• Объявления

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   19.11.2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
David

Борьба | Ըմբշամարտ

5 074 сообщения в этой теме

Եսօր Վլադիկավկազում Ալանի ուժեղ մրցումներնա սկսվել։Մերոնցից մենակ 57 կգ Գարիկ Բարսեղյաննա մասնակցում

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Մալխաս Ամոյանը այսուհետ չի ներկայացնի Հայաստանի հավաքականը ցավոք սրտի(((

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Փաստորեն անցած տարի Մաքսիմին աշխարհի չեմպիոնության համար միհատ Հյունադաի էին տվել։Ես տարի լավա գոնե ջոգեց պրն. Ծառուկյանը ու  բնակարան տվեց։Շատ ափսոս մեր երկիրը սենց վատ վիճակումա որ չի կարում իրա մարզիկներին առժնավույնս գնահատի ու դրա պատճառով Ծառուկյանի նմանների լեզուն երկարումա

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Գավաթի հաղթողները

103471.jpg

Նախկին «Միկա» մարզահամալիրում դեկտեմբերի 25-ին  կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Գավաթի խաղարկությունը, որին մասնակցել են 72 ըմբիշ:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է բոլոր մրցանակակիրներին:

55 կգ

3․ Մխիթարյան Աշոտ
2․ Հախոյան Նորայր
1․ Մկրտչյան Ռուդիկ

60 կգ

3. Մինասյան Տիգրան
2․ Մելիքյան Արմեն
1․ Ղարիբյան Գևորգ

63 կգ

3․ Վարդանյան Ալբերտ
2․ Պողոսյան Հրաչյա
1․ Գալստյան Սլավիկ

67 կգ

3․ Էսայան Մերուժա
2․ Մելիքյան Հայկ
1․ Ասլանյան Կարեն

72 կգ

3․ Մովսեսյան Դերենիկ
2․ Բերնեթյան Սերոժյա
1․ Կալաչյան Հրանտ

77 կգ

3․ Պողոսյան Վահե
2․ Մկրտչյան Գուրգեն
1․ Չալյան Կարապետ

82 կգ

3․ Ղարիբյան Ռուբեն
2․ Սարգսյան Էդուարդ
1․ Քոչարյան Սարգիս

87 կգ

3․ Մանուկյան Գևորգ
2․ Վարդումյան Արման
1․ Թորգոմյան Գեղամ

97 կգ

3․ Աբգարյան Կարեն

2․ Միքայելյան Հարություն

1․ Շահինյան Արթուր



 

130 կգ

1․ Օվասափյան Դավիթ

2․Թադևոսյան Հակոբ

ArmFootball.com

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Վոլնիկների չեմպիոնները 70% երիտասարդական հավաքականից են փառք Աստծուն

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
  •  
  •  
 
 
Չորեքշաբթի, Դեկտեմբերի 26, 2018 | Ըմբշամարտ» Լևոն Ջուլֆալակյանը ամփոփեց Հայաստանի գավաթի խաղարկությունը

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփեց Հայաստանի գավաթի խաղարկությունը

 

9-4.jpg

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Ջուլֆալակյանը գավաթի խաղարկության ավարտից հետո խոսեց առաջնության մակարդակի ու մասնակցության մասին։

«Ընդհանուր առմամբ՝ երիտասարդներից գոհ եմ։ Երիտասարդներից որոշների մեջ մեծ պոտենցիալ եմ տեսնում։ Թերություններ էլ կան։ Բայց լավ աշխատանքի դեպքում ամեն ինչ լավ կլինի։

Պարզ է, թե ինչու է մասնակիցների քանակը քիչ, քանի որ 18 տարեկանից բոլորը գնում են ծառայելու, որի արդյունքում կորցնում ենք շատ մարզիկների, բայց պետք է աշխատենք ձևավորել լավ հավաքական»։

