• Announcements

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   11/19/2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
David

Тяжелая атлетика | Ծանրամարտ

4,046 posts in this topic
Հակոբ Մկրտչյան. Երազանքս իրականացավ, սակայն այսքանով չենք սահմանափակվելու
 
 
Հակոբ Մկրտչյան. Երազանքս իրականացավ, սակայն այսքանով չենք սահմանափակվելուՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ

Հակոբ Մկրտչյանը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությանը պատմեց տպավորությունների մասին:

«Երազանքս իրականացավ, սակայն այսքանով չենք սահմանափակվելու: Առջեւում կան շատ մրցումներ, իսկ ամենակարեւորն Օլիմպիական խաղերն են:

 
 

Պետք է բարձրանամ 96 կգ քաշային կարգ եւ բոլորին հաղթեմ նաեւ այնտեղ: Օլիմպիական խաղերին եւս կփորձեմ մասնակցել 96 կգ քաշային կարգում:

Երկրորդ տեղ գրաված վրացի ըմբիշն ինձ հավասար էր, պայքարեցինք միասին, եւ ես կարողացա հաղթանակի հասնել: Հրում վարժությունում ցանկանում էի կատարել նաեւ երրորդ մոտեցումը եւ թարմացնել ռեկորդը, սակայն մարզիչներն ասացին, որ պետք չէ: Կփորձեմ ռեկորդ գրանցել աշխարհի առաջնությունում, որտեղ հանդես կգամ 96 կգ քաշային կարգում:

Այս հաղթանակը նվիրում եմ հայրիկիս, սիրելիներիս ու ամբողջ հայությանը»,- նշեց Եվրոպայի նորընծա չեմպիոնը:

Հիշեցնենք, որ Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցել էր 371 կգ (164+207) արդյունք եւ սահմանել նաեւ Եվրոպայի ռեկորդ: Պոկում վարժությունում 22-ամյա ծանրորդը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ: Եվրոպայի փոխչեմպիոն դարձած վրացի Ռեւազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 370 կգ (170+200):

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 360 կգ (165+195) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում 22-ամյա Հովհաննիսյանը 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Նա հաջող կատարեց բոլոր՝ 6 մոտեցումները

Armsport.am 

0

Share this post


Link to post
Share on other sites
Դավիթ Հովհաննիսյան. Հավատում էի, որ կարող եմ հասնել հաջողության

22:04 11.04.2019

 

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձած Դավիթ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

«Շատ բարդ էր, բայց արդեն գիտեի, որ կարող եմ պայքարել մեդալի համար և ամեն բան արեցի այդ հնարավորությունն օգտագործելու համար:

 

Չեմ կարող նշել, թե կոնկրետ որ պահին հասկացա, որ կարող եմ պայքարել մեդալի համար: Շատ ուրախ եմ, առաջին անգամ էի մասնակցում և մեդալ նվաճեցի:

Հաջող ելույթիս, իհարկե, հավատում էի: Այս պահին չեմ մտածում քաշային կարգս բարձրացնելու մասին, քանի որ նոր եմ տեղափոխվել այս քաշային կարգ: Դա շատ բարդ է, սական պետք է անպայման բարձրացնեմ քաշս, քանի որ այս քաշային կարգն օլիմպիական չէ»,- նշեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը:

Հիշեցնենք, որ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել էր 360 կգ (165+195) արդյունք: Պոկում վարժությունում 22-ամյա Հովհաննիսյանը 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Նա հաջող կատարեց բոլոր՝ 6 մոտեցումները:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը, որը երկամարտում գրանցել էր 371 կգ (164+207) արդյունք և սահմանել նաև Եվրոպայի ռեկորդ: Եվրոպայի փոխչեմպիոն դարձած վրացի Ռևազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 370 կգ (170+200):

Armsport.am 

0

Share this post


Link to post
Share on other sites

Սիմոնի հերթական ոսկին։

Շնորհավոր Սիմոն ջան 

Թոփ մակարդակի ծանրորդ ունենալուն շատ էինք սպասել)

Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն (VIDEO)

106750.jpg

Բաթումիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց:

109 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունը ավարտեց 192 կգ, հրում վարժությունը՝ 235 կգ արդյունքով և երկամարտի 427 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Սիմոնը նաև փոքր ոսկե մեդալներ նվաճեց վարժություններից յուրաքանչյուրում:

Armfootball.com

2

Share this post


Link to post
Share on other sites

Ծանրամարտ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն 

Armfootball.com

106746.jpg

Բաթումիում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը պոկումում միայն երրորդ փորձից կարողացավ «սանձել» 168 կգ-ոց ծանրաձողը և այդ վարժությունում զբաղեցրեց 5-րդ տեղը: Նույն արդյունքը գրանցեց նաև Արսեն Մարտիրոսյանը՝ զբաղեցդնելով 4-րդ տեղը:

Հրում վարժությունում Գասպարյանը ևս միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ: Հենց առաջին փորձից նա գլխավերևում պահեց 209 կգ-ոց ծանրաձողը և երկամարտի 377 կգ արդյունքով ապահովեց իր համար երկրորդ հորիզոնականը: 2016 և 2017 կգ-ոց ծանրաձողերին մոտեցումը չստացվեց, և Գասպարյանը փոխչեմպիոնի կոչումից բացի բացի ստացավ նաև փոքր արծաթե մեդալ:

Իսկ Մարտիրոսյանը հրում վարժությունում գրանցեց 200 կգ արդյունք և երկամարտի 368 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոն դարձավ ուկրաինացի Դմիտրո Չումակը՝ երկամարտի 391 կգ արդյունքով:

1

Share this post


Link to post
Share on other sites

Մերոնք որ  տեղ ընգան թիմային ՞

0

Share this post


Link to post
Share on other sites
33 минуты назад, Mayis сказал:

Մերոնք որ  տեղ ընգան թիմային ՞

3 axper 

Փաշիկ Ալավերդյան․ Ամբողջ թիմին շնորհակալություն՝ լավ աշխատանքի համար

98863.jpg
 

Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ տեղը: Սա շատ լավ արդյունք է, եթե հաշվի առնենք Անդրանիկ Կարապետյանի ձախողումը: Այս մասին Բաթումիում Եվրոպայի առաջնության ավարտից հետո հայտարարեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երկամարտի 2 ոսկե (Սիմոն Մարտիրոսյան, 109 կգ, Հակոբ Մկրտչյան, 89 կգ), 1 արծաթե (Սամվել Գասպարյան, 102 կգ) եւ 2 բրոնզե (Դավիթ Հովհաննիսյան, 89 կգ, Ռուբեն Ալեքսանյան, +109 կգ) մեդալներ

Առանձին վարժություններում փոքր մեդալներ նվաճեցին նաեւ Գոռ Մինասյանը, կանանց հավաքականից Տաթեւ Հակոբյանը, Իզաբելլա Յայլյանն ու Լիանա Գյուրջյանը:

«9 մարզիկով զբաղեցրեցինք երրորդ տեղը: Եթե Անդրանիկ Կարապետյանը նվազագույնն էլ արած լիներ, մենք կլինեինք առաջին տեղում, միանշանակ: Ռուբեն Ալեքսանյանը հրաշալի բարձրացրեց մոտեցումները, բարձր կիլոգրամներ բարձրացրեց: Ռուբենը տարիքով տղա է, բայց ինչպես տեսնում եք՝ տարիքը նրան չի խանգարում: Կարող է դեռ մեծ արդյունքներ էլ անել ու կանի, ես վստահ եմ:

Ի դեպ, Ռուբեն Ալեքսանյանը թիմի ավագն է եղել եւ այժմ էլ թիմի ավագն է՝ եւ կարեւոր չի՝ հաղթող է, թե ոչ: Ամեն ինչ շատ լավ էր:

1

Share this post


Link to post
Share on other sites

Բա առաջինը ով ընգավ ՞

0

Share this post


Link to post
Share on other sites
3 часа назад, Mayis сказал:

Սիմոնի հերթական ոսկին։

Շնորհավոր Սիմոն ջան 

Թոփ մակարդակի ծանրորդ ունենալուն շատ էինք սպասել)

Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն (VIDEO)

106750.jpg

Բաթումիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց:

109 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունը ավարտեց 192 կգ, հրում վարժությունը՝ 235 կգ արդյունքով և երկամարտի 427 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Սիմոնը նաև փոքր ոսկե մեդալներ նվաճեց վարժություններից յուրաքանչյուրում:

Armfootball.com

 

 

 

 

 

2020-ի օլիմպիական խաղերում քանի ոսկի մեդալակիրներ ենք ունենալու, բոլորին աչքիս, էս հարցն ա հուզում по-ходу․․))

Edited by Сомалийский Пират

0

Share this post


Link to post
Share on other sites

Ռուբեն Ալեքսանյանը նույնպես 3 րդ տեղ։Բա Գոռը ինչ արեց՞

0

Share this post


Link to post
Share on other sites

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն «Օլիմպավանում» ընդունել է օրեր առաջ ավարտված Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին, հավաքականների գլխավոր մարզիչներին ու թիմերի անդամներին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 

Անդրադառնալով ծանրամարտի ԵԱ-ի կշռման արարողությունը ձախողած Անդրանիկ Կարապետյանին՝  ՀԱՕԿ նախագահը նշել է, որ հայ ծանրորդը տաղանդավոր և կարող ուժ է, բայց անհաջողությունները հետապնդում են նրան.

«Անդրանիկ ջան, գուցե եկեղեցի գնաս»,- ժպտալով ասել է ՀԱՕԿ նախագահը:

 

 

Անդրանիկ Կարապետյանը նշել է, որ լավ էր պատրաստվել այս առաջնությանը, պարզապես, իրոք, անհաջողություն եղավ, իսկ եկեղեցի արդեն գնացել է:

Հիշեցնենք` Բաթումիում կայացած ծանրամարտի ԵԱ-ում Անդրանիկ Կարապետյանին թույլ չեն տվել մասնակցել մրցմանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հստակեցրել էր, թե ինչու.

«Անդրանիկ Կարապետյանի առաջին կշեռքից հետո տեսանք, որ քաշն ավելի է, և նա ուղևորվեց շոգեբաղնիք՝ քաշ գցելու: Երկրորդ կշեռքի ժամանակ Իսրայելը ներկայացնող մրցավարն ասաց «Ok», ինչից հետո Անդրանիկը կարծեց, թե ամեն բան նորմալ է և ջուր խմեց. դա ավելացրեց նրա քաշը: Երբ ես սկսեցի գրել պոկում և հրում վարժությունների հայտերը, այդ մրցավարն ասաց, որ կա քաշի հետ կապված խնդիր, բայց Անդրանիկն արդեն 500 գրամ ջուր էր խմել: Դրանից հետո արդեն շոգեբաղինքն էլ չօգնեց մեզ, և նրա քաշը 200 գ ավելի էր»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը:

Armsport.am 

0

Share this post


Link to post
Share on other sites
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական չեմպիոնները հայտնի են
 
 
 
 
 
 
 
 
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական եմպիոնները հայտնի են
 
 
 

Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ապրիլի 20-25-ը տեղի ունեցան ծանրամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի երիտասարդական առաջնությունները:

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

 

Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոն դարձան Մոնթե Մխիթարյանը (55 կգ, երկամարտի 215 կգ արդյունք), Արա Պողոսյանը (61 կգ, 247 կգ), Սևակ Նիկողոսյանը (67 կգ, 266 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ, 288 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ, 316 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ, 338 կգ), Հմայակ Հարությունյանը (96 կգ, 301 կգ), Յաշա Մինասյանը (102 կգ, 333 կգ), Արամ Ասատրյանը (109 կգ, 330 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ, 390 կգ):

 

 

