• Announcements

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   11/19/2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Sign in to follow this  
Followers 0
GAS

Самбо

171 posts in this topic

ՍԵՈՒԼՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՑԸ 08 հոկտեմբերի, 2014 | 14:42

big_1412228410_2531863.jpg

Այսօր Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում մեկնարկում է երիտասարդների, պատանիների ու աղջիկների աշխարհի առաջնությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պատասխանատու այս ստուգատեսի ժամանակացույցը: 

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին մրցաշարի 1-ին օրը ժամը 10-16-ը պատվիրակությունների ժամանումն ու ստուգատեսի մասնակիցների գրանցումը: Ժամը 16-17-ը մրցավարական սեմինար: Ժամը 17-18-ը պատվիրակություների ներկայացուցիչների խորհրդակցություն ու հակադոպինգային հարցերին վերաբերող տեղեկատվական զեկույց: Ժամը 18-19-ը մարզիկների կշռման արարողություն: Կկշռվեն 40, 52, 65 կգ քաշային կարգի ավագ տարիքի աղջիկները, 48, 60, 75 կգ քաշային երիտասարդները, 44, 56, 68 կգ քաշային կարգի կրստեր տարիքի աղջիկներն ու 48, 62, 82 կգ քաշային կարգերի պատանիները: 

Հոկտեմբերի 9-ին ժամը 9:00-15:00 վերոհիշյալ կարգերի նախնական փուլերի գոտեմարտերը կանցկացվեն: Ժամը 15-16-ը կկշռվեն 44, 56, 70, +75 կգ քաշային կարգի ավագ տարիքի աղջիկները, 52, 65, 81, +87 կգ քաշային երիտասարդները, 48, 60, 72, +80 կգ քաշային կարգի կրտսեր տարիքի աղջիկներն ու 52, 68, 90, +100 կգ քաշային կարգերի պատանիները: Ժամը 18:00-18:30-ը կկայանա ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ժամը 18:30-20.00-ը տեղի կունենան եզրափակիչ գոտեմարտերը: Ժամը 20-21-ը մրցանակակիրների պարգևատրումը: 

Հոկտեմբերի 10-ին ժամը 9-15-ը տեղի կունենան վերևում նշված քաշային կարգերի նախնական փուլերի հանդիպումները: ժամը 15-16-ը կկշռվեն 48, 60, 75 կգ քաշային կարգերի ավագ տարիքի աղջիկները, 56, 70, 87 կգ քաշաին կարգի երիտսադները, 52, 64, 80 կգ քաշային կարգի կրստսեր տարիքի աղջիկների և 57, 74, 100 կգ քաշային պատանիները: Ժամը 18-20-ը կկայանան եզրափակիչ գոտեմարտերը: Ժամը 20-21-ը պարգևատրման արարողություն: 

Հոկտեմբերի 11-ին ժամը 9-15-ը տեղի կունենան նախնական փուլերի հանդիպումերը: Ժամը 18-20-ը կայանալու են եզրափակչի վճռորոշ գոտեմարտերը: Ժամը 20-21-ը կկատարվի մրցանակակիրների պարգևատրումը: 

Հոկտեբերի 12-ին պատվիրակությունների վերադարձը դեպի տուն: 

Արդեն հայտնել ենք, որ Սեուլում Հայաստանը կունենա 10 պատվիրակ՝ Լենդրուշ Զատիկյան /48կգ/, Գրիգոր Մխիթարյան /52 կգ/, Դավիթ Խաչատրյան /52 կգ/, Էռնեստ Հայրապետյան /60 կգ/, Սերգեյ Կարապետյան /68 կգ/, Նաիրի Կարապետյան /81 կգ/, Դավիթ Նալբանդյան /82 կգ/, Գրիգոր Սահակյան /87 կգ/, Սեյրան Սահակյան /90 կգ/, և Դիանա Հովհաննիսյան /48 կգ/: 

Բացի Հայաստանի պատվիրակներից, սամբոյի Ռուսաստանի հավաքականների կազմերում ևս ընդգրկված են 3 հայազգի սամբիստներ: Երիտասարդների մրցաշարում ելույթ կունենա 20-ամյա կրասնոդարցի Դավիթ Հովհաննիսյանը (90 կգ), ավագ տարիքի աղջիկների մրցաշարում՝ 19-ամյա Անժելա Գասպարյանը (80 կգ, Կալինինգրադի մարզ) և պատանիների խմբում հանդես կգա 17-ամյա Սամվել Ղազարյանը (70 կգ, Ամուրի մարզ):

 
footsport.am
0

Share this post


Link to post
Share on other sites

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏ

ՍԱՄԲՈ. ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ

armsport.am

2

Share this post


Link to post
Share on other sites

Видели поступок этой твари? Жалкий ублюдок

 