Հայ մասնագետը շեշտեց, որ որոշում է կայացվել անցկացնել գավաթի խաղարկություն 2018-ի ավարտին, քանի որ հաջորդ տարի նախաօլիմպիական է լինելու ու ծանրաբեռնված մեր ըմբիշների համար։

«Իսկ տարին կսկսենք ուսումնամարզական հավաքով Ծաղկաձորում հունվարի 17-ին։ Հավաքականի մի մասը փետրվարին կմեկնի Ֆրանսիա միջազգային մրցաշարի, այնուհետև հաջորդ հավաքը կլինի փետրվարի կեսերին, որից հետո թիմը կմեկնի Բուլղարիայում կայանալիք միջազգային մրցաշարին, և մի մասն էլ կմասնակցի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը»։

Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Ալեքսանյանը գերլարված տարին էին ունեցել և վնասվածքներ ունեին, այդ պատճառով չուրախացրին հանդիսականներին իրենց ելույթներով։ Իսկ Արսեն Ջուլֆալակյանը վատառողջ էր։

«Արթուրի բուժումները լավ են ընթանում։ Հնարավոր է, որ հունվարի կեսերից վերադառնա։ Մաքսիմը դեռ խնդիրներ ունի, ընթացքում կորոշենք՝ ինչպես վարվել

vnews.am

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Գևորգ Ալեքսանյանը պատմել է Արթուրի առողջական վիճակի ու բուժման ընթացքի մասին

 

Wrestling-World-Championship-2018-traini

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունիցհետո առաջնության գլխավոր մրցավար Գևորգ Ալեքսանյանը VNews.am-ի հետ զրույցում ամփոփելով մրցումային օրը՝ շեշտեց, որ մասնակցությունը տեղական առաջնություններին տարեցտարի նվազում է ու բարձրակարգ ըմբիշների քաշային կարգերում մրցակցության մակարդակը շատ ցածր է:

«Մասնակցությունը տարեցտարի նվազում է: Դա կապում եմ բանակի հետ, դա մեզ խանգարում է: Երիտասարդ մարզիկներ կան, որոնք աճելու են ու համալրեն մեծահասակների հավաքականը, կտրվում են մարզումներից 2 տարի ու վերադառնալով՝ չեն ուզում մարզվել կամ էլ այլևս չի ստացվում: Բացի այդ, մարզիկները ունենում են ֆինանսական խնդիրներ, եթե իրենք գումար չեն ստանում, արդեն փորձում են այլ վայրերում գումար հայթայթել ու թողնում են սպորտը:

Որակական առումով էլ տեսնում եմ, որ քաշային կարգեր կան, որոնցում մակարդակը շատ ցածր է: Կան քաշեր, որտեղ ունենք մի միջազգային մակարդակի ըմբիշ, իսկ 2-րդը չունենք: Մարզվող մարզիկ էլ չունենք, որը կարող է օգնել մեր մյուս ըմբիշին պատվով մասնակցել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

Արթուր Ալեքսանյանի հայրը ու անձնական մարզիչը նաև անդրադարձավ որդու բուժումներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու դեռևս խուսափեց վերականգման հստակ ժամկետներ նշելուց:

«Բուժումները ընթանում են: Սպասում ենք բժիշկների որոշմանը: Իրենք են որոշելու, թե ինչքան ենք շարունակելու բուժումը: Մի քանի օրից պետք է նորից հետազոտություններ անցնի, որն էլ պետք է համեմատվի նախորդ հետազոտությունների արդյունքների հետ: Կհասկանան՝ որ ուղղությամբ պետք է շարունակել, որ հարցերով է վիճակը բարելավել:

Հնարավոր է, որ Հայաստանում շարունակեն բուժումները, հնարավոր է՝ ԱՄՆ-ում, հստակ չեմ կարող ասել: Իմ կարծիքով՝ մինչև տարվա վերջ կամ նոր տարվա սկզիբ մենք կունենանք պատկերը, թե ինչ է լինելու:

Ծունկը զգում ենք, որ ավելի լավ է, բայց մեջքի ճողվածքները շատ մեծ էին: Միանգամից դրանք հնարավոր չէ բուժել: Ես, իհարկե, անհանգստացած եմ:

Եվրոպայի առաջնությունը՞, հնարավոր է, որ բաց թողնի, ամեն ինչ էլ հնարավոր է: Չեմ ցանկանում հիմա կոնկրետ ասել, քանի որ դեռ երկար ժամանակ ունենք»,-եզրափակեց Գևորգ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի Եվրոպայի առաջնությունը կայանալու է ապրիլին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում

 vnews.am

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Դավիթ Սաֆարյանը` Հայաստան չեմպիոն. կայացել է ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը

10:55 27.12.2018

 
 

Նախկին «Միկա» մարզադահլիճում կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը:Մրցագորգ դուրս եկավ 82 մարզիկ:

Աչքի ընկածներով կկազմավորվի երկրի հավաքականը, որը նոր տարվա սկզբին, ստույգ` հունվարի 15-ին կմեկնի Իրան` մասնակցելու Թախտիի անունը հավերժացնող միջազգային մրցաշարին:

 
ADVERTISING

Դրա ավարտից հետո թիմն, ամենայն հավանականությամբ, Իրանում տեղի ըմբիշների ընկերակցությամբ կանցկացնի ուսումնամարզական հավաք:

 
 

 

Նպատակը Բուխարեստում ապրիլի 8-14-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունում հաջող մասնակցությունն է:

Հատկանշական է, որ Հայաստանի առաջնությունում անվանի մարզիկներից բացի, լավ տպավորություն թողեցին նաև երիտասարդները, հատկապես Եվրոպայի երիտասարդական առաջնության 2018թ. չեմպիոններ, արտաշատցի Վազգեն Թևանյանը /65 կգ/, երևանցի Արսեն Հարությունյանը /61 կգ/, պատանեկան օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Վաղինակ Մաթևոսյանը /57 կգ/, Սարգիս Հովսեփյանը /92 կգ/, որոնք դարձան չեմպիոններ:

Հաղթողի կոչմանն արժանացան նաև Հովհաննես Մխիթարյանը /82 կգ/, Անդրանիկ Գալստյանը /125 կգ /, Դավիթ Սաֆարյանը /70 կգ/, Վարուժան Կաջոյանը /74 կգ/, Գրիգոր Գրիգորյանը /79 կգ/ և Արման Մկրտչյանը /97 կգ/:

Բոլոր մրցանակակիրները ստորև`

57 կգ

1.Վաղինակ Մաթևոսյան

2.Կարեն Զուրաբյան

3.Արտուշ Խաչատրյան

3.Միհրան Ջաբույան

61 կգ

1.Արսեն Հարությունյան

2.Գոռ Գրիգորյան

3.Հրաչյա Մարգարյան

3.Ռազմիկ Պապիկյան

65 կգ

1.Վազգեն Թևանյան

2.Վարդգես Կարապետյան

3.Ղազար Համբարձումյան

3.Գևորգ Թադևոսյան

70 կգ

1.Դավիթ Սաֆարյան

2.Նարեկ Սիրունյան

3.Գևորգ Մխեյան

3.Արման Անդրեասյան

74 կգ

1.Վարուժան Կաջոյան

2.Անդրանիկ Գաբրիելյան

3.Դավիթ Զուրաբյան

3. Վալտեր Մարգարյան

79 կգ

1.Գրիգոր Գրիգորյան

2.Հրայր Ալիխանյան

3.Հովհաննես Հարությունյան

86 կգ

1.Հովհաննես Մխիթարյան

2.Մհեր Մարկոսյան

3.Սերոբ Հովհաննիսյան

92 կգ

1.Սարգիս Հովսեփյան

2.Մարզպետ Գալստյան

3.Արմեն Ներսիսյան

97 կգ

1.Արման Մկրտչյան

2.Արթուր Զաքարյան

3.Կոլյա Հարությունյան

125 կգ

1.Անդրանիկ Գալստյան

2.Հովհաննես Մաղաքյան

3.Աշոտ Ռուշանյան

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Борьба. Арсен Арутюнян: «Результатом доволен, но проведенными поединками - нет» 
 
26 декабря состоялся чемпионат Армении по вольной борьбе. 
 
