• Объявления

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   19.11.2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
David

Борьба | Ըմբշամարտ

4 872 сообщения в этой теме

ha meke miban asem

AZAT VOCHI havaqakani marzichneric meky(anuny chem nshely) ste ekel u 4 amis KAFEL METLAXI gorcer anum

u en inchy vor ka inqy aveli manramasy patmumer

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
8 ժամ առաջ, Shavarsh -81 ֆորումականը գրել է.

PASTOREN sax VOLORTNERUME kan edik shamazyanovner,galust sahakyaner,puchikner ev.....................

steen ase DE ARANC POX LRVCREQ

hangarc DODONI vrov ban chaseq

pashik alaverdyan-2 vichaknera

menq KUSHTENQ en mnacacy XUY SVAMI

ախպերս եսել հավաքականից տղեք եմ ճանաչում են վերեվը սաղ ճիշտա գրված եսվիճակը սեպտեմբերիցա տղեքը փոխ չեն ստանում ֆեդերացյայից իսկ սրա պես ոռմտնողները քանդում են ամեն ինչ

Ասումա Տաշիրը ասելա ես եսքան բան եմ անում դուք սաղ տեղ դոդի անուննեք տալիս դե հիմա ..

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Միհրան Հարությունյանը կհանդիպի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ

13:07 27.01.2018

 

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հունվարի 30-ին կհանդիպի Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ:

Ըմբիշը հանդես կգա մոտիվացնող ելույթով, կպատասխանի ուսանողների հարցերին և կլուսանկարվի նրանց հետ:

Միհրան Հարությունյանն արդեն ժամանել է Երևան և լուսանկար է հրապարակել Հայաստանի մայրաքաղաքից.

WERBUNG

«Բարև Երևան: Մի շարք հանդիպումներ և միջոցառումներ են նախատեսված: Հավատում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հունվարի 30-ին ժամը 18:00-ին ելույթ եմ ունենալու Ամերիկյան համալսարանում: Որախ կլինեմ ձեզ տեսնել այնտեղ»,- գրել է Հարությունյանն ու լուսանկար հրապարակել խառը մենամարտերի մարզիկ Էդուարդ Վարդանյանի հետ:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միհրան Հարությունյանը մտադիր է իրեն փորձել խառը մենամարտերում:

Untitled(88).png

armsport.am

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Լեւոն Ջուլֆալակյան. Հայաստանի առաջնությանը չի մասնակցի միայն Արթուր Ալեքսանյանը

85735.jpg

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախապատրաստվում են հունվարի 28-ին կայանալիք Հայաստանի առաջնությանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը պատմել է, որ առաջնությանը մասնակցելու են բոլոր ըմբիշները՝ բացառությամբ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի:

«Առաջնությանը մասնակցելու են մեր բոլոր ըմբիշները, բացի Արթուր Ալեքսանյանից: Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի այս մրցաշրջանի մեր հավաքականը, որը առաջնության ավարտից հետո Ծաղկաձորում կնախապատրաստվի փետրվարի 23-25-ը Կիեւում կայանալիք միջազգային մրցաշարին:

Միանշանակ, շատ ուրախալի է, որ պարտերը վերադարձրել են ըմբշամարտ: Ես բազմիցս նշել եմ, որ առանց այդ դրության մեր մարզաձեւը սումոյի էր նմանվել: Ոչ միայն մեր, այլեւ մյուս բոլոր բարձրակարգ ըմբիշների համար այդ դրության վերադարձը կարեւոր էր:

Հունվարից ուժի մեջ են մտել նոր կանոնները, եւ մենք էլ Հայաստանի առաջնությունը հենց այդ կանոններով ենք անցկացնելու, այսինքն՝ կշռման արարողություն եւ մրցում նույն օրը: Նոր կանոնների մեջ շատ հարցեր ու բացեր կան: Թերությունները շատ են: Օրինակ ըմբիշին տալիս են նկատողություն, մրցակցի օգտին գրանցվում է 1 միավոր, եւ դա էլ բավական չէ, կանոնները խախտողին ծնկած դրություն են նստացնում: Բայց քանի որ այս օրենքները դեռեւս մշակման փուլ են անցնում եւ հիմա դրանք ավելի շատ փորձնական են, հույս ունենք, որ կշտկվեն»,- Լեւոն Ջուլֆալակյանի խոսքը մեջբերում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը տեղի կունենա նախկին «Միկա» մարզադահլիճում եւ կմեկնարկի ժամը 10:30-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության մրցանակակիրները

20:16 28.01.2018

 

Երևանի նախկին «Միկա» մարզադահլիչում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։  Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ձեզ ենք ներկայացնում առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին։

55 կգ

1․ Հախոյան Նորայր

2․ Աշոտ Մխիթարյան

3․ Խոսրով Ադամյան

3․ Սամվել Հակոբյան

60 կգ

1․ Արմեն Մելիքյան

2․ Գևորգ Ղարիբյան

3․ Արարատ Մանուչարյան

3․ Գևորգ Մելիքյան

63 կգ

1․ Սլավիկ Գալստյան

2․ Հրաչյա Պողոսյան

3․ Արթուր Գալստյան

3․ Խորեն Երիցյան

67 կգ

1․ Կարեն Ասլանյան

2․ Ասլան Պողոյան

3․ Արսեն Կալաչյան

3․ Ավետիք Գրիգորյան

72 կգ

1․Արման Բաղդասարյան

2․ Հրանտ Կալաչյան

3․ Գևորգ Դոխալյան

3․ Արտավազդ Վարդանյան

77կգ

1․ Կարապետ Չալյան

2․ Արսեն Ջուլֆալակյան

3․ Գևորգ Թադևոսյան

3․ Սերյոժա Բերնեդյան

82կգ

1․ Էդուարդ Սարգսյան

2․ Սարգիս Քոչարյան

3․ Էրիկ Էլոյան

87կգ

1․ Մաքսիմ Մանուկյան

2․ Արթուր Շահինյան

3․ Շալիկո Սողոմոնյան

3․ Գեղամ Թորգոմյան

97 կգ

1․ Վաղինակ Մինասյան

2․ Կարեն Աբգարյան

3․ Նարեկ Դարբինյան

130 կգ

1․ Էդգար Խաչատրյան

2․ Հակոբ Թադևոսյան

3․ Մոսկով Մղդեսյան

3․ Գուրգեն Սահակյա

Armsport.am
Share|
 
0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ուրախալիյա Չալյանի հաղթանակը Արսենի նկատմամբ)))

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Լարված, դիտարժան ու դրամատիկ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության արդյունքները (VIDEO)

94539.jpg

Երևանում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Այս տարի այն չափազանց ուժեղ կազմ էր հավաքել, ու թեև մանսակիցների թիվը այդքան էլ մեծ չէր, բայց նրանց թվում էին աշխարհի երկու չեմպիոններ, Եվրոպայի առաջնության և մեծահասակների, երիտասարդների ու պատանիների բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթողներ ու մրցանակակիրներ:

Քաշային կարգերից 3-ում հաղթողները որոշվեցին շրջանաձև մրցակարգով: Երկու քաշային կարգում մասնակիցները բաժանվել էին երկու խմբերի, այնուհետև տեղի ունեցան կիսաեզրափակիչ ու եզրափակիչ գոտեմարտերը: Մյուս 5 քաշային կարգերում պայքարն ընթացավ օլիմպիական մրցակարգով:

Առաջնության մասնակիցների թվում բացակայում էր օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ում մարզչական կազմը իրավունք էր տվել բաց թողնել առաջնությունը: Նման իրավունք ուներ նաև աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, սակայն վերջինս նախընտրել էր մասնակցել առաջնությանը: Չկար Վարշամ Բորանյանը, պատճառը հայտնի չէ:

Ամենաթեժ պայքարն ընթացավ մինչև 77 կգ քաշային կարգում, որտեղ ֆավորիտները երկուսն էին՝ 2014թ.-ի աշխարհի չեմպիոն, 2012թ.-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն ու երիտասարդների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Կարապետ Չալյանը

Երկուսն էլ վստահ անցկացրին իրենց նախնական գոտեմարտերը: Ջուլֆալակյանը կիսաեզրափակչում 3-0 հաշվով հաղթեց Ռաֆայել Ալեքսանյանին: Եզրափակիչ գոտեմարտը սպասվածի պես լարված ստացվեց: Առաջին մրցափուլում մրցավարները զգուշացրեցին Ջուլֆալակյանին ու պարտեր նստեցրին, բացի այդ մեկ միավոր էլ Չալյանը ստացավ, քանի որ Ջուլֆալակյանը բողոքարկել էր մրցավարների որոշումներից մեկը, որը չէր բավարարվել: Պարտերում աշխատելիս Չալյանը միավոր չկարողացավ ձեռք բերել՝ Ջուլֆալակյանը արագ դուրս եկավ պառկած դիրքից: Իսկ երկրորդ մրցափուլի սկզբում մրցավարը պարտեր նստեցրեց արդեն Չալյանին, և Ջուլֆալակյանը կարողացավ մեկ գլորում անել ու առաջ անցնել՝ 3-2: Սակայն գոտեմարտի ավարտին մոտ ավելի երիտասարդ Չալյանի ֆիզիկական տվյալներն իրենց զգացնել տվեցին: Նախ նա մեկ միավոր ստացավ մրցակցի պասիվության համար: 3-3 հաշվի ժամանակ հաղթանակը կտրվեր Ջուլֆալակյանին, սակայն գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ Չալյանը կարողացավ փոխադրել ու հաղթանակ տանել՝ 5-3: Ջուլֆալակյանի խոսքերով, 3-3 հաշվի ժամանակ նա մտածում էր, որ պարտվում է, այդ պատճառով շարունակում էր առաջ նետվել, որպեսզի միավոր վաստակեր, սակայն, արդյունքում, ինքը հնարք բաց թողեց: 

