• Объявления

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   19.11.2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
David

Тяжелая атлетика | Ծանրամարտ

4 013 сообщения в этой теме
մեկ ժամ առաջ, Сомалийский Пират ֆորումականը գրել է.

"Մեծն բարերարը" ընդհանրապես երբ ա պլանավորում հրաժարական տալ ու պլանավորում ա արդյոք հրաժարական տալ երբևէ, որպեսզի նորմալ համակարգ ստեղծելու շանս առաջանա այս ոլորտում, թե ցմահ պիտի լինի? Թե չէ բոլորը մի տեսակ միշտ Նեմեցի վրա էին կենտրոնացած, իսկ էս թեման մի տեսակ տաբու էր համարվում։

 

Պիրատ սպասի շուտով  բոմբի մեծ բարերարի կողմից

 

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
4 минуты назад, Mayis сказал:

Պիրատ սպասի շուտով  բոմբի մեծ բարերարի կողմից

Այսինքն?

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
50 րոպե առաջ, Сомалийский Пират ֆորումականը գրել է.

Այսինքն?

Կարդացել էիր որ բառբի էջում գրել էի բառեցներից մարդ կա իրա փողովա գնացել աշխարհի առաջնություն։Եվ ահա Ռաֆոյին խնդրեցինք ինքը ժամանակ չճարավ ցավոք միհատ նյութ գրի դրա մասին,եսել ուրիշ ավել մեծ լսարան ունեցող կայքի լրագրողի հետ եմ կապվել Ու ետ նյութը կգրվի շուտով

Изменено пользователем Mayis

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
18 minutes ago, Mayis said:

Կարդացել էիր որ բառբի էջում գրել էի բառեցներից մարդ կա իրա փողովա գնացել աշխարհի առաջնություն։Եվ ահա Ռաֆոյին խնդրեցինք ինքը ժամանակ չճարավ ցավոք միհատ նյութ գրի դրա մասին,եսել ուրիշ ավել մեծ լսարան ունեցող կայքի լրագրողի հետ եմ կապվել Ու ետ նյութը կգրվի շուտով

կարԵվորը Փաշիկը ասԵց , որ շնորհակալ ա Դոդից, առանց իրա աջակցության չէր դարնա Սիմոնը չԵմպիոն))) հԵտաքրքիր ա Ե՞րբ դուրս կգա հայի միջից ոռ մտնԵլու գԵնը... Ես Սիմոնի կամ Արթուրի տԵղը լինԵմ, մատս կդնԵմ քարտԵզի ցանկացած կԵտի վրա, ու կԵթամ էտ Երկրի դրոշի տակ, հաստատ ավԵլի կգնահատվի հայկական սպորտի   " պատասխանատունԵրի" կողմից որպԵս մԵր ազգի պրոպագանդա անող բացարիկ հարԵնասԵր մարզիկ

Изменено пользователем ARTHEMAL

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
25 րոպե առաջ, ARTHEMAL ֆորումականը գրել է.

կարԵվորը Փաշիկը ասԵց , որ շնորհակալ ա Դոդից, առանց իրա աջակցության չէր դարնա Սիմոնը չԵմպիոն))) հԵտաքրքիր ա Ե՞րբ դուրս կգա հայի միջից ոռ մտնԵլու գԵնը... Ես Սիմոնի կամ Արթուրի տԵղը լինԵմ, մատս կդնԵմ քարտԵզի ցանկացած կԵտի վրա, ու կԵթամ էտ Երկրի դրոշի տակ, հաստատ ավԵլի կգնահատվի հայկական սպորտի   " պատասխանատունԵրի" կողմից որպԵս մԵր ազգի պրոպագանդա անող բացարիկ հարԵնասԵր մարզիկ

Երեկ Սիմոնը նկար էր քցել ինստա ինքը Գոռը Գիլոյանը մեկել ետ սափունչին։Կոմենտ գրի ասի դուք մեր հպարտությունն եք բայց ետ մարզիչը ձեզ չի համապատասխանում))))

Սիմոնը գրեց բա լավել համապատասխանումա դա ձեր գործը չի։ Եսել գրի ժամանակը ցույցա տվել ու էլի հլը ցույց կտա որ արժանի չի էլ չգրեց))))

2

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
ՀՀ Նախագահը պարգևատրել է Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին

21:21 23.11.2018

 
 

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի և Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտու­թյան մեդալով պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը:

 
ADVERTISING
 
 

 

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատաս­խա­նատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայու­թյունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրել են պաշտոնատար այլ անձինք. մանրամասները՝ այստեղ:

Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն: Նախագահ Սարգսյանը, շնորհավորելով դիվանագետներին ու մարզիկներին, նշել է. «Այդ հաղթանակները միջազգային հաղթանակներ են՝ մեկը սպորտի, մյուսը՝ դիվանագիտության ոլորտում: Եվ, իհարկե, երկու դեպքում էլ մեր երկիրը փայլուն ձևով է ներկայացել: Մաղթում եմ, որ սա լինի ոչ թե վերջինը, այլ այսպիսիք բազմաթիվ լինեն»:

34925_b.jpg

34921_b.jpg

լուսանկարները՝ president

armsport.am

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Գործարար Էդգար Արամյանն ավտոմեքենա է նվիրել ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին

102723.jpg

Կայացել է գործարար Էդգար Արամյանի կողմից ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին Toyota Camry մակնիշի ավտոմեքենա նվիրելու հանդիսությանը:

Աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանին ու ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին գումարային նվերներ են հանձնվել:

Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանի սպորտի ու երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

«Մարզիկները պետք է զգան, որ իրենց հաջողություններն աննկատ չեն մնում և մարզական ձեռքբերումները գնահատվում են»,- Ղազարյանի խոսքերն է մեջբերում նախարարության մամուլի ծառայությունը:

ArmFootball.com

 
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Մինասյանն այցելել են Արցախ, եղել առաջնագծում (տեսանյութ, լուսանկարներ)

11:11 08.12.2018

 
 

ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի պատվիրակությունն` ի դեմս աշխարհի չեմպիոն ու ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանի, փոխչեմպիոն Գոռ Մինասյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի, այցելել է Արցախ, եղել առաջնագծում:

Հայ ծանորդները եղել են 116 մարտական դիրքում, որտեղ ապրիլյան քառօրյային հերոսի մահով ընկել են կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը:

 
 

 

Նրանք հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հերոսներին նվիրված հուշաքարի մոտ:

47575534_2064142276981531_46728343482888

Այնուհետև, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և մեր պատվիրակության մյուս անդամները հանդիպում են ունեցել նաև Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ:

«Արցախն իմ հողն է և ամեն անգամ Արցախ այցելելով` հպարտություն եմ զգում` գտնվելով այս հաղթանակած հողի վրա և ինձ զգում եմ լիարժեք հայ:

47575427_525020324685122_415279327852311

Արցախ այցելելն արդեն ավանդույթ է դարձել: Սա մեր առաջին այցը չէ, և ամեն անգամ մեծ սիրով ենք այցելում Արցախ:

Մենք հիացած ենք արցախցիների սրտաբացությամբ: Փորձում ենք մեր այցերով ավելի մեծ ճանաչում բերել Արցախին»,- պատասխանելով ուսանողների հարցերին նշել է Սիմոն Մարտիրոսյանը: 

IMG_2025.JPG

Հիշեցնենք` Սիմոն Մարտիրոսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում է նվաճել չեմպիոնի կոչումը։

21-ամյա ծանրորդը հանդես է եկել 109 կգ քաշային կարգի A խմբում։ Պոկում վարժությունում օլիմպիական փոխչեմպիոնը 195 կգ արդյունքով նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ 1 կգ հետ մնալով չինացի Ժե Յանգից։ Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել է 230 կգ և բարձրացրել առաջին փորձով՝ ապահովելով երկամարտում առաջին տեղը։

Հայ մարզիկը պատվիրել է նաև աշխարհի ռեկորդ 240 կգ, որը ևս բարձրացրել և երկամարտում պայքարն ավարտել է 435 կգ արդյունքով, ինչը ևս աշխարհի ռեկորդ է։

47376596_525608567959631_539599127625020

47571200_525608814626273_701238828952086

47683416_525608931292928_633294520798570

47575534_2064142276981531_46728343482888

Armsport.am 

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
08.12.2018  12:14

10 լավագույն մարզիկների թեկնածուները. Ցուցակում երկու ֆուտբոլիստ կա

102977.jpg

Հայաստանի սպորտի նախարարությունը հրապարակել է տարվա 10 լավագույն մարզիկների թեկնածուների ցուցակը: 

