирурга. Но некоторое время спустя она понимает, что не сказала свое последнее слово в спорте и решила вернуться.

«Армянская кровь заставляет Хури бороться и никогда не сдаваться. Для нее нет ничего невозможного», — говорит жених Хури Дуейн.

Гебешян выступает на международных турнирах в спортивной форме  с изображением армянского флага. На чемпионате Европы 2015-го года она прикрепила на форму незабудку (символ мероприятий, приуроченных к столетней годовщине Геноцида армян).

После Олимпиады в Рио, Хури планирует открыть школу гимнастики в Армении и развивать этот вид спорта среди женского населения страны.

rusarminfo.ru

0

Share this post


Link to post
Share on other sites

ՀԱԿՈԲ ՍԵՐՈԲՅԱՆ. ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀՈԳԵԲԱՆԻ ԿԱՐԻՔ ԵՆ ԶԳՈՒՄ

 

4719526
Բրազիլիայից Երևան վերադառնալուց հետո առաջինը Ռիո-2016 օլիմպիադայում ՀՀ պատվիրակների ելույթների ամփոփումով հանդես եկան մարմնամարզութւան ՀՀ ներկայացուցիչները՝ մարզաձևի ՀՀ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն (նա ի դեպ Ռիո էր մեկնել որպես մրցավար) և օլիմպիադայի մասնակիցներ ՝ 2015 թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016 թ Եվրոպայի չեմպիոն, Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) ու Եվրոպայի փոխչեմպիոն, 2-րդ անգամ օլիմպիական խաղերին մասնակցած Արթուր Դավթյանը (հենացատկ):
Լրագրողնեորի հետ հանդիպումը տեղի ունեցավ Երևանում՝ Sputnik Armenia մամուլի կենտրոնում: Մարզիչը խոստովանեց, որ Ռիոյում մեր մարմնամարզիկները օլիմպիական ոսկու համար պայքարել դեռ լիովին պատրաստ չէին, սակայն բրոնզե մեդալ նվաճելու խնդիրը իրատեսական էր.
<Ռիո էինք մեկնել մեդալների համար պայքարելու նպատակով: Սակայն, հավանաբար, ինչ-որ բան սխալ արեցինք: Ու դրա «մեղավորն» առաջին հերթին ես եմ՝ որպես գլխավոր մարզիչ: Հիմա պետք է վերլուծենք, գտնենք որտեղ ենք թերացել: Լարվածություն, անշուշտ, կար: Ինքս մրցավար էի ու շատ լարված էի: Գտնում եմ, որ այսօրվա համար արդեն ժամանակի հրամայական պահանջ է դարձել, որպեսզի ցանկացած մարզաձևի հավաքականում մենք հոգեբան ունենանք: Այդ մասնագետի կարիքը մեծապես զգացվում է, ու հարկավոր է այս կարևոր ասպեկտը չանտեսել և հարցին հնարավորինս շուտափույթ լուծում տալ: Գուցե, լարվածությունը խանգարեց»:
Սերոբյանը հայտնեց, որ նորանկախ Հայաստանի մարմնամարզիկներից առաջինը եզրափակիչ մտած Մերդինյանի դաստակի վնասվածքն ու առողջական այլ խնդիրները ստիպեցին հրաժարվել նրա ծրագրի բարդ տարրերից, Դավթյանն էլ ծնկի վնասավծք ուներ, սակայն դրանք արդարացումներ չեն ու եթե օլիմպիական խաղերի ես մասնակցում պիտի կարողանաս հաղթարհարել թե՛ ցավերը և թե՛ հուզմունքը:
«Մեզնից ոչ ոք դժգոհ չէ, բացի ինքներս մեզանից»-նշեց մարզիչը: Տեղեկացնենք նաև, որ Սերոբյանն անթաքույց հպարտությամբ հավելեց նաև շատ կարևոր մի տեղեկություն, որում, ի դեպ, անուղղակի կերպով պարունակում էր նաև միջազգային ֆեդերացիայի կողմից մեր մարմնամարզիկների մրցելույթներին տրված գնահատականը. «Ցանկանում եմ անպայման նշել, որ մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի գործող նախագահը ՝ 82-ամյա իտալացի Բրունո Գրանդին, ով 1996 թվականից գլխավորում է միջազգային այս կառույցը, ու վերջին 2 տասնամյակում մարմնամարզությունում կատարվող բոլոր իրադարձություններին քաջատեղյակ է, նժույգթափերի վրա վարժության օլիմպիական մրցումների ավարտից հետո մոտեցավ ինձ և շնորհավորեց «մեդալի» կապակցությամբ: Ես անկեղծորեն զարմացա` ասելով, որ մենք մեդալ չենք շահել, սակայն նա ասաց, որ, հաշվի առնելով ներկայիս մեր ունեցած պայմանները, սա հավասար էր մեդալի, և խոստացավ , որ մեզ միջազգային ֆեդերացիան՝ ՄՄՖ-ն կհատկացնի 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք ժամանակակից մարմնամարզական 6 մարզագործիքներ»:

13876363_1073767589345054_7653125977558926528_n

Մերդինյանն իր հերթին հայտնեց, որ դեռ անկատար մնացած երազանք ունի ՝օլիմպիական մեդալ նվաճելու խնդիրը կա, և որ դեռ շարունակելու է մարզվել, ու կարիերան ավարտելու մտադրություն չունի: Որոշ ժամանակ հանգստանալուց հետո կերևա: Հիմա պետք է դեռ վնասվածքները բուժի ու դրանցից ձերբազատվի:
Իսկ Արթուր Դավթյանն իր մրցելույթներն այսպես մեկնաբանեց. «Բոլորս էլ գիտեինք, որ եզրափակիչ մտնելու հնարավորություն կար: Ուղղակի իմ պարագայում մարզական բախտը չբերեց: Ինձ վնասվածքը կամ հոգեբանական խնդիրները չեն խանգարել: Պարզապես սպորտային բախտն այդ օրը ինձ չժպտաց»:

0

Share this post


Link to post
Share on other sites

Հակոբ Սերոբյան. ՀԱՕԿ-ը խոստացել է օգնել 50 հազար եվրոյի նվեր մարզագույքի տեղափոխման եւ մաքսազերծման հարցում

50 հազար եվրո արժողությամբ նոր մարզագույք ենք նվեր ստացել, բայց դեռեւս այն Հայաստան տեղափոխելու եւ տեղադրելու խնդիր ունենք: Եթե ինձ լսեն, ես թույլ չէի տա նոր ցատկահարթակը կիսաքանդ հատակին տեղադրել, մինչեւ չվերանորոգվի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայից նոր մարզագույք է նվեր ստացել՝ ցատկահարթակ, զուգափայտ, օղակներ, պտտաձող: Սակայն ցատկահարթակը տեղադրելու հետ կապված խնդիրներ կան:

«Ազատ վարժությունների մարզագույք ենք նվեր ստացել: Բավական մեծ արժեք ունեցող մարզագույք ենք ստանալու. մոտ 50 հազար եվրոյի: Փաստորեն, միջազգային ֆեդերացիայի նախագահն իր խոստումը պահեց, մեզ միայն մնում է մարզագույքը տեղափոխել Հայաստան: ՀԱՕԿ-ը խոսք է տվել մեզ օգնել, աջակցել՝ մաքսազերծման եւ տեղափոխման հարցում:

Ինչ վերաբերում է ցատկահարթակը տեղադրելու հարցին, դա խնդրի երկրորդ մասն է. Օրիգինալ մարզագույք է, բայց այս մարզադահլիճում հնարավոր չէ այն տեղադրել, մասնավորապես՝ ցատկահարթակը: Մարզադպրոցի հատակը թեք է, կիսաքանդ: Ափսոս է այդ լավ ցատկահարթակը այս հատակին դնենք: Հույս ունեմ, որ մեր մարզադպրոցը կվերանորոգվի, քանի որ ես ինքս թույլ չեմ տա, որ այս հատակի վրա այդ թանկարժեք ցատկահարթակը դրվի: Եթե այս՝ մաշված եւ կիսաքանդ փայտե ծածկույթով հատակին դնենք, կծառայի մոտ 2 տարի: Իսկ եթե հարթ հատակին լինի, 10 տարուց ավել այն մեզ կծառայի»,- մանրամասնեց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport

 

 

 

 

 
 

 

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
0

Share this post


Link to post
Share on other sites

Հակոբ Սերոբյան. Դոհայում Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը կփորձարկեն ավելի բարդ տարրեր

Աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը կփորձարկեն նոր, ավելի բարդ տարրեր: Արթուր Դավթյանի նոր վարժությունը մտադիր ենք գրանցել նրա անունով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 2-4-ը անցկացվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփեց առաջնության արդյունքներն ու ներկայցրեց թիմի առաջիկա անելիքները:

«Գոհ եմ Հայաստանի առաջնության արդյունքներից: Գոհ եմ Վահագն Դավթյանից, Հարություն Մերդինյանից: Նա դաստակի կոտրվածք ուներ, բայց այսօր բարձր մակարդակով կատարեց վարժությունները: Հարություն Մերդինյանը պրոֆեսիոնալ է, ուղղակի մնում է՝ խոշոր մրցաշարերին իր այսօրվա սառնասրտությունը պահի, եւ ես հույս ունեմ, որ կպահի:

Արթուր Դավթյանը եւս մեկ անգամ փայլեց: Այսօր նա պետք է հանդես գար բարդ վարժությունով, բայց չարեց: Ըստ նոր կանոնադրության, նոր, բարդեցված վարժությունը չի կարող կատարել մինչեւ աշխարհի գավաթի խաղարկությունը, որպեսզի հետագայում այն կարողանանք գրանցել նրա անունով: Դոհայում՝ աշխարհի գավաթի խաղարկությունում բարդ տարրով կմասնակցի: Թույլ տարրով հանդես գալու իրավունք չունենք:

Ինձ գոհացրին նաեւ երիտասարդները: Երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Ավետիսյանը լավ մասնակցություն ունեցավ: Նա այժմ զինծառայության մեջ է, մրցմանը եկել էր զորամասից եւ այսօր կվերադառնա զորամաս: Շնորհակալ եմ, որ նրան թույլատրել էին մասնակցել Հայաստանի առաջնությանը:  Բնական է, որ նա լիարժեք չէր մարզվել, այն մարզավիճակում չէր, ինչը հարկավոր էր: Բայց դիմել ենք, որ մարտի 5-ից նրան թիմին միանալու հնարավորություն տան, մեզ հետ մասնակցի մարզումներին:

Մեզ այսօր հաճելի զարմացրեցին նաեւ պատանիները: Ունենք մի քանի լավ մարզիկներ ՝ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի սան, 2004 թվականի ծնված Էրիկ Բաղդասարյանը, մեր դպրոցի սան Ժոռա Սմբատյանը. նրանք նախապատրաստվելու են պատանեկան Օլիմպիական խաղերին: 2018 թվականի Եվրոպայի առաջնությունում լավագույն 16 մարզիկների մեջ պետք է մտնեն, որպեսզի հնարավորություն ունենան մասնակցելու պատանեկան Խաղերին: Այս պահին ունենք 3 ուժեղ պատանի, բայց միայն մեկը պետք է մասնակցի: Նրանց վարժությունները կբարդացնենք եւ կտեսնենք, ով կարող է ներկայացնել Հայաստանը պատանեկան Խաղերում»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Ավագ մարզչի փոխանցմամբ, մարմնամարզիկները ուսումնամարզական հավաք կանցնեն Քաթարի մայրաքաղաք Դոհայում մարտի 9-ից:

«Մարմնամարզիկները մարտի 20-25-ը Դոհայում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը: Իսկ մինչ այդ հավաք կանցկացնենք այնտեղ: Հավաքին եւ գավաթի խաղարկությանը կմասնակցեն Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանն ու Հարություն Մերդինյանը: Այնտեղ կփորձարկենք Արթուր Դավթյանի նոր տարրը, շատ բարդ վարժությունով հանդես կգա նաեւ Վահագն Դավթյանը օղակների վրա: Աշխարհի գավաթից հետո պարզ կլինի, թե ով ինչ հնարավորություններ ունի: Ապա կնախապատրաստվենք Եվրոպայի առաջնությանը, որին մասնակցելու ենք 6 մարզիկով՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան, Հարություն Մերդինյան, Վիգեն Խաչատրյան, Արմեն Պետրոսյան»,- նշեց մարզիչը:

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport

0

Share this post


Link to post
Share on other sites

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՈՆ ԿԱՄ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ

04 մարտի, 2017 | 23:21

новый коллаж

Ավարտվեց մարմնամարզության 2017 թվականի Հայաստանի  առաջնությունը: Այն, ինչպեսև վերջին տարիներին, անցավ մեր երկրի մարմնամարզության վերջին տարիների բացահայտ առաջատար Արթուր Դավթյանի մեծ առավելությամբ: Բազմամարտի վերջին 5 տարիների (այդ թվում նաև 2017 թվականի) ՀՀ չեմպիոն, 2012թ և 2016թ օլիմպիական խաղերի մասնակից, հենացատկի 2016թ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը իր նախասիրած գործիքից բացի ոսկե մեդալներ նվաճեց նաև ազատ վարժությունների, զուգափայտի և պտտաձողի մրցումներում: Իսկ նժույգաթափերում ու օղակների վրա վարժությունում արժանացավ համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալների: Դավթյանն ընդհանուր առմամբ նվաճեց 5  ոսկե և 1-ական արծաթե ու բրոնզե մեդալ:

Իրենց հոգեհարազատ մարզագործիքների վրա հավասարը չունեցան նաև 2015 թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016թ Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) և 2016թ Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը (օղակներ): Օղակների վրա վարժության մրցմանը լուրջ մրցակացություն ծավալվեց նաև 2015 թ համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն, վնասվածքից վերականգնված Արթուր Թովմասյանի և ներկայում ազգային բանակում ծառայություն անցնող, երիտասարդների 2016 թ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Ավետիսյանի միջև: Ի վերջո նրանք ետ մնացին միայն Վահագն Դավթյանից, ու միանման՝ 14,833 միավորով արդյունքով, երկուսն էլ արժանացան արծաթե մեդալի: Նման հետաքրքիր ու հավասար մրցակցություն ծավալվեց նաև Ազարյանի մարզադպրոցի պատանի սաներ՝ Ժորա Սմբատյանի ու Արսեն Գասպարյանի միջև ազատ վարժության կատարման եզրափակչում: Նրանք էլ ի վերջո հավասար՝ 12,366 միավորով արժանացան բրոնզե մեդալի:

Տղամարդկանց 2017 թ ՀՀ առաջնությունում առանձին վարժությունների մրցանակակիրներ դարձան.