[media]https://www.youtube.com/watch?v=ZVhiIpXCd-M

чтоб он до конца жизни остался сидеть на корточках

3

Share this post


Link to post
Share on other sites

Видели поступок этой твари? Жалкий ублюдок

[media]https://www.youtube.com/watch?v=ZVhiIpXCd-M

«Я этот поступок осуждаю, и считаю недопустимым для спортсмена. Тем более, он является членом национальной сборной Азербайджана, и представлял свою страну на официальном кубке мира. Это неспортивное поведение. Такой спортсмен не достоин быть призером кубка мира.

Я считаю, что спортсмен, который допускает подобные нарушения правил соревнований и этики, должен быть снят с соревнований и лишен медали. Решение о дальнейшем участии спортсмена в международных турнирах должен вынести дисциплинарный комитет Международной федерации самбо», - отметил президент Всероссийской и Европейской федерации самбо Сергей Елисеев.

http://www.sambo.ru/press/news/2015/2919/

medaln arden xlel en. Karoxa 2-3 tari vorakazrken.

3

Share this post


Link to post
Share on other sites

Isk mer orhnergy Danielyani hagtanaki patvin? Ov e tramadrel ays tarberaky, Ur e nayum federatcian, naharautyuny


0

Share this post


Link to post
Share on other sites

amen federacia ira het tanuma disc, arach mer azgajin havaqakannel es tarberaky uner, bajc hanin et disky shprtin


0

Share this post


Link to post
Share on other sites

arife chgiter inch ani 


0

Share this post


Link to post
Share on other sites

arife chgiter inch ani

Лсец,лсец,это джогец инч инчоца-момент харнвав ирар,юайц эли дзере дрец сртин у шарунакец лселе!!!))))))верчна!))))эс инч кайферен брнел вочхари вра))) сторацрелен!)))

1

Share this post


Link to post
Share on other sites

Лсец,лсец,это джогец инч инчоца-момент харнвав ирар,юайц эли дзере дрец сртин у шарунакец лселе!!!))))))верчна!))))эс инч кайферен брнел вочхари вра))) сторацрелен!)))

qani shuta esi serbia piti azul dimi.te che vor ga tun ksatracnen sran

1

Share this post


Link to post
Share on other sites

Эдик Петросян — чемпион Европы по самбо

На продолжающемся в сербском Нови Саде молодежном и юношеском Чемпионате Европы по самбо накануне сборная Армения завоевала золотую медаль. В молодежных соревнованиях ее завоевал воспитанник Центрального спортивного клуба армии Эдик Петросян, не имевший себе равных в категории до 90 кг. Напомню, что несмотря на юный возраст, Эдик уже является юношеским и молодежным чемпионом Европы и бронзовым призером Чемпионата мира.

Еще две медали в юношеских соревнованиях — серебряную и бронзовую принесли нашей сборной, соответственно, Давид Налбандян (весовая категория до 81 кг) и Арутюн Саргсян (52 кг).

Напомню также, что в первый день соревнований наши борцы завоевали четыре медали. У юношей в весовой категории до 60 кг бронзу нашей сборной принес Даниэл Габриэлян. В молодежных соревнованиях медаль аналогичного достоинства в категории до 48 кг завоевал Арман Ниазян. Серебро — у Володи Саргсяна (62 кг) и Миши Назаряна (82 кг).

0

Share this post


Link to post
Share on other sites

ՄԵԴԱԼՆԵՐԻ ԲԱԶՄԱՓԱՅԼ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ԿՈՒՂԵՎՈՐՎԻ ԵՐԵՎԱՆ