90 борцов соревновались в 10 весовых категориях за звание чемпиона Армении. чемпион Армении этого года в весовой категории до 61 кг, чемпион Европы среди молодежи Арсен Арутюнян ответил на вопросы журналистов, сообщает ArmFootball.com. 
 
- Ты доволен своими результатами и проведенными поединками? 
 
- Результатом доволен, но проведенными поединками - нет, потому что я не был в хорошей форме и не мог диктовать свою борьбу противнику. Следующий турнир - чемпионат Европы для взрослых. Если я приму в нем участие, сделаю все, чтобы показать хорошие результаты. 
 
- Ты не считаешь, что тебе еще рано принимать участие во взрослом чемпионате, и, возможно, в молодежных турнирах завоевал еще не медали? 
 
- Да, есть такие медали. Я не был чемпионом мира, но мои тренеры решат, где будут участвовать. 
 
- Если у тебя будет право участвовать в чемпионате Европы, в какой весовой категории тебе бы хотелось. 
 
- Тренеры решат все.

2

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ամանորյա շնորհավորանքը

23:26 31.12.2018

 
 

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հրապարակել։

«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը: 2018 թվականը բացառիկ տարի էր հայկական ըմբշամարտի համար, դրա մասին են վկայում այն 42 մեդալները, որոք նվաճվել են մեր՝ տարբեր տարիքի ըմբիշների կողմից:

 
 
 

 

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր ըմբիշներին իրենց նվիրված ուղու և հաղթանակների համար: Դուք ոչ միայն Ձեր ընտանիքի հպարտությունն ենք, այև ամբողջ հայ ազգի:

2019-ը նախաօլիմպիական տարի է, այստեղից էլ սկսելու ենք մեր համատեղ ուղին դեպի Տոկիո-2020… Աստված օգնական:

Շնորհավոր Նոր Տարի»,- ասվում է հաղորդագրության մեջ

armsport.am 

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Արսեն Ջուլֆալակյանը ստացավ պատգամավորական մանդատը

15:16 10.01.2019

 
 

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, որն «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով առաջադրվել էր ԱԺ արտահերթ ընտրություններում, այսօր` հունվարի 10-ին, ստացել է պատգամավորական մանդատը:

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 
ADVERTISING
 
 

 

fVCUqtK8Jd4.jpg

Մարզիկը, հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էր, որ չի ավարտելու մարզական կարիերան.

«Ինչպես մինչ այժմ եղածս բնագավառներում, այստեղ ևս խոստանում եմ նույնքան որակյալ, հետևողական և սկզբունքային լինել:

Հատուկ մարզասերների և իմ անձնական երկրպագուների համար` մասնակցությունս ընտրություններին ամենևին չի նշանակում մարզական պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտ։

Ինչպես նշել եմ նախկինում, նպատակն անփոփոխ է՝ Տոկիո 2020, և շարունակելու եմ այդ ուղղությամբ անհրաժեշտ հաղթական քայլերը»,-հայտարարել էր Ջուլֆալակյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունահռոմեական ըմբշամարտի մեր երկրի հավաքականը հունվարի 17-31-ը Ծաղկաձորում նոր տարվա ուսումնամարզական առաջին հավաքը կանցկացնի: 

Մեծահասակների համար սա Բուխարեստում ապրիլի 10-14-ը կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական առաջին փուլն է հանդիսանում:

Armsport.am 

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Արսենի մասին որպես մարդ ետքան էլ լավ բաներ չեմ լսել,բայց որպես մասնագետ ու խելացի պրոֆեսիոնալ ետ վստահ եմ իրա վրա։Հուսով եմ իրան ապագայում տեսնել որպես սպորտի նախարար