Մթնոլորտն ավելի էին թեժացնում մարզադահլիճում հավաքված հանդիսականները: Պետք է նշել, որ առաջին գոտեմարտից սկսած հատուկ տրամադրվածության էր նկատվում դահլիճում հանդիսականների կողմից, եզրափակիչում Չալյանի համակիրների վանկարկումները լրացուցիչ ճնշում էին աշխարհի նախկին չեմպիոնի վրա: Առավել աչքի էր ընկնում գորգին մոտ նստած մարզասերներից մեկը, ով վիրավորական խոսքեր էր հնչեցնում Ջուլֆալակյանի հասցեին: Արդյունքում, կարող էր և լուրջ կոնֆլիկտ լինել, սակայն կրքերը հաջողվեց զսպել: Այդ ամենի ֆոնին գեղեցիկ էր երկու մարզիկների տրամադրվածությունը միմյանց հանդեպ: 

Երիտասարդ Չալյանը կարողացավ հաղթել փորձառու մրցակցին, ինչով լուրջ հայտ ներկայացրեց Եվրոպայի առաջնությանը մասնակցելուն: Սակայն առջևում դեռ մեկ միջազգային մրցաշար կա, և հավանաբար, վերջնական որոշումը կկայացվի հենց այդ մրցաշարի արդյունքներով: Չալյանը հերթական անգամ աչքի ընկավ գերազանց ֆիզիակական պատրաստվածությամբ, և այս անգամ կարողացավ հաղթել՝ մրցակցին պարտադրելով իրեն հարմար ուժային պայքարը: Իհարկե, տեխնիկայի մասով դեռ բազմաթիվ հարցեր կան, միջազգային ասպարեզում միայն ֆիզիկական ուժի հաշվին հաղթելը դժվար է: 

Ջուլֆալակյանի համար սա առաջին լուրջ փորձությունն էր վերադառնալուց հետո: Չալյանի հետ գոտեմարտում նա ցույց տվեց, որ պարտերում ուժեղ պաշտպանությունն ու գրոհը ոչ մի տեղ չի կորել, սակայն ակտիվ, ինտենսիվ գոտեմարտը շուտ հոգնեցրեց մարզիկին, ինչը մտահոգվելու տեղիք է տալիս:

Ամեն դեպքում, գրեթե կասկած չկա, որ երկու մարզիկներն էլ կլինեն հավաքականի կազմում առաջիկա միջազգային մրցաշարում, որի արդյունքները ևս չեն անտեսվի:

 

Մինչև 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը նախնական գոտեմարտերում աչքի ընկավ իր փայլուն հնարքներով, իսկ եզրափակիչում գրեթե ոչ մի հնարավորություն չտվեց փորձառու Արթուր Շահինյանին: Ուրախացնում է Մանուկյանի մարզավիճակը կարևոր մրցաշարերից առաջ: Ինքը՝ մարզիկը, նշեց, որ այս տարի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում դեռ հանդես կգա մինչև 82 կգ քաշային կարգում, սակայն 2019-ից կգոտեմարտի արդեն 87 կգ քաշային կարգում, որը, ի տարբերություն 82 կգ քաշային կարգի, օլիմպիական է:

 

Սպասված հաղթանակ տարավ Կարեն Ասլանյանը, ով հանդես եկավ մինչև 67 կգ քաշային կարգում: Բայց, պետք է նշել, որ նրա մրցակից Ասլան Պողոսյանը կարողացավ դիմադրություն ցույց տալ նրան եզրափակիչում: Ասլանյանի մոտ հերթական անգամ նկատվում էր ավելորդ տաքարյունությունը: Եթե Հայաստանի առաջնությունում դա անցնում է, ապա միջազգային մրցաշարերում մարզիկը հաճախ է տուժում դրանից:

 

Շատ լավ տպավորություն թողեց մինչև 60 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Մելիքյանը: Եզրափակիչում նա երկու գեղեցիկ ՝ միավորանոց հնարքների շնորհիվ հաղթեց Գևորգ Ղարիբյանին

 

82 կգ քաշային կարգում հետաքրքիր էր հավաքականի երկու անդամների՝ Էդուարդ Սարգսյանի և Սարգիս Քոչարյանի մրցավեճը: Այս անգամ ավելի ուժեղ գտնվեց Սարգսյանը, ով հաղթեց 3-1 հաշվով: Ճիշտ է, այս քաշային կարգում խոշոր մրցաշարերում Հայաստանը կներկայացնի Մաքսիմ Մանուկյանը, սակայն Սարգսյանն էլ, Քոչարյանն էլ պատրաստ են ցանկացած պահի պայքարի մեջ մտնել: Իսկ ահա երիտասարդների նախկին աշխարհի չեմպիոն Ռաֆիկ Մանուկյանի համար մրցաշարը չստացվեց՝ երկու պարտություն խմբային փուլում:

 

Քաշային կարգերից մի քանիսում հաղթանակներ տարան երիտասարդները: Մինչև 55 կգ քաշային կարգում առաջին երկու տեղերը բաժին հասան Նորայր Հոխոյանին և Աշոտ Մխիթարյանին, մինչև 63 կգ քաշային կարգում՝ Սլավիկ Գալստյանին ու Հրաչյա Պողոսյանին: Մինչև 130 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Էդգար Խաչատրյանը: Բոլորն էլ հանդես են գալիս կամ էլ ոչ վաղ անցյալում հանդես են եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում: Եվս մեկ երիտասարդ մարզիկ՝ մինչև 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը եզրափակիչում պարտվեց Արման Բաղդասարյանին:

 

armfootball.com

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

ay senc boyere Hayastani arajnutyune voch Pakas nschanakali en darcnum evropayi u aschxari arajnutyunneric

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ըմբշամարտ. Դավիթ Սաֆարյան. «Սպորտում պետք է բարձր նպատակներ դնել ու ձգտել դրանց հասնել»

94552.jpg

Ազատ ոճի ըմբշամարտի 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից հետո թողել է գորգը եւ այլեւս հանդես չի գալիս մրցաշարերում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում անվանի մարզիկն ասաց, որ հնարավոր է մոտ ժամանակներս գորգ վերադառնա:

«Ռիոյից հետո զգացի, որ շատ հոգնած եմ: Մարզիկի կյանքը հեշտ չէ, մշտական հավաքներ, մրցումներ, ըմբշամարտում նաեւ՝ քաշի կարգավորում: Բացի դրանից, առողջության հետ կապված խնդիրներ առաջացան, եւ մտածեցի, որ անհրաժեշտ է մարզական կարիերայում դադար վերցնել:

Իհարկե ես շարունակում էի պահպանել մարզավիճակս: Հիմա էլ, Կրասնոդարում մարզադահլիճ եմ հաճախում, որտեղ աշխատում է մարզիչս՝ Աբդուլլա Մագոմեդովը: Այժմ ժամանակն է լիարժեքորեն վերադառնալ մարզումներին, հավաքներին եւ մրցումներին: Ըմբշամարտը թողնելու մասին երբեք չեմ մտածել: Չեմ ցանկանում հետո զղջալ, որ վաղ հեռացա սպորտից: Դեռ 28 տարեկան եմ, ցանկության դեպքում, մեկ տարի չէ, որ կարելի է պայքարել: Ցանկանում եմ նորից բարձր մակարդակով հանդես գալ:

Կարեւորը վերադարձին հոգեբանորեն պատրաստ լինելն է: Ոչ-ոք ինձ չի շտապեցնում եւ պարտադրում: Որոշում ինքս կկայացնեմ: Մշտական կապ եմ պահպանում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ, շփվում եմ սպորտի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ: Կիրակի օրը ներկա էի հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը: Շատ հետաքրքիր գոտեմարտեր եղան, հաճույքով հետեւում էի, չնայած ինքս ազատ ոճի ըմբիշ եմ: Զգացի, որ անձամբ ուզում եմ գորգ մտնել:

Առաջիկա հավաքներին կցանկանայի միանալ ազգային թիմին: Դեռ չեմ մասնակցել մրցումների, եւ խոսել Եվրոպայի առաջնության մասին, իհարկե անիրական է: Ցանկություն կա հանդես գալու աշխարհի առաջնությունում (Բուդապեշտ): Հասկանում եմ, որ պետք է անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել եւ պատրատ եմ աշխատել: Ներկա պահին 70 կգ եմ, երկու քաշային կարգերի մասին եմ մտածում՝ 65 եւ 70 կգ: Մարզումային գործընթացը ցույց կտա: Հենց այնպես գորգ վերադառնալ չեմ ուզում, սպորտում պետք է բարձր նպատակներ դնել եւ ձգտել հասնել դրանց»,- ՀԱՕԿ-ի կայքի հետ զրույցում նշել է Դավիթ Սաֆարյանը:

ArmFootball.com

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ըմբշամարտ. Լևոն Ջուլֆալակյան. «Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև ընտրությունը կկայացվի Կիևի մրցաշարից հետո»

94558.jpg

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԸՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ամփոփել է Հայաստանի առաջնությունը:

- Պարոն Ջուլֆալակյան, խնդրում եմ խոսեք Հայստանի առաջնությունից՝ անդրադառնալով հանդիսատեսի և ըմբշների պահվածքին: 

- Դուք էլ ձեր աչքով տեսաք ամբողջը: Ես  դժգոհ եմ հանդիսատեսի պահվածքից: Տպավորություն էր, որ մենք ուրիշ երկրում էինք մասնակցում առաջնության և  գոտեմարտում էինք իրենց ըմբիշների դեմ: Համենայն դեպս ներկաները չպետք է իրենց այդպես պահեին այն մարզիկների նկատմամբ, ովքեր իրենց հաղթանակներով տարիներ շարունակ Հայաստանին մեծ պատիվ են բերել: Մի բան պարզ է. դահլիճում կային անկիրթ, իրենցից ոչինչ չներկայացնող հանդիսականներ, պարզապես՝ ոչնչություններ: 

- Գո՞հ եք Հայստանի առաջնությանը մասնակցած ըմբիշների քանակից և մրցակցությունից:

- Անցած տարվա համեմատ մասնակիցների քանակն ավելացել է: 2017 թվականին մասնակցում էին 68 մարզիկ, այս տարի՝ 85: Անգամ այս դեպքում եմ ես դժգոհ: Մեր առաջնությունում ես ցանկանում եմ տեսնել 140-150 մասնակից, բայց որակով, այլ ոչ թե՝ պարզապես մասնակից: Ինձ շատ է մտահոգում որակը: Միշտ էլ եղել են թերություններ, որոնք աշխատանքի շնորհիվ շտկվել են: Երկար տարիներ է գլխավորում եմ հավաքականը և ամեն տարի հաջողվել է մեդալներ նվաճել, սակայն մեզ համար անհամեմատ ավելի հեշտ կլիներ հավաքականում աշխատել ավելի լավ պատրաստված, բարձրակարգ ըմբիշների հետ:

- Նոր անուններ հավաքականում կտեսնե՞նք:    

- Նոր անուններ, բնականաբար, կլինեն քանի որ նոր քաշային կարգեր են ավելացել: Փորձարկվելու են Հայաստանի առաջնությունում հաղթած մարզիկները: Աչքի ընկած ըմբիշներ կան, բայց, կրկնում եմ, որակը  ինձ չի գոհացնում: Հավաքներն ու միջազգային մրցումները ցույց կտան: 

- 77 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտը՝ Արսեն Ջուլֆալակյանի և Կարապետ Չալյանի միջև, բուռն քննարկումների առիթ դարձավ: Կարծիքներ էին հնչում, որ անարդար մրցավարություն կար: Դուք ի՞նչ կասեք:

- Ընդհանուր առաջնության մրցավարությունն ինձ չգոհացրեց: Սակայն ես ինձ թույլ չտվեցի խառնվել նրանց գործողություններին: Մեզ մոտ ընդունված կարգ կա և այն ուժի մեջ է. եթե մի քաշային կարգում որակներով իրար հավասար կամ իրար մոտ ըմբիշներ կան նրանք փորձարկումներ են անցնում նաև միջազգային գորգում: Փորձը ցույց է տալիս, որ շատ ըմբիշներ, որոնք հաղթում են ներքին առաջնությունում, միջազգային գորգում իրենց դրսևորել չեն կարողանում: Արսեն Ջուլֆալակյանն իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կայացած ըմբիշ է: Կարապետ Չալյանը երիտասարդ, խոստումնալից ըմբիշ է: Սակայն մեծահասակների առաջնություններում դեռ միայն մեկ բրոնզե մեդալ ունի և մի շարք սայթաքումներ: Կոնկրետ այս քաշային կարգում՝ Կիևի միջազգային մրցաշարին կմասնակցեն երկու ըմբիշներն էլ: Այնտեղ կլինեն անկախ մրցավարներ, անկախ հանդիսատես և կորոշվի ուժեղագույնը, ով էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

armfootball.com

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Միհրան Հարությունյան. Չեմ հեռանում ըմբշամարտից, քանի որ ցանկանում եմ հանդես գալ 2020թ. Օլիմպիական խաղերում (ֆոտո)

Ես չեմ հեռանում ըմբշամարտից, քանի որ ցանկանում եմ հանդես գալ նաեւ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում։ Այս շրջանում ուղղակի ժամանակավոր դադար եմ վերցրել, որպեսզի սկսեմ ուժերս փորձել խառը մենամարտերում։ Հետագայում կվերսկսեմ նաեւ ըմբշամարտի մարզումներս։

Այս մասին Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն ասաց հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, ով այս օրերին Հայաստանում է։ Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը Հայաստան է ժամանել հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնության նախօրեին, ներկա գտնվեց եւ նույնիսկ պարգեւատրեց իր քաշային կարգում Հայաստանի չեմպիոն հռչակված Կարեն Ասլանյանին։

Հայաստանից մեկնելուց մի քանի ժամ առաջ ըմբիշը հանդիպեց Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ։ Միհրան Հարությունյանը ուսանողներին պատմեց ըմբշամարտը ընտրելու, հաջողության հասնելու բարդ ճանապարհի, մարզիկի մոտիվացիայի մասին։ Խոսեց հետագա անելիքների, խառը մենամարտերում հանդես գալու առաջիկա ծրագրերի եւ ըմբշամարտից դեռեւս չհեռանալու պատճառների մասին։

«Ես չեմ հրաժարվել ըմբշարամտից, չեմ լքել մրցագորգը․ ես դեռ վերադառնալու եմ գորգ։ Հենց այս պահին էլ պատրաստ եմ վերադառնալ, վստահ ունեմ համապատասխան մարզավիճակ։ Բայց խնդիրն այն է, որ ես արդեն ունեմ պայմանագիր խառը մենամարտերում հանդես գալու համար եւ այս շրջանում պետք է պատրաստվեմ մենամարտերի։ Դեռ չեմ որոշել, թե որ քաշային կարգում եմ հանդես գալու, բայց կարծում եմ, եթե ոչ 77, ապա՝ 67 կգ քաշային կարգում կլինեմ․ այլ տարբերակներ չեն քննարկվում, քանի որ72-ը ոչ օլիմպիական քաշ է։  Բայց կարծում եմ՝ կմնամ 67-ում եւ բնավ կարեւոր չէ, թե Հայաստանի հավաքականում այսօր ով կա այդ քաշային կարգում»,- ասաց Միհրան Հարությունյանը։

Միհրան Հարությունյանը ուսանողների համար պատրաստել էր նվերներ, որոնք պետք է հանձներ ամենահետաքրքիր հարցեր ուղղած ուսանողներին, բայց հարցեր չեղան, եւ ըմբիշը պատահականության սկզբունքով հանձնեց նվերները։

Լուսինե Շահբազյան

252.jpg72.jpgCC520F5F-CE51-47F4-A21C-0CC898AD580D.jpg

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
 
Պատանի ազատ ոճայինները որոշել են հինգ քաշային կարգերի չեմպիոններին

11:10 18.02.2018

 

ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում երեկ հայտնի են դարձել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնության հինգ քաշային կարգերի չեմպիոններն ու մեդալակիրները:

Ահա նրանք`

 

45 կգ. Ռաֆայել Հարությունյան, Լևիկ Միքայելյան, Մուշեղ Մկրտչյան, Հարություն Հովհաննիսյան:

51 կգ. Մանվել Խնձերցյան, Գուրգեն Արտուշյան, Րաֆֆի Արտուշյան, Գագիկ Ներսիսյան:

 
 

 

60 կգ. Մեժլում Մեժլումյան, Տիգրան Ղազարյան, Դավիթ Գրիգորյան, Հայկ Պապիկյան:

71 կգ. Համլետ Հախվերդյան, Ժորա Խաչատրյան, Նորայր Նազարյան, Սահակ Բաբագուլյան:

92 կգ. Սերգեյ Սարգսյան, Արտաշես Ստեփանյան, Տիգրան Միսկարյան, Դավիթ Ռուբենյան:

Այսօր կորոշվեն մնացած հինգ քաշային կարգերի մրցանակակիրները:

Հիշեցնենք` Հայաստանի առաջնությանը մասնակցում են Երևանի, հանրապետության բոլոր մարզերի և Արցախի շուրջ 300 մարզիկներ:

Ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանն առաջնության արդյունքներով ընտրելու է հավաքականի թեկնածուներին, որոնք, տարբեր մրցաշարերի մասնակցելով, կնախապատրաստվեն մրցաշրջանի կարևոր պաշտոնական մեկնարկներին:

armsport.am

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Մաքսիմը եսօր իրան լրիվ խայտառակեց ադրբեջանցու դեմ

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
14 hours ago, Mayis said:

Մաքսիմը եսօր իրան լրիվ խայտառակեց ադրբեջանցու դեմ

Arsenits inch kases norits krvav Chalyanin

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյանը՝ Կիևի մրցաշարի հաղթող

94989.jpg

Կիևում շարունակվում է ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի հունահռոմեական ոճի ու ազատ ոճի հավաքականները:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը, ով երեկ 3 հաղթանակ էր տարել, այսօր եզրափակչում հանդիպեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին ու հաղթեց հաշվով 3-0` ճանաչվելով մրցաշարի հաղթող:

Մինչև 55 կգ քաշային կարգում Նորայր Հախոյանը երրորդ տեղի համար գոտեմարտում զիջեց իրանցի Բաստանիին: Մինչև 63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանըգեղեցիկ հաղթանակ տարավ ուկրաինացի Դմիտրի Դոբրովի նկատմամբ ու զբաղեցրեց երրորդ տեղը: Մինչև 82 կգ քաշային կարգում Էդուարդ Սարգսյանը երրորդ տեղի համար հավասար գոտեմարտում զիջեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին (3-3, վերջին հնարքով):

Այսօր տեղի ունեցան նաև մյուս քաշային կարգեր նախնական գոտեմարտերը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը նախ դուրս եկավ 1/4 եզրափակիչ (մրցակիցը՝ Ուկրաինան ներկայացնող Կորյուն Սահրադյանը չներկայացավ), այնուհետև հաղթահարեց լեհ Անջեյ Երսետիչի արգելքը (11-9): Կիսաեզրափակչում Մելիքյանը պարտվեց ուկրաինացի Անդրեյ Մարտինյուկին, և կիրակի օրը երրորդ տեղի համար կգոտեմարտի մեկ այլ ուկրաինացի Դենիս Չեբանովի հետ:

Մինչև 77 կգ քաշային կարգում հանդես եկան երկու հայ ըմբիշներ:Կարապետ Չալյանը նախ հաղթեց ուկրաինացի Արտյոմ Ուտոչկինին, այնուհետև առավելության հասավ լեհ Պավլո Մոլնարի նկատմամբ: Արսեն Ջուլֆալակյանը նախ հաղթահարեց ուկրաինացի Յասաֆ Զեյնալովի արգելքը, 1/8 եզրափակչում էլ հաղթեց վրացի Թոռնիկե Ձամաշվիլուն: Քառորդ եզրափակչում երկու հայ ըմբիշները հանդիպեցին միմյանց: 2-0 հաշվով հաղթդց Չալյանը (երկու անգամ Ջուլֆալակյանին պասիվություն տվեցին): Սակայն կիսաեզրափակչում Չալյանը չկարողացավ հաղթահարել իրանցի Փեյնամ Փոշտամի արգելքը (1-2): Կիրակի օրը Չալյանը կգոտեմարտի երրորդ տեղի համար:

Մինչև 87 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պարտության մատնելով ուկրաինացի Սերգեյ Սևերինին ու վրացի Ռոբերտ Կոբիաշվիլուն դւորս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 6-9 հաշվով պարտվեց ադրբեջանցի Իսլամ Աբասովին (գոտեմարտի ընթացքում հաղթում էր 6-1 հաշվով): Արթուր Շահինյանը պայքարը սկսեց քառորդ եզրափակչում ու հաղթեց լեհ Տադեուշ Միխալիկին: Կիսաեզրափակչում Շահինյանը 1-5 հաշվով պարտվեց Ժան Բելենյուկին: Կիրակի օրը Մանուկյանն ու Շահինյանը կգոտեմարտեն երրորդ տեղի համար:

Մինչև 130 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը քառորդ եզրափակչում պարտվեց ուկրաինացի Վլադիսլավ Վորոնիին ու դուրս մնաց հետագա պայքարից:

Ազատ ոճի ըմբշամարտի մինչև 61 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը նախ հաղթեց ղազախ Կայրաթ Ամիրտաևին, այնուհետև պարտվեց վրացի Բեկա Լոմտաձեին: Վերջինս դուրս եկավ եզրափակիչ, և կիրակի օրը Բարսեղյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտեր:

Մինչև 70 կգ քաշային կարգում Նարեկ Սիրունյանը հաղթում էր ամերիկացի Դիլան Նեսսին, սակայն վերջում հնարք բաց թողեց ու պարտվեց տուշեով՝ ավարտելով պայքարը: Նույն քաշային կարգում Վալտեր Մարգարյանը նախ հաղթեց ռուսաստանցի Ադամ Մալիևին, այնուհետև զիջեց ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկուն: Կիրակի օրը Մարգարյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի:

Մինչև 79 կգ քաշային կարգումՎարուժան Կաջոյանը 1/8 եզրափակչում հաղթեց ամերիկացի Ջոշ Ասպերին, քառորդ եզրափակչում պարտվեց ճապոնացի Յաջուրո Յամակասիին: Վերջինս չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը, և Կաջոյանն ավարտեց ելույթները:

Մինչև 92 կգ քաշային կարգում Շամիր Աթյանը 1/8 եզրափակչում պարտվեց ամերիկացի Ջեյդեն Կոքսին: Վերջինս հասավ եզրափակիչ, և կիրակի օրը Աթյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի:

Armfootball.com
1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
մեկ ժամ առաջ, Juve=Del Piero ֆորումականը գրել է.

Arsenits inch kases norits krvav Chalyanin

որ կրվելա Վլադ ջան դրանով արդեն ամենինչ ասվածա չնայած որ Լեվոն Ջուլֆալակյանը գքռում էր մրցավարի վրա թե բա ինչքան փող են տվել

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
15 minutes ago, Mayis said:

որ կրվելա Վլադ ջան դրանով արդեն ամենինչ ասվածա չնայած որ Լեվոն Ջուլֆալակյանը գքռում էր մրցավարի վրա թե բա ինչքան փող են տվել

Ha hishum em HA um boxoqum er.Stexel boxoqets?

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
2 ժամ առաջ, Juve=Del Piero ֆորումականը գրել է.

Ha hishum em HA um boxoqum er.Stexel boxoqets?

բողոքելը որնա գոռում էր մրցավարների վրա:Ինձ շատ տհաճ թվաց որ հավաքականի մարզիչը իրան ըտենց պահեց:Ուրիշ վախտերը որ մեր տղեքին լուրջ զասուդիտներ էին արել ավելի կարեվոր մրցաշարերում ըտենց չէին բողոքում բայց հիմա որ Արսենն էր ինքնել ոչ ուրիշ երկրացու դեմ այլ մեր թիմի մյուս անդամի դեմ սենց մոտեցումը ինձ շատ անընդունելի թվաց

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
 

Ըմբշամարտ. Մաքսիմ Մանուկյանը, Չալյանը, Մելիքյանն ու Շահինյանը՝ Կիևի մրցաշարի բրոնզե մեդալակիրներ

95007.jpg

Կիևում ավարտվեց ըմբշամարտի ամենամյա խոշոր մրցաշարը, որին այս տարի մասնակցեցին հունհառոմեական ոճի և ազատ ոճի Հայաստանի հավաքականները:

Մրցումների վերջին օրը տեղի ունեցան վերջին 5-ական քաշային կարգերի եզրափակիչ գոտեմարտերը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 9-0 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Դենիս Չեբանովին: 

Մինչև 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը երրորդ տեղի համար գոտեմարտում ուժեղ գտնվեց ադրբեջանցի Հասան Ալիևից՝ 8-4:

Մինչև 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 12-8 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Սեմյոն Նովիկովի նկատմամբ: Նույն քաշային կարգի բրոնզե մեդալի համար մյուս գոտեմարտում Արթուր Շահինյանը երրորդ տեղի համար գոտեմարտում ուժեղ գտնվեց մեկ այլ ուկրաինացի՝ Ալեքսանդր Շիշմանից:

Մելիքյանը, Չալյանը, Մանուկյանն ու Շահինյանը զբաղեցրին երրորդ տեղը: Հիշեցնենք, որ նախօրեին մրցաշարի հաղթող էր ճանաչվել մինչև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, իսկ մինչև 63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը զբաղեցրել էր երրորդ տեղը:

Ազատ ոճի ըմբշամարտի մինչև 61 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը սփոփիչ առաջին գոտեմարտում պարտության մատնեց ռուսաստանցի Եգոր Պոնոմարյովին, բայց հաջորդ գոտեմարտում զիջեց ադրբեջանցի Ղալիբ Ալիևին ու դուրս մնաց պայքարից: Մինչև 70 կգ քաշային կարգում Վալտեր Մարգարյանը սփոփիչ գոտեմարտում 0-10 հաշվով պարտվեց Բելառուսի ներկակացուցիչ Ազամատ Նուրիկովին: Մինչև 92 կգ քաշային կարգում Շամիր Աթյանը սփոփիչ գոտեմարտում հաղթեց լիտվացի Էդգարաս Վոյցեխովսկիին, սակայն երրորդ տեղի համար գոտեմարտում 4-14 հաշվով պարտվեց ամերիկացի Ռիլեյ Լեֆեվրին:

Հիշեցնենք, որ նախօրեին ևս ազատ ոճայինները չէին կարողացել մրցանակային տեղ զբաղեցնել:

Armfootball.com

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

վոլնիկները ինչպես միշտ խայտառակ ձեվով կրվում են

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

G

Ըմբշամարտ. Լռե՞լ, թե՞ խոսել, այս է խնդիրը

Rating
plus.pngminus.png
 

Մոտ մեկ տարի է հայկական ըմբշամարտը պարբերաբար դառնում է մամուլի քննարկման թեմա։ Լրագրողները պնդում են ֆեդերացիայում առկա ֆինանսական խնդիրների մասին, ըմբշամարտի ֆեդերացիայի, ՀԱՕԿ-ի և Սպորտի նախարարության աշխատակիցներն էլ իրենց հերթին հերքում են այդ պնդումները, իսկ մարզիկնե՞րը․․․ հանրայինորեն՝ լռում են։ 

barba.jpg

Դեպքերի ժամանակացույցը

Մարզչական փոփոխություններ

2017թ.-ի հունվարի 20-ին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարվեց, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Արայիկ Բաղդադյանին փոխարինում է Ատլանտայի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը։

Ի՞նչն էր տարօրինակ

1․ Այդ մասին հայտնեց հենց ՀԱՕԿ-ը, «Կենտրոն» հեռուստաընկերության միջոցով, այլ ոչ թե ըմբշամարտի ֆեդերացիան։

2․ Այդ պահին հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը գտնվում էր Իրանում և գլխավորում էր հավաքականը «Թախտիի գավաթ» մրցաշարում։ 

3. Այս ամենի մասին գրվեց մարզական մամուլում, սակայն ո՛չ ՀԱՕԿ-ի, ո՛չ էլ ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից ոչ մի պարզաբանում չեղավ։

Բաղդադյանի փոխարինման մասին վաղուց էր խոսվում, ազատ ոճի հավաքականի արդյունքները ցածր էին, և սպասելի էր, որ նրա տեղը հավաքականը կարող է ուրիշ մասնագետի վստահվել, պարզապես շատ տարօրինակ էր հայտարարման ժամանակն ու ձևը: Բացի այդ, դա վկայում էր, որ ըմբշամարտի ֆեդերացիայի հարցերով այդ պահին զբաղվում էր ոչ թե ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, այլ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ինչևիցե, Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ հավաքականը ուսումնամարզական հավաքներ անցկացրեց և մասնակցեց միջազգային մրցաշարերի՝ պատրաստվելով մայիսի 2-ից 7-ը սերբական Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Եվրոպայի առաջնությունից Արմեն Մկրտչյանի գլխավորած հավաքականը վերադարձավ 3 բրոնզե մեդալով։ Թվում էր՝ Արմեն Մկրտչյանը նոր շունչ է բերել հավաքական և կշարունակի իր մարզչական գործունեությունը, բայց հունիսի 10-ից 11-ը Թբիլիսում կայացած Գրան Պրիի ժամանակ Հայաստանի ազատ ոճի հավաքականի մարտավկաներն էին՝ Էդգար Ենոքյանը և Հաբեթնակ Կուրղինյանը, իսկ Արմեն Մկրտչյանը բացակայում էր։

Միայն 8 օր անց ըմբշամարտի ֆեդերացիայի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ Արմեն Մկրտչյանը հեռացել է սեփական դիմումի համաձայն, դիմումի բնօրինակըներկայացվեց լրագրողներին։ Իսկ Արմեն Մկրտչյանին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ժամանակավորապես փոխարինեց Հաբեթնակ Կուրղինյանը։

Օրեր անց «Հայկական ժամանակ» օրաթերթը (ինտերնետային տարբերակը՝ ArmTimes.com) գրեց այն մասին, որ  Արմեն Մկրտչյանի հեռանալը ամենևին կապված չէ դստեր առողջական խնդիրների հետ։ Ըստ «Հայկական ժամանակի» Արմեն Մկրտչյանը չէր ստացել Գագիկ Ծառուկյանի կողմից խոստացված աշխատավարձն ու պարգևավճարները և հեռացել գլխավոր մարզչի պաշտոնից, հրապարկման մեջ նշվում էր, որ սա առաջին դեպքը չէ․  «Նման խոսակցությունները Ծառուկյանի անվան շուրջ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են: Երբեմն խոսակցություններ են պտտվում, թե նա չի վճարում մարզիկներին խոստացած գումարները: Իհարկե, մարզիկները դրանք չեն հաստատում, քանի որ ֆինանսական կախում ունեն մեկ մարդուց, որը, ըստ էության, միանձնյա ղեկավարում է ազգային սպորտը»,- ասվում էր ՀԺ-ի հրապարկման մեջ։

Նույն օրը ըմբշամարտի ֆեդերացիան իրեն պատկանող ֆեսբուքյան էջերից մեկում տեղադրում է Արմեն Մկրտչյանի տեսաուղերձը, որտեղ նա ասում է հետևյալը․  «Առավոտյան կարդացի նորությունները, որի մեջ գրած էր, որ ես հեռացել եմ, քանի որ պարոն Ծառուկյանը չի արել իր տված խոստումը։ Բայց իմ դիմումի մեջ կա գրած, որ ես գնացել եմ իմ աղջկա առողջական խնդիրների պատճառով։ Խնդրում եմ իմ անունը մի՛ շահագործեք, ավելորդ խոսակցություններ մի՛ ստեղծեք, երբ որ իր առողջական խնդիրները կարգավորվի և ամեն ինչ իր հունով գնա, հույս ունեմ՝ կվերադառնամ։ Շնորհակալությու՛ն»,- ուղիղ մեջբերում Արմեն Մկրտչյանի խոսքը:

«Կենտրոն» հեռուստաընկերությունը 2 ծավալուն տեսանյութ (առաջիներկրորդ) հեռաձարկեց ՝ անդրադառնալով armtimes.com կայքում և «Հայկական Ժամանակ» օրաթերթում տեղ գտած հրապարակմանը և դրա հեղինակ Քրիստինա Խաչատրյանին։ Տեսանյութում հայկական սպորտի մի շարք ներկայացուցիչներ, ներկայիս և նախկին մարզիկներ իրենց վրդովմունքը հայտնեցին Գագիկ Ծառուկյանի անվան շուրջ պտտվող անհարկի խոսակցությունների կապակցությամբ, նշելով, որ 2004թ․-ից հետո նա մշտապես կանգնած է եղել հայկական սպորտի կողքին և աջակցել է, իսկ հրապարակման հեղինակ լրագրողին անվանեցին ոչ պրոֆեսոնալ և պատվեր կատարող։

Ի՞նչն էր տարօրինակ. 

1․ Հեռանալու մասին լուրը ըմբշամարտի ֆեդերացիան հայտնեց հրաժարականի դիմումը ներկայացնելուց միայն 14 օր անց։ Դիմումը ներկայացվել է հունիսի 5-ին, իսկ ֆեդերացիան Արմեն Մկրտչյանի հրաժարականի մասին հայտարարել է հունիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։ 

2․ «Կենտրոն» հեռուստաընկերության հրապարակումը անդրադառնում էր մասնավորապես ըմբշամարտին, սակայն «Կենտրոն» հեռուստաընկերության հեռարձակած տեսանյութերում ոչ մի գործող ըմբիշ չխոսեց։ Տեսանյութում իրենց վրդովմունքն են հայտնել աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Կարեն Մնացականյանը, ովքեր նախկին ըմբիշներ են ու այդ պահին կապ չունեին ֆեդերացիայի և ըմբշամարտի հավաքականի հետ։

Քաղաքակիրթ աշխարհում ընդունված է, երբ ինչ որ լրագրող կամ ԶԼՄ անձին վարկաբեկող նյութ է հրապարակում և այն չի համպատասխանում իրականությանը, կա՛մ հերքում է տպագրում կա՛մ էլ դատարանում է հայտնվում։ Սակայն ո՛չ Գագիկ Ծառուկյանի, ո՛չ ՀԱՕԿ-ի կողմից չեղավ հերքում տպագրելու պահանջ, ոչ էլ համապատասխան դատական հայց ներկայացվեց։

Ֆեդերացիայի նախագահի փոփոխություն

Փետրվարի 28-ին մամուլում  հայտնվում է տեղեկություն՝ սկզբնաղբյուր նշելով «Ժամանակ» օրաթերթը, ըստ որի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը ըմբիշներին 2016 թվականի օգոստոսից սկսած չի վճարել աշխատավարձներն ու օլիմպիական խաղերի մրցանակակիրներին ու չեմպիոններին խոստացված հավելավճարները։ Նույն օր ըմբշամարտի ֆեդերացիան մամուլի ասուլիս հրավիրեց, որտեղ հերքեց այդ լուրը՝ այն անվանելով հերյուրանք։

Մայիսի 6-ին նույն «Ժամանակ» օրաթերթը տեղեկատվություն է տարածում, որ Սամվել Կարապետյանը հեռացել է ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից և որպես պատճառ նշում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ լարված հարաբերությունները: Հիշեցնենք, որ հենց այդ օրերին Նովի Սադում անցկացվում էր Եվրոպայի առաջնությունը։ Մայիսի 10-ին ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե արդյոք տեղյա՞կ է ֆեդերացիայի նախագահի հեռանալու մասին շրջանառվող լուրերին, ասաց«Ես տեղյակ չեմ ֆեդերացիայի նախագահը հրաժարական տվել է, թե՝ ոչ: Նոր պետք է գնամ ֆեդերացիա: Դեռ ոչ մի տեղեկություն չունեմ»։