16 մայիսի, 2015 | 12:19

zqAm_UzHy_M.jpg

Զագրեբում մեկնարկած սամբոյի 2015 թ Եվրոպայի առաջնությունում, որին 28 երկրի ավելի քան 300 մարզիկ է մասնակցում, 1-ին օրը Հայաստանի պատվիրակներից մրցագորգ ելան հինգը, որոնցից 3-ին հաջողվեց դառնալ մրցանակակիր: Երկրորդ տարին անընդմեջ մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում իրեն հավասավարը չունեցավ  24-ամյա վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը: Աղասի Գալստյանի շնորհաշատ սանն այս անգամ եզրափակչում պարտության մատնեց ռուսաստանցի Իգոր Բեգլերովին ու հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Հավելենք նաև, որ  բացի այս 2 ոսկե մեդալներից, Տիգրանը նաև 3 անգամ՝ 2010-2012 թթ դարձել է աշխարհամասի մեծահասակների առաջնության բրոնզե, իսկ 2013 -ին էլ արծաթե մեդալակիր: Կիրակոսյանը 2012 և 2013 թթ  մեծահասակների աշխարհի առաջնություններում արժանացել է բրոնզե մեդալի: 90 կգ քաշային կարգում էլ անցյալ տարվա իր չեմպիոնական հաջողությունը կրկնեց նաև Ռուսաստանը ներկայացնող բազմափորձ ու տիտղոսակիր սամբիստ Արսեն Խանջյանը: Ռուսաստանի առաջնությունում այս տարի փոխչեմպիոն դարձած հայ սամբիստը, որ նաև աշխարհի չեմպիոնի և աշխարհի գավաթակրի տիտղոսներն է կրում, եզրափակչում 5:0 հաշվով առավելության հասավ իր վաղեմի մրցակցի՝ Բելառուսի ներկայացուցիչ Անդրեյ Կազուսենոկի նկատմամբ, և հերթական անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մարտական սամբոյի մրցաշարի 57 կգ քաշային կարգի մասնակիցների պայքարում Արցախը ներկայացնող Էռնեստ Հայրապետյանը շատ մոտ էր կրկնելու Կիրակոսյանի և Խանջյանի հաջողությունը: Նա նույնպես գերազանց հանդես եկավ ու միայն եզրափակչում 2:5 հաշվով զիջելով 2009 թ աշխարհի փոխչեմպիոն ռուսաստանցի բազմափորձ սամբիստ Ալեքսանդր Նեստերովին, այս անգամ արծաթե մեդալի արժանացավ: Իսկ ահա մարտական սամբոյի 2014 թ աշխարհի չեմպիոն, 74 կգ քաշային, արցախցի մեկ այլ սամբիստ՝ Մավրիկ Նասիբյանն այս անգամ բավարարվեց բրոնզե մեդալով: Ի դեպ, մեր երեք մեդալակիրներն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են: Այսպիսով, միայն մեկ օրվա արդյունքներով արդեն ունենք նվաճած մեկ ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալ: Մեր մյուս պատվիրակները մրցապայքարի մեջ կմտնեն մայիսի 16-ին և 17-ին:

footsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

Տիգրան Կիրակոսյանն՝ աշխարհի գավաթակիր

66070.jpg

Հայաստանը ներկայացնող Տիգրան Կիրակոսյանը ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայում 24-ից 27-ն անցկացվող սամբոյի «Անատոլի Խառլամպիեւի հուշամրցաշարում», որն աշխարհի գավաթի խաղարկությունն է, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կայքը:

Կիրակոսյանն ամենաուժեղն էր մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում: Սամվել Բադալյանը (68կգ) եւ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) պարտվել են միայն եզրափակիչում եւ արժանացել արծաթե մեդալների:

Մրցաշարին Հայաստանը ներկայացել է հինգ մարզիկով:

NEWS.am Sport

1

Share this post


Link to post
Share on other sites

5 սամբիստներ Եվրոպայի առաջնությունում մեդալներ են նվաճել 

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթանում են սամբոյի Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնությունները:

25 երկրների մոտ 200 մարզիկների թվում Հայաստանն ունի 19 սամբիստ:

Հենց մեկնարկային օրը նրանից 5-ին հաջողվել է մեդալներ նվաճել:

Բորիս Շատվերյանը հաղթել է բոլոր գոտեմարտերն ու դարձել Եվրոպայի չեմպիոն: Նարեկ Դանիելյանը արծաթե մեդալ է նվաճել, իսկ Վարսիկ Գրիգորյանը, Ֆելիքս Դանիելյանը, Վահագն Չալյանը՝ բրոնզե:

 

http://sport.mediamax.am/am/news/other/23138

1

Share this post


Link to post
Share on other sites

ՊՐԱՀԱՅՈՒՄ ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ՆՎԱՃԱԾ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍԱՎ 12-Ի

