• Announcements

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   11/19/2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Sign in to follow this  
Followers 0
Nareco

Стрельба | Հրաձգություն

174 posts in this topic

ՀԱՅ ՀՐԱՁԻԳԸ ՆԱՆԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՈՒՂԵԳԻՐ Է ՆՎԱՃԵԼ

28 փետրվարի, 2014 | 16:40

aram147.jpg

Ինչպես հայտնում են հրաձգության Հայաստանի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից, այսօր՝ փետրվարի 28-ի առավոտյան Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականը ներկայացնող Հրաչիկ Բաբայանն ու Սուրեն Բերյանը Մոսկվայում մասնակցել են Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որի ժամանակ խաղարկվում էին նաև օգոստասի 16-28-ը չինական Նանկին քաղաքում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական 2 –րդ խաղերի ուղեգրեր: Վարժության կատարմանը ընդհանուր հաշվով 42 պատանի հրաձիգ է մասնակցել: Օլիմպիական ուղեգիր էին նվաճում 1-6-րդ տեղ գրաված հրաձիգները: Oդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց վարժությունում Հրաչիկ Բաբայանը վաստակել է 619,0 միավոր և զբաղեցրել է եզրափակիչ մտած լավագույն ութնյակի 5-րդ հորիզոնականը: Իսկ Սուրեն Բերյանը արձանագրել է 611,4 միավոր արդյունքն ու զբաղեցրել 13-րդ տեղը: Եզրափակչում տեղ են գտել 6 երկիր ներկայացնող 8 մարզիկ, յուրաքանչյուր երկիր կարող էր ձեռք բերել միայն օլիմպիական մեկ ուղեգիր:Այնպես որ,  անկախ եզրափակչի արդյունքից, Հրաչիկ Բաբայանը արդեն ձեռք է բերել պատանեկան ամառային օլիմպիական 2-րդ խաղերին մասնակցելու ուղեգիր: Եզրափակիչ փուլում Հրաչիկը գրավել է 6-րդ տեղը: Այսպիսով, նա օգոստոսին Նանկինում կներկայացնի Հայաստանը: Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչն է Սեյրան Նիկողոսյանը: Հրաչիկ Բաբայանը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է, նրա անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: Մոսկվա մեկնած հրաձգության Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են 9 հրաձիգներ , ովքեր դեռ մինչև մարտի 6-ը հանդես կգան Եվրոպայի առաջնությանը տարբեր տարիքային խմբերի մրցաշարերում:

 

footsport.am

1

Share this post


Link to post
Share on other sites

ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԸ ՆԱԵՎ ՆՎԱՃԵՑ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐ

01 մարտի, 2014 | 18:07

ZAVEN-2.jpgԻնչպես հայտնում են հրաձգության Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մարզաձևի Հայաստանի հավաքականը ներկայացնող Զավեն Իգիթյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությնում` oդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց ձևում վաստակել է 571 միավոր և 43 մասնակիցների մեջ 5-րդ տեղով ձեռք բերել եզրափակչի ուղեգիր:  Զավենը, սակայն, ձեռքբերածով չի սահմանափակվել. եզրափակչում իրեն գերազանց է դրսևորել ու առաջ անցնելով բոլոր մրցակիցներից՝ նվաճել պատանիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Նա վաստակել է 200,0 միավորով, 2-րդ տեղը 198,4 միավորով գրավել է ուկրաինացի Պավլո Կորոստյլովը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ 177,6 միավորով բուլղարացի Ալեքսանդր Թոդորովը: Այսպես՝  Հայաստանն հրաձգությունից ունեցավ պատանեկան օլիմպիական խաղերի 2 մասնակից: Հիշեցնենք, որ երեկ  Հրաչիկ Բաբայանն նույնպես արժանացել էր այդ խպատվին ևւ Զավեն Իգիթյանի հետ միասին օգոստոսի 16-28-ը չինական Նանկինում կփորձի պատվով ներկայացնել  հայոց եռագույնը: Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչն է Սեյրան Նիկողոսյանը:

Զավեն Իգիթյանը Զինաիդա և Յուրի Սիմոնյանների հրաձգության մարզադպրոցի ու կրթության և գիտության նախարարության <Հրաձգության հանրապետական մարզադպրոցի> սան է, նրա անձնական մարզիչը հայրն է՝ Խորեն Իգիթյանը:

Մոսկվա մեկնած հրաձգության Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են 9 հրաձիգներ, ովքեր դեռ մինչև մարտի 6-ը հանդես կգան Եվրոպայի առաջնությանը տարբեր տարիքային խմբերի մրցաշարերում:

 

footsport.am

1

Share this post


Link to post
Share on other sites

Զավեն Իգիթյանը պատանեկան օլիմպիադայում 5-րդ տեղնա գրավել 10մ օդամղիչով: Ընդ որում պարտվելա ուկրաինացուն ու բուլղարին, որոնց Եվրոպայի առաջնությունում հաղթել էր:


1

Share this post


Link to post
Share on other sites

Զավեն Իգիթյանը պատանեկան օլիմպիադայում 5-րդ տեղնա գրավել 10մ օդամղիչով: Ընդ որում պարտվելա ուկրաինացուն ու բուլղարին, որոնց Եվրոպայի առաջնությունում հաղթել էր:

Apsos [email protected] medal petqa berer

0

Share this post


Link to post
Share on other sites

ԶԱՎԵՆ ՒԳԻԹՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՇԱՏ ՄՈՏ ԷՐ ՄԵԴԱԼԻՆ

09 սեպտեմբերի, 2014 | 18:42

1606512_218953501637849_1343707661_o.jpgԱրդեն հայտնել ենք, որ Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 7-20-ը ընթանում է հրաձգության աշխարհի 51-րդ առաջնությունը, որտեղ 94 երկրի 2000 հրաձիգներ 54 մրցաձևերում խաղակվող մեդալներից զատ պայքարն սկսել նաև այստեղ վիճարկվող 2016 թ օլիմպիադայի 64 ուղեգրերի համար: Նշենք, որ հրաձգության աշխարհի առաջնությունները տեղի են ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում: Սեպտեմբերի 8-ին մեկնարկի ելավ հրաձգության Հայաստանի հավաքականի արդամ Քրիստիան Լաուերը: Օդամղիչ հրացան 10 մ, 60 կրակոց մրցաձևում նա վաստակեց 614,5 միավոր և 116 մրցակիցների մեջ զբաղեցրեց 84-րդ տեղը: Այսօր երիտասարդների 50 մ ազատ ոճի ատրճանակ մրցաձևում մրցելույթները սկսեցին նաև Զավեն Իգիթյանն ու Սևակ Արշակյանը: 15-ամյա Զավենը 49 հրաձիգների պայքարում գերազանց հանդես եկավ որակավորման փուլում, որտեղ արձանագրած 551 միավոր արդյունքով գրավեց 4-րդ տեղն ու 8 ուժեղագույնների շարքում առաջնության պարգևները խաղարկելու իրավունք ստացավ: Այս մրցաձևում մեր երկրորդ պատվիրկը՝ 17-ամյա Սևակ Արշակյանը 531 մրավոր ցուցանիշով զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը:

Եզրափակչում առավել ամուր գտնվեցին 20-ամյա ռուսաստանցի Անդրեյ Պաչեպկոյի նյարդները, ով էլ 193,6 միավոր ցուցանիշով հռչակվեց աշխարհի չեմպիոն: 19-ամյա իտալացի Դարիո Դի Մարտինոն, ով 560 միավորով լավագույն էր ճանաչվել որակավորման փուլում, ցույց տվեց 190,1 միավոր արդյունքն ու դարձավ աշխարհի փոխչեմպոին: 18-ամյա չինացի Բովեն Ժանը 169.7 միավորով եզրափակեց մրցանակակիրների եռյակը: Զավեն Իգիթյանը ինչպես և Նանկինի պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերում, եզրափակչում փոքր ինչ զիջեց դիրքերն ու 89 միավորով ի վերջո գրավեց 7-րդ տեղը, որը նման կարևոր ստուգատեսում նորամուտը նշող պատանի հրաձիգի համար նույնպես հիանալի արդյունք է:

0

Share this post


Link to post
Share on other sites

ind tvuma verj i verjo es erexen knvachi meceri olimpyadayi uxegir u husanq nayev medal kporci vekali


0

Share this post


Link to post
Share on other sites

vat chi



Հայաստանի թիմը երրորդն է աշխարհի առաջնությունում
46728.jpg

Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը անցկացվող հրաձգութան աշխարհի 51-րդ առաջնության 10 մ վազող թիրախ խառը վազք (20+20 կրակոց) տղաների պայքարում 12 մրցակիցներից Ռազմիկ Մինասյանը 360 միավորով գրավել է 5-րդ տեղը, Հովհաննես Խաչատրյանը 355 միավորով՝ 7-րդ տեղը եւ Շանթ Սարգսյանը 347 միավորով՝ 11-րդ տեղը: Նույն վարժության թիմային պայքարում 1121 միավորով հաղթել է Ֆինլանդիան, Ռուսաստանը 1071 միավորով երկրորդն է, իսկ երրորդը եղել է հայկական եռյակը, որը վաստակել է 1062 միավորով:


Գրանադայում մեդալներից բացի, 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում են նաեւ 2016թ. Օլիմպիական խաղերի 64 ուղեգրերի համար: Աշխարհի առաջնությունը հրաձգության առաջին մրցաշարն է, որտեղ խաղարկվում են Ռիո-2016-ի օլիմպիական ուղեգրեր:


Հրաչիկ Բաբայանը 10մ օդամղիչ հրացան (60 կրակոց) երիտասարդների պայքարում հավասարը չի ունեցել որակավորման փուլում: 78 մասնակիցների մեջ Բաբայանը 624,9 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը:


Սեպտեմբերի 15 կմրցի միայն Հրաչիկ Բաբայանը՝ մասնակցելով եզրափակչին, իսկ մյուսները մրցելույթները կշարունակեն հաջորդ օրը, փոխանցում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:


NEWS.am Sport


1

Share this post


Link to post
Share on other sites

ՀՐԱՉԻԿ ԲԱԲԱՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

unnamed_1.jpg

Իսպանիայի Գրանադա քաղաքում շարունակվում է հրաձգութան աշխարհի 51-րդ առաջնությունը:

Երեկ` սեպտեմբերի 14-ին Հրաչիկ Բաբայանը օդամղիչ հրացան (10 մետր, 60 կրակոց) պատանիների պայքարում հավասարը չուներ որակավորման փուլում:

 

78 մասնակիցներից Հրաչը 624,9 միավորով գլխավորել էր մրցաշարային աղյուսակը: Հրաչին 624,1 միավորով հետևում էր ֆրանսիացի Լորենցո Բուֆֆարդը, 3-րդն էր 623,7 միավորով չինացի Ցե Վանգը, 4-րդը 623,2 միավորով Պենգ Վյուն, 5-րդը  623,0 միավորով ռուս Եվգենի Պանչենկոն, 6-րդը 622,9 միավորով ֆրանսիացի Ալեքսիս Ռայնաուդը, 7րդը՝ 622,8 միավորով ռուս Վլադիմիր Մասլեննիկովը և 8-րդը Բրայան Բադուին:  

 

Լավագույն ութնյակն այսօր` սեպտեմբերի 15-ին մասնակցել է եզրափակիչ փուլին: Եզրափակչի արդյունքում 1-ին տեղն է գրավել ռուս Վլադիմիր Մասլեննիկովը 206,8 միավորով, իսկ 2-րդ տեղը Հրաչիկ Բաբայանը 205,7 միավորով, 3-րդ տեղն է գրավել նույնպես ռուս Եվգենի Պանչենկոն՝ 185,3 միավորով:

 

ՀՀՖ մամլո քարտուղար Լաուրա Ավետիսյան

1

Share this post


Link to post
Share on other sites

ova texyak esi meceri ashxari arajnucyuna?


0

Share this post


Link to post
Share on other sites

ova texyak esi meceri ashxari arajnucyuna?

