• Announcements

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   11/19/2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Nareco

Лыжный спорт

377 posts in this topic

հլը ես չինական մուտիտները կարդացեք իրանց քձիպությունը ու փողոցի մակարդակի կազմակերպվածությունը ուզում էին ելի հայրենասիրութհան տակ կոծկեին:Մեր ախպորը հալալա որ եսքան շակալների մեջ մինչեվ վերջ իրանը տարավ լիքը աշխարի մեդալակիրներ կամ եվրոպայի չեմպիոններ իրա դուխը չունեն ասենք բառբում որ խնդիրները բացեյբաց խոսան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ կայացան լսումներ. մասնակցում էին փոխնախարար Գաբրիել Ղազարյանը և ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Ներկա էին ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը, Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը և մարզիչները:

 
Ads by Digisales

 

Թեման Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի աշխատանքն էր Օլիմպիական խաղերում և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանին անչվող հարցերը:

Ռոստոմյանը նախ կատարվածը որակեց «չակերտավոր աղմուկ», քանի որ թեման անիմաստ շահարկվել է:

Գագիկ Սարգսյանը հանգամանալից ներկայացրեց կատարվածը: Նա ուշադրությունը սևեռեց այն փաստի վրա, որ Աշոտի դահուկները ոչ թե կոտրված, այլ վնասված են եղել: «Մինչև նոր դահուկները գային մրցավայր, ավստրիական ընկերությունը, որի հետ պայմանավորվածություն ունենք, առաջարկեց Աշխարհի չեմպիոնի դահուկներ, որից Աշոտը հրաժարվել է: Նոր դահուկները մեզ հասել են փետրվարի 15-ին, իսկ ամսի 11-ին Աշոտ Կարապետյանը մարզվել է: Կայքերից մեկը գրել էր 6 օր չի մարզվել. ինչպե՞ս: Աշոտը իմ տղան է, մեր տղան է, մենք ֆեդերացիայում մարզիկներին չենք տարանջատում»:  

Աշոտ Կարապետյանն իր խոսքում նշեց, որ Փհենչհան է գնացել ընկերոջ դահուկներով, քանի որ իրենը վնասված էին: «Ինձ Գագիկ Սարգսյանն ասաց, որ նոր դահուկները պատվիրված են և կհասնեն մի փոքր ուշացումով: Երկրորդ մարզմանը զգացի, որ դահուկիս հետ մի բան այն չէ, վասնավել էր: Ինձ առաջարկեցին դահուկներ, բայց ես ինչո՞ւ պետք է դրանցով մարզվեի... ես արժանի չէի՞ նոր դահուկների. ես իմ հասանելիքն էի ուզում: Ես կարող էի այդ դահուկներով, բայց այլ խնդիր կա... ինձ նոր դահուկ չհասնի՞»:

Հրաչյա Ռոստոմյանը հետևյալ կերպ ամփոփեց.

«Եղել են բացթողումներ ֆեդերացիայի և մարզիչների կողմից: Խնդիրը չպետք էր այսաստիճան բարձրացվեր: Նախարարությունն ավելի հետևողական կլինի: Ցավում եմ, որ անձնական հարցերի պատճառով լարվածություն կար: Առաջինը երկիրն է, դուք պայքարում եք երկրի համար: Պետք է հայրենասիրությունն առաջինը լինի ֆեդերացիայում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականը լուծարվում է Ռոստոմյանի հանձնարարականով և կկազմավորվի նորը:

Armsport.am

Edited by Mayis

0

Share this post


Link to post
Share on other sites
Հայաստանում կբացվի նոր դահուկային կենտրոն

19:49 12.12.2018

 
 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր մամուլի ասուլիս է տվել Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը.

«Մենք ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ենք ստացել, և Աշոցքում կառուցվում է դահուկային փոքր կենտրոն, որն ունի մեծ հեռանկար: Փորձելու ենք Աշոցքը դարձնել Հայաստանի դահուկային կենտրոններից մեկը:

 
 
 

 

Այն դառնալու է ձմեռային, արկածային տուրիզմի կենտրոն»,- Սարգսյանի խոսքերը մեջբերում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Դահուկային կենտրոնի բացման արարողությունը կկայանա հունվարի 19-20-ին:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ այս տարի առաջին անգամ Հայաստանում կանցկացվի զարգացող երկրների լեռնադահուկային սպորտի գավաթի խաղարկությունը, որը կկայանա հունվարի 28-ից փետրվարի 1-ը: 

Հայաստանում առաջին անգամ է նման մաշտաբի մրցաշար անցկացվելու:

Armsport.am 

0

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now