• Объявления

    • Nareco

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   19.11.2015

      Հարգելի ֆորումականներ, ֆորումը այսուհետ ենթարկվելու է ԽԻՍՏ ՄՈԴԵՐԱՎՈՐՄԱՆ: Դադարեցնում ենք  1. անիմաստ (SPAM) գրառումները, այսինքն այն «կարծիքները», որոնք կարող են բաղկացած լինել ընդամենը մեկ կամ մի քանի նշանից, սմայլներից, որոնք ուղղակի արտահայտում են համաձայնության կամ անհամաձայնության նշան: 2. CAPS LOCK-ով գրված անխտիր բոլոր գրառումները: 3. հայհոյական-վիրավորական բոլոր պիտակավորումները, կետիկներով քողարկված հայհոյանքները, փողոցաժարգոնային բառապաշարը: 4. հասարակա-քաղաքական թեմաների քննարկումներում պահպանում ենք փոխադարձ հարգանք զրուցակցի, բանավիճողի հետ Ողջունում ենք 1. Հայալեզու գրառումը գրում ենք հայատառ, ռուսալեզուն՝ ռուսատառ և այլն, այսօր այդ հնարավորությունը արդեն կա, եթե նախկինում ըմբռնումով էինք մոտենում այս հարցին, ապա շատ մոտ ապագայում ֆորումում չի թույլատրվելու լատինատառ հայերեն, լատինատառ ռուսերեն օգտագործել: Ժամանակն է անցնել շփման որակյալ ավելի բարձր մակարդակի: 2. Բոլոր այն գրառումները, որոնք իրենցից իրոք արժեք ու իմաստ են ներկայացնում և հետաքրքրացնում են մեր ֆորումը:  
Nareco

Արթուր Աբրահամ | Артур Абрахам

1 158 сообщений в этой теме

.


Изменено пользователем ARM01

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

>https://www.youtube.com/watch?v=uZJvpEzhnxo

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Rooney-i twitteri ejic :D

2cda79k.jpg

Es ira karmir qarti masina asum )))
1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Չհասկացա Սմիթն ինչից էր դժգոհ, խոսքի լավ, թող 117-111 չլինի, 115-113 լինի 3-ն էլ, մեկա կրվելա չէ? իմաստը որնա հույան բույան անելու??


0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Չհասկացա Սմիթն ինչից էր դժգոհ, խոսքի լավ, թող 117-111 չլինի, 115-113 լինի 3-ն էլ, մեկա կրվելա չէ? իմաստը որնա հույան բույան անելու??

kapik gyadeqen eli

xi menak eta,ov partvuma tenc ceva brnum

eregva bojy Avetiki verchi 3-4 boyeric LAVAGUYNNER u bezshans satkacrec dran

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Kstati Noel Gevore TKO krec Tamas Lodin isk Arman Torosyan chgitem vonc verchacav


0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Kstati Noel Gevore TKO krec Tamas Lodin isk Arman Torosyan chgitem vonc verchacav

partvela miavornerov

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

1896838_945360252146226_5438564248002666


1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Արթուր Աբրահամ. Հնարավորություն կտամ Շտիգլից - Շտուրմ մենամարտի հաղթողին

47337.jpg

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը բրիտանացի Փոլ Սմիթի նկատմամբ հաղթանակից հետո նշել է, որ սպասում է այդ տիտղոսի նախկին տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի եւ Ֆելիքս Շտուրմի միջեւ մենամարտին, որի հաղթողը կհանդիպի իր հետ: 

«Սմիթի հետ մենամարտում ներդրեցի մեծ ուժեր. նա շատ ամուր տղա էր: Ցանկանում էի գցել նրան, իսկ հետո ենթարկել նոկաուտի, սակայն չհաջողվեց եւ հաղթեցի մրցավարների միավորներով:

Անհամբերությամբ սպասում եմ Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ մենամարտին, որի հաղթողին հնարավորություն կտամ պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտելը հրաշալի է եւ չեմ կասկածում հաղթանակիս: Մինչեւ կարիերայիս ավարտը չեմ բաժանվի WBO վարկածով չեմպիոնական գոտուց»,- Աբրահամի խոսքը փոխանցում է boxingscene-ն:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Կիլ քաղաքում անցկացված մենամարտում 34-ամյա Աբրահամը 31-ամյա Սմիթին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (117:111, 117:111, 119:109)՝ երկրորդ անգամ պաշտպանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից խլած տիտղոսը: Շտուրմի եւ Շտիգլիցի միջեւ մենամարտը կկայանա նոյեմբերի 8-ին Շտուտգարտում: Ավելի վաղ Աբրահամը հայտարարել էր, որ այլեւս չի մենամարտելու Ռոբերտ Շտիգլիցի հետ։