որ նյութը ուշադիր կարդաս, կտենաս :D 

1

Share this post


Link to post
Share on other sites

Ushadir kardaci u chtesa 


0

Share this post


Link to post
Share on other sites

Ushadir kardaci u chtesa 

Ուրեմն ուշադիր չես կարդացել, եթե էս հատվածը չես տեսել

 

Երեկ` սեպտեմբերի 14-ին Հրաչիկ Բաբայանը օդամղիչ հրացան (10 մետր, 60 կրակոց) պատանիների պայքարում հավասարը չուներ որակավորման փուլում

0

Share this post


Link to post
Share on other sites

Ուրեմն ուշադիր չես կարդացել, եթե էս հատվածը չես տեսել

 

Երեկ` սեպտեմբերի 14-ին Հրաչիկ Բաբայանը օդամղիչ հրացան (10 մետր, 60 կրակոց) պատանիների պայքարում հավասարը չուներ որակավորման փուլում

bayc 18 inch patani chem haskanum.Minchev 17 chi patani?

0

Share this post


Link to post
Share on other sites

bayc 18 inch patani chem haskanum.Minchev 17 chi patani?

19-նելա պատանի
0

Share this post


Link to post
Share on other sites

bayc 18 inch patani chem haskanum.Minchev 17 chi patani?

նենցա, որ Հրաչիկը մի ամիս առաջ պատանիների օլիմպիական խաղերում արծաթ վերցրեց))

0

Share this post


Link to post
Share on other sites

նենցա, որ Հրաչիկը մի ամիս առաջ պատանիների օլիմպիական խաղերում արծաթ վերցրեց))

zarmanaliya eli vorovhetev nayi barben minchev 17 patnai [email protected] eli minchev 17 ashkis hradzqucyunum urisha

0

Share this post


Link to post
Share on other sites

09:4509.18.2014




ՀԱՅ ՀՐԱՁԻԳՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ԵՒՍ 3 ՄԵԴԱԼ

unnamed_1.jpg



Իսպանիայի Գրանադա քաղաքում շարունակվում է հրաձգութան աշխարհի 51-րդ առաջնությունը:


Երեկ` սեպտեմբերի 17-ին վազող թիրախ (10 մ.30+30 կրակոց)  մրցաձևի մարզիկներն ավարտել են վարժությունը: 

 

Երիտասարդ տղաների պայքարում 12 մրցակիցներից կիսաեզրափակիչ են անցել ամենաբարձր արդյունքը ցույց տված 4 մարզիկները. 1-ինն էր ֆինլանդացի Յանի Սուորանտան` 568 միավորով, 2-րդը նույպես ֆին Միկա Կինիսիավին էր 562 միավորով, 3-րդը Ռազմիկ Մինասյանը 555 միավորով, 4-րդը Շանթ Սարգսյանը 283 միավորով:

 

Հայաստանի թիմը Հովհաննես Խաչատրյանի հետ միասին, ով գրավել է վերջին տեղը` 512 միավորով, գրավել է թիմային 3-րդ տեղը:

 

Կիսաեզրափակչում Շանթ Սարգսյանն (5:7) ու Ռազմիկ Մինասյանը (0:6) պարտություններ են կրել ֆին մարզիկներից և շարունակել պայքարն իրար դեմ: Կիսաեզրափակչում Ռազմիկ Մինասյանը հաղթել է Շանթ Սարգսյանին 6:1 հաշվով, այդպիսով` արժանանալով բրոնզե մեդալի: Չեմպիոնի տիտղոսին է արժանացել Յանի Սուորանտան, իսկ փոխչեմպիոնի` Միկա Կինիսիավին:

 

Նույն վարժության աղջիկների (20+20 կրակոց)  պայքարում 1-ին հորիզոնականով եզրափակիչ են անցել հունգարացի Վերոնիկա Մաջոռը` 372 միավորով, նրան հետևել է հայազգի Լիլիթ Մկրտչյանը` 359 միավորով, 3-րդը քաթարցի՝ Սաաիդա Թաաեեբը` 348 միավորով, 4-րդը` ֆրանսուհի Ֆլորենս Լուիսը` 340 միավորով: Կիսաեզրափակչում Լիլիթը 6:4 արդյունքով հաղթել է քաթարցի՝ Սաաիդա Թաաեեբին, իսկ եզրափակչում ոսկու համար պայքարում, պարտվել է Վերոնիկա Մաջոռին 6:2 հաշվով այդպիսով արժանանալով աշխարհի երիտասարդների առաջնության արծաթե մեդալի, բրոնզին արժանացել է Ֆլորենս Լուիսը: Լիլիթ Մկրտչյանի և Ռազմիկ Մինասյանի անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը: 