Ազատ վարժություններ՝ 1.Արթուր Դավթյան (13.333միավոր ), 2. Արմեն Պետրոսյան (12.466), 3. Ժորա Սմբատյան (12.366 ): 3.Արսեն Գասպարյան (12.366 ):

Նժույգաթափեր՝ 1.Հարություն Մերդինյան (14.9), 2. Արթուր Դավթյան (14.033), 3.Վիգեն Խաչատրյան (12.933):

Օղակներ՝ 1.Վահագն Դավթյան (15.0), 2.Արթուր Թովմասյան (14.833), 2.Արթուր Ավետիսյան (14.833), 3.Արթուր Դավթյան (14. 6):

Հենացատկ` 1.Արթուր Դավթյան (14.5), 2.Վիգեն Խաչատրյան (13.75), 3.Արսեն Գասպարյան (12.933):

Զուգափայտ՝ 1.Արթուր Դավթյան (13.933), 2. Արմեն Պետրոսյան (13.2), 3.Հովհաննես Հակոբյան (12.6):

Պտտաձող՝ 1.Արթուր Դավթյան (13.0), 2. Արմեն Պետրոսյան (12.5), 3.Վիգեն Խաչատրյան (12.4):

Առաջնության արդյունքներով ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կձևավորի ազգային հավաքականը, որը կսկսի նախապատրաստվել ապրիլի 19-23-ը ռումինական Կլուժ-Նակոպայում կայանալիք առանձին վարժությունների Եվրոպայի անհատական 7-րդ առաջնությանը: Սակայն մինչ այդ մեր լավագույն մարմնամարզիկները (Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան) մարտի 9-20-ը ուսումնամարզական հավաքի կմեկնեն Քաթարի մայրաքաղաք Դոհա: Այնուհետև, մարտի 22-25-ը նրանք նույն տեղում կմասնակցեն աշխարհի գավաթի 10-րդ խաղարկությանը՝ 10th FIG ART WORLD CUP QAT 2017-ին: Այդ մրցումում մարմնամարզիկները ելույթ կունենան մարզիչներ՝ Կարեն Բաղդասարյանի և Արտյոմ Ավետյանի գլխավորությամբ, իսկ Հակոբ Սերոբյանն էլ կկատարի ստուգատեսը սպասարկող մրցավարի պարտականությունը:

Ռումինայում տեղի ունենալիք Եվրոպայի անհատական առաջնության ժամանակ մեր առաջատար քառյակին կմիանան ՀՀ առաջնությունում իրենց լավագույն կողմերով դրսևորած բազմամարտիկներ Վ իգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

footsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

ՍԵԴԱ ԹՈՒԹԽԱԼՅԱՆՆ ՈՒ ԱՐԹՈՒՐ ԴԱԼԱԼՈԼՅԱՆԸ`ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ

05 մարտի, 2017 | 15:24

Tutkhalyan_seda_2013_olympic_hopes
Կազանում ընթանում է մարմնամարզության 2017 թ ՌԴ-ի առաջնությունը, որի 124 մասնակիցների (67 մարմնամարզիկ, 57 մարմնամարզուհի) թվում կան 3 հայազգի մարզիկներ: Ստուգատեսը նաև ընտրական բնույթ ունի. բարձր  տեղեր զբաղեցնող մարզիկները կընդգրկվեն ՌԴ ազգային հավաքականի կազմում ու կսկսեն նախապատրաստվել ապրիլի 19-23-ը Ռումինայի Կլուժ-Նապոկա քաղաքում ընթանալիք 2017 Եվրոպայի առաջնությանը:
Տղամարդկանց մրցման բազմամարտի մրցաշարում իրեն հավասարը չունեցավ վերջին տարիներին վստահ հանդես եկող 20-ամյա մոսկվացի, միջազգային կարգի սպորտի վարպետ ԱրթուրԴալալոյանը: Նա երկօրյա պայքարում վաստակեց 167, 93 միավոր (84,431+83,499) ու անհասանելի դարձավ մրցակիցների համար` առաջին անգամ հռչակվելով բազմամարտի ՌԴ չեմպիոն: Նա իրենից ետ թողեց սպորտի վաստակավոր վարպետներ Նիկիտա Նագոռնուն և Դավիթ Բելյավսկուն, ինչպես նաև 13 միջազգային վարպետների: Արծաթե մեդալը բաժին հասավ Նիկիտա Իգնատևին (166,45 միավոր), իսկ բրոնզը՝ Վլադիսլավ Պոլյաշովին (165,697):
Սանկտպետերբուրգցի 18-ամյա սպորտի վարպետ Սարգիս Առաքելյանը 145,728 (72,997+75,731) միավորով զբաղեցրեց 24-րդ հորիզոնականը:
Արթուր Դալալոյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց թիմային պայքարում` լավագույնը ճանաչվելով Մոսկվայի թիմի կազմում (329,124միավոր):
ՌԴ-ի ազգային հավաքականի կազմում իր տեղն ամրապնդող երիտասարդ հայազգի մարմնամարզիկը որակավորման փուլում բարձր արդյունքներ է գրանցել, հատկապես հենացատկում (15,0 միավոր) և պտտաձողի վրա (14,5), և այսօր՝ առաջնության եզրափակիչ օրը, դեռ հույս ունի մեդալ նվաճելու նաև այս մրցաձևերի եզրափակիչներում:
Արդեն երկու ոսկե մեդալի է արժանացել նաև կանանց առաջնության մասնակից, 2016 թ օլիմպիական խաղերի փոխչեմպիոնուհի, ծննդով գյումրեցի, 17-ամյա սպորտի վաստակավոր վարպետ Սեդա Թութխալյանը:
Տաղանդաշատ հայազգի մարմնամարզուհին իր առաջին ոսկե մեդալն այս ստուգատեսում նվաճեց կանանց Մոսկվայի թիմի կազմում (213,827 միավոր) թիմային առաջնությունում, իսկ մարտի 4-ին իրեն հավասարը չունեցավ հենացատկի եզրափակչում: Նա այս ձևում վաստակեց 14,233 միավոր ու հռչակեց ՌԴ-ի չեմպիոնուհի: Այս մրցաձևում մրցանակային եռյակում նրան հաջորդեցին Լիլյա Ախաիմովան (13, 849 միավոր) և բազմամարտի 2016թ ՌԴ չեմպիոնուհի և ՌԴ-ի գավաթակիր Անգելինա Մելնիկովան (13,783):
Բազամարտի մրցումների 1-ին օրը Սեդան բազմամարտում էլ հաջող էր մեկնարկել և հավակնում էր մեդալի: Նա այդ օրը գրանցել էր (54,198 միավոր) արդյունքն ու հետ էր մնում միայն Ելենա Երյոմինայից (55,366): Սակայն 2-րդ օրը սայթաքում ունեցավ ամենակամակոր մարզագործիքի՝ հավասարակշռության գերանի վրա (11,833 ), որի պատճառով նա 52,032 միավոր վաստակեց և ի վերջո մրցաձևում 9-րդ տեղը զբաղեցրեց: Սեդան բազմամարտում ճանաչվեց 4-րդը` իրենից առաջ թողնելով Նատալյա Կապիտոնովային (108,231 միավոր), Ելենա Երյոմինային (107,732) ու Եվգենյա Շելգունովային (106,597):
Այսօր կանանց առաջնությունում առանձին գործիքների եզրափակչի 2-րդ օրը մեդալներ են խաղարկվելու ազատ վարժություններում և հավասարակշռության գերանի վրա մրցաձևերում:

Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը

footsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

haykakan marmnamarzucyan hertakan nvajume!

Մարմնամարզություն. Արթուր Թովմասյանը՝ աշխարի գավաթակիր (VIDEO)

86942.jpg

Քաթարի մայրաքաղաք Դոհայում շարունակվում է մարմնամարզության աշխարհ գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են Հայաստանի 4 ներկայացուցիչներ:

Օղակների վրա վարժությունում իրեն գերազանց դրսևորեց Արթուր Թովմասյանը: Նա մրցավարների կողմից ստացավ 15.133 միավոր (6.200 ծրագրային բարդությամբ) ու զբաղեցրեց առաջին տեղը՝ նվաճելով ոսկե մեդալ: Վահագն Դավթյանը ստացավ 14.966 միավոր ու բավարարվեց 4-րդ տեղով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Դավթյանը երրորդ տեղն էր գրավել նժույգի վրա վարժությունում, իսկ ազատ վարժությունում 4-րդն էր:

Վաղը Արթուր Դավթյանը հանդես կգա զուգափայտերի վրա վարժության ու հենացատկի եզրափակիչներում:

armfootball.com

3

Share this post


Link to post
Share on other sites

ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՄԵՐ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԿՐԿՆԵԼ 2016 Թ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

18 ապրիլի, 2017 | 18:55

17904193_10211008604668982_2053693385786296630_n
Ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքում վաղը՝ ապրիլի 19-ին, մեկնարկելու է մարմնամարզության 2017 թ Եվորպայի առաջնությունը: Հայաստանի պատվիրակությունը մարզաձևի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակաշատ մասնագետ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ Երևան-Թբիլիսի-Ստամբուլ-Կլուժ-Նապոկա երթուղով ապրիլի 14-ին ժամանել էր մրցավայր: Այս պատասխանատու ստուգատեսի տղամարդկանց մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են 6 մարզիկներ:

17903773_1842927129306454_7937876027818522273_n

Վերջիններիս թվում են 2016 թ օլիմպիական խաղերի նժույգաթափերի վարժության 7-րդ տեղը գրաված, այս մրցաձևի 2015 թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016 թ Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, 2016 թ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոններ՝ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ), 2015 թ համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն, 2017 թ Դոհայում ընթացած աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Արթուր Թովմասյանը (օղակներ), ինչպես նաև Նանակինի 2014 թ պատանեկան ամառային օլիմպիական 2-րդ խաղերի մասնակից Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը:
ՀՀ մարմնամարզիկներն ելույթ են ունենալու գլխավոր մարզչի օգնականներ՝ Սոս Սարգսյանի և Արտյոմ Ավետյանի ղեկավարությամբ: Սերոբյանն ու ՀՀ պատվիրակության ևս մեկ անդամ՝ Արթուր Գյուրջինյանն ստուգատեսը սպասարկող մրցավարների շարքում կլինեն:
Հայկական մարմնամարզության անցած մրցաշրջանի հերոսներից մեկը՝ 2016 թ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը (անձնական մարզիչ` Հայկ Նազարյան) այժմ ծառայում է ազգային բանակի մարզական վաշտում, ու այս անգամ չի մասնակցում Եվրոպայի առաջնությանը:
Մարմնամարզության ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը ասել է.
< Մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, ըստ նախնական հայտերի, մասնակցելու է 36 երկրի 168 մարզիկ, որոնցից միայն 68-ը հանդես կգան բազմամարտում:
Որակավորման փուլում 1-24-րդ տեղը գրաված մարմնամարզիկները իրավունք կստանան բազմամարտի մրցաշարի եզրափակչում վիճարկելու ստուգատեսի պարգևները: Նույն մարզիկների առանձին գործիքների վարժությունների լավագույն արդյունքներով 1-8-րդ տեղը գրավելու դեպքում իրավունք կստանան մասնակցելու նաև առանձին մրցաձևերի եզրափակիչների մրցապայքարին: Մեր մարմնամարզիկներից երկուսը՝ Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը կմրցեն այս մրցակարգով և ելույթ կունենան բազմամարտի բոլոր ՝ 6 մրցաձևերում: Իսկ ահա առանձին գործիքների նախնական մրցապայքարում եզրափակիչ փուլ մտնելու համար կպայքարեն՝ ազատ վարժություններ՝ 113, նժույգաթափեր՝ 112, օղակներ՝ 110, հենացատկ` 95, զուգափայտ՝ 97, պտտաձող՝ 104 մարզիկներ, որոնք կպայքարեն եզրափակիչ անցնելու 1-8րդ տեղերի համար:

17903360_1842938019305365_8829837035297578378_nԱրմեն Պետրոսյանը հանդես կգա 5 մրցաձևում (բացի օղակներից), իսկ ահա Հարություն Մերդինյանը հանդես կգա իր նախասիրած նժույգաթափերի, Արթուր Թովմասյան և Վահագն Դավթյանը՝ օղակների մրցմանը:
Մարտին Կազանում ընթացած 2017 թ ՌԴ-ի առաջնության արդյունքներով Եվրոպայի առաջնությունում ՌԴ-ի հավաքականի կազմում հանդես գալու համար ընդգրկվել էին տղամարդականց այս տարվա ՌԴ-ի առաջնության բազմամարտի և թիմային առաջնության չեմպիոն, հենացատկի փոխչեմպիոն, 20-ամյա միջազգային վարպետ Արթուր Դալալոյանն, և 2016 թ օլիմպիական խաղերի փոխչեմպիոնուհի, 2017 թ ՌԴ առաջնությունում 3 ոսկե (թիմային, հենացատկ և հավասարակշռության գերան) ու մեկ բրոնզե (ազատ վարժություն) մեդալ նվաճած, ծննդով գյումրեցի, սպորտի վաստակավոր վարպետ, 17-ամյա Սեդա Թութխալյանը: Սակայն մարտի 18-19-ին Շտուտգարդում (Գերմանիա) տեղի ունենալիք աշխարհի գավաթի խաղարկության նախապատրաստական շրջանում մարզումների ժամանակ Թութխալյանը ոտքի լուրջ վնասված ստացավ, որի պատճառով բաց թողեց և’ աշխարհի գավաթի փուլը, և’ Եվրոպայի առաջնությունը:
Ըստ մրցաշարի ժամանակացույցի` Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի ապրիլի 19-ին տղամարդկանց բազմամարտի որակավորման մրցումով: Ապրիլի 20-ին կընթանա կանանց բազմամարտի որակավորման մրցումը: Ապրիլի 21-ին կխաղարկվեն Եվրոպայի անհատական առաջնության կանանց և տղամարդկանց բազմամարտի եզրափակիչների մեդալները: Ստուգատեսի ավարտական 2 օրերում ՝ ապրիլի 22-23-ին կորոշվեն առանձին գործիքների վարժությունների մրցանակակիրները:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

footsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿԻ ՀՐԱՇԱԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