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Փոլ Սմիթ. Մրցավարները գողացան հաղթանակս

47342.jpg

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Փոլ Սմիթը դժգոհ է այդ տիտղոսի տիրակալ Արթուր Աբրահամի դեմ մենամարտի մրցավարությունից: Բրիտանացի բռնցքամարտիկի խոսքով՝ մրցավարները գողացել են իր հաղթանակը:

«Ի՞նչ կարող էի անել: Ի՞նչպես կարող էի հաղթել մեկ ռաունդում: Մրցավարների մեջ ատում է միայն այն, որ նրանք գողանում են մարդկանց հաղթանակն ու կյանքի գլխավոր հնարավորությունը: Աշխարհը «փլուզվեց» իմ համար:

Ես հավատում եմ, որ հաղթել եմ Աբրահամին, սակայն մրցավարների կարծիքն այլ էր: Մրցակցի հարվածները լավն էին: Արթուրին թույլ էի տալիս աշխատել, որպեսզի դիմադրեմ նրան: Սակայն Աբրահամը բավականաչափ չաշխատեց այդպիսի բարձր միավորներ ստանալու համար»,- Սմիթի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Կիլ քաղաքում կայացած մենամարտում 34-ամյա Աբրահամն առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109: Մարտից հետո հայ բռնցքամարտիկը հայտնեց, որ հնարավորություն կտա Ռոբերտ Շտիգլիցի եւ Ֆելիքս Շտուրմի միջեւ մենամարտի հաղթողին:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

11 տարում Ուլի Վեգներն առաջին անգամ համբուրեց Արթուր Աբրահամին (ֆոտո)

47365.jpg

Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները 11 տարվա մեջ առաջին անգամ համբուրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնին: Գերմանացի մասնագետն այնքան տպավորված է եղել 34-ամյա Աբրահամի՝ բրիտանացի Փոլ Սմիթի նկատմամբ հաղթանակից, որ չի կարողացել զսպել հույզերը: Դա Աբրահամի եւ Ուլի Վեգների 11-ամյա համագործակցության ընթացքում առաջին դեպքն էր, երբ մարզիչը համբուրում է Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկին, գրում է Bild-ը:

«Արթո՛ւր, վերջապես ես հպարտ եմ քեզանով»,- մենամարտից հետո ասել է Ուլի Վեգները:

Պրոֆեսիոնալ ռինգում 41-րդ հաղթանակը տանելուց հետո Արթուր Աբրահամը նշել է, որ Ուլի Վեգներն աշխարհի լավագույն մարզիչն է. «Պայքարեցի այնպես, ինչպես ինձանից սպասում էր մարզիչս: Վեգների հետ մարզվելը ոչ թե հաճույք է, այլ՝ բանտային տանջանք: Սակայն ինձ համար նա աշխարհի լավագույն մարզիչն է»,- ասել է Աբրահամը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Կիլ քաղաքում անցկացված մենամարտում Արթուր Աբրահամը 31-ամյա Սմիթին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (117:111, 117:111, 119:109)՝ երկրորդ անգամ պաշտպանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից խլած տիտղոսը: Մարտից հետո հայ բռնցքամարտիկը հայտնեց, որ հնարավորություն կտա Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ մենամարտի հաղթողին: Շտուրմի եւ Շտիգլիցի միջեւ մենամարտը կկայանա նոյեմբերի 8-ին Շտուտգարտում: 

4,c=0,h=554.bild.jpg

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Փոլ Սմիթ. Մրցավարները գողացան հաղթանակս

47342.jpg

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Փոլ Սմիթը դժգոհ է այդ տիտղոսի տիրակալ Արթուր Աբրահամի դեմ մենամարտի մրցավարությունից: Բրիտանացի բռնցքամարտիկի խոսքով՝ մրցավարները գողացել են իր հաղթանակը:

«Ի՞նչ կարող էի անել: Ի՞նչպես կարող էի հաղթել մեկ ռաունդում: Մրցավարների մեջ ատում է միայն այն, որ նրանք գողանում են մարդկանց հաղթանակն ու կյանքի գլխավոր հնարավորությունը: Աշխարհը «փլուզվեց» իմ համար:

Ես հավատում եմ, որ հաղթել եմ Աբրահամին, սակայն մրցավարների կարծիքն այլ էր: Մրցակցի հարվածները լավն էին: Արթուրին թույլ էի տալիս աշխատել, որպեսզի դիմադրեմ նրան: Սակայն Աբրահամը բավականաչափ չաշխատեց այդպիսի բարձր միավորներ ստանալու համար»,- Սմիթի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Կիլ քաղաքում կայացած մենամարտում 34-ամյա Աբրահամն առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109: Մարտից հետո հայ բռնցքամարտիկը հայտնեց, որ հնարավորություն կտա Ռոբերտ Շտիգլիցի եւ Ֆելիքս Շտուրմի միջեւ մենամարտի հաղթողին:

Bavakanachap ashxatela, [email protected] nenca ashxatel vor [email protected] qcela. Bayc vrodi shat ujex udarner el bac chi toxel vor senc shshmac baner xosa. Tenas vor [email protected] dnen iran koxkic nayi, eli kasi [email protected] senc nenc
1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Փոլ Սմիթը պահանջում է ռեւանշ մենամարտ Արթուր Աբրահամի հետ

47404.jpg

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամից պարտություն կրած բրիտանացի Փոլ Սմիթը WBO-ից պահանջում է իրեն նշանակել պարտադիր հավակնորդ եւ անցկացնել ռեւանշ մենամարտ, հաղորդում է Boxingscene-ը:

«Կասկածում եմ, որ Արթուր Աբրահամը համաձայնի ռեւանշի: Սակայն WBO-ն պետք է ուսումնասիրի մենամարտի տեսագրությունը, նշանակի չեզոք եւ կոմպետենտ մրցավարների, ինձ դարձնի պարտադիր հավակնորդ եւ կազմակերպի նոր մենամարտ: Անմիջապես պետք է ռեւանշ անցկացնել: Աբրահամը կհասկանա, որ տանուլ է տվել մենամարտը: Սպասվում էր, որ Աբրահամն ինձ հետ կանցկացնի սովորական, հանգիստ մենամարտ՝ պաշտպանելով տիտղոսը, բայց այդպես չեղավ»,- ասել է Փոլ Սմիթը:

Հիշեցնենք, որ տանուլ տված մենամարտից հետո Փոլ Սմիթը հայտարարել էր, թե մրցավարները գողացել են իր հաղթանակը: Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում անցկացված մենամարտում Արթուր Աբրահամն առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Արթուր Աբրահամ. Սմիթը չի կարող ռեւանշ պահանջել, կարող է միայն ցանկություն հայտնել

47577.jpg

Փոլ Սմիթը չի կարող ռեւանշ մենամարտ պահանջել, նա միայն կարող է ցանկություն հայտնել։ Եթե մեր թիմը համաձայնի եւս մեկ մենամարտ անցկացնել Փոլ Սմիթի հետ, ես մեծ հաճույքով թույլ կտամ նրան կրկին իր ուժերը փորձել ինձ հետ ռինգում: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կայացած մենամարտում Արթուր Աբրահամը պաշտպանեց տիտղոսը։ Բրիտանացի Փոլ Սմիթը դիմացավ մինչեւ վերջ: Աբրահամն առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109: 

Արթուր, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու կապակցությամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանես այս մենամարտդ։

Շնորհակալություն։ Բավական բարդ մենամարտ էր, Փոլ Սմիթն իսկապես ուժեղ էր։ Մեծ դժվարությամբ ստացվեց այս մենամարտը։ Փոլ Սմիթի հարվածները շատ հուժկու էին, բայց ես տակտիկապես նրանից առավել էի, եւ այդ առավելության շնորհիվ տակտիկապես նրան հաղթեցի։

Մենամարտի առաջին մի քանի ռաունդներում դու հիմնականում պաշտպանվում էիր, ուժերը կարծես հավասար էին։ Դա հատուկ մշակված մարտավարությո՞ւն էր։