 

Հիշեցնենք, որ բացի վերջին նվաճած արծաթե, բրոնզե և թիմային բրոնզե մեդալներից Հայաստանն նախորդ օրերի վարժություններից ուներ անհատական արծաթե և թիմային բրոնզե մեդալներ: 

 

ՀՀՖ մամլո քարտուղար Լաուրա Ավետիսյան

2

Share this post


Link to post
Share on other sites

13:1909.20.2014




ՀԱՅ ՀՐԱՁԻԳՆԵՐՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԳՐԱՆԱԴԱՅՈՒՄ (ԲԱԲԱՅԱՆԻ ՊԱՐԳԵՒԱՏՐՄԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ)

10538454_288063404724345_488357791951679



Իսպանական Գրանադա քաղաքում ավարտվեց հրաձգության աշխարհի առաջնությունը:


Երեկ` սեպտեմբերի 19-ին Հրաչիկ Բայաբայանը մասնակցել է հրացան՝ 3 դիրքից (50 մ. պառկած՝ 40 կրակոց, ծնկած՝ 40 կրակոց, կանգնած՝ 40 կրակոց) վարժությանը և որակավորման փուլում 52 մրցակցից՝ 1163 միավորով գրավել 7-րդ տեղը:

 

Նույն միավորն են խոցել չինացի և ֆրանսիացի մարզիկները, սակայն Հրաչիկը նրանց շրջանցել է կենտրոնական տասերի առավելությամբ:

 

Հարկ է հավելել, որ Հրաչյա Պետիկյանը Բարսելոնում, որտեղ դարձավ օլիմպիական չեմպիոն, որակավորման փուլում խոցել էր 1169 միավոր: 

 

25մ, փոքր տրամաչափի ատրճանակ վարժությունում Զավեն Իգիթյանը խոցել է 557 միավոր և 32 մրցակցից գրավել 29-րդ տեղը:

Այսքանով ավարտվեց «Աշխարհի առաջնությունը», այսօր տեղի կունենա փակման արարողությունը և հայ մարզիկները վաղը՝ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:00-ին կվերադառնան Հայաստան: 

 

 

Հիշեցնենք, որ օդամղիչ հրացան (10 մ., 60 կրակոց) երիտասարդ տղաների պայքարում Հրաչիկ Բաբայանը նվաճել է արծաթե մեդալ, վազող թիրախ (10մ, 20+20 կրակոց) երիտասարդ աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը նույպես արժանացել է արծաթե մեդալի, նույն վարժության տղաների (30+30 կրակոց) պայքարում Ռազմիկ Մինասյանը նվաճել է բրոնզե մեդալ, վազող թիրախ՝ խառը վազք (10 մ., 2x20 կրակոց) և  վազող թիրախ (10 մ., 20+20 կրակոց) վարժություններում տղաների թիմը (Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան և Հովհաննես Խաչատրյան) դարձել է կրկնակի բրոնզե մեդալակիր:

unnamed(1).jpg

0

Share this post


Link to post
Share on other sites
Наш снайпер - Лилит Мкртчян - чемпионка Европы

 

 


 


В проходящем в Нидерландах первенстве Европы по стрельбе чемпионское звание завоевала представительница Армении Лилит Мкртчян.


В соревнованиях по стрельбе по бегущей мишени (10м) участвовали 11 девушек (20+20 выстрелов). Лилит набрала 362 очка и выйдя на второе место в списке, прошла в полуфинал.