20 ապրիլի, 2017 | 09:41

18033342_10211015213474198_5011993265436531567_nՌումինական Կլուժ Նապոկա քաղաքում ապրիլի 19-ին մեկնարկեց մարմնամարզու թյան 2017 թ Եվրոպայի անհատական 7-րդ առաջնությունն, որտեղ 37 երկրի 274 մարզիկ (168 մարմնամարզիկ և 106 մարմնամար զուհի) սկսեց պայքարը ստուգատեսի պարգևների ու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց մարմնամարզության ՀՀ ընտրանին գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի և նրա օգնականներ Սոս Սարգսյանի ու Արտյոմ Ավետյանի ղեկավարությամբ ներկայացնել է առավելագույն քանակի՝ 6 մասնակից: Փորձառու և տիտղոսակիր մեր հրաշալի քառակի՝ Հարություն Մերդինյանի, Արթուր Դավթյանի, Արթուր Թովմասյանի և Վահագն Դավթյանի հետ միասին ելույթ ունեցան երիտասարդ 2 մարմնամարզիկներ՝ Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը:
Մրցումային 1-ին օրը տեղի ունեցան տղարմարդկանց մրցաշարի բազմամարտի և առանձին գործիքների որակավորման մրցումները: Դրանց մասնակցած ՀՀ 6 պատվիրակներից 4-ը՝ փորձառուների հրաշալի քառյակը, թեժ ու անհաշտ մրցակցության պայմաններում առաջադրանքի առաջին մասը հրաշալի կատարեց ու եզրափակչում մեդալների համար մղվող պայքարին մասնակցելու իրավունք նվաճեց:
Բազմամարտի որակավորման մրցմանը հանդես եկավ 59 մարզիկ, այդ թվում 3 հայազգի մարմնամարզիկ: Վերջիններիս թվում էին ՀՀ բազմակի չեմպիոն, օլիմպիական 2 խաղերի մասնակից, հենացատկի 2016թ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանն ու բազամարտի 2017 թ ՌԴ-ի չենպիոն, նման պատասխանատու մրցաշարում նորամուտը նշող ՌԴ ընտրանու երիտասարդ մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, որոնք հաջողությամբ հաղթահարեցին որակավորման փուլի արգելքն ու տեղ զբաղեցնելով 24 ուժեղագույնների շարքում՝ ապրիլի 21-ին կվիճարկեն ստուգատեսի մրցանակները:
Դալալոյանը ետ մնաց միայն Ուկրաինայի պատվիրակ Օլեգ Վերնիաևից (85,966միավոր), և արձանագրած 85,198 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը: Արթուր Դավթյանը 82,132 միավորով գրավեց 8-րդ տեղը:
Բազմամարտի որակավորման մրցման առաջատարներն այսպիսի արդյունքներ արձանագրեցին՝
1.Օլեգ Վերնիաև,Ուկրաինա՝ 85,966 միավոր,
2.ԱՐԹՈՒՐ ԴԱԼԱԼՈՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, 85,198,
3.Ջեյմս Հալ, Անգլիա՝ 84,473,
8.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, 82,132 միավոր:
Բազամարտի մրցմանը մասնակցած ՀՀ 2-րդ պատվիրակը՝ Վիգեն Խաչատրյանը 64,649 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Երիտասարդ հայ մարմնամարզիկը ձախողվեց պտտաձողի վրա վարժության կատարման ժամանակ: Նա լավագույն արդյունքը ցույց տվեց հենացատկում, որտեղ 13,833 միավորով զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը:
Արթուր Դալալոյանն ու Արթուր Դավթյանը բազամարտի մրցաշարում առանձին գործիքների վրա կատարած վարժությունների որակավորման մրցմանն այսպիսի արդյունքներ գրանցեցին՝
ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ՝
Հենացատկ՝ 14,666 միավոր՝ 3-րդ տեղ,
Օղակներ՝ 14,200 միավոր՝ 16-րդ տեղ,
Զուգափայտ՝ 13,633 միավոր՝ 25-րդ տեղ,
Պտտաձող՝ 13,000միավոր՝ 26-րդ տեղ,
Նժույգաթափ՝ 13, 400միավոր՝ 35-րդ տեղ,
Ազատ վարժություն՝ 13,233 միավոր՝ 43-րդ տեղ:
ԱՐԹՈՒՐ ԴԱԼԱԼՈՅԱՆ՝
Հենացատկ՝ 14,900 միավոր՝ 2-րդտեղ,
Զուգափայտ՝ 14,466 միավոր՝ 8-րդ տեղ,
Ազատ վարժություն՝ 14,300՝ 10-րդ տեղ:
Օղակներ ՝ 14,366 միավոր՝ 13-րդ տեղ,
Պտտաձող՝ 13,666 միավոր՝ 13-րդ տեղ,
Նժույգաթափ՝ 13,500 միավոր՝ 33-րդ տեղ:
Բացի բազմամարտի եզրափակչում հանդես գալու իրավունքից Արթուր Դավթյանը նաև հենացատկի եզրափակիչ մտավ և իրավունք ստացավ 8 ուժեղագույնների շարքում վիճարկելու առաջնության պարգևները:
Իրենց նախասիրած մարզագործիքների վրա կրկին վստահ հանդես եկան Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը, ովքեր ևս 8 ուժեղագույնների շարքում կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

18034310_1697885670226038_6913239906018295038_nՆերկայիս գործող մեր մարմնամարզիկներից ամենափորձառուն և ամենատիղոսակիրը՝ 32-ամյա Հարություն Մերդինյանն, ով իր ակտիվում ունի 2015 թ աշխարհի առաջնության բրոնզե, 2016թ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալները, նժույգթափերի վրա վարժության մրցմանը 14,700 միավորով գրավեց 4 -րդ տեղն ու մտավ եզրափակիչ: Այս վարժությունում հանդես եկավ նաև Արմեն Պետրոսյանը: Նա իր ելույթի համար ստացավ 13,633 միավոր և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:

Նժույգթափեր ՝
1.Քրիստիան Բերկի, Հունգարիա՝ 15,200 միավոր,
2.Դմիտրի Բելյավսկի, Ռուսաստան՝ 15,000,
3.Սաշո Բերտոնսելջ, Սլովենիա՝ 14,733,
4.ՀԱՐՈւԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, 14,700 միավոր:
Օղակների վրա վարժության մրցմանն կրկին իրենց բարձրոթւայն վրա գտնվեցին մրցաձևի 2016 թ Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանն ու 2017 թ աշխարհի գավաթակիր Արթուր Թովմասյանը:

87848
Օղակներ ՝
1.Էլեֆթերիոս Պետրունյաս, Հունաստան՝ 15,366 միավոր,
2.ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, 15,033 միավոր,
3.Քուրթնեյ Տուլոչ, Անգլիա՝ 14,933,
4.ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 14,866 միավոր:
Հենացատկ՝
1.Մարիան Դրագուլեսկու, Ռումինիա ՝ 14,666միավոր,
2.Իգոր Ռադիվիլով, Ուկրաինա՝ 14,666 ,
3.ԱՐԹՈՒՐ ԴԱԼԱԼՈՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 14, 533,
6.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, 14,383 միավոր:
Հավելենք, որ բազմամարտի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 21-ին, օղակների և նժույգաթափի եզրափակիչները՝ ապրիլի 22-ին, հենացատկինը՝ ապրիլի 23-ին:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

footsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ 6-ՐԴՆ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