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Ազատ ոճայինները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

12:42 11.01.2019

 
 

Նոր մրցաշրջանը Հայաստանի ազատ ըմբշամարտի մեծահասակների / գլխավոր մարզիչ` Հաբեթնակ Կուրղինյան / և երիտասարդական / ավագ մարզիչ` Ավետիք Վարդանյան / հավաքականների համար սկսվել է Ծաղկաձորում ` հունվարի 7-ին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ավելի քան 40 մարզիկ համատեղ պարապմունքներով աստիճանաբար բարելավում են իրենց ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը:

 
 

 

Ուսումնամարզական հավաքի ղեկավարները առավել նպատակային են համարում դահուկավազքը: Ազատ ոճայինները հաճույքով են սահում, հաղթահարում վերելքներն ու վայրէջքները, բարելավում դիմացկունության որակները: 

Հունվարի 20-ին ըմբիշները կվերադառնան Երևան և տեղում կշարունակեն աշխատանքները: Առաջին ստուգատեսը գլխավոր թիմի համար Թեհրանում փետրվարի 7-ին մեկնարկելիք «Թախտիի գավաթ» անվանումով միջազգային ավանդական մրցաշարն է:

Ավարտից հետո հնարավոր է, որ մեր պատվիրակները տեղացիների հետ համատեղ մարզումներ անցկացնեն: Նախապես կազմված ծրագրով ամեն բան արվում է, որպեսզի Հայաստանի գլխավոր ընտրանին լավ մասնակցություն ունենա Բուխարեստում ապրիլի 8-14-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում:

Հավանաբար մարզիչները թիմը համալրեն երիտասարդական մրցումներում հաջողությունների հասած մարզիկներով:

Հուսալի են Վաղինակ Մաթևոսյանը /57 կգ/, Արսեն Հարությունյանը /61 կգ/, Վազգեն Թևանյանը /65 կգ/ և էլի մի քանիսը

Armsport.am 

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ես Հաբեթակը լրիվ խառնա ասումա հավանաբար մասնակցեն Արսենը ու Վազգենը։Ես վերջի շաբաթվա ընթացքում Արսենը Բունդես լիգայում ընենց ուժեղ տղեքի կրեց որ մեր հավաքականից վերջի տարիներին ոչ մեկ ըտենց ուժեղ տղեքի չէին կրել։Ու ետքանից հետո հլը ասումա հավանականա

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Армен Варданян стал заслуженным тренером Украины 

Решением Министра молодёжи и спорта, известному украинскому спортсмену, олимпийскому призеру, заместителю председателя и главе спорткомитета Союза армян Украины Армену Варданяну было присвоено звание заслуженного тренера Украины по греко-римской борьбе. Об этом сообщает AnalitikaUA.net. 
 
Армен Варданян украинский борец греко-римского стиля, бронзовый призёр Олимпийских игр в Пекине, трёхкратный серебряный призёр чемпионата мира, двукратный чемпион Европы, с 2003 года заслуженный мастер спорта Украины. 
 
Согласно пресс-службе Союза армян Украины, САУ поздравляет Армена Варданяна с заслуженным и почётным званием и желает дальнейших побед и свершений.

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Արսեն Ջուլֆալակյան. Տոկիո-2020-ից հետո կավարտեմ պրոֆեսիոնալ կարիերաս

22:25 15.01.2019

 
 

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, որն «Իմ Քայլը» դաշինքից ընտրվել է պատգամավոր, 24News.am-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե որքանով է դժվար համատեղել մարզական և քաղաքական գործունեությունը.