На 1 месте – действующий европейский чемпион венгерка Вероника Майор (373 очка), на 3 -ем – француженка Флоранс Луис (360 очков), на 4¬ом – немка Нина Данер (358 очков). В полуфинале венгерка победила немку со счетом 6:3, а наша соотечественница с тем же счетом победила француженку. В финале Лилит Мкртчян со счетом 6:4 одержала победу над Вероникой Майор, став чемпионкой Европы. Вероника Майор заняла вторую строчку, уступив звание чемпиона нашей соотечественнице.


Нина Данер со счетом 6:4 одержала победу над Флоранс Луис.


Лилит Мкртчян – воспитанница Ереванской детско-юношеской спортивной школы, ее личный тренер – Гагик Мелоян. 


7

Share this post


Link to post
Share on other sites

Esel mer saytic

Հրաձգություն. Լիլիթ Մկրտչյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

86473.jpg

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Կանանց պայքարում 10 մ վազող թիրախ` նորմալ վազք մրցաձեւում Լիլիթ Մկրտչյանը դարձավ փոխչեմպիոն, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայ հրաձիգը որակավորման փուլում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը եւ դուրս եկել եզրափակիչ փուլ: Եզրափակչում նա զիջեց միայն Ուկրաինայի ներկայացուցիչ Գալինա Ավրամենկոյին` զբաղեցնելով երկրորդ տեղը:

digisales.jpg
digisales.jpg
 
 
Пропустить рекламу: 5 сек
Перейти на сайт рекламодателя
Реклама 00
 
 
Пропустить
 
 
Наведите курсор,
чтобы включить звук

ArmFootball.com

1

Share this post


Link to post
Share on other sites

ԶԻՆԱԻԴԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ՊԱՅՔԱՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ԷԻՆ ԲԱԲԱՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

15 ապրիլի, 2017 | 21:18

17903921_1763730320553437_2134547800573238494_n

Ապրիլի 14-ին մեկնարկեց  աշխարհի 4-ակի, Եվրոպայի 16-ակի, Խորհրդային միության և Հայաստանի բազմակի չեմպիոն, 50-ից ավելի ռեկորդների հեղինակ Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված` ֆեդերացիայի նախագահի մրցաշարը, որը կտևի մինչև ապրիլի 16-ը: Մրցաշարն ամենամյա է, նախաձեռնողն ու իրականացնողը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանն է, կազմակեպվում է արդեն 6-րդ անգամ: Մրցաշարը պլանավորված էր դեռ Զ. Սիմոնյանի կենդանության օրոք, նա ինքը մասնակցում էր նախապատրաստական աշխատանքներին, մրցմանը պետք է մասնակցեին հրաձգության վետերանները և առաջին կրակոցը պետք է կատարեր հենց լեգենդար մարզուհի Զ. Սիմոնյանը: Ամեն-ինչ արվեց պլանավորվածի պես, սակայն ցավոք արդեն առանց Զ. Սիմոնյանի: Վետերանների մրցաշարից հետո ամեն տարի մրցմանը մասնացում են հանրապետության լավագույն մարզիկները: Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ պատիվ է Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարին մասնակցելը և յուրաքանչյուրը ջանում է հնարավորինս լավ մասնակցել:

Մարզիկները կմրցեն գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններից` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք: Ընդհանուր թվով կխաղարկվի 24 մեդալ: Հաղթող մարզիկները կարժանան դրամական պարգևի, դիպլոմի ու մեդալի, կպարգևատրվեն նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները:

Սպորտային հրաձգության միջազգգային ֆեդերացիայի կողմից հաստատված նոր կանոնակարգի համաձայն մրցումների ժամանակ ցածրաձայն հնչում է երաժշտություն, որի նպատակն է հետաքրքրացնել մարզաձևը: Հայաստանը նույնպես առաջնորդվում է նոր կանոնակարգով, և արդեն 2-րդ անգամ մրցումներն անց են կացվում երաժշտության ներքո:

Մրցմանը մասնակցում է 75 մարզիկ հետևյալ կազմակերպություններից՝

1. Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մրազադպրոց,

2. Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց,

3. Հրաձգության հանրապետական մարզադպրոց,

4. Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց,

5. Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:

Արդեն հայտնի են օդամղիչ հրացան 60 կրակոց մրցաձևի մրցանակակիրները: Տղաների մրցանակային եռյակը հետևյալ տեսքն է ստացել.