21 ապրիլի, 2017 | 21:53

18057799_1700062353341703_6741949950003624917_n

Ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի անհատական 7-րդ առաջնությունում այսօր տղամարդկանց մրցաշարում խաղարկվեցին բազմամարտի մեդալները, որին մասնակցեցին 29 երկրի 59 մարմնամարզիկներից միայն 14 երկրի 24 ուժեղագույնները: Վերջիններիս թվում էին համապատասխանաբար 85,198 և 82, 132 միավոր ցուցանիշներով 2-րդ և 8-րդ տեղերով եզրափակիչ մտած բազմամարտի 2017թ ՌԴ-ի չեմպիոն, 20-ամյա մոսկվացի հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանն ու օլիմպիական 2 խաղերի մասնակից, բազամարտի ՀՀ բազմակի չեմպիոն, տղամարդկանց հենացատկի 2016թ Եվրոպայի փոխչեմպիոն, 24-ամյա երևանցի Արթուր Դավթյանը: Նրանք եզրափակչումէլ իրենց լավագույն կողմերով դրսևորեցին: Ի վերջո 6 գործիքների վրա կատարած արդյունքների ամփոփումից հետո հայտնի դարձավ, որ ապրիլի 26-ին իր ծննդյան 21-ամյակը նշող Արթուր Դալալոյանը 85,498 միավորով պահպանեց որակավորման փուլում զբաղեցրած 2-րդ հորիզոնականն ու ետ մնալով միայն Ուկրաինայի պատվիրակ Օլեգ Վերնիաևից, հասավ աննախադեպ հաջողության՝ հռչակվեց բազմամարտի Եվրոպայի փոխչեմպիոն: ԽՍՀՄ փլուզումից հետո սա առաջին դեպք էր, երբ հայազգի մարմնամարզիկը բազմամարտում բարձրանում է պատվո պատվանդան:

Իսկ ահա ՀՀ ազգային հավաքսկանի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի տղանդաշատ սան Արթուր Դավթյանը 82,864 միավորով զբաղեցրեց պատվաբեր 6-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ Դավթյանը 2015 թ Մոնպելյեում (Ֆրանսիա) ընթացած Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղն էր գրավել: Մարզիչները ընդհանուր առմամբ գոհ են Արթուրի կատարած աշխատանքից, քանի որ նա մինչև վերջ պայքարում էր բրոնզե մեդալի համար: Բազմամարտի եզրափակչում լավագույն վեցյակում տեղ գրաված մարզիկներն այսպիսի արդյունքներ գրանցեցին ՝ 1.Օլեգ Վերինաև, Ուկրաինա ՝ 85,866 միավոր, 2.ԱՐԹՈՒՐ ԴԱԼԱԼՈՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ 85,498, 3.Ջեյմս Հալլ, Անգլիա՝ 84,664, 4.Նիկիտա Իգնատև, Ռուսաստան՝ 83,964, 5.Ջո Ֆրասեր, Անգլիա՝ 82,892, 6.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 82,864միավոր:

Բազամարտի եզրափակչում հանդես եկած հայազգի 2 մարմնամարզիկները առանձին գործիքների վրա այսպիսի արդյունքներ անձանագրեցին՝ ԱՐԹՈՒՐ ԴԱԼԱԼՈՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ ազատ վարժություն՝ 14,766 միավոր՝ 1-ին տեղ, նժույգաթափ՝ 12,633 միավոր՝ 20-րդ տեղ, օղակներ ՝ 14,266 միավոր՝ 3-րդ տեղ, հենացատկ՝ 14,933 միավոր՝ 1-ին տեղ, զուգափայտ՝ 14,500 միավոր՝ 5-րդ տեղ, պտտաձող՝ 14, 400 միավոր՝ 2-րդ տեղ: ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ ազատ վարժություն՝ 13,266 միավոր՝ 15-րդ տեղ, նժույգաթափեր՝ 13,666 միավոր՝ 6-րդ տեղ, օղակներ՝ 14,233 միավոր՝ 4-րդ տեղ, հենացատկ՝ 14,833 միավոր՝ 2-րդ տեղ, զուգափայտ՝ 13,700 միավոր՝ 13-րդ տեղ, պտտաձող՝ 143, 166 միավոր՝ 12-րդ տեղ:

Վաղը՝ ապրիլի 22-ին տղամարդկանց մրցաշարում մեդալներ կխաղարկվեն օղակների և նժույգի վրա վարժությունների եզրափակիչներում, իսկ ապրիլի 23-ին էլ հենացատկի եզրափակչում: Օղակներ վարժության եզրափակչում 8 ուժեղագույների պայքարին մասնակցելու են որակավորման փուլի արգելքը հաջողոթույամբ հաղթահարած Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը, նժույգաթափերում՝ Հարություն Մերդինյանը, իսկ հենացատկում՝ Արթուր Դավթյանն ու ռուսաստանցի Արթուր Դալալոյանը:

Պատրաստեց Արամ ՈՒգուջյանը

footsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0