«Ժամանակ» օրաթերթի հրապարկումից 11 օր անց, ՀԱՕԿ պաշտոնական կայքը հայտնեց, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ըմբշամարտի ֆեդերացիայի անդամների հետ և քննարկել ֆեդերացիայի հետագա գործնեության ծրագիրը։ Ֆեդերացիայի աշխատանքները այսուհետ համակարգելու է ՀԱՕԿ-ը, իսկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությունը թույլ կտա բնականոն ընթացքի մեջ պահել ֆեդերացիայի աշխատանքները:

Մայիսի 18-ին տեղի ունեցավ ըմբշամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստ, որտեղ ընտրվեց ֆեդերացիայի նոր ղեկավար կազմը՝ ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ Հրաչյա Ռոստոմյանը, ով նաև ՀՀ սպորտի և երիտասարադության հարցերի նախարարն է, բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը և ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը։ Ֆեդերացիայի փոխնախագահներ նշանակվեցին Ռոբերտ Խաչատրյանն (համակարգելու էր ազատ ոճի հավաքականների աշխատանքը) ու Արսեն Բադալյանը (համակարգելու էր հունահռոմեական ոճի հավաքականների աշխատանքը), իսկ գլխավոր քարտուղար դարձավ Արայիկ Բաղդադյանը։ Թվում է՝ աշխատանքային ու գործնական փոխատեղումներ են, որոնք ամեն ոլորտում էլ իրականացվում են:

Ի՞նչն էր տարօրինակ 

Ըմբշամարտի ֆեդերացիան բավականին խնամքով թաքցնում է ցանկացած հեռացում, իսկ այդ հեռացումները շարքային չեն, և միայն օրեր անց է դրա մասին հայտնում, երբ արդեն գրեթե անհնար է այդ իրողությունները գաղտնի պահել, քանի որ ամբողջ մամուլը ողողված է դրա մասին լուրերով։

Ֆեդերացիայի փոխնախագահի փոփոխություններ և ֆինանսական խնդիրներ

Նոյեմբերի 21-ից 26-ին Լեհաստանում տեղի ունեցավ ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Լուրեր տարածվեցին, որ այդ առաջնությանը ըմբիշները մեկնել են սեփական հաշվին։

Նոյեմբերի 13-ին ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահներից մեկը՝ Արսեն Բադալյանը, անձնական ֆեսբուքյան էջում տեղադրեց հետևյալը՝ ֆեդերացիայի փոխնախագահի աթոռը ազատ է, ի գործ պարոնայք (КРЕСЛО ВИЦЕ-ПРЕЗИДЕНТА ФЕДЕРАЦИИ СВОБОДНО! Дерзайте, Господа!!!)։

28555486_1760943743956183_342734202_o.jp

 Սույն գրառումից կարելի է ենթադրել, որ նա հեռացել էր զբաղեցրած պաշտոնից ու կրկին լռություն, թե՛ ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, թե՛ ՀԱՕԿ-ի։ Միայն նոյեմբերի 22-ին «Dalma News» կայքի հրապարակումիցտեղեկանում ենք Արսեն Բադալյանի հեռանալու պատճառների մասին։

 Նույն հրապարակման մեջ կրկին խոսվում ըմբշամարտի ֆեդերացիայի ֆինանսական ու կազմակերպչական խնդիրների մասին։ «Ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում աշխատեցի մոտ 5 ամիս։ Ես համաձայնել էի պաշտոնավարել որոշակի պայմաններով։ Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը ու պրակտիկան շատերը կամ չգիտեին այդ պայմանների մասին, կամ ինչ-որ բան այնպես չէին հասկացել։ Խոսակցություններ եղան, թե ինչու՞ չեմ ֆինանսավորում ֆեդերացիան, այն դեպքում, երբ ես ամենասկզբից ասել էի, որ պատրաստ չեմ այդ անել և մենք պայմանավորվել էինք, որ ֆինանսավորման հարցը ես չպետք է լուծեմ։ Ես պետք է վերահսկեի ֆեդերացիայում իրականացվող գործընթացները։ Կային նաև որոշակի խնդիրներ հունահռոմեական ըմբշամարտում տիրող ընդհանուր մթնոլորտի հետ։ Հետո նորից սկսեցին պտտվել խոսակցություններ ֆինանսավորման հետ կապված»։ 

 Արսենը Բադալյանը նաև նշել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում այն ըմբիշները ում հետ նա մարզվել և մեծացել է, շատ էին ուզում այդ պաշտոնը, իսկ ինքը երբեք չի ձգտել այդ պաշտոնին և չի ուզում կորցնել ընկերներին։ Նա մեկնաբանել էր ֆինանսական խնդիրների մասին խոսակցությունները և ասել, որ ամենուր էլ լինում են այդ խնդիրները և պետք չէ հին ֆեդերացիան համեմատել նորի հետ, ճիշտ չէ։ Արսեն Բադալյանը ասել էր, որ տեղյակ է ՀԱՕԿ-ի ցուցաբերած որոշակի աջակցությունը ֆեդերացիային, բայց արդյոք դա հասել է ըմբիշներին, թե ոչ՝ չի կարող ասել։

Նույն հրապարակման մեջ խոսել էր նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, նաև ֆեդերացիայի նախագահի Ժ/պ Հրաչյա Ռոստոմյանը, ով այլ կերպ էր մեկնաբանել Արսեն Բադալյանի հեռացումը, նշելով․  «Դա Արսեն Բադալյանի անձնական որոշումն էր։ Ոչ մի խնդիր չի եղել, մենք նրանից շատ գոհ ենք։ Նա ասեց, որ ժամանակի հետ կապված խնդիրներ ունի»։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք Մ23 տարեկաների ԱԱ ըմբիշները մեկնել են սեփական միջոցներով, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանել է, որ այդ շշուկները ճիշտ չեն և ֆեդերացիան ունի բավարար միջոցներ։

2018 թվականի հունվարի 2-ին ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնեց, որ ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմում հերթական փոփոխությունն է տեղի ունեցել։ Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում Արայիկ Բաղդադյանին փոխարինել է աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, ով նաև Հայաստանի սպորտի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետն է։

Հունվարի 9-ին «Dalma News» կայքը հերթական անգամ անդրադառնում է հայկական ըմբշամարտում տիրող իրավիճակին։ Այս անգամ իր մտահոգություններն է հայտնում լրագրող Արտուշ Մկրտչյանը, ով վերլուծելով ըմբշամարտում առկա իրավիճակը նշում է, որ այն գնալով բարդանում է։ Արդեն խոսակցույթուններ են պտտվում ամիսներով ըմբիշներին չվճարված աշխատավարձների մասին։ Նշվում է նաև, որ հունահռոմեական ըմբիշները չանցկացրեցին դեկտեմբերին ծաղկաձորյան ավանդական հավաքը, որ արդեն տասնամյակներ շարունակ անցկացնում են և ոչ մի տարի բաց չեն թողել։

Հունվարի 10-ին armtimes.com կայքը «Ըմբշամարտի ֆեդերացիան փող չունի. Ծառուկյանը չի՞ կատարում խոստումը» վերնագրով հոդված է հրապարակում, որտեղ խոսում է նույն խնդիրների մասին, ինչ մեկ օր առաջ «Dalma News» –ի հոդվածը։ Նյութի հեղինակը նշում էր ժամանակին հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը իրենց հետ զրույցում հաստատել է ֆինանսական խնդիրներին պատճառով պաշտոնից հեռանալու մասին լուրը, որից հետո տեսանյութում ինքն իրեն հերքել էր։

Այս 2 հրապարկումներից հետո ըմբշամարտի ֆեդերացիայի նորանշանակ գլխավոր քարտուղար Վաղինակ Գալուստյանը slaq.am էլեկտրոնային լրատվամիջոցի հետ զրույցում իր վրդովմունքն է հայտնում armtimes.com կայքում տպագրված նյութի վերաբերյալ և նյութը հեղինակ լրագրողին անվանում անառողջ երևակայություն ունեցող անձ, ով տարված է հերյուրանքներ գրելու մոլուցքով և նշում, որ այն պահից ինչ Գագիկ Ծառուկյանը ստանձնել է ֆեդերացիայի ֆինասավորումը նրանք գեթ մեկ վայրկյան ֆինանսական խնդիր չեն ունեցել։

Սակայն մեկ օր անց հենց այդ նույն լրագրողին, ում պարոն Գալուստյանը անվանում էր անառողջ երևակայություն ունեցող անձ , ամենայն մանրամասնությամբ հարցազրույց է տալիս, որտեղ խոսում է իր նշանակման, ֆեդերացիայում առկա խնդիրների, հավաքների, մարզիկների սեփական միջոցներով Մ23 ԱԱ գնալ-չգնալու և այլնի մասին։