«Պրոֆեսիոնալ կարիերաս կավարտեմ միայն 2020 թվականի օգոստոսից՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո:

 
 

 

Հիմա ակտիվ երկուսն էլ համատեղում եմ: Արդեն սկսվել են ԱԺ նիստերն ու պետք է միաժամանակ ծավալել մարզական և օրենսդիր գործունեությունը: Շատ բարդ է:

Այստեղ պահանջվելու է լրացուցիչ ջանք, օրվա ճիշտ պլանավորում: Ցավոք, ստիպված կլինեմ ավելի քիչ ժամանակ հատկացնել ընտանիքիս և ընկերներիս, այս ամենի մեջ միշտ, ցավոք, տուժում է ընտանիքը: Բայց որոշումը կայացվել է ընտանիքով, ընկերներով և հարազատ մարդկանցով, ովքեր հիմա կտուժեն իմ ֆիզիկական բացակայությունից:

Բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ, թե ինչի համար է սա արվում: Սա ինքնանպատակ չէ: Սա մեծ գործ է, պատմական թե՛ ինձ և թե՛ պետության համար: Բոլորին չէ, որ բախտ է վիճակվում պետության զարգացման վրա ազդելու հնարավորություն ստանալ:Ու եթե այսօր ինձ նման իրավունք է ընձեռնվել, պետք է կարողանամ լավագույնս դրսևորել ինձ:

Սպորտում իմ անցած ուղով ապացուցել եմ, թե ով եմ եղել, ու եթե մնում եմ, պարտավոր եմ նույն մակարդակում մնալ:Այլ տարբերակին ես համաձայն չեմ: Կարծում եմ՝ ժամանակի ճիշտ պլանավորման դեպքում կկարողանամ երկուսն էլ բարձր մակարդակով իրականացնել»,- իր խոսքում նշել է Արսեն Ջուլֆալակյանը:

Մարզիկը, նշենք, ներգրավված է ԱԺ-ի կրթության և գիտության, սպորտի, երիտասարդության, մշակույթի հանձնաժողովում: 

Ջուլֆալականը նշել է, որ առաջինը հանդես է գալու Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերաբացման և մարզիկների պարտադիր առողջական ապահովագրման առաջարկներով:

«Երկուսն էլ հույժ կարևոր են մարզիկների համար: ԲԿՄԱ-ի բացակայությունն այսօր զրկում է լավագույն մարզիկներին ամբողջովին իրենց մարզական գործունեությանը ներգրավված լինելուց:

Ինչ վերաբերում է առողջական ապահովագրությանը, ապա վերջերս շատ խոսվեց այն մասին, թե ինչու պետք է մարզիկները սեփական միջոցներով, կամ բարեգործների օգնությամբ բուժման կուրսեր անցնեն և այդ հարցերը լուծեն: Չէ՞ որ նրանք այդքան մեծ ծառայութուն են մատուցում մեր երկրին, ու մեկ վնասվածքի դեպքում նրանց շարքերից հանելն անշնորհակալ է, նաև լուրջ խնդիր է պետության համար: Այդ ժամանակ ովքե՞ր են մեդալներ նվաճելու: Սրանք կարևոր հարցեր են, որոնք պետք է քննարկվեն՝ առանց ժամանակ կորցնելու»,- ասել է մարզիկը:

Հիշեցնենք՝ Արսեն Ջուլֆալակյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորական մանդատը ստացել է հունվարի 10-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունահռոմեական ըմբշամարտի մեր երկրի հավաքականը հունվարի 17-31-ը Ծաղկաձորում նոր տարվա ուսումնամարզական առաջին հավաքը կանցկացնի:

Մեծահասակների համար սա Բուխարեստում ապրիլի 10-14-ը կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական առաջին փուլն է հանդիսանում:

Armsport.am 

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Максим Манукян и Арсен Джулфалакян участвуют в сборе команды Армении 
 
Сборная Армении по греко-римской борьбе продолжает тренировочный сбор в Цахкадзоре. Пресс-служба ФБА представила фоторепортаж с тренировки. 
 