Մենամարտում էի նախապես մշակված մարտավարությամբ։ Այս անգամ մեր մարտավարությունը մի փոքր փոխել էինք: Մենամարտում էի ձախ ձեռքով, հարվածներս հիմնականում կատարում էի ձախ ձեռքով։ Իսկ Փոլ Սմիթին շատ չէի թողնում ինձ մոտենար, թույլ չէի տալիս նրա հուժկու հարվածներն ինձ հասնեին, հիմնականում պաշտպանվում էի եւ մեկումեջ նրան անակնկալի բերում ձախ ձեռքիս հարվածով։ Այս ամենը տակտիկական քայլեր էին, որոնք մենք մշակել էինք մարզիչիս՝ Ուլի Վեգների հետ։

Նշեցիր, որ բարդ մենամարտ էր։ Ինչո՞վ էր բարդ: Դժվա՞ր ստացվեց Փոլ Սմիթին պարտության մատնելը։

Չեմ ժխտի, որ Փոլ Սմիթն ուժեղ էր, մասնավորապես նրա հարվածները շատ ծանր էին ու վտանգավոր։ Մրցակիցս շատ ծանր էր հարվածում: Եթե բաց էի թողնում մի հարված, ուժեղ ցավ էի զգում, իսկապես, շատ ցավոտ էին նրա հարվածները։ Իսկ դա արդեն դժվարություն է ներկայացնում։ Եթե մրցակիցդ հարվածող է եւ ուժեղ հարվածներ է հասցնում, բարդանում է մենամարտը։ Սկզբում մի քանի ռաունդ շարունակ մեր ուժերը հավասար էին, հավասար մենամարտ էինք վարում, բայց արդեն 5-6-րդ ռաունդներից ես առաջ անցա։

Արթուր, մենամարտից առաջ Փոլ Սմիթը վստահ հայտարարում էր, որ գոտին խլելու է քեզանից։ Մենամարտի վերջում նա քեզ որեւէ բան ասա՞ց, զրուցեցի՞ք, շնորհավորե՞ց։

Մենամարտից հետո բոլորն էլ մոռանում են, թե ինչ են խոսել մենամարտից առաջ, ինչ հայտարարություններով են հանդես եկել։ Պարտվելուց հետո «սուսուփուս» նստում են նույն այդ խոսողները, ոչինչ չեն ասում։ Մի մարդ, որ պարտվել է, էլ ի՞նչ պետք է խոսի։ Արդեն մենամարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փոլ Սմիթն ինձ շնորհավորեց, ինչը զուտ սպորտային քայլ էր։

Արթուր, Փոլ Սմիթը պահանջում է իրեն նշանակել պարտադիր հավակնորդ եւ անցկացնել ռեւանշ մենամարտ։ Դու կտա՞ս նրան այդ հնարավորությունը։

Փոլ Սմիթը չի կարող ռեւանշ մենամարտ պահանջել, նա կարող է միայն ցանկություն հայտնել։ Եթե մեր թիմը համաձայնի եւս մեկ մենամարտ անցկացնել Փոլ Սմիթի հետ, ես մեծ հաճույքով թույլ կտամ նրան կրկին իր ուժերը փորձել ինձ հետ ռինգում, ես ընդհանրապես խնդիր չեմ տեսնում: Մեր անձնակազմը մեծահոգի է, մենք բոլորի ցանկությունները կատարում ենք։

Շուտով կայանալու է քո գոտու նախկին տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի եւ Ֆելիքս Շտուրմի մենամարտը, որի հաղթողի հետ դու ցանկություն ես հայտնել հանդիպել հաջորդ մենամարտում։

Այո, նոյեմբերի 7-ին ռինգում կհանդիպեն Շտիգլիցն ու Շտուրմը։ Հետեւելու եմ այդ մենամարտին։ Հետաքրքիր մենամարտ է սպասվում։ Շատ կցանկանայի այդ զույգի հաղթողին հրավիրել մենամարտի։

Ամեն հաղթանակից հետո ի՞նչ ապրումներ ու զգացողություններ ես ունենում։ Ի՞նչ են տալիս քեզ այս հաղթանակները։

Ինձ համար հաղթանակներն ամեն ինչ են, իմ կենսակերպը։ Այդ հաղթանակներով ես ապրում եմ։ Ամեն հաղթանակից հետո զգացողություններս ու ապրումներս տարբեր են լինում։ Ես էմոցիոնալ մարդ չեմ, հաղթանակից հետո չեմ պարում, ուրախանում, աշխատում եմ ցույց չտալ, թե որքան ուրախ եմ այդ հաղթանակի համար, բայց իրականում շատ եմ ուրախանում, ներսումս է ամեն ինչ կատարվում, հոգեպես եմ պարում, ուրախանում, ներքուստ շատ եմ ուրախանում, որ հաղթանակն իմն է։