Հունվարի 12-ին sport.news.am կայքը հարցազրույց է հրապարակում Հայաստանի  ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանի հետ (ստացվում է, որ Արսեն Բադալյանի հրաժարականից հետո նրան փոխարինել է Սամվել Գևորգյանը), որտեղ նա պարզաբանում է թե ինչու չի կայացել դեկտեմբերյան հավաքը և նույնպես հավաստիացնում, որ ֆեդերացիան ոչ մի ֆինանսական խնդիրներ չունի։

Հունվարի 11-ին «Կենտրոն» հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվում ըմբշամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված իրավիճակը լուսաբանող հերթական ռեպորտաժը, որտեղ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպելով ֆեդերացիայի անդամների հետ քննարկել է իրավիճակը։ Նա ասում է․ «Մեր ֆեդերացիան այս տարի 28 մեդալ ա բերել։ Աշխարհի, եվրոպայի, բանակային, ֆրանկաֆոնի խաղերից՝ բնականաբար երիտասարդներ, պատանիներ։ 28 մեդալ, որոնք շատ երկրների ըմբշամարտի ֆեդերացիաներ կերազեն, որ մեր մի մասի չափ մեդալներ ունենան, ուստի դա նշանակում է 2 կարևոր փաստ։ Առաջինը, որ մեզ մոտ հավաքված են մասնագետներ, որոնք հասկանում են և բարձր մակարդակի վրա տիրապետում են մարզաձևը և նաև կազմակերպչական առումով ֆեդերացիան շատ ճիշտ աշխատանքներ է իրականացնում։ Այս 2-ի համադրությունը բնականաբար բերում է այս արդյունքներին։ Մենք միշտ փորձել ենք և փորձում ենք և փորձելու ենք և ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք համաշխարհային բոլոր ստուգատեսներում, և ինչպես ասում էր Չերչիլը ամեն հաչացող շան հետևից, որ գնանք աշխատանքը պռավալ կանենք»,- ուղիղ մեջեբերում Հրաչյա Ռոստոմյանի խոսքից։

Ռեպորտաժից տեղեկանում ենք նաև, որ ֆեդերացիայի անդամները հանդիպում են ունեցել ՀԱՕԿ նախագահի հետ։

Հակասություններ 

1․ Դեռևս 2017 թվականին «Dalma News» կայքին տված հարցազրույցում Հրաչյա Ռոստոմյանը նշել էր, որ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության մեկնելը ըմբիշների հաշվին՝ իրականությանը չի համապատասխանում, իսկ 2018 թվականի հունվարի 11-ին armtimes.com կայքին տրված հարցազրույցում ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վաղինակ Գալուստյանը այդ հարցին ոչ միանշանակ պատասխան է տալիս՝ ասելով որ այդ մրցաշարը ներառված չի եղել օրացուցային պլանում և ինքը չգիտի արդյոք մարզիկները իրենց հաշվին են մեկնել, թե հովանավոր են գտել, թե ՀԱՕԿ-ն է ֆինանսավորել։ Հարց է առաջանում, արդյո՞ք, նոյեմբերին Հրաչյա Ռոստոմյանը, ով ի պաշտոնե պետք է տեղեկացված լինի ֆեդերացիայում տեղի ունեցող յուրաքանչյուր մանրուքից, տեղյակ չէր որ մրցաշարը ներառաված չէ օրացուցային պլանում։

2․ Երբ Վաղինակ Գալուստյանին ու Սամվել Գևորգյանին հարց է տրվում, թե ինչու չի կայացել դեկտեմբերին անցկացվող ծաղկաձորյան հավաքը,նրանք ահա այսպիս պատասխան են տալիս․ Սամվել Գևորգյան․ «Դեկտեմբերի հավաքի չկայանալու պատճառը ֆինանսը չէր: 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է, իսկ այդ հավաքը մեզ համար այս շրջանում խիստ անհրաժեշտ չէր, որպեսզի լրացուցիչ ծախսեր չանեինք, հրաժարվեցինք, չնայած՝ մեզ առաջարկվեց ցանկության դեպքում մեկնել Ծաղկաձոր հավաքի: Հավաքը չարեցինք ևս մեկ շատ կարևոր պատճառով: Քանի որ տարեվերջյան հավաքներն ուղղված են ֆիզպատրաստության վրա և Ծաղկաձորում մենք հիմնականում դահուկավազքով ենք զբաղվում, այս տարի որոշեցինք հետաձգել այդ հավաքը, որովհետև այնտեղ ձյուն չկար»: (Հատված Սամվել Գևորգյանի հետ sport.news.am-ում հրապարկաված հարցազրույցից) 

Վաղինակ Գալուստյան․ «Ուրեմն գիտե՞ք՝ ինչու չի կայացել։ Օրացուցային պլանը, որ նայում եմ, այս տարվա, Եվրոպայի 2018 թ. առաջնությունը անցկացվելու է ապրիլի վերջից մայիսի սկիզբը։ Եվրոպայի առաջնությունը միշտ անցկացվել է մարտ ամսին։ Այդ 1 ամիսը, որ հետաձգվել է, գլխավոր մարզիչը հավաքները հետաձգել է։ Երբ որ անում էր հավաքը դեկտեմբերին, հիմա կանի Հայաստանի առաջնությունից հետո։ Բնականաբար. նա չէր կարող հունվարի սկզբին անել հավաք, հունվարի վերջին մրցումների մասնակցեին (խմբ. նկատի ունի ՀՀ առաջնությունը): Այդ պատճառով հավաքը հետաձգվել է։ Հայաստանի առաջնությունից անմիջապես հետո այդ հավաքը Ծաղկաձորում կլինի»։ (Հատված Վաղինակ Գալուստյանի armtimes.com-ին տված հարցազրույցից)։ 

Անդրադառնելով նրանց հավաքը չանցկացնելու արդարացումներին, ընդամենը 2 փաստ կարելի է արձանագրել՝ այդ հավաքը անցկացվում է անփոփոխ գրեթե 20 տարի և վերջին 20 տարիներին Եվրոպայի առաջնությունների ժամանակացույցի հետ ծանոթանալն ու տեսնել, որ այն միշտ փոփոխական է եղել ՝ տատանվելով մարտի սկզբից մինչև մայիսի սկիզբ, սակայն դա չի ազդել ծաղկաձորյան հավաքի անցկացման վրա։ Ավելի պետք չէ հեռու գնալ, անցյալ տարի Եվրոպայի առաջնությունը անցկացվեց մայիսի 2-ից 7-ը, այս տարի ապրիլի 30-ից մայիսի 6-ը, ինչպես տեսնում եք անցյալ տարի նույնպես Եվրոպայի առաջնությունը այս տարվանից ավելի ուշ է անցկացվել 2016 թվականի դեկտեմբերին թիմը Ծաղկաձորում հավաք անցկացրել է։ 

Ինչ վերաբերում է Ծաղկաձորում ձյուն չլինելու պատճառաբանությունը, ապա ոչ մի կասկած անգամ չկա, որ հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ի զորու էր այնպես կազմակերպել թիմի մարզումային գործընթացը, որ անգամ ձյուն չլինելու պարագայում թիմը անցներ անհրաժեշտ ֆիզպատրաստությունը։ Բացի այդ համոզված եմ, որ 20 տարվա ընթացքում սա առաջին ձմեռ չէ, երբ Ծաղկաձորում դեկտեմբերին դեռ ձյուն չի եկել։ Ավելին, ըմբշամարտի թոփ հավաքականներից ոչ մեկը 4 ամսով ազատ չի արձակում հավաքականը՝ չանցկացնելով ոչ մի հավաք։ Այդպես է եղել նաև Հայաստանի հավաքականի պարագայում նախորդ տարիներին։ 

3․ Վաղինակ Գալուստյանը անդրադառնալով հավաքներին ևս մեկ փաստ է նշում․ «Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, Միհրան Հարությունյանը, մեր մնացած․․․ ես նույնիսկ ուրախանում եմ, բոլորը այսօր միջազգային ակումբներում հանդես են գալիս։ Մեկը Գերմանիայում է հանդես գալիս, մյուսը՝ Իրանում․․․ Մարդկանց հնարավորություն է տրված իրենց ազատ ժամանակը օգտագործելու իրենց ֆինանսական վիճակը բարելավելու համար։ Ամեն գոտեմարտը մեծ գումարներ է բերում։ Այդ իսկ պատճառով, քանի որ Եվրոպայի առաջնությունն էլ շատ ուշ էր տեղի ունենալու, նրանց հնարավորություն է տրված: Եթե մարդը գնում է ակումբի կազմում ելույթի է պատրաստվում, դա էլ հավաքի մի ձև է, ուղղակի մարզիկները տարբեր ակումբներում են լինում»: 

Իրականում, Արթուր Ալեքսանյանը հանդես չի գալիս ոչ մի ակումբի կազմում (ժամանակին հանդես է եկել գերմանական ակումբներից մի քանիսի կազմում, բայց ոչ այժմ), Մաքսիմ Մանուկյանը միայն վերջերս է միացել իրանական ակումբներից մեկին, իսկ Միհրան Հարությունյանի ակումբը ոչ թե ըմբշամարտի է, այլ խառը մարտարվեստների ակումբ է։ Բացի այդ, ակումբային մարզումներով չես կարող փոխարինել հավաքականի հետ հավաքների ժամանակ անցկացվող մարզումային ծրագիրը։ Դա կփաստի յուրաքանչյուր ըմբիշ և մարզիչ։ Վաղինակ Գալուստյանը որպես նախկին ըմբիշ ու պրոֆեսիոնալ մարզիկ պետք է սրա մասին իմանար։ Եվ, վերջիվերջո, Հայաստանի հավաքականը չի սահմանափակվում այդ 3 մարզիկներով։