1. Հրաչիկ Բաբայան` 627,1, եզրափակիչ` 247,3

2. Հայկ Բաբայան`619,4, եզրափակիչ` 245,2

3. Գոռ Պետրոսյան`607,3, եզրափակիչ` 223,4

17903418_1763730133886789_8291286644488524374_n

Աղջիկները նույն մրցաձևի 40 կրակոցի պայքարում հաղթող է ճանաչվել Ալլա Պողոսյանը, նախնական` 408,9, եզրափակիչ` 246,0 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավել են Մարիամ Միքայելյանն ու Անուշ Նալբանդյանը: Հարկ է նշել՚ որ երկուսն էլ նախնական փուլում հաղթել էին Ալլա պողոսյանին: Իսկ չորրորդ տեղը գրաված Սուսաննա Հովհաննիսյանը 411 միավորով դարձել էր նախնական փուլի հաղթող:

Վաղը պայքարի մեջ կմտնեն ատրճանակ կրակողները:

footsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

ԶԻՆԱԻԴԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱՌՈՒՆ` ՀՐԱՉԻԿ ԲԱԲԱՅԱՆՆ Է

17 ապրիլի, 2017 | 19:39

10589083_10201434727108872_1906085824_n

Ապրիլի 14-ին մեկնարկել էր աշխարհի 4-ակի, Եվրոպայի 16-ակի, Խորհրդային միության և Հայաստանի բազմակի չեմպիոն, 50-ից ավելի ռեկորդների հեղինակ, սպորտի վաստակավոր վարպետ Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված` ֆեդերացիայի նախագահի մրցաշարը, որն ավարտվեց ապրիլի 16-ին: Մարզիկները մրցեցին գնդակային հրաձգության օդմղիչ բոլոր վարժություններում` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք: Ընդհանուր թվով խաղարկվեց 24 մեդալ: Հաղթող մարզիկները ֆեդերացիայի նախագահ Ա. Հովհաննիսայնի կողմից արժանացան դրամական պարգևի, դիպլոմի ու մեդալի, պարգևատրվեցին նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները:

6 տարի շարունակ ֆեդերացիայի նախագահի կողմից կազմակերպվում է Զ. Սիմոնյանի հիշատակին նվիրված մրցաշարը: Մարզաձևի զարգացման աշխատանքներում նախագահին աջակցելու նպատակով՝ ֆեդերացիայի փոխնախագահ, X գրուպ ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը անձնական միջոցներից կրկնապատկեց մրցաշարի մրցանակային ֆոնդը: Նախագահի և փոխնախագահի կողմից դրամական պարգևների արժանացան՝ Եվրոպայի առաջնությունում 2-րդ տեղ գրավելու համար Լիլիթ Մկրտչյանը և նրա անձնական մարզիչները՝ Արմենակ Գալոյանն ու Գագիկ Մելոյանը, Զ. Սիմոնյանի հիշատակին նվիրված մրցաշարի լավագույն մարզիկ Հրաչիկ Բաբայանն ու նրա անձնական մարզիչ Անդրանիկ Այվազյանը, մրցման լավագույն մարզիչ ճանաչվեց նաև Անդրանիկ Այվազյանը, գլխավոր մրցավար Վլադիմիր Բադալյանը:

Մրցմանը մասնակցեց 75 մարզիկ հետևյալ կազմակերպություններից՝ Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մրազադպրոց, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, Հրաձգության հանրապետական մարզադպրոց, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:

Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված ֆեդերացիայի նախագահի մրցաշարում հաղթող ճանաչվեցին.

