• Announcements

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   11/19/2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Sign in to follow this  
Followers 0
lori-m

Таэквандо | Թեքվանդո

78 posts in this topic
մեկ ժամ առաջ, URTZ ֆորումականը գրել է.

olympiakan ughegir chunenq vochmi hat es anqam

Բայց տեղյակ ես հլը հնարավորություն կա նվաճելու?

0

Share this post


Link to post
Share on other sites

Che chka - verchina hunvariner Stanbulum

 

1

Share this post


Link to post
Share on other sites

ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՎԱՃԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ

21 մայիսի, 2016 | 11:25

13240769_913810718740810_5288170541355966847_n

Շվեյցարիայի Մոնտրեուքս քաղաքում ընթացող թաեքվոնդոյի Եվրոպայի 22-րդ առաջնությունում, որը G 4 կարգի մրցաշարերի շարքին է դասվում,
ՀՀ պատվիրակությունը հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանիգլխավորությամբ մրցավայր է մեկնել 6 մարզիկով՝ Վարագ Աղաջանյան (54կգ), Հայկազ Սամվելյան (58 կգ ), Սերգեյ Ավանեսով (63 կգ), Սերգեյ Վարդազարյան (68 կգ), Դավիթ Վարդումյան (74 կգ), Արման Երեմյան ( 87 կգ):
Նախաօլիմպիական այս կարևոր ստուգատեսին ըստ ներկայացրած նախնական հայտերի տղամարդկանց և կանանց 8-ական քաշային կարգերում պատրաստվում են մասնակցել 46 երկրի 387 մարզիկներ, որոնցից 41-ը ՌԻՈ- 2016-ի ուղեգիր նվաճածներն են:
Առաջնության մասնակիցների թվում են նաև Լոնդոնի 2012 թ օլիմպիական 30-րդ խաղերի 4 չեմպիոններ: Հատկանշական է, որ այս մրցաշարում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվելու:
Երեկ՝ մրցումային 3-րդ օրը, վերջապես ուրախանալու առիթ տվեցին նաև մեր պավիրակները: Իրեն գերազանց դրսևորեց 68 կգ քաշային կարգի 35 թաեքվոնդոիստների մրցապայքարին մասնակցող 23-ամյա Սերգեյ Վարդազարյանը:
Արսեն Ավետիսյանի շնորհալի սանը, ով անցյալ տարի Չելյաբինսկում կայացած աշխարհի առաջնությունում 5-րդ տեղն էր գրավել ու կարողացել էր կրկնել Ավետիսյանի երկու այլ հայտնի սաների Վարդան Վարդանյանի (2003 թ, 78 կգ) և Արման Երեմյանի (2013 թ, 80 կգ) հայկական թաեքվոնդոյի պատմության մեջ առայժմ գրանցած լավագույն արդյունքը, շվեյցարական ստուգատեսում արժանացավ բրոնզե մեդալի:
Շվեյցարիայում Վարդազարյանն ապացուցեց, որ Չելյաբինսկում ունեցած իր հաջողությունն ամենևին էլ պատահական չէր: Նա 3 հաղթանակ տարավ ու մեկը մյուսի ետևից պայքարից դուրս մղեց իտալացի Դավիթ Սպինոզային (15:2), Թուրքիայի պատրվիրակ Բերկայ Ակյոլին (14:12) ու ադրբեջանցի Այխան Թաղիզադեին (1:0) և մտավ կիսաեզրափակիչ:
Այստեղ մեր թեաքվոնդոիստի առաջընթացը կանգեցրեց մրցաշարի հայտնությունը դարձած Գերմանիան ներկայացող 19-ամյա Համզա Քարիմ Ադնան: Սերգեյն այս անգամ բավարարվեց բրոնզե մեդալով, որը մեծ նվաճում է երիտասարդ ու խոստումնալի հայ թաեքվոդոիստի համար:
Իսկ Գերմանիայի պատվիրակը եզրափակչում համառ պայքարում 5:6 հաշվով զիջեց 5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակված 2012 թ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն 27-ամյա թուրք մարզիկ Սերվեթ Թազեգյուլին:
63 կգ քաշային կարգում վերջերս Իրանում ընթացած միջազգային մրցաշարում բրոնզե մեդալ նվաճած Սերգեյ Ավանեսովը պորտուգալացի Նունո Կոստայի նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակ տոնելուց հետո պարտություն կրեց ու դուրս մնաց հետագա մրցապայքարից: Նման արդյունք արձանագրեց նաև 54 կգ քաշային Վարագ Աղաջանյանն, ով 4:3 հաշվով Բելառուսի պատվիրակ Իլյա Կոկշինցովին հաղթելուց հետո, 2:3 հաշվով զիջեց իսպանացի Խորխե Տոռեսին:
Իսկ ահա 58 կգ քաշային Հայկազ Սամվելյան անհաջողության մատնվեց հենց 1-ին մենամարտում:
Այսօր մրցասպարեզ կելնի Դավիթ Վարդումյանը (74 կգ), ում առաջին մրցակիցը Սերբիայի ներկայացուցիչ Դամիր Ֆեյզիչն է, իսկ մայիսի 22-ին՝ ստուգատեսի եզրափակիչ օրը, իր համար նոր՝ 87 կգ քաշային կարգում հանդես կգա 2008 թ Եվրոպայի չեմպիոն, 2015 թ Եվրոպայի փոխչեմպիոն, 30-ամյա Արման Երեմյանը:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

footsport.am

1

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0