Ամփոփում

«Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեպորտաժում՝ խոսքի վերջում սպորտի և երիտասարդության հարցեցրի նախարարը մեջբերում է 20-րդ դարի հայտնի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ և պաշտպանության նախարար Ուինսթոն Չերչիլի արտահայտություններից մեկը ՝ ամեն հաչացող շան հետևից, որ գնանք աշխատանքը պռավալ կանենք(You will never reach your destination if you stop and throw stones at every dog that barks. Դու երբեք չես հասնի քո նպատակին, եթե կանգնես ու քար նետես ամեն հաչացող շան վրա- խմբ.):

Ցանկալի կլինի հասկանալ, թե՞ ում է ակնարկում պարոն նախարարը ՝ լրագրողների՞ն, ըմբիշների՞ն, թե ՀՀ քաղաքացիներին առհասարակ։ Յուրաքանչյուր դեպքերում էլ կարելի է պատասխանել նույն Չերչիլի խոսքերով. «Իմ երկրում իշխանության ներկայացուցիչները հպարտանում են, որ նրանք պետության ծառաներն են, իսկ պետության տերեր լինելը կհամարվեր ամոթալի»:

Այն պնդմանը, որ ըմբշամարտի ֆեդերացիայի անդամները ամեն ինչ անում են, ամեն ինչ կարգին է և տարեսկզբից իրենք կսկսեն մասնակցել հավաքների ու մրցաշարերի, մոռանում են ավելացնել մի փոքրիկ հանգամանք. այժմ տարեսկիզբ է, հետևաբար պետբյուջեից ֆեդերացիային տրամադրվելու է իրեն հասանելիք 220 մլն դրամը։ Փաստացի այս պահին ֆեդերացիան բավարար ֆինանսական միջոցներ ունի՝ պետբյուջեից հատկացվող, բայց ինչքան կհերիքեն այդ միջոցները մեծ հարցական է և արդյոք տարվա կեսին չենք հայտնվի նույն կոտրած տաշտակի առջև։

Իրարամերժ հայտարարությունները ստիպում են կասկածել, որ ֆեդերացիայի պաշտոնատար անձիք տիրապետում են ամբողջ իրադրությանը, իսկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանություններ այս հարցի շուրջ  չի տվել, փոխարենը նրան «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում պաշտպանում են այնպիսի անձիք, ովքեր տվյալ իրավիճակի հետ ոչ մի կապ չունեն:

Հայկական մարզական իրականությունում նորմալ է համարվում չխոսել առկա խնդիրներից, կոծկել դրանք և ծիծաղելի ու կասկածելի արդարացումներ գտնել: Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի դահուկների բացակայության հարցը դրա վառ օրինակն է: Նույնիսկ այն բանից հետո, երբ մամուլում աղմուկ բարձրանալու շնորհիվ հարցը դրական լուծում ստացավ, եղան կարծիքներ, որ մարզիկը պետք է պարզապես լռեր, որպեսզի «չխայտառակեր ռեսպուբլիկան»: Միգուցե հենց այդ տրամաբանությամբ էլ լուռ են մնում մարզիկները, ովքեր ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են այս խոսակցությունները։ Բայց լռությունն էլ տանում է նրան, որ բազմաթիվ մրցունակ ըմբիշներ մի օր հայտնվում են արտասահմանում ու սկսում ներկայացնել այլ երկրներ: Իսկ սպորտում, այդ թվում նաև ըմբշամարտում հերոսներին ու հաղթողներին մեծ պարգևատրումներ տալուց պակաս կարևոր չէ մրցակցության խրախուսումը, ու եթե մարզիկներից մեկը մեդալ չի բերում, դա դեռ չի նշանակում, որ նա հայկական սպորտին պետք չէ:

Ցանկացած քաղաքակիրթ երկրում այսպիսի իրավիճակ լինելու դեպքում արդեն վաղուց հասկացել էին ինչն ինչոց է, իսկ մենք ուղիղ մեկ տարի է՝ չենք կարողանում հասկանալ՝ ստում են լրագրողնե՞րը, եթե այո, ապա ինչու՞ նրանց չեն ենթարկում պատասխանատվության հերյուրանքներ տարածելու համար, թե՞ ՀԱՕԿ-ը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները ու տված խոստումները, իսկ ֆեդերացիայի աշխատակիցները փորձում են ամեն կերպ կոծկել այդ ամենը։

 

Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ռաֆ ջան շատ մերսի երկուսիտ վոռմտնող մուտիլովչիկներին միանգամ եվս ջրի երես հանելու համար

2

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

թուրքերի մոտ քեֆ ուրախությունա Կիեվի մրցաշարից հետո 5 :1 մեզ հաղթել են:Շատ շատ շատ վատ ձեվով Մաքսիմը տարվավ:Մենակ Չալյանը կրեց ադրբեջանցու 

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах
03.03.2018  21:38

Ըմբշամարտ. Անդրանիկ Հարոյանի անվան հուշամրցաշարի հաղթողները

95175.jpg

Մարտի 1-3 Օլիմպիական հերթափոխի քոլեջում անցկացվեց վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանի անվան 2-րդ հուշամրցաշարը։

Հուշամրցաշարը նախընտրական բնույթ էր կրում։ Ըստ մրցաշարի արդյունքների պետք է ձևավորվի Հայաստանի Մ23 տարեկանների հավաքականը, որը միջազգային մրցաշարի մասնակցելուց հետո կպատրաստվի հունիսի 4-10 թուրքական Ստամբուլում անցկացվող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։

Մրցաշարի կազմակերպիչ Ցոլակ Հարոյանը, ով նաև Անդրանիկ Հարոյանի որդին է, ասեց, որ փորձում են ամեն տարի մի նորամուծությամբ կազմակերեպել մրցաշարը։

«Միանշանակ նորամուծությունները շարունակական են լինելու։ Այս տարի միջազգային մրցաշար չեղավ, քանի որ որոշել էինք այն դարձնել  նախընտրական Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականի համար։ Մյուս տարի կփորձենք միջազգային մրցաշար անցկացնել»,- նշեց Հարոյանը։

Հարոյանի սան Գևորգ Մխեյանը 70 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց։

«Գոհ եմ Գևորգի արդյունքից, նրա մոտ  առաջընթաց եմ նկատում անցյալ տարվա համեմատ։ Ընդանուր առմամբ մեր քոլեջի սաները լավ են մասնակցել»։

Ցոլակ Հարոյանն ավելացրեց, որ մյուս  տարի մրցաշարը նույն դահլիճում չի լինի, քանի որ այն փոքր է։

Ընդհանուր առմամբ, 10 քաշային կարեգերից 4-ում հաղթող դարձան Օլիմպիական հերթափոխի քոլեջի սաները։ 2 քաշային կարգում հաղթող ունեցավ Վանաձորը, մեկական քաշյին կարգերում հաղթեցին Ջերվեժի, Արտաշատի, Աշխատանքային ռեզերվների և  ԸՀԴ-ի ըմբիշները։

Անդրանիկ Հարոյանի հուշամրցաշարի հաղթողները

57 կգ քաշային կարգ
1․ Կարեն  Զուրաբյան
2․ Մխիթար Գրիգորյան
3․ Հարություն Մանուկյան
3․ Ռազմիկ Միսակյան

61  կգ
1․ Արսեն Հարությունյան
2․ Վաղինակ Մաթևոսյան
3․ Կարապետ Գևորգյան
3․ Արտյոմ Ազարյան

65 կգ
1․ Գոռ Թորոսյան
2․ Աշոտ Վելիցյան
3․ Վազգեն Թևանյան
3․ Վարգես Կարապետյան

70 կգ
1․ Գևորգ Մխեյան
2․ Ռազմիկ Սիմոնյան
3․ Նարեկ Սահակյան
3․ Հովհաննես Վարդանյան

74 կգ
1․ Դավիթ Գևորգյան
2․ Խաչատուր Պապիկյան
3․ Հրայր Ալիխանյան

79 կգ
1․ Արման Ավագյան
2․ Անդրանիկ Գաբրիելյան
3․ Էդուարդ Վարդանյան
3․ Հովիկ Աղբալյան

86 կգ
1․ Հովհաննես Մխիթարյան
2․ Ռազմիկ Պողոսյան
3․ Կարեն Խաչատրյան

92 կգ
1․ Սարգիս Հովսեփյան
2․ Արման Թորոսյան
3․ Արթուր Հակոբյան

97 կգ
1․ Արթուր Զաքարյան
2․ Կոլյա Հարությունյան
3․ Մնացական Եղոյան

125 կգ
1․ Հովհաննես Մաղաքյան
2․ Մարտին Սիմոնյան
3․ Գոռ Գալոյան

ArmFootball

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!


Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.


Войти сейчас