• Объявления

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   19.11.2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
David

Պրոֆեսիոնալ բռնցքամարտ | Профессиональный бокс

254 сообщения в этой теме

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ

26 փետրվարի, 2017 | 12:06

Փետրվարի 25-ը իրավամաբ հայկական բռնցքամարտի ամենահաջողակ օրերից մեկը կարելի համարել:
Արդեն հայտնել ենք Սոֆիայում ընթացող սիրողական բռնցքամարտի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարի 68-րդ խաղարկությունում ՀՀազգային հավաքականի անդամ, Ռիո Դե Ժանեյրոյի 2016թ օլիմպիական խաղերի մասնակից, 64 քաշային Հովհաննես Բաչկովի փայլուն մրցելույթի մասին, ով երեկ ստուգատեսում 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց ու մտավ եզրափակիչ. այսօր էլ գլխավոր մրցանակը կվիճարկի բուլղարացի Այրին Իսմեթովի հետ մենամարտում:
Իսկ ահա Վորոնեժում ՀՀ հավաքականի իրենց թիմակցի հաղթարշավը շարունակեցին ընտրանու ևս երկու անդամներ, ՌԻՈ-2016 օլիմպիադայի մասնակցիներ Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը, ովքեր սիրողական բռնցքամարտին զուգահեռ իրենց ուժերն են փորձում նաև պրոֆեսիոնալ ռինգում: Եթե Բաչկովը Սոֆիայում հանդես է գալիս ՀՀ ընտրանու 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ, ապա Ավագյանն ու Աբգարյանը Վորոնեժում ելույթ ունեցան ՀՀազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ, ով այս անգամ մեր երիտասարդ ու շնորհալի բռնցքամարտիկների մարտավկայի պարտականություններն էր կատարում:
Եվ ահա, ինչպես բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից են տեղեկացնում, երեկ թե՛ Արամը և թե՛ Նարեկը փայլուն կատարեցին իրենց առջև դրված խնդիրը:
Սիրողական բռնցքամարտի Եվրոպայի վերջին երկու առաջնությունների բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանն, ով պրոֆեսիոնալ ռինգում ելույթ է ունենում 58,9 կգ քաշային կարգում, ռուսաստանցի Անտոն Մեժուևի հետ մենամարտի արդեն 3-րդ ռաունդում ստիպեց մրցակցի մարզչական շտաբին ընդունել պարտությունը, և պրոֆեսիոնալ ռինգում իր 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ:
Իսկ ահա 55,3 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Աբգարյանը 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին՝ ռուսաստանցի Ալեքսանդր Օրաբինսկուն: Սա Նարեկի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:
Բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի նախագահ, ճանաչված բռնցքամարտիկ Արթուր Գևորգյանն երեկ ՀՀ ընտրանու վերոհիշյալ 3 առաջատար բռնցքամարտիկների ելույթերին վերաբերող այսպիսի գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում.
< Այսօր հաղթական օր էր հայ բռնցքամարտիկների համար: Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում Հովհաննես Բաչկովը հաղթանակ է տարել և մտել է եզրափակիչ: Վաղը մեր մարզիկը պայքարելու է ոսկե մեդալի համար: Բռնցքամարտի ՀՀ հավաքականի անդամներ Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում պրոֆեսիոնալ ռինգում, այսօր փայլուն ելույթ ունեցան Վորոնեժում: Շնորհավորում եմ մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ>:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

footsport.am

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Աշխարհը շունչը պահած սպասում ա!!!!! Watch-Mayweather-vs-McGregor-Online.jpg

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Ashxarhi chempion 

 

 

 

2

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!


Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.


Войти сейчас