Կանանց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին Մարիամ Հայրապետյանը (45 կգ, 92 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ, 142 կգ), Տանզելա Գրիգորյանը (55 կգ, 137 կգ), Անուշ Արշակյանը (59 կգ, 155 կգ), Էլեն Հարությունյանը (64 կգ, 147 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ, 183 կգ), Լուիզա Սահրադյանը (76 կգ, 170 կգ), Աիդա Մանուկյանը (81 կգ, 172 կգ), Դիանա Աղաբեկյանը (87 կգ, 175 կգ) և Արփինե Դալալյանը (+87 կգ, 210 կգ):

Ծանրորդները պատրաստվում են Ֆիջիում հունիսի 1-8-ը կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը

Armsport.am 

Edited by Mayis

0

Share this post


Link to post
Share on other sites
Ծանրամարտը պաշտոնապես ընդգրկվել է Փարիզ-2024-ի ծրագրում
 
 
Ծանրամարտը պաշտոնապես ընդգրկվել է Փարիզ-2024-ի ծրագրում

Ծանրամարտը պաշտոնապես ընդգրկվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2024թ. անցկացվելիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում:

 

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Կայքը նշում է, որ այդ մասին հայտարարվել է Դոպինգ թեստավորումների անկախ կազմակերպության (ITA) և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) միջև համաձայնագրի ստորագրումից հետո։

Մարտին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը ծանրամարտը պայմանական ընդգրկել էր Փարիզ-2024-ի ծրագրում: Այժմ ITA-ն կզբաղվի IWF-ում դոպինգային ռիսկերի գնահատմամբ, թեստեր անցկացնելով ու գնահատելով և այլ հարցերով: Հատուկ ուշադրություն կդարձվի դոպինգ ստուգումների պահպանմանն ու դրանց վերստուգմանը:

2017-ի հունիսին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտնել էր, որ եթե դոպինգ սկանդալները շարունակական բնույթ կրեն ծանրամարտում, ապա այդ մարզաձևը կարող է հեռացվել Փարիզ-2024-ի ծրագրից: Վերջին շրջանում IWF-ը փոխել է դոպինգի դեմ պայքարի մարտավարությունը և նոր ծրագիր է կիրառում Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերում:

Armsport.am 

0

Share this post


Link to post
Share on other sites
Quote

«Ձեր արարքը հերոսական է. հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի». Ամստերդամի քաղաքապետն այցելել է Մել Դալուզյանին

default.jpg

Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Femke Halsema-ի գլխավորությամբ, քիչ առաջ ժամանեց հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու Մել Դալուզյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատերերից Արթուր Մինասյանը:

«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել ձեզ»,- մասնավորապես ասաց քաղաքապետը։

Հ.Գ. Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրավապահները քննում են միջադեպը։ Մելի վիճակի՝ կայուն»,,-գրել է նա:

Հիշեցնեմ, եր երեկ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանը, Ամստերդամում վնասազերծել է դանակներով զինված երկու անձի, որոնք փորձել էին կողոպուտ կատարել:

 

Ոնց հասկացա Մելինե Դալուզյանի կյանքում շատ բան է փոխվել:lol:

 

0

Share this post


Link to post
Share on other sites
Սիմոնը դառավ օլիմպիական չեմպիոն։Շնորհավորում ենք։3-րդ օլիմպիական ոսկին Հայաստանի 
1

Share this post


Link to post
Share on other sites
22 минуты назад, Mayis сказал:
Սիմոնը դառավ օլիմպիական չեմպիոն։Շնորհավորում ենք։3-րդ օլիմպիական ոսկին Հայաստանի 

Փաստորեն, դուրս ա գալիս որ մենք անցնում ենք թե Վրաստանին ու թե Ադրբեջանին 2016-ի օլիմպիական խաղերի մեդալային աղյուսակում՝ https://en.wikipedia.org/wiki/2016_Summer_Olympics_medal_table

1996 թվից հետո Հայաստանը միշտ ետ էր մնում թե Վրաստանից ու թե Ադրբեջանից։

Բայց հիմա էդ աղյուսակը փոխելու են?))