Օդամղիչ հրացան 10 մ, տղաներ, 60 կրակոց վարժություն 1 տեղ Հրաչիկ Բաբայան (մարզիչ Անդրանիկ Այվազյան), 2 տեղ Հայկ Բաբայան, 3 տեղ Գոռ Պետրոսյան:

Օդամղիչ հրացան 10 մ, աղջիկներ, 40 կրակոց վարժություն 1 տեղ Ալլա Պողոսյան (մարզիչ Անդրանիկ Այվազյան), 2 տեղ Մարիամ Միքայելյան, 3 տեղ Անուշ Նալբանդյան:

Օդամղիչ ատրճանակ 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն 1 տեղ Զավեն Իգիթյան (մարզիչ Խորեն Իգիթյան), 2 տեղ Նորայր Առաքելյան, 3 տեղ Գևորգ Մելքոնյան:

Օդամղիչ ատրճանակ 10 մ աղջիկներ, 40 կրակոց վարժություն 1 տեղ Էլմիրա Կարապետյան (մարզիչ Նորայր Առաքելյան), 2 տեղ Գոհար Դանիելյա, 3 տեղ Նարե Գաբրիելյան:

Վազող թիրախ, 10 մ, տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն 1 տեղ Հովհաննես Մարգարյան (մարզիչ Էդիկ Ղարիբյան), 2 տեղ Ալեքսանդր Անդրեասյան, 3 տեղ Շանթ Սարգյսան:

Վազող թիրախ, 10 մ, աղջիկներ՝ 20+20 կրակոց վարժություն 1 տեղ Լիլիթ Մկրտչյան (մարզիչ Արմենակ Գալոյան), 2 տեղ Գոհար Վարդանյան, 3 տեղ Լաուրա Ավետիսյան:

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, տղաներ՝ 2×20 կրակոց վարժություն 1 տեղ Հովհաննես Խաչատրյան (մարզիչ Էդիկ Ղարիբյան), 2 տեղ Հովհաննես Մարգարյան, 3 տեղ Ալեքսանդր Անդրեասյան:

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, աղջիկներ՝ 2×20 կրակոց վարժություն 1 տեղ Լիլիթ Մկրտչյան (մարզիչ Արմենակ Գալոյան), 2 տեղ Գոհար Վարդանյան, 3 տեղ Սաթենիկ Մեժլումյան:

footsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites
Հայ հրաձիգներն ավարտել են մրցելույթները Մյունխենի միջազգային մրցաշարում

13:21 27.01.2018

 

Հրաձգության Հայաստանի հավաքականն ավարտել է մրցելույթները Մյունխենում ընթացող միջազգային մրցաշարում։

Երեկ կրակագիծ մտած Մարիամ Միքայելյանը նույնպես անհաջող է հանդես եկել։ 10 մ հրացան մրցաձևի կանանց պայքարում որակավորման փուլում նա զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Գերմանիայում Հայաստանի հավաքականին է միացել և մրցաշարին մասնակցել նաև Իրինա Լաուերը։ Նույն մրցաձևում Լաուերը որակավորման փուլում 79-րդն էր։

WERBUNG

Առաջիկա օրերին Սեյրան Նիկողոսյանի գլխավորած թիմը կվերադառնա Հայաստան և կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը։ Այն հատկապես կարևոր է պատանիների համար, քանի որ խաղարկվելու են Բուենոս Այրեսի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր։

armsport.am
0

Share this post


Link to post
Share on other sites
 
Հրաձգություն. Գոհար Վարդանյանը հաջող ելույթ է ունեցել Չանգվոն քաղաքում անցկացված մրցաշարում

23:26 12.09.2018

 
 

Կորեայի Չանգվոն քաղաքում ավարտվեց հրաձգության աշխարհի առաջնության կից Մեծ մրցանակ (Գրան պրի) անվանումով միջազգային մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Այն անցկացվեց տարիքային երկու խմբով՝ երիտասարդներ և մեծահասակներ: Հայաստանի 11 ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան Գոհար Վարդանյանը:

 
 

 

17-ամյա մարզուհին երիտասարդների պայքարում, վազող թիրախ մրցաձևում 40 կրակոցից վաստակեց 362 միավոր և գրավեց երկրորդ պատվավոր տեղը:

Մարզիչ Արմենակ Գալոյանի սանուհին դիպուկություն դրսևորեց նաև «Նորմալ վազք - 60 կրակոց» վարժությունում: Նա իր հաշվին գրանցեց 555 միավոր և եզրափակեց լավագույն քառյակը:

armsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0