В сборе принимают участие также чемпионы мира и Европы Максим Манукян и Арсен Джулфалакян. Вице-чемпион Олимпийских игр Джулфалакян ранее стал депутатом от блока «Мой шаг». 
 
Напомним, что золотой медалист Олимпийских игр, чемпион мира и Европы Артур Алексанян продолжает тренировки в США. Гюмрийский борец восстанавливается после травмы

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

 

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Արթուր Ալեքսանյանը ևս մեկ հետազոտություն կանցնի
 
Արթուր Ալեքսանյանը ևս մեկ հետազոտություն կանցնիՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վերականգնողական փուլը շարունակվում է, դեռևս հստակ ժամկետներ չկան, թե մեր ըմբիշը երբ նորից կմասնակցի մրցաշարերի:

Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է Օլիմպիական չեմպիոնի հայր և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:

 
 

 

«Բուժումները շարունակվում են, և ընթացքում էլ նա շարունակում է թեթև մարզումները: Մարզավիճակ պահպանելու համար նա չի դադարեցնում մարզումները: Սակայն մարզումները բժշկի վերահսկողության ներքո են»,- ասել է Ալեքսանյանը: Վերջինիս խոսքով` ոչ մեկին դեռևս հայտնի չէ, թե Օլիմպիական խաղերի չեմպիոնը երբ կվերադառնա գորգ:

«Հաջորդ շաբաթ Արթուրը պետք է նորից հետազոտվի: Ճողվածքները շատ են: Բայց նա իրեն լավ է զգում»,-եզրափակել է Գևորգ Ալեքսանյանը «Արմենպրեսի» հետ զրույցում:

Արթուր Ալեքսանյանը ԱՄՆ-ում բուժվում է 2018 թվականի դեկտեմբերից:

Armsport.am 

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Ըմբշամարտ. հայ մարզիկների փայլուն ելույթները Նիսում

21:05 03.02.2019

 

Ինչպես տեղեկացրել էինք, Ֆրանսիայի Նիս քաղաքում փետրվարի 1-4-ն անցկացվելու էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար: 

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Ֆրանսիա էր մեկնել Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հետևյալ մարզիկներով.

 

Ռուդիկ Մկրտչյան / 55 կգ / , Գևորգ Ղարիբյան / 60 կգ /, Կարեն Ասլանյան / 67 կգ /, Արսեն Ջուլֆալակյան / 77 կգ /, Մաքսիմ Մանուկյան / 87 կգ / , Արթուր Շահինյան/ 97 կգ / և Հրանտ Կալաչյան / 72 կգ 

Armenpress լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ տարվա առաջին մրցաշարին Հայաստանի ներկայացուցիչները փայլուն են հանդես եկել: 

Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը: Բրոնզե մեդալ նվաճեցին Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը

armsport.am 

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Ազատ ոճային ըմբիշները կմեկնեն Թեհրան` մասնակցելու Թախթիի Գավաթի խաղարկությանը

15:49 04.02.2019

 

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը վաղը՝ փետրվարի 5-ին կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Թախթիի Գավաթի խաղարկությանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 

Ընտրանու կազմում ընդգրկվել են. Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանն ու Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Armsport.am 

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
В 22.12.2018 at 12:32, Mayis ֆորումականը գրել է.

Մալխաս Ամոյանը այսուհետ չի ներկայացնի Հայաստանի հավաքականը ցավոք սրտի(((

Փաստորեն հարցը լուծվեց)))

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Հայ ազատ ոճայինները 8 մեդալ են նվաճել Խարկովում

11:11 18.02.2019

 

Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է Հովհաննես Սահակյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են նաև մեր ազատ ոճային ըմբիշները։

Մրցաշարին, Հայաստանից բացի, մասակցել են նաև Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան։

 

Ոսկե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (70 կգ) և 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը։

Մեդալներ են նվաճել նաև Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գոռ Գրիգորյանը (61 կգ), Վարդգես Կարապետյանը (65 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ) և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը։

Armsport.am 

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!


Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.


Войти сейчас