22 ապրիլի, 2017 | 07:35

17992348_669185186624600_451082830233525425_n
Ապրիլի 18-22-ը Պրահայի Sportovni hala Kralovka մարզապալատում զուգահեռաբար ընթացող սամբոյի 2017 թ Եվրոպայի պատանեկան (1999-2001թթ ծնվածների) և երիտասարդական (1997-1998թթ ծնվածների) առաջնություններում, 10 -ական քաշային կարգերում մեդալներ են վիճարկում 23 երկրի 282 մարզիկներ:
Ապրիլի 18-ից մրցավայրում է գտնվում նաև սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի ղեկավարոթւյամբ Չեխիա մեկնած ՀՀ պատվիրակությանը: Վերջինիս կազմում ընդգրված են 19 մարզիկ-մարզուհիներ, ինչպես նաև մրցավար Էդուարդ Ասլանյանը, մարզիչներ՝ Միքայել Հայրապետյանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանն ու Վովիկ Խոջայանը:

2017-Europe Grigor SahakyanԱրդեն հայտնել ենք, որ ապրիլի 19-ին մրցումային 1-ին օրը մրցասպարեզ ելած ՀՀ 6 պատվիրակներից 5-ը դարձան մրցանակակիր: Բորիս Շատվերյանը (75 կգ) հաղթելով իր բոլոր մրցակիցներին հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Միայն եզրափակչում պարտություն կրած Նարեկ Դալլաքյանը (60 կգ)՝ արժանացավ արծաթե, իսկ իրենց քաշային կարգերում 3-րդ տեղը գրաված Վարսիկ Գրիգորյանը (40 կգ), Ֆելիքս Դանիելյանը (48կգ) , Վահագն Չալյանը (82 կգ)՝ բրոնզե պարգևի:

Մրցումային 2-րդ օրը ևս մեդալաբեր էր ՀՀ ներկայացուցիչների համար: Նրանց հաջողվեց զարգացնել մրցումային 1-ին օրվա հաջողություններն ու ևս 7 մեդալ նվաճել:

18010297_669180049958447_4911796926748637482_n
Երիտասարդների պայքարում իրեն հավասարը չունեցավ 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանն, ով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն ու ՀՀ պատվիրակոթւյանը բերեց 2-րդ ոսկե մեդալը: Եզրափակիչ էին հասել նաև պատանիների մրցաշարում Կարեն Հովհաննիսյանն (81կգ) ու աղջիկների ստուգատեսի մասնակից Աննա Մկրտչյանը (44կգ), սակայն նրանք վճռորոշ մրցամարտերում զիջեցին համապատասխանաբար ռուսաստանցիներ՝ Նիկոլայ Չեկուրովին ու Զինաիդա Մախմուդովային:
Իսկ ահա պատանիների մրցաշարի մասնակիցներ Գասպար Հայրապետյան (52 կգ), Սերգեյ Պողոսյանը (65կգ ) և Անի Տեր-Հարությունյանը (44կգ), ինչպես նաև երիտասարդների մրցաշարի 52 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Արթուր Մանուկյանը արժանացան բրոնզե մեդալի:
Երկօրյա պայքարից հետո հանդես եկած ՀՀ 14 ներկայացուցիչները 12 մեդալ են նվաճել, այդ թվում 2 ոսկե, 3արծաթե ու 7 բրոնզե:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

footsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ 2-ՐԴՆ ԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ՊԱՏԱՆԻՆԵՐԸ՝ 3-ՐԴԸ