21 մարզիկներից կազմված ցուցակում ընդգրկված են նաև 2 ֆուտբոլիստ՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Մարկոս Պիզելլին:

logo.min.png

Արթուր Ալեքսանյան,  հունա-հռոմեական ըմբշամարտ
Կարեն Ասլանյան,  հունա-հռոմեական ըմբշամարտ
Հայկ Գասպարյան,  ուշու
Արթուր Թովմասյան, սպորտային մարմնամարզություն
Դավիթ Կասումյան,  ուշու
Ֆերդինանդ Կարապետյան, ձյուդո
Տիգրան Կիրակոսյան, սամբո
Վլադիմիր Հարությունյան, ջրացատկ
Լև Սարգսյան, ջրացատկ
Արսեն Ղազարյան, սամբոշ
Մաքսիմ Մանուկյան, հունա-հռոմեական ըմբշամարտ
Սիմոն Մարտիրոսյան,  ծանրամարտ
Գոռ Մինասյան, ծանրամարտ
Գրիգոր Մխիթարյան, սամբո
Հենրիխ Մխիթարյան, Ֆուտբոլ
Արթուր Շահինյան, հունա-հռոմեական ըմբշամարտ
Դավիթ Պետրոսյան, սամբո
Մարկոս Պիզելլի, Ֆուտբոլ
Սարգիս Արթուրի Սարգսյան, հունա-հռոմեական ըմբշամարտ, խուլեր
Սարգիս Մուրդաի Սարգսյան, ուշու
Էդգար Ստեփանյան, հեծանվային սպորտ
Վաչիկ Վարդանյան, սամբո

Ավելացնենք, որ լավագույն մարզիկների ցանկը որոշվելու է հավատարմագրված լրագրողների, հավաքականների մարզիչների և SMS քվեարկությունների միջոցով:

ArmFootball.com

Կարծում եմ Սիմոնը բացահայտ ֆավորիտա ես տարի ու արժանիյա լավագույն մարզիկ կոչմանը
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Անդրանիկ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Դոհայի վարկանիշային մրցաշարում

12:50 24.12.2018

 
 

Ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր, 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը օրերս մասնակցել է Դոհայում կայացած «Քաթարի գավաթ» միջազգային վարկանշային մրցաշարին և զբաղեցրել երրորդ հորիզոնականը:

Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 341 կգ (161 կգ + 180 կգ) արդյունք և արժանացել բրոնզե մեդալի:

 
ADVERTISING
 
 

 

Այսպիսով, Կարապետյանն օլիմպիական միավորներ է վաստակել:

Դոհայի մրցաշարը հայ ծանրորդների համար վերջինն էր ավարտվող տարում: 2019 թվականի գարնանը ծանրամարտի Հայաստանի հավաքականը Վրաստանի Բաթումի քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Հիշեցնենք` նոյեմբերին Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում 0 էր ստացել պոկում վարժությունում ու չէր մասնակցել նաև հրում վարժությանը:

Հայ ծանրորդի մոտ զգացնել էր տվել նախկին վնասվածքը

Armsport.am 

Անդոն հուսով եմ դեռ կվերադառնա իրա մարզավիճակին ինքը իմ համար պոտենցիալ չեմպիոնա ու իրանից սպասելիքներս շատա

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Մրցաշրջան-2018-ի նվաճումներն ու ձախողումները հայկական ծանրամարտում

95967.jpg

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի համար ամփոփել է 2018 թվականը:

Հիշեցնենք, որ մրցաշրջան 2018-ում հայկական սպորտում փայլեց ծանրամարտի Հայաստանի հավաքականը՝ 8 տարվա դադարից հետո Հայաստանի համար նվաճելով աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակը աշխարհի առաջնությունում 2018-ում հայկական սպորտում թերեւս միակ ամենամեծ նվաճումն էր:

Մրցաշրջան-2018՝ աշխարհի չեմպիոնով

Այս տարին հաջողված էր, 75 մեդալով բավարարվեցինք, աշխարհի առաջնության ոսկե, արծաթե մեդալակիրներ, երիտասարդների Եվրոպայի Մ-23 չեմպիոններ:

Ես չէի կարծում, որ իմ հավաքականը կորակազրկեն, եւ ես սա որակազրկում չեմ համարում, քանի որ մենք չմասնակցեցինք միայն 2017-ի աշխարհի առաջնությանը եւ 2018-ի Եվրոպայի առաջնությանը: Մնացած բոլոր մրցումներին մասնակցել ենք եւ չեմպիոններով վերադարձել: Ամեն դեպքում այս երկու կարեւոր առաջնություններին մասնակցելու իրավունքից զրկվելն իր բացասական հետքը թողեց մեր հավաքականի վրա. օրինակ՝ մենք այս տարի կրկնակի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոններ կունենայինք... Շատ է կորուստը, բայց չենք հուսահատվել:

Տարվա ձախողումը

Այս տարվա ամենամեծ ձախողումը համարում եմ Անդրանիկ Կարապետյանի անհաջող ելույթն աշխարհի առաջնությունում: Ձախողում եմ համարում նաեւ Հակոբ Մկրտչյանի մրցելույթը կրկին աշխարհի առաջնությունում, չնայած, որ հրում վարժությունում երկրորդ տեղը զբաղեցրեց: Բայց միեւնույն է, ինձ համար դա ձախողում էր, որովհետեւ նա այն քաշը չբարձրացրեց, որը գրեթե շաբաթը 1-2 անգամ բարձրացնում էր՝ առանց քաշ գցելու: Ես այնքան էի ցանկանում, որ նա աշխարհի չեմպիոն դառնար...

Նախաօլիմպիական 2019-ը

Մեր նախաօլիմպիական շրջանն արդեն սկսվել է 2018-ի աշխարհի առաջնությունից: Օլիմպիական վարկանիշները ծանրորդները նվաճելու են 6 մրցաշարերում: Յուրաքանչյուրը հավաքելու է իր օլիմպիական վարկանիշը եւ միայն 4 լավագույնն է նվաճելու օլիմպիական ուղեգիր: Աշխարհի առաջնությունում միավոր չվաստակեց միայն Անդրանիկ Կարապետյանը, քանի որ 0 ստացավ: Այդ պատճառով նրան հնարավորություն տրվեց դեկտեմբերին մասնակցել Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ հաղթեց եւ վաստակեց վարկանիշային միավորներ:

2019-ում Հայաստանի հավաքական կվերադարձնենք Արտաշես Ներսիսյանին՝ կանանց հավաքականի գլխավոր մարզիչին: Նա մեր շատ փորձառու մարզիչն է եւ պետք է ղեկավարի կանանց թիմը: Չնայած, որ մեր ունեցած խնդրի համար մեկնումեկս պետք է պատասխան տայինք: Քանի որ խնդիրը կանանց հավաքականում էր, պատասխան տվեց Արտաշես Ներսիսյանը:

2019-ում շատ անելիքներ ունենք, բայց բոլորիս նպատակը 2020 թվականի Օլիմպիական խաղերն են, որին էլ ձգտում ենք... Ժամանակն է, որ հայկական ծանրամարտում լինեն օլիմպիական չեմպիոններ:

Սիմոն Մարիտրոսյանը հայկական ծանրամարտի «դեմք»

Այսօր այո, նա մեր ծանրամարտի դեմքն է միջազգային մրցահարթակում, բայց վաղը՝ չգիտեմ... Այդքան էլ չեմ ընդունում «դեմք» որակումը... Եթե հայկական ծանրամարտում կա Յուրի Վարդանյան անունը, որեւէ մեկի անունը նրա կողքին դեռ չենք կարող գրել: Գործող ծանրորդների մեջ, այո, նա անգերազանցելի է, բայց, ընդհանուր, հայկական ծանրամարտի պատմության մեջ դեռ չկա մի ծանրորդ, որին հաջողվել է հասնել Յուրի Վարդանյանի հաջողություններին, կիլոգրամներին, ռեկորդներին եւ նվաճումներին: Մեր նախորդներն ավելի հզոր են եղել եւ հայկական ծանրամարտի «դեմք» լինելու համար դեռ նրանց հասնել ու անցնել է պետք: Վստահ եմ, որ կհասնենք. մեծ ներուժ ունենք եւ չեմ վախենա հայտարարել, որ կարող ենք նաեւ գերազանցել Յուրի Վարդանյանի հաջողությունները. 19-20 տարեկան երիտասարդը Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը նվաճելուց հետո վստահաբար ձեռքերը ծալած չի նստի... Հայկական ծանրամարտում հաջողություններ դեռ շատ կլինեն, մեր թիմը դեռ մեծ հաղթանակներ կտոնի, միայն թե վնասվածքները չխանգարեն:

2018-ը Փաշիկ Ալավերդյանի մարզչական կարիերայի լավագույն տարի

Իմ մարզչական կարիերայի լավագույն տարիները նոր են սկսվում: Չնայած իմ ղեկավարությամբ առաջին օրվանից մեր հավաքականը բարձր արդյունքներ է գրանցում՝ օլիմպիական փոխչեմպիոններ, աշխարհի չեմպիոն, փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոններ: Բայց պետք է նշեմ, որ ես հավաքականը զրոյական վիճակում չեմ ընդունել: Ծանրամարտի Հայաստանի հավաքականը գլխավորելիս թիմն ընդունել եմ արդեն կայացած: Ի փառս հավաքականի նախկին մարզիչների, լավ արդյունքներ ունեինք, թիմը լավ վիճակում էր գտնվում: Բայց այս ամենի վատն այն է, որ նրանց բերած մեդալները հետ են տանում մինչ օրս: Եվ դրա պատճառով ինձ էլ զրկում են Օլիմպիական խաղերի 4 տեղերից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Փաշիկ Ալավերդյան. Նպատակ ունենք տղամարդկանց հավաքականը լրիվ կազմով ներկայացնելու եվրոպական ստուգատեսին

19:02 31.01.2019

 

Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականներն ավարտեցին երևանյան ուսումնամարզական հավաքը և մարզումները վաղվանից կշարունակեն Աբովյանի մարզահամալիրում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Այնտեղ 10 օր մարզվելուց հետո կվերադառնան մայրաքաղաք` մասնակցելու պետական օլիմպիական մարզական քոլեջում անցկացվելիք ՀՀ առաջնությանը:

 
 

 

Այնուհետև առաջատար շուրջ 20 մարզիկ/մարզուհիներ կընդգրկվեն ծաղկաձորյան հավաքում, որը կավարտվի մարտի 10-ին:

Պարապմունքներն այնուհետև կշարունակվեն Երևանում: Կհաջորդի հավաքականի ուղևորությունը Բաթում, որտեղ մեր մարզիկները կմասնակցեն ապրիլի 5-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Այն կլինի վարկանիշային օլիմպիական խաղերի համար.

«Նպատակ ունենք տղամարդկանց հավաքականը լրիվ կազմով ներկայացնելու եվրոպական ստուգատեսում: Ուզում ենք տեսնել Հայաստանի մարզիկների մրցելույթները, ծանրութեթև անել, գնահատել նրանց գործողությունները, - ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ-ի մամուլի ծառայության հետ զրույցում.- Հնարավոր է նոր, շնորհալի տղաներով համալրվի մեր թիմը:

Կարծում եմ, ինչպես Երևանում էր, ճիշտ կօգտագործենք նաև Եվրոպայի առաջնությանը նախորդող պարապմունքները: Խոսեմ նաև կանանց հավաքականից, որտեղ սերնդափոխություն է տեղի ունենում: Ըստ էության 3-4 մարզուհի կուղեկցենք Եվրոպայի առաջնություն»,-ասել է Ալավերդյանը:

Armsport.am 

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Двое тяжелоатлетов представят Армению на юношеском ЧМ 

8-15 марта в Лас-Вегасе состоится юношеский чемпионат мира, где Армению представят двое тяжелоатлетов. 
Главный тренер юношеской сборной Геворг Давтян сообщил Mediamax Sport, что в чемпионате мира примут участие Геворг Каграманян (81 кг) и Гарик Карапетян (89 кг). 
 
«Мы выбрали этих спортсменов на основе результатов, которые они продемонстрировали на чемпионате Армении. Кроме того, именно они являются основными претендентами на медали», - отметил Давтян. 
 
Сейчас сборная тренируется в Цахкадзоре, где она останется до 7 февраля. Затем, после трехдневного отдыха, спортсмены продолжат сборы в Олимпаване

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!


Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.


Войти сейчас