Թվում է թե ինչ կարգի նվաճում ա չէ՝ 20 տարի անց միանգամից 2 օլիմպիական ոսկին։ Բայց մի տեսակ ուշացումով ուրախանալ տենց ինչ-որ չի ստացվում էլի :)

Փաստորեն, եթե Միհրան Հարությունյան էլ կարողանար ոսկի նվաճել՝ ընդհանրապես․․)) Միանգամից 3 ոսկի կարող էինք ունենալ։

Edited by Сомалийский Пират

0

Share this post


Link to post
Share on other sites
3 րոպե առաջ, Сомалийский Пират ֆորումականը գրել է.

Փաստորեն, դուրս ա գալիս որ մենք անցնում ենք թե Վրաստանին ու թե Ադրբեջանին 2016-ի օլիմպիական խաղերի մեդալային աղյուսակում՝ https://en.wikipedia.org/wiki/2016_Summer_Olympics_medal_table

1996 թվից հետո Հայաստանը միշտ ետ էր մնում թե Վրաստանից ու թե Ադրբեջանից։

Բայց հիմա էդ աղյուսակը փոխելու են?))

Թվում է թե ինչ կարգի նվաճում ա չէ՝ 20 տարի անց միանգամից 2 օլիմպիական ոսկին։ Բայց մի տեսակ ուշացումով ուրախանալ տենց ինչ-որ չի ստացվում էլի :)

Փաստորեն, եթե Միհրան Հարությունյան էլ կարողանար ոսկի նվաճել՝ ընդհանրապես․․)) Միանգամից 3 ոսկի կարող էինք ունենալ։

Փաստորեն)))

Ես ուրախ եմ մեկա ուշ լինի շուտ լինի։Քանի որ մենք շատ ենք զիճել օլիմպիական ոսկի մեդալների հաշվարկում մեր հարեվաններին

1

Share this post


Link to post
Share on other sites

Պիրատ ջան առաջի 12 տարին վրացիք էլ  չեմպիոն չեն ունեցել   

Edited by Mayis

0

Share this post


Link to post
Share on other sites
21 минуту назад, Mayis сказал:

Փաստորեն)))

Ես ուրախ եմ մեկա ուշ լինի շուտ լինի։Քանի որ մենք շատ ենք զիճել օլիմպիական ոսկի մեդալների հաշվարկում մեր հարեվաններին

Ընդ որում, Թուրքիայից էլ ենք առաջ անցնում, առաջին անգամ պատմության մեջ։

0

Share this post


Link to post
Share on other sites
24 минуты назад, Mayis сказал:

Պիրատ ջան առաջի 12 տ ին վրացիք էլ չեմպիոն չեմպիոն չեն ունեցել   

Մայիս, էս ինչ ես գրել, զոռով ուզում եմ ջոգել, չեմ կարողանում)) առաջին 12 տ-ն որն ա?))

0

Share this post


Link to post
Share on other sites
57 минут назад, Mayis сказал:

Պիրատ ջան առաջի 12 տ ին վրացիք էլ չեմպիոն չեմպիոն չեն ունեցել   

Իմացա։ Դե վրացիները անկախությունից հետո, եթե չենք հաշվում 1992 թվականի օլիմպիդան, առաջին 2 օլիմպիական խաղերին չեմպիոն չեն ունեցել՝ https://ru.wikipedia.org/wiki/%D0%93%D1%80%D1%83%D0%B7%D0%B8%D1%8F_%D0%BD%D0%B0_%D0%9E%D0%BB%D0%B8%D0%BC%D0%BF%D0%B8%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D1%85_%D0%B8%D0%B3%D1%80%D0%B0%D1%85  Այսինքն, 8 տարի կարելի է ասել։ Բայց դե հետո, 2004 թվից սկսած, միջինում 2 ոսկե մեդալ են նվաճել վերջին 4 ամառային օլիմպիական խաղերին։

Edited by Сомалийский Пират

0

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now