22 ապրիլի, 2017 | 08:41

ECH
Ապրիլի 18-21-ը Պրահայի Sportovni hala Kralovka մարզապալատում զուգահեռաբար ընթացած սամբոյի 2017 թ Եվրոպայի պատանեկան (1999-2001թթ ծնվածների) և երիտասարդական (1997-1998 թթ ծնվածների) առաջնություններում, 10 -ական քաշային կարգերում մեդալներ վիճարկեցին 23 երկրի 282 մարզիկներ:
Ապրիլի 18-ից մրցավայրում էր գտնվում նաև սամբոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի ղեկավարությամբ Չեխիա մեկնած ՀՀ պատվիրակությանը: Վերջինիս կազմում ընդգրված են 19 մարզիկ-մարզուհիներ, ինչպես նաև մրցավար Էդուարդ Ասլանյանը, մարզիչներ՝ Միքայել Հայրապետյանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանն ու Վովիկ Խոջայանը:
Մրցումային 1-ին և 2-րդ օրերին հանդես եկած ՀՀ 14 պատվիրակներին հաջողվել էր 12 մեդալ նվաճել, այդ թվում 2 ոսկե, 3՝ արծաթե, 7՝՝ բրոնզե:
Մեր մարզիկների համար պակաս հաջողակ չէր նաև մրցումային 3-րդ օրը, երբ ելույթ ունեցած 5 սամբիստներից երկուսը դարձան մրցանակակիր: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեց երիտասարդական առաջնության 57 կգ քաշային կարգում հանդես եկած Էրիկ Հարությունյանը, 2-րդին՝ 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը: Վերջինս ի դեպ, եզրափակչում Եվրոպայի չեմպիոնի կոչումը զիջեց ռուսաստանցի Սամվել Ղազարյանին: Երեկ ՌԴ-ն ներկայացնող մեր ևս մեկ հայրենակից, պատանիների առաջնության 70 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Գեորգի Մարգարյանը նույնպես Եվրոպայի չեմպիոն հռչակվեց: Հիշեցնեք, որ նախօրեին էլ երիտասարդների առաջնությունում էլ 52 կգ քաշային կարգում իրեն հավասարը չէր ունեցել ու ոսկե մեդալ էր նվաճել ռուսաստանցի Ռուդոլֆ Յավրումյանը:

Echamo
Շնորհիվ մեր մարզիկների ձեռքբերումների` սամբոյի ՀՀ պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:
ՊԱՏԱՆԻՆԵՐ ԹԻՄԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ՝
1.Ռուսաստան,
2.Վրաստան,
3.ՀԱՅԱՍՏԱՆ:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԹԻՄԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ՝
1.Ռուսաստան,
2. ՀԱՅԱՍՏԱՆ,
3.Ֆրանսիա:
Ստորև ներկայացնում ենք Պրագայում մրցանակակիր դարձած ՀՀ 14պատվիրակներին.
Պատանիներ՝
Գասպար Հայրապետյան՝ 52 կգ բրոնզ,
Նարեկ Դալլաքյան՝ 60կգ արծաթ,
Սերգեյ Պողոսյան՝ 65 կգ բրոնզ,
Բորիս Շատվերյան՝ 75 կգ ոսկի,
Կարեն Հովհաննիսյան՝ 81 կգ արծաթ,
Անի Տեր-Հարությունյան՝ 44 կգ բրոնզ,
Վարսիկ Գրիգորյան՝ 52 կգ բրոնզ:
Երիտասարդներ`
Ֆելիքս Դանիելյան՝ 48 կգ բրոնզ,
Արթուր Մանուկյան՝ 52 կգ բրոնզ,
Էրիկ Հարությունյան՝ 57 կգ բրոնզ,
Սամվել Խաչատրյան՝ 74 կգ արծաթ,
Վահագն Չալյան՝ 82 կգ բրոնզ,
Գրիգոր Սահակյան՝ 90 կգ ոսկի,
Աննա Մկրտչյան՝ +90կգ արծաթ:
Պրահայում ՀՀ ներկայացուցիչները ընդհանուր առմամբ պատանիների ու երիտասարդների Եվրոպայի առաջնություններում միասին նվաճեցին 14 մեդալ, այդ թվում 2 ոսկե, 4 արծաթե և 8 բրոնզե:
Ինչպես հայտնում են սամբոյի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մեր պատվիրակությունը հայրենիք կվերադառնա ապրիլի 22-ին ժամը 23:50՝ Կիև-Երևան չվերթով:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

footsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites

եսել սենց շնորհավոր 

Տիգրան Կիրակոսյանը սամբոյի աշխարհի չեմպիոն

0

Share this post


Link to post
Share on other sites
Տիգրան Կիրակոսյանը` Սամբոյի աշխարհի փոխչեմպիոն

20:41 09.11.2018

 
 

Բուխարեստում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնության 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը դարձել է փոխչեմպիոն:

Վերջինս մրցաշարի եզրափակչում գոտեմարտել է ռուս Անդրեյ Կուբարկովի հետ: Գոտեմարտն ավարտվել է ոչ-ոքի, սակայն հաղթանակը տրվել է մրցակցին: 

 