Այս անգամ քո հաղթանակը ուրախացրեց նաեւ քո մարզիչին՝ Ուլի Վեգներին։ Ինչպե՞ս է պատահել, որ մինչեւ այս նա քեզ չի համբուրել հաղթանակներիցդ հետո։

Նա միշտ ինձ հետ զուսպ է եղել, ավելի խիստ եւ լուրջ։ Այս անգամ սակայն նա շատ ուրախացավ այդ հաղթանակով, քանի որ  անցկացրածս մենամարտը նրա սրտով էր։ Ուլի Վեգները սիրում է, երբ ես ձախ ձեռքս շատ եմ օգտագործում։ Նրան դուր էր եկել, որ այս անգամ լիովին նրա հրահանգներով եւ խորհուրդներով մենամարտեցի եւ հաղթանակը վերցրեցի։ Ես Ուլի Վեգներին շատ եմ համբուրել, բայց նա առաջին անգամ չզսպեց իր ուրախությունը եւ համբուրեց ինձ։

Արթուր, դու իսկապե՞ս պատրաստ ես քո մարզական կարիերան ավարտել, երբ Ուլի Վեգները որոշի հանգստի գնալ։

Ես հպարտ եմ, որ նա իմ մարզիչն է։ Նրա հետ շատ եմ կապվել թե որպես մարզիչ, թե որպես ինձ հարազատ մարդ։ Ես չէի ցանկանա, որ նա թողներ մեծ սպորտը, կցանկանայի միշտ նրա հետ լինել, միասին մարզվեինք: Մեր համատեղ մարզումները շատ հետաքրքիր ու հաճելի են անցնում։ Բայց Ուլի Վեգները արդեն 72 տարեկան է։

Ե՞րբ է սպասվում հաջորդ մենամարտդ եւ ո՞վ կլինի հաջորդ մրցակիցդ։

Հաջորդ մենամարտս կլինի հունվարին, իսկ թե ով կլինի հաջորդ մրցակիցս, դեռեւս պարզ չէ։ Այժմ մի փոքր կհանգստանամ, կգամ Հայաստան։

Իսկ անձնական կյանքումդ փոփոխություն ե՞րբ տեղի կունենա։

Շուտով։ Շուտով կամուսնանամ։

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

1972316_803887603008543_6820889293144872


3

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Արթուր Աբրահամ. ԱՄՆ-ում չեմ մենամարտում մրցավարների ու ժամային տարբերության պատճառով

48363.jpg

Չեմ ցանկանում շատ երկար շարունակել կարիերաս: Ցանկանում եմ մի քիչ հանգստանալ, վայելել կյանքը, լինել Հայաստանում ու շրջագայել:

Այս մասին լրագրողների հետ երեւանյան հանդիպան ընթացքում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը, ով այս օրերին հանգստանում է հայրենիքում: 

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Իմ ամեն մենամարտից հետո ես միշտ ժամանում եմ Երեւան: Հայաստանի հետ կապված ամեն բան ուժ է տալիս ինձ՝ թե՛ ջուրը, թե՛ օդը: Այստեղ հանդիպում եմ ընկերներիս ու հարազատներիս, նրանց հետ նշում եմ հաղթանակս: Սա ինձ համար ավանդույթի նման մի բան է: Այստեղ կմնամ երեք շաբաթ, որեւէ կոնկրետ գործ չունեմ:

Հայաստանի հետ կապված մեծ ծրագրեր ունեմ: Չարբախում ցանկանում եմ հիմնել բռնցքամարտի դպրոց: Արդեն վերցրել ենք հողատարածքը, որը շատ հարմար է բռնցքամարտի դպրոցի համար: Մնում է շինարարությունը սկսենք: Բայց աշխատանքները դեռ չեն սկսվել, քանի որ դրա համար ես պետք է լինեմ Հայաստանում: Ես սիրում եմ հետեւել աշխատանքների ընթացքին, իսկ դրա համար ինձ ազատ ժամանակ է հարկավոր: Այժմ այդ ժամանակը դեռ չունեմ, բայց շուտով ամեն ինչ կկազմակերպենք»,- ասաց Արթուր Աբրահամը:

Աշխարհի չեմպիոնը խոսեց նաեւ ԱՄՆ-ում մենամարտելու ցանկություն չունենալու լուրերի մասին:

«ԱՄՆ-ում մենամարտելը մի քիչ անհարմար է, ժամային առումով չեմ հարմարվում: Չեմ նախընտրում մենամարտել ԱՄՆ-ում, քանի որ այնտեղ էլ կա մրցավարական կոմնակալություն: Բայց եթե առաջարկ լինի, ես մեծ սիրով կհամաձայնեմ: 

Իմ հաջորդ մենամարտը լինելու է հունվարի վերջում: Ի դեպ, ես նոր պայմանագիր ունեմ գերմանական SAT-1 հեռուստաալիքի հետ: Իմ մենամարտերը այլեւս չեն հեռարձակվի Գերմանիայի Առաջին ալիքով: Մեր պայմանագիրն արդեն ավարտվել է:

Առաջիկայում տեղի կունենա Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ մենամարտը: Կարծում եմ՝ կհաղթի Շտիգլիցը, բայց ես կցանկանայի, որ հաղթեր Ֆելիքս Շուորմը, որպեսզի Ռոբերտը ռեւանշ մենամարտի առաջարկով հանդես չգար: Բայց եթե Ռոբերտ Շտիգլիցը ցանկանա ռեւանշ մենամարտ, սիրով կհամաձայնեմ առանց խնդրի: Եթե իմ երկրպագուները ցանկանան, ես ցանկացած ռեւանշ մենամարտի հրավեր կընդունեմ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված որեւէ ծրագիր չունեմ, սակայն մասնակցելու եմ Գերմանիայում անցկացվելիք միջոցառումներին: Ամբողջ հայ համայնքը կազմակերպել է մեծ միջոցառում, որին մասնակցելու են մեր անվանի մարզիկները, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը եւ ես:

Մենամարտ անցկացնելու ծրագրեր դեռ չկան: Տարիներ առաջ անցկացրել եմ մենամարտ ապրիլի 24-ին՝ այն նվիրելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Ամեն անգամ նման մենամարտ անցկացնելը ճիշտ չէ, բայց կցանկանայի եւս մեկ մենամարտ նվիրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասաց 34-ամյա բռնցքամարտիկը:

Արթուր Աբրահամն անդրադարձավ նաեւ իր ամուսնության ու կարիերան ավարտելու մասին լուրերին:

«Կարիերաս ավարտելու մասին դեռ հստակ որոշում չունեմ: Ես ամեն ինչ կապում եմ իմ մարզիչի հետ: Ոչ ես եմ կարողանում առանց իմ մարզիչի, ոչ նա՝ առանց ինձ: Նրա հետ շատ լավ եմ զգում: Սիրում եմ իմ մարզիչին, քանի որ նա է ինձ զրոյից բարձրացրել: Կցանկանայի, որ ես ու մարզիչս միասին ավարտեինք մեր կարիերան: Նա արդեն տարեց է: Այս կյանքում լսում եմ երկու հոգու՝ եղբորս եւ մարզիչիս:

Շատ երկար չեմ ցանկանում շարունակել կարիերաս, ցանկանում եմ մի քիչ հանգստանալ: Տարվա 8 ամիսը տանից հեռու եմ, ցանկանում եմ մի քիչ ազատ ժամանակ ունենալ, վայելել կյանքը, լինել Հայաստանում, շրջագայել:

Իմ կյանքում ունեմ մեկ նշանաբան՝ չխաբել, չհուսահատվել եւ չդավաճանել: Դա ինձ համար կարեւոր սկզբունք է: Ես չեմ հիասթափվում, աշխատում եմ միշտ ոգեւորել ինքս ինձ: Ցանկանում եմ միշտ հաղթել: Ամեն մենամարտից առաջ փորձում եմ ինձ տրամադրել հաղթանակի, գնալ միայն հաղթանակի հետեւից: Ես իմ ուսերին մեծ պատասխանատվություն եմ զգում իմ պատիվը, ազգիս պատիվը բարձր պահել եւ որոշում եմ, որ պետք է հաղթեմ:

Անձնական կյանքս դասավորելուն բան չմնաց: Արդեն ամեն ինչ կոնկրետացել է: Շատ շուտով  ամեն ինչ արդեն կլինի: Պատրաստ է ամեն ինչ: Ունեմ իմ կյանքի ընտրյալին եւ անձնական կյանքս արդեն շուտով կդասավորեմ»,- ակնարկեց Արթուր Աբրահամը:

Աբրահամը նվերներ է պատրաստել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի համար:

«Մենք շատ լավ տղաներ ունենք: Հնարավորինս հետեւում եմ մեր մարզիկների մենամարտերին: Մոտ եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի Արթուր Գեւորգյանի հետ. նա շատ լավ է աշխատում: Զարգացումը կա, մեր տղաները մեծ հեռանկարներ ունեն: Նվերներ եմ պատրաստել նրանց համար: Ցանկանում եմ իմ աջակցությունը ցուցաբերել մեր բռնցքամարտիկներին»,- ասաց Արթուր Աբրահամը:

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

10678823_806965246034112_498757267712132


1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Սեյրան Օհանյանն ընդունել է Արթուր Աբրահամին

10712931_965358590146392_689697319132307

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին: 

Շնորհավորելով վերջին հաղթանակի կապակցությամբ` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում Արթուր Աբրահամի` սպորտում ունեցած ակնառու նվաճումները եւ նշանակալի ավանդը:

 

Արթուր Աբրահամն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին` շնորհավորանքի եւ քաջալերանքի համար:

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

10600440_811152065615430_269318230132774


1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Արթուր Աբրահամ. Ամեն հայ պարտավոր է երկրպագել Հայաստանի հավաքականին

03/11/2014

9-1024x768.jpgWBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին մշտապես տրվում են ամենատարբեր հարցեր, իսկ մարզիկը զարմանալի հանդարտությամբ պատասխանում է բոլորին: Նրան ամենից հաճախ տրվող մի քանի հարցերից մեկն էլ Հենոյի և իր մտերմության, ֆուտբոլ սիրելու մասին հարցն է: «Ֆուտբոլ 365»-ն էլ չկարողացավ բռնցքամարտիկի հետ ունեցած ծավալուն բացառիկ հարցազրույցում շրջանցել այս թեման.

-Ձեր մարզական կարիերայի սկզբում նախ զբաղվում էիք հեծանվասպորտով, հետո՝ բռնցքամարտ: Բայց հաճախ ասում եք, որ սիրում եք ֆուտբոլ խաղալ: Ինչո՞ւ ֆուտբոլը չընտրեցիք:

- Չգիտեմ, թե ինչու չընտրեցի ֆուտբոլը, բայց խաղալ շատ եմ սիրում: Շատ-շատ եմ խաղում: Ֆուտբոլը կարծես իմ հոբբին է: Խաղալուց բացի նաև հետևում եմ ֆուտբոլին և ուրախ եմ, որ մեր հայկական ֆուտբոլն է գնալով ավելի է զարգանում, ավելի լավ ֆուտբոլիստներ են «դուրս գալիս» Հայաստանից, և դա հպարտանալու մեծ առիթ է:

- Որքա՞ն հաճախ եք ֆուտբոլ խաղում: Ովքե՞ր են լինում Ձեր թիմակիցները:

- Շատ հաճախ եմ խաղում, հատկապես երբ մարզումների եմ լինում: Շատերն են լինում իմ թիմակիցները: Հստակ մի բան կա միայն՝ մարզիչս իր թիմն ունի, ես՝ իմը: Ես միշտ ասում եմ՝ Հայաստանի հավաքականը խաղում է աշխարհի հավաքականի հետ:

- Իսկ եթե հնարավորություն լիներ խաղալու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հետ, ո՞ր տասը ֆուտբոլիստներին կըտրեիք իբրև ձեր թիմակից:

- Անուննե՞ր… Կուզեի խաղալ և հայ ֆուտբոլիստների հետ, և համաշխարհային: Բայց լավ,  անկեղծ թվարկեմ: Կուզեի, որ իմ թիմակիցները լինեին Պելեն, Մարադոնան, Զիդանը, Ռոնալդոն (Օրիգինալ), Ռոնալդուն, Մեսսին, Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, դարպասապահը թող լինի Բերեզովսկին, որովհետև նա շատ լավ դարպասապահ է: Եվ վերջում, երևի Ֆիգու: Ֆիգուն շատ լավ ֆուտբոլիստ էր: (Մի փոքր մտածելուց հետո Արթուրը փոխեց տասնմեկերորդին՝ հեղ.)… Չէ, եկեք վերցնենք Ռաուլին: Ռաուլը շատ ավելի լավ ֆուտբոլիստ է:

- Մտերիմ եք Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի հետ: Մի փոքր պատմեք՝ ինչպե՞ս է ստացվել այդ մտերմությունը:

- Ի նձ թվում է՝ բոլոր սպորտսմեններն էլ, անկախ իրենց մարզաձևից, իրար հետ շփվում են: Մենք էլ ուղղակի շփման միջոցով ենք մտերմացել: Ի վերջո, բոլորս էլ հայկական դրոշն ենք բարձրացնում: Հանդիպում ես մարդկանց հետ, զրուցում, կապի մեջ ես լինում, առաջանում է շփում ու դա վերածվում է նաև մտերմության: Բացի դրանից, մենք բոլորս էլ հպարտանում ենք մեկս մյուսով:

- Կարելի՞ է ասել, որ այս մեկ տարուց ավելի ժամանակահատվածում, երբ Հենրիխ Մխիթարյանն էլ է Գերմանիայում, ձեր մտերմությունն ավելի է խորացել:

- Այո, ոչ թե կարելի է, այլ պետք է ասել (ժպտում է՝ հեղ.):

- Գերմանացի երկրպագուները Ձեզ ինչ-որ հարցեր տալի՞ս են Հենրիխի մասին:

- Այո, պատահում է: Բոլորը հիմնականում հարցնում են. «Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի՞ց է»: Ես էլ հպարտորեն ասում եմ՝ այո: Դե Գերմանիայում արդեն Հայաստանը լավ գիտեն:

- Մեր հավաքականին երկրպագո՞ւմ եք:

- Ամեն մի հայ պարտավոր է երկրպագել Հայաստանի հավաքականին, որովհետև լավ, թե վատ, այն մերն է: Բոլորս էլ ուզում ենք, որ այն լավը լինի, դրա համար պետք է պայքարենք, աջակցենք: Եթե մենք նրանց  ոչ թե երկրպագենք, այլ քննադատենք, նրանք չեն աճի, չեն կարողանա լավ արդյունքներ ցույց տալ, կկոտրվի նրանց ոգին, կհիասթավեն: Ի վերջո, եթե մերն է, ուրեմն լավն է:

-Հավաքականի մասնակցությամբ ի՞նչ հանդիպման անպայման ներկա կլինեիք՝ անկախ տարածությունից, Ձեր զբաղվածությունից:

- Ես ներկա էի մեր հավաքականի վերջին երկու խաղերին՝ Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան – Սերբիա խաղին, և ընկերական Հայաստան – Ֆրանսիա խաղին: Բայց երազանքների հանդիպումը… Երազում եմ, որ մեր հավաքականը խաղա Իսպանիայի հավաքականի հետ ու հաղթի: Կամ էլ՝ Բրազիլիայի հավաքականի հետ, ու էլի հաղթի: Աշխարհի չեմպիոն հավաքականներ են ի վերջո:

Հ.Գ. Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ֆուտբոլ 365»-ի՝ նոյեմբերի 5-ին լույս տեսնող համարում:

Հռիփսիմե Գալստյան

http://www.football365.am/wp/?p=129884

0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Արթուր Աբրահամը ներկա է եղել իր հավանական մրցակիցների մենամարտին (ֆոտո)

49325.jpg

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոններ Ֆելիքս Շտուրմի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ մենամարտում հաղթող չի եղել: Գերմանացիները հանդիպել էին սուպերմիջին քաշային կարգում: Շտուտգարտում կայացած մենամարտում գրանցվել է ոչ ոքի՝ 115:113, 113: 115, 114:114: Սա 35-ամյա Շտուրմի առաջին փորձն էր այս քաշային կարգում:

Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ ներկա է եղել այդ մենամարտին, որից հետո նաեւ ռինգ է բարձրացել եւ լուսանկարվել է բռնցքամարտիկների հետ:

Հիշեցնենք, որ Շտուրմ – Շտիգլից մենամարտի հաղթողը պետք է հնարավորություն ստանար հանդիպել 34-ամյա Աբրահամի հետ:

Իր նախորդ մենամարտում հայ բռնցքամարտիկը սեպտեմբերի 27-ին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր բրիտանացի Փոլ Սմիթին:

10805841_814210831976220_14945365023314010624594_814146511982652_827691630237061

1

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

10306626_815132671884036_584018652041596


0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

JrUCpneRzGw.jpg


0

Поделиться сообщением


Ссылка на сообщение
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!


Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.


Войти сейчас