Հավելենք, որ մրցաշարին մասնակցում են նաև Մաքսիմ Մանուկյանը, Արման Նիազյանը, Ռաֆիկ Մանուկյանը, Արսեն Ղազարյնը, Դավիթ Գրիգորյանն ու Գրիգոր Սահակյանը:

Armsport.am

0

Share this post


Link to post
Share on other sites
6 ներկայացուցիչ, 3 մեդալ. հայ սամբիստներն ավարտեցին պայքարը Եվրոպական խաղերում

12:38 24.06.2019

 

Երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանի դեռևս բոլոր մեդալները նվաճել են սամբիստները:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում ավարտվել են սամբոյի մրցումները, խաղարկվել է մեդալների 18 հավաքածու: Հունիսի 22-ին և 23-ին կայացած մրցումներում Հայաստանը ներկայացրին Ասյա Լալազարյանը (48 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ):

 
ADVERTISING
 

 

Առաջին մեդալը նվաճեց Դավիթ Գրիգորյանը (82 կգ): Նա պայքարը սկսեց 1/4  եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։ Կիսաեզրափակչում Գրիգորյանը 1-0 հաշվով հաղթեց Բեսարիոն Բերուլավային, սակայն եզրափակիչ գոտեմարտում հայ սամբիստը 0-7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկին՝ դառնալով Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր:

Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) ևս պայքարը սկսեց 1/4 եզրափակչից՝ 10-1 հաշվով հաղթանակ տոնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Պիլիպյակի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Մաքսիմի մրցակիցը Խերտեկ Սայանն էր (Ռուսաստան), որին մեր սամբիստը պարտվեց 0-4 հաշվով, ինչից հետո միայն բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Ցավոք, մեդալային գոտեմարտում Մանուկյանը 1-9 հաշվով պարտվեց ադրբեջանցի Մեհման Խալիլովին։ 

Կանանց 48 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ասյա Լալազարյանը (48 կգ) պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում։ Մեդալային պայքարում Ասյայի մրցակիցը Բելառուսը ներկայացնող Անֆիսա Կապաևան էր, որին նա զիջեց 0-1 հաշվով։ 

Գրիգոր Սահակյանը (90 կգ) ևս մեդալակիր դառնալու հնարավորություն ուներ, սակայն բրոնզի համար պայքարում 3-4 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Պատա Գվինիաշվիլիին։ Սահակյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից՝ 8-0 հաշվով հաղթելով չեխ Միրոսլավ Վացեկին, իսկ կիսաեզրափակիչ փուլում հայ սամբիստը 1-3 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Րյաբովին։

3766.jpg

Հայաստանի երկրորդ մեդալը նվաճեց Արսեն Ղազարյանը (74 կգ), որը դարձավ բրոնզե մեդալակիր:

Բրոնզե մեդալի համար պայքարում հայ սամբիստը 10-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Մարկարիանի նկատմամբ։ Արսեն Ղազարյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 1-2 հաշվով պարտվել էր ռուս Ստանիսլավ Սկրայբինին։ Հայ սամբիստը հնարավորություն էր ստացել մասնակցելու սփոփիչ գոտեմարտի, որում 3-0 հաշվով հաղթելով ադրբեջանցի Աբդուլա Աբդուլաևին՝ մեդալային պայքարին մասնակցելու հնարավորություն էր ստացել:

3765.jpg

Եվրոպական խաղերում մեր երկրի առաջին ոսկե մեդալը նվաճեց Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), որը վստահությամբ 3 գոտեմարտ անցկացրեց: Եզրափակչում հայ սամբիստը պայքարեց ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովի հետ և 4-0 հաշվով հաղթանակ տարավ։ Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից՝ 7-0 հաշվով հաղթանակ տոնելով ուկրաինացի Ռոման Բրատչենկոյի նկատմամբ: Կիսաեզրափակիչ փուլում Կիրակոսյանն առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կուբարկովի նկատմամբ (3-3):

ւմ:

Այսպիսով, Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող 6 սամբիստները 3 մեդալ նվաճեցին։ Սամբոյի մրցումների մեդալային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA(47)

Լուսանկարները՝ ՀԱՕԿ լրատվականի

Armsport.am 

 
 
1

Share this post


Link to post
Share on other sites

Posted (edited)

Apsos sambon olimpiakan sport chi, mekel shaxmata lav kliner olimpiakan liner

Edited by URTZ

0

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0